Բելառուսցի զինվորները չեն մասնակցել ու չեն մասնակցի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին․ Լուկաշենկո 

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսցի զինվորներ չեն մասնակցել և չեն մասնակցի Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին․ գրում է «Лукашенко предупредил о последствиях военной атаки на Белоруссию – РИА Новости, 31.05.2026»-ն։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ եթե Բելառուսի տարածքի դեմ որևէ ուղղությունից ռազմական հարձակում իրականացվի, ապա հակամարտությունը կարող է ստանալ «բոլորովին այլ բնույթ»։ Լուկաշենկոյի խոսքով՝ նման սցենարի դեպքում Մինսկն իր անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։

Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ երկրի զինված ուժերի հիմնական առաքելությունը սեփական սահմանների և տարածքային ամբողջականության պահպանումն է։

Նրա խոսքով՝ Բելառուսը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանմամբ, սակայն պատրաստ է արձագանքել ցանկացած սպառնալիքի, որը կարող է ուղղված լինել պետության ինքնիշխանության դեմ։

Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վստահ ելույթները Իտալիայի նորընծա չեմպիոնի և գավաթակրի կազմում. գրում է ArmSport-ը։

«Միլանյան ակումբի պաշտոնական աղբյուրները հրապարակել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողների անվանացանկը, որում պատվավոր տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:

Անցած ամսվա հանդիպումներում գրանցած արդյունքների հիման վրա՝ 37-ամյա հայ կիսապաշտպանի հետ մեկտեղ այս մրցանակի համար կպայքարեն նաև թիմի առաջատարներից արգենտինացի գոլահար Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թուրամն ու խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:

Հատկանշական է, որ Մխիթարյանի բարձրակարգ խաղը աննկատ չի մնացել ակումբի ղեկավարության կողմից: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, «ներաձուրիները» գոհ են հայ ֆուտբոլիստի ֆիզիկական մարզավիճակից և պատրաստվում են ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել նրա հետ գործող աշխատանքային պայմանագիրը»,- նշում է կայքը:

219 վիրավոր, 780 ձերբակալված․ ՊՍԺ-ի հաղթանակը Ֆրանսիայում դեռ չեն մարսում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և երկրի մի շարք այլ քաղաքներում «Փարիզ Սեն-Ժերմենի» (ՊՍԺ)՝ Չեմպիոնների լիգայում հաղթանակից հետո կազմակերպված զանգվածային անկարգությունների ու բախումների հետևանքով վիրավորվել է 219 մարդ, իսկ ձերբակալվածների թիվը գերազանցել է 780-ը․ գրում են տեղական լրատվամիջոցները։

Անկարգությունների հիմնական օջախը եղել է Շանզ Էլիզե պողոտան և «Պարկ դե Պրենս» մարզադաշտի հարակից տարածքը, որտեղ հազարավոր երկրպագուներ հավաքվել էին հետևելու հանդիպմանը։ Տարբեր վայրերում այրվել են ավտոմեքենաներ, վնասվել են խանութներ ու հանրային գույք, իսկ ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ՝ իրավիճակը վերահսկելու համար։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վիրավորների թվում է նաև 57 ոստիկան։ Երկրի տարբեր շրջաններում արձանագրվել են հրկիզման, թալանի և անկարգությունների այլ դեպքեր։

18-69 տարկանների 27.8 %-ն օգտագործում է ծխախոտ․ հետազոտություն

2026 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոս է հռչակել՝ «Բացահայտել գրավչության պատրանքը․ հակազդել նիկոտինային և ծխախոտային կախվածությանը»․ հայտնում են ՀՎԿԱԿ-ից։

«Այս տարվա թեման ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե ինչպես են ծխախոտային և նիկոտինային արտադրանքները ներկայացվում որպես գրավիչ, ժամանակակից և անվնաս՝ հատկապես երեխաների և դեռահասների համար։ Սակայն գրավիչ արտաքինի հետևում թաքնված են նիկոտինային կախվածության և առողջական լուրջ ռիսկերի վտանգները։

Հայաստանում ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ հանրային առողջապահության կարևոր խնդիր։

STEPS հետազոտության տվյալներով՝  18-69 տարեկան բնակչության 27.8 %-ն օգտագործում է ծխախոտ, տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 51.5 %,  կանանց շրջանում՝ 1.8 %։ Մեծահասակների 56.4 %-ը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցության տանը, 26.6%-ը՝ աշխատավայրում։

Ծխախոտի և նիկոտին պարունակող արտադրանքների օգտագործման կանխարգելումը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Իրազեկվածությունն ու առողջ ընտրությունները լավագույն պաշտպանությունն են կախվածությունից և դրա առողջական հետևանքներից»,- ասված է հաղորդագրությունում։

ՔՊ-ականը Նաիրի Հոխիկյանի նկատմամբ բռնություն է կիրառել, հայհոյել, փորձել ներխուժել նրա տուն․ ահազանգ

Այսօր՝ մայիսի 31-ին, ցերեկը իմ տան վրա հարձակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները․ գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի կեսօրին ՔՊ երկու ներկայացուցիչներ, որոնցից մեկը ոմն Գևորգ Խաչատրյան է, հարձակվել են իմ տան վրա Նորակերտ գյուղում և իմ նկատմամբ բռնություն կիրառել, սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցրել փողոցում, փորձել ներխուժել իմ տուն։
Տեղում ինձ օգնության հասած հարևանները կանխել են հանցանքը, և ՔՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո պարզել եմ, որ տանս արտաքին պատին ամրացված տեսախցիկի մալուխը կտրված է։ Ամենայն հավանականությամբ այն կտրվել է նախորդ գիշեր, որովհետև մինչ այդ տեսախցիկն աշխատել է։
Ժամանել են ոստիկանության ծառայողները, որոնց ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին՝ որպես խուլիգանություն և հարձակում իմ տան վրա»,- գրել է նա։

Հնարավորություն տվեք ինձ, մեկ օրում ամեն ինչ կարգավորեմ․ Ծառուկյանը՝ հայկական մթերքը ՌԴ ներմուծելու արգելքի մասին

Բոլորը շփոթված են, խառնված, բազմաթիվ գործարարներից զանգեր եմ ստացել, մարդիկ չգիտեն՝ ինչ են անելու․ նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Ռուսաստանի՝ Հայաստանից պտուղ-բանջարեղենի և այլ ապրանքների ներմուծումն արգելելու որոշմանն՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա նշեց, որ մարդիկ հազարումի պլաններ-ծրագրեր, վճարելու վարկեր ու հարկեր ունեն, բայց փաստի առաջ են կանգնել։

«Միրգ-բանջարեղենը հավաքել են ու չգիտեն՝ ինչ անել, որտեղ տեղավորել, փչանում է։ Ես մեկ ամիս է զգուշացնում եմ՝ որ էսպես է լինելու։ Ասում եմ՝ հնարավորություն տվեք ինձ, մի օրում ամեն ինչ կարգավորեմ։

Էսօր անդունդի եզրին ենք։ Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողը, և եթե քանդվեց, ի՞նչ է լինելու։ Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր»,- շեշտեց Ծառուկյանը։

ՔՊ-ն ստեղծել է սեփական օլիգարխներին ու որդեգրել հին օլիգարխներին․ Քոչարյան

Թշնամուն հանձնել են 200 ք/կմ-ից ավելի տարածք, ու ասել են, որ թե, իբրև, հակառակորդը սոված կմնա, կգնա տուն․ իշխանության խոսույթը հավաքվածներին հիշեցնելով՝ «Ազատության» հրապարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա, անդրադառնալով իշխանության՝ այս տարիների թերացումներին, թվեց դրանցից մի քանիսը։

«Մինչ այսօր այդ սոված մնալը շարունակվում է, ու այս մոլորակի վրա ամենից երկար հացադուլն է, որ թշնամին անում է մեր տարածքում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի։

Հանձնել են Արցախն, ու ունենք 150 հազար փախստական։ Հիմա էլ արցախցիներին ասում են՝ ինչո՞ւ չեք զոհվել։

Անհասկանալի պայքար են մղել կորոնավիրուսի դեմ։ Սկզբից ասել են՝ «ստից հիվանդություն է, տնական օղիով կբուժենք»։ Հետո պարզվեց, որ այդ «ստից» վիրուսի պատճառով՝ այլ երկրների միջին վիճակագրության հետ համեմատած՝ Հայաստանում մահացավ երեք անգամ ավելի մարդ»,- ներկայացրեց ՀՀ 2-րդ նախագահը։

Քոչարյանը հիշեցրեց նաև, որ Փաշինյանի թիմը խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, բայց գլխավորել են այն։

«Ստեղծել են սեփական օլիգարխներին ու որդեգրել են հին օլիգարխքներին»,- մանրամասնեց նա։