Գեղարքունիքի մարզում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Բ.-ն իր վարած «Գազ 283» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Կամո Հ.-ին. գրում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ հետիոտնը մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Էվերեստում մահացած համարվող ուղեկցորդը մեկ շաբաթ անց ողջ է հայտնաբերվել

Էվերեստում, որտեղ յուրաքանչյուր եղանակ ողբերգություն է բերում, իսկ բարձրությունը չի ներում սխալները, հրաշք է տեղի ունեցել․ 1 շաբաթ առաջ անհետ կորած շերպ ուղեկցորդը՝ բարձրլեռնային ժողովրդի անդամ, որոնք հայտնի են որպես Հիմալայան ուղեկցորդներ, ողջ է հայտնաբերվել՝ լեռան վրա գրեթե 7 օր մենակ անցկացնելուց հետո․ գրում է Euronews-ը։

Փրկարարները տղամարդուն նկատել են, երբ նա սողալով գնալիս է եղել դեպի բազային ճամբար:

Ուղեկցորդը տեղափոխվել է անվտանգ վայր, ապա՝ հիվանդանոց: Նա վերամիավորվել է ընտանիքի հետ, որն արդեն սկսել էր հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով սկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցություններ և նշանակել անձնական հանդիպում՝ հակամարտության դադարեցումը քննարկելու համար:

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի բանակցությունների ողջ ընթացքում, և կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է ապահովել հրադադարի իրականացումը: Կիևը նաև առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում, քաղաքացիական անձանց և երեխաների վերադարձ, ապա երկարաժամկետ անվտանգության երաշխիքների քննարկում։

Նամակում Զելենսկին առաջարկել է հանդիպման համար կոնկրետ ամսաթիվ նշանակել և նշել, որ այն կարող է տեղի ունենալ Շվեյցարիայում, Թուրքիայում կամ արաբական որևէ երկրում: Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները և եվրոպական երկրները հետագայում կարող են միանալ երկկողմ ձևաչափին՝ որպես ապագա համաձայնագրերի հնարավոր երաշխավորներ։

Ռուսաստանը դեմ չէ Կիևի եվրաինտեգրմանը․ Պուտինի հայտարարությունները՝ կետերով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և միջազգային այ հարցերի։

Ստորև ներկայացնում ենք ՌԴ նախագահի առանցքային հայտարարությունները․

  • Կիևը պատրաստ չէ հակամարտության կարգավորման՝ ներքաղաքական իրավիճակի պատճառով։
  • Կիևի իշխող շրջանակները հետաքրքրված չեն ռազմական գործողությունների իրական դադարեցմամբ, քանի որ նրանք լավ հեռանկարներ չեն ունենա իշխանությունը պահպանելու համար։
  • ԵՄ-ն գիտակցում է, որ Ուկրաինայի վերականգնման համար անհրաժեշտ կլինի հարյուրավոր միլիարդավոր եվրո։
  • Ռուսաստանը դեմ չէ Կիևի ասոցացմանը Եվրամիության հետ։
  • Եվրամիությունը կարող է նպաստել կարգավորմանը՝ համոզելով Կիևին փոխզիջման գնալ, այլ ոչ թե զենք մատակարարելով։
  • Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ-ն վերածվում է ռազմական դաշինքի։

Ռուսաստանն ունի միայն մեկ խնդրանք Հայաստանին՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցով․ Պուտին

Հենց Երևանի խնդրանքով էր, որ Ռուսաստանը պնդեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցում․ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը միայն խնդրում է Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ անկախ ընտրությունից՝ Ռուսաստանը կպահպանի հարաբերությունները ՀՀ-ի հետ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահն նշել է, որ Հայաստանի եվրաինտեգրման մասին օրենքը մտահոգություն է առջացրել Մոսկվայում։

Լիբանանում զոհերի թիվը հասել է 3526-ի

Մարտի 2-ին մարտական ​​գործողությունների վերսկսումից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ, տուժել՝ 10733-ը․ գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով արաբական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներին։

Նշենք, որ վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ռազմական գործողությունը Լիբանանի հարավում․ իսրայելական կողմի պնդմամբ՝ դա անհրաժեշտ է «Հըզբոլլահ» խմբավորման դեմ պայքարի համար։

Իշխող քաղաքական ուժը երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ է ձևավորում․ ՀԱԿ-ը՝ ընդդիմադիրների դեմ հարձակումների մասին

Մասիսում և Արթիկում ընդդիմադիր թեկնածուների ու ակտիվիստների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության և հարձակումների վերջին դեպքերը փաստում են, որ գործող իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են օրենքներն ու մարդու իրավունքները՝ անցնելով անթույլատրելիի բոլոր սահմանները․ նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։

«Խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 օր առաջ տեղի ունեցող այս հարձակումները պատահականություն չեն։ Դրանց սկիզբը դրեց անձամբ Փաշինյանը մայիսի 18-ին՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացի Արթուր Օսիպյանի նկատմամբ բռնություն գործադրելու ուղիղ հրահանգով։ Սա իշխող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից համակարգված և ուղղորդված քաղաքականություն է՝ երկրում վախի, ահաբեկման ու ճնշումների մթնոլորտ ձևավորելու համար։ Չունենալով հանրային աջակցություն և գիտակցելով առաջիկա ընտրություններում իր անխուսափելի պարտությունը՝ իշխանությունը փորձում է ուժի և բռնության միջոցով լռեցնել ընդդիմախոսներին և կանխորոշել ընտրությունների ելքը։

Ակնհայտ է նաև, որ երբ քարոզարշավն անցնում է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի ներքո, խախտվում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը։

Մենք խստորեն դատապարտում ենք այս քաղաքական վայրագությունները և պահանջում ենք․

  1. Իրավապահ մարմիններից՝ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և ազատ արձակել Արթուր Օսիպյանին։
  2. Զերծ մնալով քաղաքական կողմնակալությունից՝ բացահայտել բոլոր կատարողներին ու կազմակերպիչներին և նրանց ենթարկել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։
  3. Միջազգային դիտորդական առաքելություններից և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներից՝ համարժեք գնահատական տալ ընտրական գործընթացի տապալմանն ուղղված այս բացահայտ ճնշումներին։

Վստահ ենք, որ մեր ժողովուրդը չի ընկրկի այդ սպառնալիքների առաջ, իսկ կատարված հանցագործություններն անհապաղ չբացահայտելու և մեղավորների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեպքում՝ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կընկնի իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Մենք այսօր թակարդի մեջ ենք, և այդ թակարդի պանիրն էլ մենք ենք․ Գագիկ Ծառուկյան

Այսպիսի վախի մթնոլորտ պատմության մեջ չի եղել՝ մարդկանց բռնեն, տանեն, վախեցնեն, չի եղել, բայց սա ժամանակավոր բնույթ է կրում․ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթի ժամանակ ասաց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Իրենց ոտի տակից հողը գնում է, սա պահելն անհնար է, այս վերջին մեկ ամսվա քարոզարշավի ընթացքում արդեն նկատել եմ, որ երկրի վիճակը բարդացել է, և մեր դիրքերը թուլացել են։ Ես 100 անգամ ասել եմ, որ մենք պետք է չխառնվենք գերտերությունների հարցերին։ Մենք այսօր թակարդի մեջ ենք, և այդ թակարդի պանիրն էլ մենք ենք, ինչի՞ համար կռվախնձոր դառնանք։ Դրանից մեր ժողովուրդն ի՞նչ է շահելու»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։