Հռոմի պապը՝ Nike-ի մարզակոշիկներով – ABCMEDIA

Հռոմի պապ Լևոն XIV-ը նոր շունչ է հաղորդում պապական հանդերձանքին։

Առաջին ամերիկացի պապի՝ Վատիկանում անցկացրած տարիների մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի՝ «Leone a Roma»-ի թրեյլերում ուշադրություն են գրավել պապի ոչ ավանդական կոշիկները, որոնք հատկապես հետաքրքրել են սպորտային կոշիկների սիրահարներին․ գրում է People-ը։

Թրեյլերում երևում է՝ ինչպես է Լևոն XIV-ը քայլում խոտածածկ տարածքի վրայով․ նրա պապական հանդերձանքի տակից երևում են Nike ապրանքանիշի կոշիկները։

Հստակ չէ, սակայն, թե լուսանկարը երբ է արվել։

Հռոմի պապ Լևոն XIV-ն իր հագուստի ընտրության պատճառով նախկինում նույնպես հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ 2025 թվականի հունիսին Վատիկանում ունեցած ելույթի ժամանակ Չիկագոյում ծնված Հռոմի պապը կրել է Chicago White Sox ամերիկյան պրոֆեսիոնալ բեյսբոլի թիմի գլխարկը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա թիմի մեծ երկրպագուն է եղել դեռևս փոքր տարիքից։

Երևանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները․ Լավրով

Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն Ղազախստանում մայիսի վերջին կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմնի գագաթնաժողովում, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա պարզաբանել է, որ Փաշինյանը նախկինում նշել էր, որ զբաղված է ընտրությունների հարցերով և չի կարողանա մասնակցել Եվրասիական տնտեսական միության ղեկավարների հանդիպմանը։

«Սա, իհարկե, ցավալի կլինի, քանի որ դա լավ հնարավորություն կլինի քննարկելու այն հարցերը, որոնք այժմ կախված են օդում», – նշել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները։

«Մենք հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, և այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց, միևնույն ժամանակ, դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում իրեն ենթարկեցնել և խզել Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային և ներդրումային կապերն իր ԱՊՀ և ԵԱՏՄ գործընկերների հետ», – նշել է նա։

Գնեք ավելի քիչ ոսկի․ Հնդկաստանի վարչապետը մարդկանց կոչ է արել ապրել զուսպ և քիչ գումար ծախսել

Հնարավորության դեպքում աշխատեք տնից, խուսափեք ավելորդ արտասահմանյան ճանապարհորդություններից, գնեք ավելի քիչ ոսկի, սպառեք ավելի քիչ վառելիք․ արդեն 3 ամիս Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հնդիկներին կոչ է արել ավելի զուսպ ապրել և քիչ գումար ծախսել․ կոչ, որը վերջին անգամ հնչել էր Covid-19 համավարակի ժամանակ․ գրում է BBC-ն։

Կիրակի Հայդարաբադում կայացած միջոցառման ժամանակ հնչած կոչը հիշեցրել է կովիդյան տարիները, երբ վարչապետը փորձում էր համախմբել երկիրը համընդհանուր նպատակի շուրջ։ Այս անգամ համընդհանուր առաքելությունը տնտեսական գոյատևումն է։

Ինչպես և սպասվում էր, այս ուղերձը խուճապի ալիք է բարձրացրել Հնդկաստանի ֆինանսական շուկաներում։ Հնդկաստանի խոցելիությունն այս հարցում ակնհայտ է․ երկիրն իր հում նավթի մոտավորապես 90%-ը և գազի պաշարների կեսը ներմուծում է այլ երկրներից։ Պատերազմի հետևանքով Հորմուզի նեղուցի ավելի քան երկու ամիս փակ լինելու պատճառով Հնդկաստանի ներմուծման ծախսերն աճել են միլիարդավոր դոլարներով։

Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածությունը սրվում է․ The European Conservative

The European Conservative-ն անդրադարձել է Հայաստանի և ՌԴ-ի հարաբերություններում նկատվող լարվածությանը։

Ինչպես նշվում է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ «մեղմ, խելացի և փոխշահավետ ամուսնալուծության» վերաբերյալ։

Մամուլի ասուլիսում Փաշինյանը մերժել է այն միտքը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության հետ ավելի սերտ կապերի և Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության միջև։

Պուտինն ավելի վաղ առաջարկել էր Հայաստանին նման քվեարկություն անցկացնել՝ որոշելու համար, թե արդյո՞ք այն ավելի սերտ հարաբերություններ պետք է կառուցի ԵՄ-ի հետ, թե՞ մնա Մոսկվայի տնտեսական ուղեծրում՝ զգուշացնելով, որ Ռուսաստանը եզրակացություններ կանի արդյունքների հիման վրա։

Կայքն ընդգծում է, որ վերջին իրադարձությունները տեղի են ունեցել ամիսներ շարունակ սրվող լարվածության հետևանքով։

Ապրիլին Հայաստանն ազդանշան է տվել, որ կարող է վերանայել իր անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած դաշինքներին, ինչպիսին են ԵԱՏՄ-ն և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), այն բանից հետո, երբ Մոսկվան զգուշացրեց ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ համագործակցության հետևանքների մասին։

ԱՄՆ-Չինաստան վերջին շփումները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքականությունն աստիճանաբար հեռանում է բաց ճակատային բախման տրամաբանությունից․ քաղաքագետ

ԱՄՆ-Չինաստան վերջին շփումները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքականությունն աստիճանաբար հեռանում է բաց ճակատային բախման տրամաբանությունից՝ մտնելով պայմանական գործարքների ձևավորման փուլ։ Ըստ էության՝ Վաշինգտոնն ու Պեկինը շարունակում են մնալ համակարգային մրցակիցներ, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ երկուսն էլ փորձում են կանխել անկառավարելի ճգնաժամը, որը կարող է հարվածել գլոբալ տնտեսության հիմքերին։ Այդ համատեքստում Իրանի միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցի անվտանգությունը և Թայվանի շուրջ ստատուս քվոյի պահպանումը աստիճանաբար սկսում են դիտարկվել նույն աշխարհաքաղաքական շղթայի փոխկապակցված օղակներ․ գրել է քաղաքագետ Արմեն Հովասափյանը։

«Վերջին տարիներին միջազգային համակարգը ձևավորվում էր այն պատկերացման շուրջ, թե ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն անխուսափելիորեն գնում են կոշտ հակադրության։ Սակայն Թրամփի՝ Չինաստան այցը ցույց է տալիս այլ իրողություն․ երկու գերտերություններն էլ հասկանում են, որ լիարժեք բախումը կարող է կաթվածահար անել համաշխարհային առևտրի և էներգետիկ հաղորդակցության ամբողջ կառուցվածքը։ Հենց այդ պատճառով էլ ձևավորվում է յուրահատուկ «մրցակցային համագործակցության» մոդել, որտեղ կողմերը հակադրվում են ռազմավարական մակարդակում, բայց միաժամանակ փորձում են պահպանել վերահսկելի միջավայր այն տարածաշրջաններում, որոնք անմիջապես կապված են համաշխարհային տնտեսության կենսական զարկերակների հետ։

Այստեղ առանցքային հանգույց է դառնում Իրանը։ Վաշինգտոնի համար այսօր առաջնային խնդիրը ոչ այնքան Թեհրանի վարչակարգի փոփոխությունն է, որքան այնպիսի իրավիճակ ստեղծել, որտեղ Իրանը դառնում է անկառավարելի միջուկային և տարածաշրջանային գործոն։ Իրաքի, Լիբիայի և Աֆղանստանի փորձը ԱՄՆ-ին ցույց տվեց, որ ռեժիմների քանդումը միշտ չէ, որ բերում է վերահսկելի արդյունքի։ Ավելին՝ երբ տարածաշրջանային պետությունը վերածվում է քաոսային կենսատարածքի, այդ վակուումը սկսում են լցնել այլ ուժեր՝ ահաբեկչական ցանցերից մինչև մրցակից գերտերություններ։ Իրանի դեպքում այդ ռիսկերը բազմապատկվում են, որովհետև խոսքը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային հանգույցներից մեկի մասին է։

Չինաստանի շահերն այս հարցում առաջին հայացքից տարբեր են, սակայն ենթաշերտերում դրանք համընկնում են ամերիկյան հաշվարկների հետ։ Գաղտնիք չէ, որ չինական տնտեսությունը կառուցված է էներգակիրների անխափան մատակարարման վրա, իսկ Հորմուզի նեղուցն այդ համակարգի հիմնական երակներից մեկն է։ Պեկինը երկար տարիներ օգտվում էր Իրանի հետ համագործակցությունից՝ փորձելով հակակշռել ամերիկյան ազդեցությանը, բայց այժմ իրավիճակը փոխվում է։ Եթե նախկինում Չինաստանը պատրաստ էր աչք փակել Թեհրանի կոշտ քաղաքականության վրա, ապա հիմա արդեն ակնհայտ է, որ Պեկինի համար առաջնային է դարձել ոչ թե հակաամերիկյան ճակատի պահպանումը, այլ ծովային առևտրի անվտանգությունը։ Այս փոփոխությունն ինքնին կարևոր շրջադարձ է, որովհետև այն ցույց է տալիս, որ Չինաստանը սկսում է մտածել ոչ միայն որպես տնտեսական հսկա, այլ որպես համակարգային գերտերություն, որը պատասխանատվություն ունի գլոբալ կայունության համար։

Հենց այստեղ է ձևավորվում հնարավոր պայմանավորվածության հիմնական տրամաբանությունը։ Չինաստանը կարող է շահագրգռված լինել Իրանի վրա ազդեցություն գործադրելու հարցում՝ միջուկային ծրագրի սահմանափակման և Հորմուզում լարվածության նվազեցման դիմաց։ Վաշինգտոնն էլ իր հերթին կարող է ժամանակավորապես նվազեցնել ճնշումը այն ուղղություններում, որոնք Պեկինի համար համարվում են նյարդային, առաջին հերթին՝ Թայվանի շուրջ։ Խոսքը, իհարկե, պաշտոնական «մեծ գործարքի» մասին չէ, այլ փոխըմբռնման, երբ կողմերը փորձում են չանցնել այն կարմիր գծերը, որոնք կարող են ամբողջ համակարգը դուրս բերել վերահսկողությունից։

Այս տրամաբանությունը նոր չէ միջազգային հարաբերությունների պատմության մեջ։ Մեծ տերությունները հաճախ հակադրվել են մի ուղղությամբ, բայց համագործակցել մեկ այլ առանցքի շուրջ, եթե վտանգված է եղել ընդհանուր համակարգի կայունությունը։ Սառը պատերազմի տարիներին անգամ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը, գտնվելով միջուկային դիմակայության մեջ, մշտապես պահում էին գաղտնի կամ կիսագաղտնի հաղորդակցման ուղիներ՝ խոշոր բախումները կանխելու համար։ Նույն սկզբունքն է այժմ վերադառնում նոր ձևաչափով, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ առանցքային դեր ունեն ոչ թե գաղափարախոսությունները, այլ առևտրային ուղիները, մատակարարման շղթաներն ու էներգետիկ անվտանգությունը։

Թայվանի հարցը հենց այս համատեքստում է ստանում նոր նշանակություն։ Չինաստանի համար այն ազգային ամբողջականության և աշխարհաքաղաքական հեղինակության հարց է, սակայն Պեկինը նաև հասկանում է, որ լայնածավալ ռազմական գործողությունը կարող է վերածվել տնտեսական ինքնահարվածի։ Իրանի շուրջ վերջին ճգնաժամերը ցույց տվեցին, թե որքան արագ կարող են խաթարվել ծովային հաղորդակցությունները և ինչ մասշտաբի տնտեսական ցնցումներ կարող են առաջանալ նույնիսկ սահմանափակ ռազմական լարվածությունից։ Չինաստանը դա դիտարկում է որպես նախազգուշացում։ Եթե Իրանը կարողանում է միայն Հորմուզի շուրջ սպառնալիքներով ցնցել համաշխարհային շուկաները, ապա Թայվանի շուրջ իրական պատերազմը կարող է կաթվածահար անել ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան առևտրային համակարգը, որի վրա հենց Չինաստանի տնտեսական աճն է կառուցված։

Այդ պատճառով առավել հավանական է դառնում ոչ թե արագ ռազմական սցենարը, այլ երկարաժամկետ ճնշման քաղաքականությունը։ Ամենայն հավանականության՝ Պեկինը կփորձի պահպանել ստատուս քվոն՝ միաժամանակ աստիճանաբար մեծացնելով ռազմական, տնտեսական և հոգեբանական ազդեցությունը Թայվանի վրա։ Իսկ ԱՄՆ-ն, եթե ստանա հարաբերական կայունություն Իրանի ուղղությամբ, կարող է որոշ ժամանակ շահագրգռված լինել այդ հավասարակշռությունը բալանսավորված պահելու հարցում։

Այս ամբողջ վերադասավորումը անմիջապես անդրադառնում է նաև Հարավային Կովկասի վրա։ Չի բացառվում, որ տարածաշրջանով շահագրգիռ գերտերությունները, կենտրոնանալով գլոբալ մակարդակի փոխհամաձայնությունների վրա, Հարավային Կովկասն, ուղղակի, դուրս թողնեն առաջնահերթություններից։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասը հատկապես խոցելի է, որովհետև այստեղ միաժամանակ հատվում են ռուսական, թուրքական, իրանական և արևմտյան շահերը, իսկ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը տարածաշրջանին տալիս են լրացուցիչ ռազմավարական նշանակություն։

Եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը կարողանան նվազեցնել լարվածությունը Իրանի շուրջ, ապա տարածաշրջանային ուժերը կփորձեն արագորեն զբաղեցնել ազատվող վաակումը։ Չի բացառվում, որ Թուրքիան փորձի ավելի ակտիվ առաջ մղել հաղորդակցային նախագծերը՝ դրանք ներկայացնելով որպես «կայունության միջանցքներ», Ռուսաստանն իր հերթին պահպանել իր նվազող, բայց դեռ գոյություն ունեցող ազդեցությունը, իսկ Իրանը, նույնիսկ ներքին ճնշումների պայմաններում, քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանային խաղից իրեն դուրս թողնող ցանկացած գործընթաց կանխել։

Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի։ Այդ պատճառով էլ ցանկացած գլոբալ պայմանավորվածություն, հատկապես եթե այն կապված է էներգետիկ ուղիների և տրանսպորտային հաղորդակցությունների հետ, անմիջապես սկսում է ազդել նաև Հարավային Կովկասի ներքին ուժային հավասարակշռության վրա։

Ի դեպ՝ սա հիշեցնում է 19-րդ դարի դասական կայսերական քաղաքականությունը, երբ Կովկասը դիտարկվում էր որպես կայսրությունների միջև կամուրջ»,- գրել է նա։

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ․ հայտնում է Քննչական կոմիտեն։

«Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):

Վերջինս կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հայտարարության մեջ։

Էրդողանը Աստանայում խոսել է «Միջին միջանցքի» զարգացման անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ Ջոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո տեղեկացրել է, որ քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունների լայն շրջանակ՝ ածխաջրածնային հանքավայրերի շահագործումից մինչև հանքանյութերի տեղափոխում։

Նա խոսել է էներգետիկ անվտանգության հիմքերն ամրապնդելու, էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։

«Ցանկանում ենք, որ Ղազախստանից մեր երկրի տարածքով ավելի մեծ ծավալի նավթ հասնի համաշխարհային շուկաներ։ Մենք աշխատում ենք Կասպից ծովով անցնող Միջին միջանցքի վերակենդանացման ուղղությամբ՝ ինտեգրելով մեր երկաթուղային կապերը, նավահանգիստների ենթակառուցվածքները և մաքսային թվայնացված համակարգերը։ Մեր նպատակը շարունակում է մնալ ոչ միայն մեր երկրները միմյանց ավելի մոտեցնելը, այլև Եվրասիական տարածաշրջանը համաշխարհային տնտեսությունում ավելի մրցունակ դիրքի հասցնելը»,-ասել է Էրդողանը։