Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը․ Իսրայել Կաց

Անհրաժեշտության դեպքում Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը՝ մնացած սպառնալիքները չեզոքացնելու համար․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Զոհվածների հիշատակի արարողության ժամանակ Կացը պնդել է, թե «առաքելությունը դեռ ավարտված չէ», և անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը այլևս չներկայացնի սպառնալիք Իսրայելի, ամերիկյան ուժերի և ողջ «ազատ» աշխարհի համար։

«Ինչպես արդեն ասել եմ, մենք պատրաստ ենք այն սցենարին, որ շուտով կրկին ստիպված կլինենք գործել՝ այդ նպատակների իրագործումն ապահովելու համար», – ընդգծել է նախարարը։

Փաշինյանին ամեն պատի տակ պետք է ասվի,  որ նա դավաճան է, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի առաջ ստանձնած խոստումները․ Իշխան Սաղաթելյան

Եթե Երևանում ընտրարշավի ժամանակ ամեն ծառի ու թփի տակ որևէ քաղաքացի Փաշինյանին մոտենալու հասանելիություն է ունենում, փոխանցում է հետևյալը՝ «Դու հայրենիք հանձնած, Արցախ ծախածի մեկն ես, և վերարտադրվում ես, որ ի՞նչ անես, հիմա՞ ինչը հանձնես»․ այսօր Աջափնյակ վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Իշխան Սաղաթելյանը։

«Ես ողջունում եմ բոլոր այդ քաղաքացիներին, և դա պետք է շարունակվի։ Նրան ամեն պատի տակ պետք է ասվի,  որ նա դավաճան է, վերարտադրվում է, որ կատարի Ալիևի առաջ ստանձնած խոստումները»,-ասաց նա։

 

BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ

Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդին առաջինն օգնության են հասել վնասված տան բնակիչները և քաղաքացիները։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թշվառություն, որի անունը կեղծիք է․ Բագրատ Սրբազան

Այս մի քանի օրերին լսեցի և՛ գլխավոր դատախազի, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը․ ՔԿՀ-ից գրում է Բագրատ Սրբազանը։

«Այս մեկ նախադասությունից հետո կարելի էր լուռ մնալ` ամեն բան ասված համարելով:

Ինչպիսի՜ թշվառություն, մի պահ խղճացի նրանց, բայց հաջորդ պահին մեզ խղճացի, որ այսպիսի իրականության մեջ ենք:

Գլխավոր դատախազը չպատասխանեց և ոչ մեկ հարցի` համարելով, որ դատական գործընթացն ընթանում է, և այդ հարցերն այնտեղ պիտի տրվեն և այլն, կամ նման մի բան:

Դո՛ւք եք հարցերը դուրս բերել դատարանից և խորհրդարանի ամբիոնից հայտարարել փորձաքննության և այլ կեղծիքների մասին: Ապա նույնը շարունակել եք Հ1-ի եթերով, խոսել գործի և այլ երևույթների մասին` ակնհայտորեն կեղծելով այսպես կոչված «առկա ապացույցները»:

Գլխավոր դատախազը հորդորեց նաև այս առումով դատարան դիմել: Դիմել ենք` մերժել են, ու չենք զարմացել, պարզապես ծիծաղել ենք:

Մեր հարցերին ի պատասխան ի՞նչ լսեցինք` վիրավորանք, փնթփնթոց, վիրավորվածության դրսևորման դերասանություն… Պարզապես զավեշտ է, որ 10 ամիս շարունակաբար մարդկանց կյանքը խաթարողը, վիրավորողը, զրպարտողը դարձյալ «զոհի» պատմուճան հագավ:

Իսկ ի՞նչ ասեմ Քննչական կոմիտեի ղեկավարին: Դարակազմիկ միտք է արտահայտել, թե «երբ ասել եմ` իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել` իր ձեռքով գրված»: Գրեթե 7 ամիս շարունակական հարցադրմանս նման աշխարհացունց պատասխան ստանալը, հավատացեք, հիացնող է:

Շնորհակալ եմ պարոն Գեղամ Մանուկյանին, որի համառ հարցապնդումների միջոցով վերջ ի վերջ հասկացանք, որ «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»:

Պարզապես հիշեցնեմ` նոյեմբերի 5-ին տիկին Աննա Գրիգորյանը խորհրդարանում ուղիղ հարցրել էր Քննչական կոմիտեի ղեկավարին` հղում անելով ինձ և Հովհաննես Ավետիսյանին անվանապես: Իսկ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ուղիղ ասել էր, որ «Դուք տեղյակ չեք, որ իր ձեռքով գրված (ժեստերն ու ձայնի երևէջներն աչքիս առջև են) ահաբեկչական պլան գոյություն ունի»: Հետագայում, հավանաբար, նաև ցույց է տրվել սույն «պլանը» Աննա Գրիգորյանին:

Հիմա, հուսով եմ, որ շատ սիրելի սիրելի Աննա Գրիգորյանը, թեպետ ակտիվ նախընտրական պայքարի մեջ գտնվելով, առիթ ու ժամանակ կունենա այս թեմային անդրադառնալու, որպեսզի վերջապես հասկանանք, թե «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»-ն ի՞նչ է նշանակում:

Անկեղծորեն ասած` այլ բան սպասելի չէր, բայց ոչ այս աստիճան զավեշտալի:

Ամեն դեպքում, սուտը սուտ է ծնում, կեղծիքը` կեղծիք, վախը` վախ: Ձեր ղեկավարից այլ բան չէիք կարող սովորել: Ո՛չ Դուք և ո՛չ էլ գլխավոր դատախազը կեղծիքի և ստի բեռից Ձեզ չազատեցիք, թեև մի վերջին հնարավորություն ունեիք:

Հուսամ` դատարան կգաք: Եթե ոչ հիմա` վկայի կարգավիճակով, ապա շատ մոտ ապագայում հաստատ` մեղադրյալի կարգավիճակով:

Ասեմ, որ այս ամենից երկրորդ հարցն էլ ծագեց. երբ տուն գնացիք, Ձեր զավակները չասացի՞ն. «Պապ, բայց լավ խաբս տվեցիր»:

Հա՜, չմոռանամ, լավ լցվել ես… սրտիդ հոգ տար: Սա էլ «պլանիդ» լեզվով ասեմ. Take good care of yourself, you are still needed»,- նշում է նա։

 

Թշվառություն, որի անունը կեղծիք է․ Բագրատ սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին

Այս մի քանի օրերին լսեցի և՛ գլխավոր դատախազի, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը․ ՔԿՀ-ից գրում է Բագրատ սրբազանը։

«Այս մեկ նախադասությունից հետո կարելի էր լուռ մնալ` ամեն բան ասված համարելով:

Ինչպիսի՜ թշվառություն, մի պահ խղճացի նրանց, բայց հաջորդ պահին մեզ խղճացի, որ այսպիսի իրականության մեջ ենք:

Գլխավոր դատախազը չպատասխանեց և ոչ մեկ հարցի` համարելով, որ դատական գործընթացն ընթանում է, և այդ հարցերն այնտեղ պիտի տրվեն և այլն, կամ նման մի բան:

Դո՛ւք եք հարցերը դուրս բերել դատարանից և խորհրդարանի ամբիոնից հայտարարել փորձաքննության և այլ կեղծիքների մասին: Ապա նույնը շարունակել եք Հ1-ի եթերով, խոսել գործի և այլ երևույթների մասին` ակնհայտորեն կեղծելով այսպես կոչված «առկա ապացույցները»:

Գլխավոր դատախազը հորդորեց նաև այս առումով դատարան դիմել: Դիմել ենք` մերժել են, ու չենք զարմացել, պարզապես ծիծաղել ենք:

Մեր հարցերին ի պատասխան ի՞նչ լսեցինք` վիրավորանք, փնթփնթոց, վիրավորվածության դրսևորման դերասանություն… Պարզապես զավեշտ է, որ 10 ամիս շարունակաբար մարդկանց կյանքը խաթարողը, վիրավորողը, զրպարտողը դարձյալ «զոհի» պատմուճան հագավ:

Իսկ ի՞նչ ասեմ Քննչական կոմիտեի ղեկավարին: Դարակազմիկ միտք է արտահայտել, թե «երբ ասել եմ` իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել` իր ձեռքով գրված»: Գրեթե 7 ամիս շարունակական հարցադրմանս նման աշխարհացունց պատասխան ստանալը, հավատացեք, հիացնող է:

Շնորհակալ եմ պարոն Գեղամ Մանուկյանին, որի համառ հարցապնդումների միջոցով վերջ ի վերջ հասկացանք, որ «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»:

Պարզապես հիշեցնեմ` նոյեմբերի 5-ին տիկին Աննա Գրիգորյանը խորհրդարանում ուղիղ հարցրել էր Քննչական կոմիտեի ղեկավարին` հղում անելով ինձ և Հովհաննես Ավետիսյանին անվանապես: Իսկ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ուղիղ ասել էր, որ «Դուք տեղյակ չեք, որ իր ձեռքով գրված (ժեստերն ու ձայնի ելևէջներն աչքիս առջև են) ահաբեկչական պլան գոյություն ունի»: Հետագայում, հավանաբար, նաև ցույց է տրվել սույն «պլանը» Աննա Գրիգորյանին:

Հիմա, հուսով եմ, որ շատ սիրելի Աննա Գրիգորյանը, թեպետ ակտիվ նախընտրական պայքարի մեջ գտնվելով, առիթ ու ժամանակ կունենա այս թեմային անդրադառնալու, որպեսզի վերջապես հասկանանք, թե «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»-ն ի՞նչ է նշանակում:

Անկեղծորեն ասած` այլ բան սպասելի չէր, բայց ոչ այս աստիճան զավեշտալի:

Ամեն դեպքում, սուտը սուտ է ծնում, կեղծիքը` կեղծիք, վախը` վախ: Ձեր ղեկավարից այլ բան չէիք կարող սովորել: Ո՛չ Դուք և ո՛չ էլ գլխավոր դատախազը կեղծիքի և ստի բեռից Ձեզ չազատեցիք, թեև մի վերջին հնարավորություն ունեիք:

Հուսամ` դատարան կգաք: Եթե ոչ հիմա` վկայի կարգավիճակով, ապա շատ մոտ ապագայում հաստատ` մեղադրյալի կարգավիճակով:

Ասեմ, որ այս ամենից երկրորդ հարցն էլ ծագեց. երբ տուն գնացիք, Ձեր զավակները չասացի՞ն. «Պապ, բայց լավ խաբս տվեցիր»:

Հա՜, չմոռանամ, լավ լցվել ես… սրտիդ հոգ տար: Սա էլ «պլանիդ» լեզվով ասեմ. Take good care of yourself, you are still needed»,- նշում է նա։

 

Նրանք միլիարդավոր դիտումներ են ունենում․ Մաքքարթնին քննադատել է «ինֆլյուենսերային մշակույթը»

Փոլ Մաքքարթնին քննադատել է սոցցանցային «ինֆլյուենսեր մշակույթը»՝ ասելով, որ «մարդիկ, որոնք առանձնապես տաղանդավոր չեն թվում, չափազանց հայտնի են»․ գրում է Daily Mail-ը։

The Beatles խմբի 83-ամյա լեգենդը շոու բիզնեսում է արդեն 6 տասնամյակ․ այդ ընթացքում նա տեսել է՝ ինչպես են տարբեր սերունդների աստղեր հայտնվում ու հեռանում երաժշտական ասպարեզից։

«The Rest Is Entertainment» փոդքասթի ժամանակ երաժիշտը խոսել է այն մասին, թե ինչպես է սոցցանցերի զարգացմանը զուգահեռ փոխվել հայտնիների աշխարհը։ Ի պատասխան հաղորդավարների հարցին, թե 21-րդ դարում ինչն է իրեն ամենաշատը շփոթեցնում, Մաքքարթնին ասել է․ «Կարծում եմ՝ այդ ինֆլուենսերային երևույթը… Ես դա պարզապես չեմ հասկանում, որովհետև այդ սերնդին չեմ պատկանում։ Բայց դա տեսնում եմ. դրանից խուսափել հնարավոր չէ։ Կինս Instagram-ում ինչ-որ բան է նայում և ինձ էլ է ցույց տալիս, ու հանկարծ այդպիսի հրապարակում է հայտնվում ֆիդում»։

«Կարծում եմ՝ դա ծիծաղելի է, և, հավանաբար, միշտ էլ այդպես է եղել, սակայն մարդիկ, որոնք առանձնապես տաղանդավոր չեն թվում, չափազանց հայտնի են․ նրանք միլիարդավոր դիտումներ են ունենում», – հավելել է երաժիշտը։

 

Պեկինյան բադ, տավարի կողոսկրեր․ Սի Ծինփին-Թրամփ ճաշկերույթի դիվանագիտական նրբերանգները

Նախագահներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հանդիպման պատվին Պեկինում կայացած պետական շքեղ ​​ճաշկերույթի ճաշացանկն ինքնին դիվանագիտության հետաքրքիր դրսևորում էր․ գրում է Reuters գործակալությունը։

Չինական պետական ​​ընթրիքների ճաշացանկն ավանդաբար կառուցվում է հուայյան խոհանոցի շուրջ, որը հայտնի է իր մեղմ, նուրբ համերով և սեզոնային ուտեստների շեշտադրմամբ:

Երկու երկների միջև հարաբերությունները վերագործարկելու պատրաստակամություն հայտնած ղեկավարների հանդիպումն ամփոփելու նպատակով կազմակերպիչները փորձել էին ճաշկերույթին խոհարարական ճկունության նրբերանգ տալ՝ ճաշացանկում ներառելով պեկինյան տապակած բադ՝ Չինաստանի ազգային ուտեստը, ինչպես նաև տավարի կողոսկրեր՝ Թրամփի՝ լավ պատրաստված սթեյքի նախընտրությանն ակնհայտ ակնարկ անելով։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ամերիկացի հյուրերի համար նախատեսված աղանդերի ընտրությանը՝ տիրամիսու, մրգեր և պաղպաղակ։

Նշվում է, որ տասնամյակներ շարունակ Չինաստանն օգտագործել է սննդի հզոր խորհրդանշական նշանակությունը կարևոր պաշտոնական իրադարձությունների ժամանակ։

 

Նիկոլ Փաշինյանն փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի․ «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանն այսօր, փաստացի, խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները։ Նիկոլ  Փաշինյանն այսօր, փաստորեն,  խոստովանել է, որ ոչինչ չի անում․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է  Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին  գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին։

«Նշենք, որ այսօր տեղի ունեցած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, Դավիթ Իշխանյանի ազատության հարցում չեն կարող արդյունքի հասնել, նրա կուսակիցները Հայաստանում խոսում են Արցախը հետ բերելու մասին։
«Ադրբեջանում էլ մտածում են՝ ինչի՞ գերիներին ազատենք, որ մի հոգի ավել հարձակվի մեր վրա՞»,- հայտարարել է  Փաշինյանը

Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը նշել է, որ ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է։ «Խոստովանել է, որ իրենց պատանդի կարգավիճակում են պահում, գուցե և Ալիևի հետ միասին»,- ընդգծել է Արմեն Իշխանյանը։
Նա ասաց, որ իրենց իրավապաշտպանների հետ կապի մեջ են, Դավիթ Բաբայանի ձայնագրությունը ևս լսել են»,- նշում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Բրյուսովի անվան պետհամալսարանում մի շարք անձինք են ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու, ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք․ ABC Media-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Լրատվամիջոցները հայտնում են, որ ձերբակալվել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի անգլերենի ամբիոնի վարիչ Գ. Եղիազարյանը։

ՀՀ-ն դիտարկում է հնդկական Pinaka հրթիռների տեղական արտադրության հնարավորությունը. IDRW

Հայաստանը ձգտում է խորացնել իր ռազմական գործընկերությունը Հնդկաստանի հետ՝ ուսումնասիրելով Pinaka հրթիռների և 155 մմ հրետանային զինամթերքի տեղական արտադրությունը, ինչը վկայում է ուղղակի գնումներից դեպի երկարաժամկետ արդյունաբերական համագործակցության անցման մասին․ գրում է Indian Defence Research Wing-ը։

Կայքի աղբյուրների համաձայն՝ քննարկումներ են ընթանում հնդկական ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից Հայաստանում արտադրական ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ՝ նպատակ ունենալով ապահովել հուսալի ռազմական մատակարարման շղթա և նվազեցնել կախվածությունն արտաքին մատակարարումներից ճգնաժամերի ժամանակ:

Այս զարգացումը հաջորդում է Հայաստանի կողմից հնդկական Pinaka հրթիռային համակարգի առաջին միջազգային հաճախորդը դառնալու որոշմանը:

Արտադրությունը տեղայնացնելու Հայաստանի հետաքրքրությունն արտացոլում է իր անվտանգության միջավայրով ձևավորված ավելի լայն ռազմավարական հրամայականը:

Հրթիռների և 155 մմ հրետանային արկերի համար ներքին արտադրական գծեր ստեղծելով՝ Երևանը նպատակ ունի ապահովել կայուն օպերատիվ պատրաստվածություն երկարատև մարտական գործողությունների ժամանակ, որտեղ մատակարարման շղթայի խափանումները կարող են կրիտիկական ազդեցություն ունենալ մարտունակության վրա:

Տեղական արտադրությունը նաև հնարավորություն կտա ավելի արագ համալրել պաշարները։