Երևանում ՊՆ ավտոբուսը բախվել է գնացքի

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտոմեքենայի և գնացքի բախում է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 11։20-ի սահմաններում Այվազովսկի 4/14 հասցեի մոտ բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված ավտոբուսն ու «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը պատկանող գնացքը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան»,- նշում է լրատվամիջոցը։

Քուվեյթն իրանական նավի վրա է հարձակվել և ձերբակալել Իրանի քաղաքացիների․ Արաղչի

Քուվեյթն ապօրինի հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել Իրանի 4 քաղաքացու․ X-ում գրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։

«Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և մեզ վերապահում ենք պատասխանելու իրավունք», – նշված է գրառման մեջ։

Ցանցահենները Կարբի գյուղի տներից մեկում տեղադրել են մասնագիտացված տեխնիկա և հատուկ ծրագրերով խոշոր հափշտակություններ կատարել․ ՆԳՆ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բացահայտել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հերթական հանցավոր գործունեությունը․ հայտնում են ՆԳ նախարարությունից։

«Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:

Քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներն ամբողջացվել են, և հաղորդումը ներկայացվել է Քննչական կոմիտե:

Ապրիլի 29-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված առանձնատանը իրականացրել են խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցանքի գործիք տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային տեխնիկան, բջջային հեռախոսներն ու ենթադրյալ հանցավոր գործունեության մեջ օգտագործվող այլ սարքավորումներ։
Խմբի գործունեության ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան: Այն հեռահաղորդակցության ոլորտում տարածված հանցագործություն է, որը կոչվում նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ:

Օգտագործվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ. օտարերկրյա մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով ներբեռնվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպելով որպես տեղական զանգերի: Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտների ապահովման համար:
Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառումը: Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչը հնարավորություն է տվել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներին և իրականացնել ֆինանսական միջոցների ուղղակի հափշտակություն:

Թվային հետքերը վերացնելու և բացահայտման ռիսկը նվազեցնելու նպատակով կիրառվել են քողարկման հատուկ մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի:
Ներկայումս իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ջանես Նազարյանը՝ Եվրոպայի Մ-17 առաջնության ոսկե մեդալակիր

Ջանես Նազարյանը դարձել է Եվրոպայի Մ-17 առաջնության ոսկե մեդալակիր․ հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան։

«Եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը 4-0 հաշվով հաղթեց Ռամազ Բասիլիային։

Ամբողջ առաջնության ընթացքում Ջանեսը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին»,- հայտնում են ֆեդերացիայից։

Տեսանյութն՝ այստեղ։

«Դարն ապրած» հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 18։25-ի սահմաններում Խորենացի փողոցի 47 հասցեի մոտ դարն ապրած, ամբողջությամբ փտած հաստաբուն ծառը արմատից պոկվել ու տապալվել է։

Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով վնասվել են քաղաքացիներին պատկանող 3 ավտոմեքենա,- նշում է լրատվամիջոցը։

Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը․ Հակոբ Բադալյան

Ռուսաստանը կոշտացնո՞ւմ է դիրքորոշումը: Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական ճակատում հրադադար կլինի այն պահից, երբ Ուկրաինան դուրս բերի զորքը ռուսական տարածքներից․ գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

«Զելենսկին պետք է հրաման տա Ուկրաինայի զինված ուժերին՝ դադարեցնել կրակը և լքել Դոնբասի տարածքը, լքել ռուսական տարածքը: Այդ ժամանակ կլինի հրադադար, և կողմերը հանգիստ կարող են զբաղվել բանակցություններով»․ հայտնել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

Սա առնվազն բազմիմաստ հայտարարություն է, որովհետև հարց է առաջանում՝ ռուսական տարածք ասելով՝ Պեսկովը նկատի ունի միայն Դոնբա՞սը, թե՞ նաև Խերսոնի և Զապորոժիեյի շրջանները, որոնք ՌԴ-ն ևս արձանագրել է որպես իր տարածք, բայց որոնց տարածքի մի մասը չի վերցրել վերահսկողության տակ: Հարցն այն է, որ Մոսկվան մինչև այս, կարծես թե, բավականին միարժեք խոսում էր այն մասին, որ հրադադարի համար Կիևը պետք է դուրս գա Դոնբասից: Եթե Մոսկվան շարունակում է դա համարել բավարար, ապա դիրքորոշումն անփոփոխ է: Բայց եթե ռուսական տարածք ասելով՝ նկատի ունեն ոչ միայն Դոնբասը, ապա դա կարող է նշանակել, որ Կրեմլը կոշտացնում է դիրքորոշումը:

Իսկ դա այդպես լինելու պարագայում՝ արդեն ուշագրավ կլինի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Թրամփը բարդ վիճակում է Իրանի հարցում, այդ բարդությամբ մեկնում է բանակցության Պեկին: Ընդ որում, Թրամփը Պեկին մեկնելուց առաջ հայտարարում է, որ կարող է մինչև տարեվերջ այցելել Ռուսաստան: Այս հայտարարությունը կարող է արվել Ցզինպինի հանդեպ որոշակի հոգեբանական ազդեցության համար: Եթե այդ պարագայում Մոսկվան էլ իր հերթին անում է կոշտ հայտարարություն կամ ուկրաինական հարցում դիրքորոշում կոշտացնելու ակնարկ, ապա դա մի կողմից կարող է դիտվել աջակցություն Պեկինին, իսկ մյուս կողմից՝ նաև ակնարկ այն մասին, որ չի ընդունի Կիևի հարցում Վաշինգտոն-Պեկին որևէ պայմանավորվածություն:

Իսկ այդպիսի փորձ Թրամփը կարող է անել այն ակնկալիքով, որ Չինաստանը, լինելով տնտեսական շատ կարևոր գործընկեր Ռուսաստանի համար (ըստ էության՝ տնտեսական թիկունք), կօգտագործի այդ ազդեցությունը Մոսկվային ուկրաինական հարցում համաձայնությունների մղելու համար»,- ներկայացնում է քաղաքագետը։

Արմավիրի մարզում «Lexus»-ը բախվել է բետոնե պարսպին․ 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մայիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 02։40-ի սահմաններում Հայկավան-Նորապատ ավտոճանապարհին, Հայկավան գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ղ․-ն իր վարած «Lexus GX460» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պարսպին և թիթեղյա ցանկապատին։

Վթարի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց, դժբախտաբար, գիտակցության չգալով՝ մահացել է»,- նշում է լրատվամիջոցը։