Պրահայում ադրբեջանցիները ցուցադրել են պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ․ գրում է ԱԺ պատգամավր Լիլիթ Գալստյանը։

«ՊԱՐՏՎՈՂԱ- ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարց պարզապես չկա, մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ ավելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ցեղասպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը չի խոսում արցախահայության Վերադարձի իրավունքինց, մինչև վարչախումբը պաշտոնապես հայտարարում է և գլխավորում թշնամական արշավը մեր ինքնության հենասյուն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝

արհեստական և ցեղասպան պետություն Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարախոսությունը։

Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։

Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտվողա- կապիտուլյացիոն դիվանագիտության և նրա օրակարգերում մեր ինքնության և իրավունքների պաշտպանության տոտալ բացակայության ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է հարձակվողական և ծավալապաշտական քաղաքականության՝ յուրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգություն։

Հայկական հետքի, հայկականության ջնջումը Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղորդվող և կառավարվող հենց նախագահի կողմից։

Ադրբեջանն աշխատում է, նրանց դիվանագիտությունն ագրեսիվ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիվորեն, Հայաստանի իշխանությունների կանաչ լույսի ներքո, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, ներառյալ՝ հոգևոր- մշակութայինը։

Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ- պետությունը, ուր հալածվում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։

Պաշտոնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմից՝ վախի ու իրավական վակխանալիաի մթնոլորդում ճզմվում է հանրության կամքը։

Այս ամենը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաև մեր տարածքներ․․․․կույր պիտի լինել սա չտեսնելու համար։

Լուսանկարները տրամադրել է Գագիկ Հակոբյանը»,- գրել է նա։

24 ժամում 49 000 փախստական․ Իսպանիան զորք է ներգրավել Մարոկկոյից միգրանտների հոսքը կանխելու համար

Իսպանիան զորքեր է ներգրավել՝ իր հյուսիսաֆրիկյան անկլավ Սեուտայում սահմանային անվտանգությունն ուժեղացնելու համար․ հինգշաբթի հազարավոր միգրանտներ շրջանցել են պատնեշները և Մարոկկոյից լողալով հասել Իսպանիայի տիրապետության տակ գտնվող քաղաք․ գրում է BBC-ն։

Իշխանությունների գնահատմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում սահմանը հատած միգրանտների թիվը հասել մոտ 49․000-ի։ Առնվազն 15 մարդ խեղդվել է Սեուտա հասնելու փորձի ժամանակ։

Ավելի վաղ տեղի իշխանությունները դիմել էին Մադրիդին՝ օգնության խնդրանքով, քանի որ վերջին շրջանում սահմանն անցնելու փորձերի թիվն աճել է։ Հինգշաբթի, սակայն, իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։

«Զինված ուժերը կաջակցեն Քաղաքացիական գվարդիային՝ իր լիազորությունների իրականացման, ինչպես նաև Սեուտա քաղաքում անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողությունների ընթացքում», – հայտարարել է Իսպանիայի ներքին գերծերի նախարարությունը։

Սեուտան, որը գտնվում է Մարոկկոյի հյուսիսային ափի մոտ, Ջիբրալթարի նեղուցով բաժանված է Իսպանիայի տարածքից և երկար տարիներ եղել է Եվրոպա հասնել փորձող միգրանտների հիմնական ուղղություններից մեկը։

Միջադեպի ֆոնին Իտալիայի կառավարությանը հայտարարել է, որ դիտարկում է «արտակարգ միջոցներ», այդ թվում՝ Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրով սահմանված բաց սահմանային ռեժիմի կասեցումը։ X-ում հրապարակած գրառման մեջ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ «կողմ է» Իսպանիայի հետ շենգենյան ազատ տեղաշարժի ռեժիմի կասեցմանը՝ նշելով, որ «անկանոն և չվերահսկվող ներգաղթը սպառնալիք է ազգային անվտանգությանը»։

ՀՀ-ՌԴ անբավարար ներդրումները կարող են հետաձգել Հայաստանի ինտեգրումը տարածաշրջանային տարանցիկ երթուղիներին․ Stratfor

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը կարող է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ Ռուսաստանի հետ իր վեճը հանձնել միջազգային արբիտրաժ:

Երկաթուղային կոնցեսիայից հարժարվելու համար այս սպառնալիքը, հավանաբար, կուժեղանա, քանի որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Թրամփի երթուղի» (TRIPP) ենթակառուցվածքային նախագիծը առաջ է շարժվում․ գրել է Stratfor վերլուծական կենտրոնը:

Այնուամենայնիվ, Մոսկվայի պայմանագրային և տնտեսական լծակը Հայաստանի վրա նշանակում է, որ Երևանը, հավանաբար, չի ձգտի պայմանագրի միակողմանի դադարեցման։ Փոխարենը ՀՀ-ն կնախընտրի ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային հատվածների համար բանակցային գնումը, փոխանցումը կամ առանձնացումը: Վեճը կդառնա ավելի ու ավելի հրատապ, քանի որ Ռուսաստանի շարունակական վերահսկողությունն, անբավարար ներդրումները կարող են հետաձգել Հայաստանի ջանքերը՝ վերականգնելու կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ և ինտեգրվելու զարգացող տարածաշրջանային տարանցիկ երթուղիներին։ Վերջիններս ձեռք են բերում ավելի մեծ ռազմավարական և առևտրային նշանակություն, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաթարում է Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով նավագնացությունը։

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան՝ քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային նախարար Իգնացիո Կասիսը պաշտոնական այցով կայցելի Ադրբեջան՝ որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ։

Ադրբեջան այցի ընթացքում Կասիսը բանակցություններ կվարի երկկողմ հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի և տարածաշրջանում ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության դերի վերաբերյալ։

Ադրբեջանից հետո ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Թուրքմենստան։ Այցելությունը Ադրբեջան և Թուրքմենստան նախատեսված է օգոստոսի 4-5-ը։

Դաշնային նախարարի այցը կլինի տարածաշրջանային շրջագայության առաջին փուլը, որը կշարունակվի աշնանը Հայաստան և Վրաստան այցելություններով։

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեն Փաշինյանի համար քաղաքական ինքնասպանություն կլինի․ EADaily

Վերջին շաբաթներին հայ-ռուսական հարաբերությունները հասել են եռման կետի։ Մոսկվան, կորցնելով համբերությունը Երևանի երկակի քաղաքականության նկատմամբ, պահանջում է հանրաքվե անցկացնել, որպեսզի հայ ժողովուրդը որոշի՝ մնա՞լ Եվրասիական տնտեսական միությունում, թե՞ ընտրել Եվրոպական միությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար այս հանրաքվեն ավելին է, քան պարզապես քաղաքական մարտահրավեր։ Դա լիակատար ինքնասպանություն է նրա կարիերայի համար․ գրել է EADaily-ին։

Ըստ հոդվածի՝ Փաշինյանն ընկել է դասական պոպուլիստական թակարդի մեջ։ Նա իշխանության է եկել՝ ժողովրդին խոստանալով ոսկե սարեր ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Եվրոպայից։ Մի կողմից՝ նա վստահեցրել է նրանց, որ Մոսկվայի հետ «ամեն ինչ լավ կլինի», մյուս կողմից նա պատկերել է պայծառ եվրոպական ապագա։

Սակայն այսօր իրականությունն այլ է․ Ռուսաստանի հետ հարաբերությունները վնասվել են, և Եվրոպայից իրական դիվիդենտներ չկան։

Սովորական մարդիկ՝ գյուղացիներ, ձեռնարկատերեր, արդեն զգացել են դա իրենց գրպանի վրա։ Ռուսաստանը խիստ սահմանափակումներ է դրել հայկական արտադրանքի, մասնավորապես՝ բուսական ծագման արտադրանքի և ձկան ներմուծման վրա։ Հայ գյուղացիները կրում են ուղղակի կորուստներ։ Եվրամիությունն, իր հերթին, խոստացել է բացել իր շուկան, սակայն, ինչպես Փաշինյանն ինքն է խոստովանել, ընթացակարգերը ժամանակ կպահանջեն, և ԵՄ-ը չի փոխի իր կանոնները հատուկ Հայաստանի համար։

Հանրաքվե անցկացնելու դեպքում, մասնագետների գնահատականով, Փաշինյանը կպարտվի երկու դեպքում էլ։ Եթե ժողովուրդն «այո՛» քվեարկի ԵԱՏՄ-ին, դա կլինի նրա արևմտամետ կուրսի լիակատար ձախողումը։ Ընդդիմությունը դա կանվանի «եվրոպական ընտրության» դավաճանություն, և Փաշինյանը կկորցնի դեմքն ընտրազանգվածի այն մասի առջև, որը հավատում էր նրա եվրոպական խոստումներին։

Եթե ժողովուրդը քվեարկի ԵՄ-ի օգտին, Հայաստանը կբախվի Կրեմլի կոշտ արձագանքին։ Տնտեսական շղթաները կխաթարվեն, բիզնեսը կսկսի կրճատվել իր ավանդական շուկաների կորստի պատճառով։ Եվ այդ ժամանակ երկրի ներսում կառաջանա անխուսափելի հարց. «Ու՞ր են խոստացված եվրոպական օգուտները»։

Փաշինյանը կհայտնվի դժվարին իրավիճակում։ Արդեն իսկ պարզ է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության վերաբերյալ հանրաքվեն նրա համար քաղաքական ինքնասպանություն կլինի։

Եթե հանրաքվե չանցկացվի, Ռուսաստանի հետ հակամարտությունը կխորանա, իսկ տնտեսական պատժամիջոցները կխստացվեն։ Երկրի ներսում դժգոհությունը կմեծանա։

Եթե հանրաքվեն տեղի ունենա, և արդյունքները նրա օգտին չլինեն, նա կկորցնի իր քաղաքական դեմքը։

Եթե հանրաքվեի արդյունքները ԵՄ-ի համար ընդունելի լինեն, Հայաստանը կբախվի տնտեսական խնդիրների։

Բրյուսելն ամենաքիչն է մտահոգված հայերի ճակատագրով։ Նրա հիմնական մտահոգությունը Հայաստանի հակառուսական կուրսն է։

Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները. Բեգլարյան

Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ.  գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը;

«Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ Դրմեյանի դեմ պատվիրված հետապնդումը: Դե իսկ Գագիկ Ծառուկյանի բեմադրված ձերբակալությունն էլ ոչ միայն իրավական ու քաղաքական, այլև՝ լրացուցիչ բարոյական սահմաններ է անցել:

Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները՝ Հայաստանը օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը՝ ի հակառակ իր «ժողովրդավարական երդումների»:

Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է»,- գրել է նա։

Նորագյուղում հոտից են հասկանում, որ տուն են հասել

Նորագյուղ թաղամասում կոյուղաջրի խնդիրը կրկին անհանգստացրել է բնակիչներին։ Խցանված կոյուղատարի պատճառով կեղտաջրերը դուրս են եկել փողոց, լցվել բակեր ու հասել նույնիսկ տների նկուղներ։ Ահազանգերից հետո արտահոսքը դադարեցվել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Մասնագետները զգուշացնում են՝ կոյուղաջրերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար, քանի որ պարունակում են հիվանդածին մանրէներ ու վիրուսներ։

Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում․ Նարեկ Կարապետյան

Իրավապահները, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցները, խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանի տունն ու ոչինչ չեն հայտնաբերել։

«Այսօր հոբելյանական, արդեն չգիտեմ՝ որերորդ խուզարկությունն էր մեր տանը։ Ամեն անգամ նույն պատմությունն է․ այն ամենը, ինչ կարող էր իրենց հետաքրքրել, վաղուց արդեն վերցրել են, իսկ այս անգամ էլ, որքան հասկանում եմ, առանձնապես ոչինչ չեն տարել»,- նշել է Կարապետյանը։

Անդրադառնալով օգոստոսի 2-ին Ազգային ժողովում սպասվող գործընթացներին և հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ գլխավոր դատախազը դիմի իր անձեռնմխելիության հարցով, Կարապետյանը պատասխանել է, որ նման զարգացումը չի բացառում։

Կարապետյանի գնահատմամբ՝ իր նկատմամբ իրականացվող գործընթացներն ունեն քաղաքական բնույթ։ Նրա խոսքով՝ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց փաստացի խոչընդոտում են զբաղվել քաղաքականությամբ։

«Ամբողջ այս պատմության հիմքում քաղաքական գործունեությունն է։ Ուզում են, որ քաղաքականությամբ ոչ ոք չզբաղվի, բացի իրենց կողմից նշանակված սատելիտներից։ Բայց դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պարտավոր ենք մեր երկրում զբաղվել քաղաքականությամբ»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը նաև քննադատել է Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ պնդելով, որ նա սխալ ուղղությամբ է տանում երկիրը և սրում Հայաստանի հարաբերությունները այլ պետությունների հետ։

Նրա խոսքով՝ վարչապետի վերջին հայտարարությունները, այդ թվում՝ երկաթուղու և այլ հարցերի վերաբերյալ, նպաստում են նոր լարվածությունների ձևավորմանը։

«Երեկ էլ սրում է հարաբերությունները մի երկրի հետ, որը Ադրբեջանից շուրջ 120 անգամ մեծ է։ Նախորդ անգամ էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն այդպես էին սրվում, ինչը բերեց պատերազմի։ Մենք դեռ չենք հաղթահարել նախկին թշնամանքի հետևանքները, ինչո՞ւ է հիմա նոր թշնամի ստեղծում Հայաստանի համար։ Պետք է կարողանալ պայմանավորվել, իսկ նա, ինչպես նախկինում, հիմա էլ չի կարողանում»,- հայտարարել է Կարապետյանը։

ՖԻՖԱ-ն կշարունակի մասնավոր ներդրումային ծրագրի առաջմղումը՝ չնայած ՈՒԵՖԱ-ի բոյկոտի սպառնալիքին

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ կշարունակի Աշխարհի առաջնության բաժնեմասերը մասնավոր ներդրողներին վաճառելու ծրագրի շուրջ խորհրդակցությունները՝ չնայած դրա դեմ լայնածավալ ընդդիմությանը․ գրում է Euronews-ը։

«Ոչ ոք չի վաճառում ֆուտբոլը։ Սա այն հարցը չէ, որը ՖԻՖԱ-ն երբևէ կքննարկեր», – հայտարարել է ՖԻՖԱ-ն՝ պատասխանելով մասնավոր ներդրումային ծրագրի շուրջ լայնածավալ քննադատություններին։

Կազմակերպությունը նշել է, որ իր անդամ բոլոր ֆեդերացիաները պետք է հնարավորություն ունենան քննարկելու ծրագիրն՝ առաջարկելով «բաց և ժողովրդավարական» խորհրդակցություններ անցկացնել։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը, սպառնացել էր բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե կազմակերպության նախագահ Ջաննի Ինֆանտինոն իրականացնի Աշխարհի առաջնության բաժնեմասերի վաճառքի ծրագիրը։

ՈՒԵՖԱ-ի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԿՈՆԿԱԿԱՖ-ը (Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) նույնպես հայտնել է ծրագրի դեմ իր միաձայն դիրքորոշումը։

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։

«2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։  Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ  միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․

  1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։
  2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։
  3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը»,- ասված է հայտարարության մեջ։