Իրանը փոխանցել է ԱՄՆ-ին հակամարտության կարգավորման առաջարկի պատասխանը

Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով փոխանցել է ամերիկյան կողմին 9 կետից բաղկացած առաջարկի պատասխանը, որը կենտրոնանում է պատերազմի ավարտի հարցի վրա․ գրում է Tasnim-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ-ն առաջարկում է 2-ամսյա հրադադար, այնինչ Իրանը ցանկանում է կարգավորել բոլոր հարցերը 30 օրվա ընթացքում՝ պնդելով պատերազմի լիակատար դադարեցման, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի մասին։

Իրանական կողմի առաջարկը ներառում է ապագայում չհարձակման երաշխիքներ և բոլոր ճակատներում մարտական ​​գործողությունների դադարեցում, ԱՄՆ ուժերի դուրսբերում տարածաշրջանից, սառեցված ակտիվների սահմանափակումների և պատժամիջոցների վերացում, նաև պատերազմի ընթացքում կրած վնասի փոխհատուցում։

Բացի այդ՝ Իրանն առաջարկում է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կանոնների համաձայնեցնել՝ վերացնելով այժմ գործող ծովային սահմանափակումները։

«Սպիտակ լիճն» անմխիթար վիճակում է․ պատգամավոր

Ջրային ռեսուրսներով հարուստ Հայաստանում անջրդի հողատարածքները գերակշռում են․ գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

« Տավուշի մարզում միայն 25.394 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերից ոռոգվող է ընդամենը 3.695 հա-ն:

Մինչդեռ, Աղստև գետի ջուրը ևս կարող էր օգտագործվել այդ նպատակով:

Տեսանյութում ներկայացրել եմ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճ» ջրամբարի անմխիթար վիճակը: Բարեկարգելու դեպքում այն կարող է դառնալ յուրօրինակ զբոսաշրջային վայր»,- նշել է նա:

ԱՄՆ-ում հայ կանայք բրենդային խանութներից ապրանք են գնել, կեղծած օրինակը հետ տարել ու վերադարձի գումար ստացել

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Գլենդելի երկու բնակչի, որ մեղադրվում են 300 հազար դոլարի խարդախություն կատարելու համար․ գրում են տեղական լրատվամիջոցները

Ըստ նախնական վարկածի՝ կասկածյալները բրենդային «Nordstrom» խանութի տարբեր ցանցերից գնել են հայտնի ոճաբանների ու նորաձևության տների արտադրած հագուստ, պայուսակ կամ այլ ապրանք, ապա սահմանված ժամկետում դրանց փոխարեն խանութ են վերադարձրել կեղծ կրկնօրինակը։ Գնած, բայց «չհավանած» հագուստի գումրն էլ հետ են ստացել։

Իրավապահները պարզել են, որ 2019-ին միայն նրանք այդ սխեմայով բրենդային խանութներից ձեռք են բերել ավելի քան 220 ապրանք, ենթադրաբար՝ նաև այդ չափի հետվերադարձի գումար ստացել։

Խարդախության հեղինակներն ու իրագործողները հայեր են՝ Արփինե Սարգսյանն ու Արգինա Հայրապետյանը։ Նրանց անօրինական առևտրի ընդհանուր բյուջեն կազմել է 300 հազար դոլար։

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա ոչ աշխատանքային օրերին

Մայիսի 3-7-ը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ, հնարավոր է, կարկուտ․Հայտնել է հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։

«Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճան։

Երևանում մայիսի 3-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ»,- տեղեկացնում են օդերևութաբանները։

Հետընտրական իրադարձությունները կարող են ճակատագրական ՀՀ-ի համար․ Տեր-Պետրոսյան

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը․ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին։

«Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»,- հայտարարել է Առաջին նախագահը։

«Բարսելոնա»-ն « Ռեալ»-ի հետ խաղից առաջ կարող է կորցնել միանգամից երեք խաղացողի

Իսպանիայի «Բարսելոնա»-ի միանգամից երեք ֆուտբոլիստ հայտնվել է որակազրկման վտանգի տակ Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող Էլ Կլասիկոյից անմիջապես առաջ․ գրում է ArmSport-ը։

«Ռաֆինյա, Ֆրենկի դե Յոնգ և Մարկ Բեռնալ․ այս ֆուտբոլիստները ստիպված կլինեն բաց թողնել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի գերսկզբունքային հանդիպումը, եթե այսօր՝ մայիսի 2-ին դեղին քարտ ստանան «Օսասունայի» դեմ կայանալիք խաղում:

Նշենք, որ «Օսասունա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ կատալոնական գրանդի տնային դիմակայությունը «սերուցքայինների» հետ տեղի կունենա մայիսի 10-ին՝ նույն ժամին»,- նշում է լրատվամիջոցը:

10 զավակ ունեցող Ջոնսոնին ԱԲ-ն «ստիպել» է հորդորել․ «Շատ երեխա մի՛ ունեցեք»

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը եվրոպական երկրների կառավարություններին կոչ է դադարեցնել ծնելիության խթանման ծրագրերն ու ֆինանսական միջոցներ չհատկացնել դրանց։

Նրա խոսքով՝ եթե արհեստական բանականությունն իսկապես փոխարինի աշխատող մարդկանց ու տարբեր ոլորտների շուկաներում լինեն կրճատումներ, մարդկանց թիվն ավելացնելու անհրաժեշտություն չի լիենելու։

Daily Mail-ում հրապարակված նրա սյունակում նախկին վարչապետը  ծնելիության անկումն անվանել է «աշխարհի լավագույն նորությունը»։ Մինչդեռ ինքը «Հերոս հայրիկ» է․ տասը երեխա ունի։