Եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները ձախողվեն, Իսրայելը կդիտարկի ռազմական գործողությունների տարբերակը․ Իսրայելի ԱԳՆ

Եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք չտան, Իսրայելը կդիտարկի ռազմական գործողությունների տարբերակը․ հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ Իսրայելի բանակը համարժեք կարձագանքի «Հեզբոլլահ»-ի հարձակումներին։

Բաքուն կարող է պաշտոնապես որոշել խզել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ Հայաստանի վերաբերյալ բանաձևի պատճառով

Բաքուն կարող է պաշտոնապես որոշել խզել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ՝ «ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ իր կողմնակալ դիրքորոշման»․ ադրբեջանական լրատվական գործակալությանը հայտնել է հարցին ծանոթ աղբյուրը։

Ադրբեջանը, որը նախկինում փաստացի կասեցրել էր կապերը Եվրախորհրդարանի հետ, քննարկում է կապերը լիովին խզելու հարցը։

Ըստ աղբյուրի՝ պատճառը Եվրախորհրդարան ներկայացված «Աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը» բանաձևի նախագիծն է, որն, իբր, պարունակում է մի քանի դրույթներ, որոնք «անհիմն մեղադրանքներ և պահանջներ են առաջադրում Ադրբեջանին»։

Սմարթֆոնների օգտակարությանը զուգընթաց՝ դրանք կարող են լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ. World Economic Forum

Սմարթֆոնները դարձել են անփոխարինելի առօրյա կյանքում: Հեռախոսազանգերից և հաղորդագրություններից զատ՝ դրանք հնարավորություն են տալիս համացանցում որոնումներ, առցանց գնումներ և նույնիսկ առողջության մոնիթորինգ կատարել՝ հսկայական օգուտներ բերելով հասարակությանը և տնտեսությանը: Սակայն, քանի որ դրանցից կախվածությունը խորանում է, մտահոգություններ են առաջացել չափազանց օգտագործման և կախվածության վերաբերյալ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության, մարդկային հարաբերությունների և արտադրողականության վրա․ գրում է World Economic Forum-ը։

Ինչպես նշվում է, աշխարհում սմարթֆոնների օգտագործումը շարունակում է ընդլայնվել: 2024 թվականին սարքերի թիվը հասել է 4.5 միլիարդի, իսկ օրական օգտագործման ժամանակը կայուն աճում է:

Հարցումների համաձայն՝ Ֆիլիպիններում գրանցվել է սմարթֆոնի օրական ամենաերկար միջին օգտագործումը՝ 5 ժամ 21 րոպե, որին հաջորդում են Բրազիլիան և Հարավային Աֆրիկան։

Սմարթֆոնների երկարատև օգտագործումը կապված է մի շարք առողջական խնդիրների հետ, այդ թվում՝ տեսողության, քնի խանգարումների և ուղեղի զարգացման ու կենտրոնացման վրա բացասական ազդեցության: Այս ռիսկերը գործողություններ են պահանջում շատ երկրներում:

Ֆինլանդիայում 2025 թվականի օգոստոսին ուժի մեջ է մտել տարրական և միջնակարգ դպրոցներում բջջային սարքերի օգտագործումը սահմանափակող օրենք: Նմանատիպ դպրոցական սահմանափակումներ են կիրառվել Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Չինաստանում, իսկ Հարավային Կորեան դրանք պետք է ընդունի հաջորդ տարվա մարտին: Միևնույն ժամանակ, Ավստրալիան և Նորվեգիան տարիքային սահմանափակումներ են մտցրել սոցցանցերի օգտագործման համար՝ անչափահասներին չափազանց ներգրավվածությունից պաշտպանելու համար: Այս կարգավորող ջանքերը ցույց են տալիս այն աճող գիտակցումը, որ թվային հասանելիությունը, թեև փոխակերպող է, պետք է ուղեկցվի պաշտպանիչ միջոցներով:

Ճապոնիայում սմարթֆոնների միջին օգտագործումը գնահատվում է շաբաթական մոտ 20 ժամ կամ օրական ընդամենը 3 ժամից մի փոքր պակաս: Չնայած այս ցուցանիշը հատկապես բարձր չէ համաշխարհային չափանիշներով, դրա ազդեցությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: 2024 թվականի կառավարության գրասենյակի հարցման արդյունքում պարզվել է, որ մարդիկ, որոնք ավելի երկար ժամանակ են անցկացնում սմարթֆոններում, ավելի հակված են միայնության զգացողություն ունենալուն: Հաշվարկվում է, որ ավագ դպրոցի աշակերտների մոտ 10%-ը և համալսարանական ուսանողների 25%-ը կարող են տուժել, ինչն ընդգծում է այս խնդիրը որպես ի հայտ եկող սոցիալական մարտահրավեր: Այս իրավիճակին ի պատասխան՝ Ճապոնիայում առաջ են քաշվում նոր նախաձեռնություններ, այդ թվում՝ կարգավորող միջոցառումներ, որոնք խրախուսում են օգտագործման սովորույթների վերանայումը՝ թե՛ դպրոցներում, թե՛ տանը:

Տոյոակե քաղաքում ընդունվել է առաջին մունիցիպալ որոշումը, որը սահմանում է «սմարթֆոնների օգտագործման ուղեցույցներ»: Կարգավորումը, որը վերաբերում է մոտ 69․000 բնակչի, այդ թվում՝ տեղական դպրոցներ հաճախող 18 տարեկանից փոքր երեխաներին, հաստատվել է սեպտեմբերին և ուժի մեջ է մտել այս ամիս: Այն խորհուրդ է տալիս սահմանափակել սմարթֆոնների օգտագործումն օրական ոչ ավելի, քան 2 ժամով: Այն նաև առաջարկում է, որ տարրական դպրոցի երեխաները դադարեցնեն սմարթֆոնների օգտագործումը մինչև ժամը 21:00-ն, իսկ կրտսեր և բարձր դասարանների աշակերտները՝ մինչև 22:00-ը՝ խրախուսելով տնային տնտեսություններին սահմանել իրենց սեփական կանոնները:

2025 թվականի հունիսին Տոկիոյում բացվել է Ճապոնիայի առաջին ամբուլատոր կլինիկան, որը մասնագիտացած է «սմարթֆոնային դեմենցիայի» գծով: Այս վիճակը վերաբերում է դեմենցիայի նման ժամանակավոր ախտանիշների, օրինակ՝ մոռացկոտությանը, որոնք առաջանում են ուղեղի մշակման կարողությունները ծանրաբեռնող տեղեկատվության մեծ քանակի երկարատև ազդեցության հետևանքով: Կլինիկան գնահատում է, որ Ճապոնիայում 10-20 միլիոն մարդ կարող է ռիսկի խմբում լինել՝ ընդգծելով վաղ հայտնաբերման և միջամտության կարևորությունը:

Ճնշումները պայմանավորված են Փաշինյանի վարկանիշի անկումով․ Մարիաննա Ղահրամանյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում խուզարկության մասին

Այսօր խուզարկություն է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակում։ Կան բերման ենթարկվածներ․ տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Իշխանությունները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում և փոխարենը ավելանում է Սամվել Կարապետյանի և ուժեղ Հայաստանի նկատմամբ հանրային լայն աջակցությունն ու վստահությունը։ Այս քրեական հետապնդումները, իրավապահ համակարգը գործարկելը, հենց սրանով է պայմանավորված։ Մենք չենք զարմանում, ձեռագիրը չի փոխվել, բայց ուզում ենք իրենց հիասթափեցնել՝ հետ չենք կանգնելու մեր նախանշած նպատակից, և այս ճնշումները մեզ ոչ մի կերպ չեն կանգնեցնելու»,- ասաց նա։

Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է 3 անձ, 1-ը՝ ձերբակալվել

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։

Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։

Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։

Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Փաշինյանի՝ «ներվերիս հետ մի խաղացեք, կփակեմ ԱԱԾ պադվալներում» արտահայտությունը Ձեզ չի՞ հուզում․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ գլխավոր դատախազին

Մարտի 1-ի հետ կապված ՄԻԵԴ-ի որոշման մեջ մի քանի անգամ հիշատակվել է, որ Հայաստանի իշխանությունները որոշ փաստաթղթեր չեն ներկայացրել կամ հարցումներին չեն արձագանքել։ Դա Ձեզ որոշակի գործողության դրդե՞լ է, թե՞ ոչ․ այսօր ԱԺ-ում, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Որպես քաղաքական գործիչ՝ Փաշինյանը, իհարկե, շահագրգռված էր, որ Մարտի մեկով Հայաստանի դեմ որոշում կայացվեր։ Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինքը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը։ Եվ այս համատեքստում մենք ունենք ՄԻԵԴ-ի որոշում, որի համաձայն փաստաթղթեր չեն ներկայացվել։ Համագործակցությունը դատարանի հետ եղել է ոչ ամբողջական, և դրանով Հայաստանի Հանրապետությունը փաստորեն չի օգտագործել լիարժեքորեն պաշտպանելու իր իրավունքը և պարտավորությունը։ Արդյոք Դուք այստեղ պաշտոնական դիրքի չարաշահման տարրեր չե՞ք տեսնում»,- հարց ուղղեց պատգամավորը։

Երկրորդ հարցը վերաբերում էր նրան՝ բացահայտվա՞ծ է արդյոք Մարտի մեկի գործը, թե՞ ոչ։

«Եվ երրորդ հարցը՝ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում լիագումար նիստի ժամանակ, հերթական էքսցեսի ժամանակ ասաց՝ «Ներվերիս հետ մի խաղացեք,  կփակեմ ԱԱԾ պադվալներում», նման մի բան, այսինքն՝ Ձեզ որպես գլխավոր դատախազ չի՞ հետաքրքրում, որ Նիկոլ Փաշինյանի ներվերի հետ խաղալը կարող է պատճառ դառնալ, որ մարդիկ հայտնվեն ԱԱԾ պադվալներում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Դատախազը նշեց, որ պատգամավորը ճիշտ գնահատական է տալիս Մարտի 1-ի գործով․ «Միայն, ինձ թվում է, այս հարցը չէիք տա, եթե իմանայիք, թե փաթեթը երբ է ներկայացվել Եվրոպական դատարան՝ 2015 թվականին, կոմունիկացիան 2015 թվականին է եղել։ Ձեր գնահատականները ճիշտ են, իսկ պաշտոնատար անձինք, որոնք դրա համար պատասխանատու են, առանձին դրվագ կա, և մի մասը, որը Հայաստանում չէ, կարծում ենք, մենք հեռակա վարույթով այս անձանց կկանչենք պատասխանատվության»։

Մյուս երկու հարցերի հետ կապված՝ նա ասաց․ «Իհարկե, շատ լավ գիտեք, որ դատախազության համար բացահայտում հասկացությունը կապվում է մեղադրական վերդիկտի հետ։ Ես, որպես գլխավոր դատախազ, Մարտի 1-ի հետ կապված քրեական արդարադատության առաքելությունը կհամարեմ ավարտված, երբ որ կլինի օրինական ուժի մեջ մտած վերդիկտ, մնացածը քաղաքական հայտարարություններ են»։

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին․ Թանդիլյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։

Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։

Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։

Կսպասեմ արձագանքի»,- գրել է նա։

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին․ Թանդիլյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։

Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։

Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։

Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։

Կսպասեմ արձագանքի»,- գրել է նա։

Պատերազմի սկզբից ի վեր Իրանը մահապատժի է ենթարկել 21 և ձերբակալել 4000 մարդու

ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը մահապատժի է ենթարկել 21 մարդու և ձերբակալել ավելի քան 4000-ին․ նշվում է ՄԱԿ-ի հայտարարությունում։

Նշվում է, որ այս տարվա հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ մահապատժի է ենթարկվել 9 մարդ, 10-ը մահապատժի է ենթարկվել ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու, և 2-ը՝ լրտեսության մեղադրանքով։

Հասանելի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 28-ից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ, որոնք մեղադրվում են ազգային անվտանգության հետ կապված հանցագործությունների համար։

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակ, կան ձերբակալվածներ․ Գոհար Մելոյան

Այսօր իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, կատարվել են խուզարկություններ, կան ձերբակալվածներ․ ABC Media-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց կուսակցության ընտրացուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանը։

Նա այլ մանրամասներ չհայտնեց։

Թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրավապահները մուտք գործել, և ինչ օպերատիվ աշխատանքներ են իրականացվել, դեռ պարզ չէ։