​Անձնագիրը փոխելու նպատակն ամեն գնով ՀՀ 35-ամյա ավանդույթները քանդելն է․ Սարհատ Պետրոսյան

Առավոտյան «վիրալ» գնացած անձնագրերի «ձիզայնի» մասին խոսակցությունը ցավոք գնաց սև-սպիտակ, արևմամետ-ռուսամետ, վիլայեթ-գուբեռնիա մակարդակով։ Իրար արժեն(ք) ինչ խոսք․ գրում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

«Ես սպասում էի դիզայներային սեգմենտը ներկայացնի իր դիրքորոշումը, բայց արդեն նշածս պատճառներով, իրենք խուսափում են ոնց որ։ Դե ես ինչպես միշտ չունեմ խնդիր «քաղաքական պիտակավորման», ուստի փորձեմ ասել իմ կարծիքով խնդիրները. (Կներեք երկար պիտի գրեմ։)

Մենք ունենք ավանդույթներ որոնց մի մասը ժառանգել ենք նախորդ հանրապետություններից (դրոշ ու գերբ առաջին հանրապետությունից, շենքեր իրենց սիմվոլիկայով ու էլի բաներ՝ երկրորդ՝ խորհրդային հանրապետությունից), և ունենք մեր երրորդ հանրապետության ավանդույթները։ Հիմա որն է մեր ունեցած կապույտ անձնագիրը կարմիրի փոխելու տրամաբանությունը։ Վստահ եմ այն գուբեռնյա-վիլայեթ ծիրում չէ, այլ ավելի շատ՝ անկախության հռչակագիրը փոխել ծիրում։ Նա ամեն գնով ցանկանում է քանդել Հայաստանի Հանրապետության 35-ամյա ավանդույթները… ահա նպատակը։

Հետո գալիս է քարտեզի պահը։ Բնականաբար «իրական» Հայաստանի ու ստից խաղաղության շրջանակում քարտեզ խցկելը տրամաբանական էր այս իշխանության կողմից։ Շատ հանգիստ կարելի էր ուղղակի չդնել քարտեզ, բայց դե «երեխան բութ է և շատակեր» ու անպայման ուզում է սադրել։

Անձնագիրը զբոսաշրջային գրքույկ չի, և կարիք չկա ինչ որ տրամաբանությամբ խցկել ամեն ինչ, անհասկանալի տրամաբանությամբ ինչ-որ բովանդակություն բերել ու շարել իրար կողքի։ Գոռ Մադոյանը գրել է պետական շենքերի հերթականության մասին, ես կարող եմ գրել զոռով բերդապարիսպներ ներառելը, որի մասին մի քանի անգամ ասել ու գրել եմ, որը նույնպես ունի իր քաղաքական օրակարգը սպասարկելու խնդիր։ Կարելի է փորձել հասկանալ չոլի մեջտեղը ողջ ընտանիքով լավաշ թխելու նպատակն ու ազգագրական հիմքերը, բայց իրոք արժի՞ որ։

Կարելի է Արտաշեսյանների սահմանաքարերի մասին գրել, թե ի՞նչ կապ ունեն, եթե ոչ իշխանական սահմանազատման քարոզի։ Ու մեկ էլ ամբողջ օրը խորհրդային շրջանի «ազգային միֆերի» մասին խոսելով Էրեբունի ամրոցի վերականգնումը դնել, և այսպես շարունակ… Իսկ Խոր Վիրապին թարս կողմից նայելն էլ տես վերևում։

Առանձին կարելի է խոսել վատ, տրիվիալ ու սիրողական գրաֆիկայի մասին, որը պարզվեց ինչ որ հայկական հաջողված ստարտափում են արել։ Նման դեպքում, անում են պայմանական գրաֆիկա, ավելի շատ հիշեցնելով նույն բովանդակությունը, որպես pattern կամ ֆոն, բայց ոչ վատ (կամ անտաղանդ) «ներկիր ինքդ»-ի մակարդակի նկարներ։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ԱԺ-ի շենքի դիմացի աղջկա ու շենքին համաչափությունների, Արագածի ու լեռնագնացների հարաբերակցությանը, Կասկադին ու շրջակա չեղած շենքերին, Գառնիում եկեղեցու վրա նստած զույգի չափերին։ Էլ չեմ ասում չոլի մեջտեղը լավաշ թխողներին, ու հատկապես տղամարդու դեմքին (կամ առհասարակ տղամարդիք լավաշ թխում է՞ին)։

Կարծում եմ, գրաֆիկական դիզայնով ու հարակից ոլորտների մասնագետները ևս կարող են ինչ որ բաներ ավելացնել, ու բնավ չեմ հավակնում գրել բոլոր խնդիրները։

Չեմ ընդունում, որ սա հերթական իշխանական խոսույթի տակ պարելու առիթ է։ Անձնագիրն իրոք բառիս բուն իմաստով ինքնիշխանության կարևոր բաղադրիչ է, ու եթե դպրոցական դասագրքերով մեր պատմությունը խեղելու փորձերի համար ինչ որ լուծումներ դեռ կգտնենք, բայց սա իրոք խայտառակություն է, ի թիվս այլ խայտառակությունների»,- նշել է նա։

 

Վրաց եկեղեցին ընտրել է պատրիարքի պաշտոնի երեք թեկնածու

Միտրոպոլիտ Շիո, միտրոպոլիտ Իոբի և միտրոպոլիտ Գրիգոլ՝ Սինոդի նիստում ընտրված պատրիարքական երեք թեկնածուներն են․ գրում է Aliq.ge-ն։

«Նիստի ավարտից հետո ընտրության արդյունքները հայտնել է դեկանոզ (ավագ քահանա) Անդրիա Ջաղմաիձեն:

Նրա տեղեկացմամբ՝ միտրոպոլիտ Շիոն նիստում ստացել է 20 ձայն, իսկ մնացած թեկնածուները՝ 7-ական ձայն:

Սուրբ Սինոդի կազմում այժմ կա 39 քահանայապետ, սակայն քվեարկությանը մասնակցել են 38-ը: Պաշտոնական տեղեկության համաձայն՝ նիստին առողջական վիճակի պատճառով չի մասնակցել Ծիլկանիի և Դուշեթիի միտրոպոլիտ Զոսիմեն (Շիոշվիլի):

Երեք թեկնածուների հայտնի դառնալուց հետո գործընթացը կտեղափոխվի ընդլայնված եկեղեցական ժողով: Հենց այս ժողովը կընտրի Վրաց Ուղղափառ Եկեղեցու 142-րդ Պատրիարքին: Գործող կարգի համաձայն՝ ընդլայնված ժողովը պետք է հրավիրվի մինչև մայիսի 17-ը:

Հիշեցնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է 2026 թվականի մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: Նա Վրաստանի եկեղեցին ղեկավարում էր 47 տարի»,- նշում է կայքը:

 

Հայ պատանիները Սոչիում ֆուտբոլի մրցաշարի գավաթ են նվաճել

Հայ պատանիները, ովքեր ներկայացնում էին «Կիլիկիա-2» ֆուտբոլային ակումբը, մարզիչ Գագիկ Թերջյանի գլխավորությամբ 2026 թվականի ապրիլի 8-ից 14-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցեցին Siriusi Cup 2026 մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարին և բարձրագույն լիգայում գերազանց հանդես գալով նվաճեցին ոսկե մեդալ և հաղթական գավաթը բերեցին Հայաստան։

Յոթ խաղում երկու ոչ-ոքի և հինգ հաղթանակ արդյունքով խփեցին 15 գնդակ և գրանցվեց մեկ ինքնագոլ։ Մեր պատանիներից գոլի հեղինակ դարձան․

դասպասապահ Լեո Գրիգորյանը 1 գոլ,

Արմեն Հովհաննիսյանը 1 գոլ,

Արթուր Դանիելյանը 1 գոլ,

Նշան Ավագյանը 1 գոլ,

Վաչե Հայրապետյանը 1 գոլ,

Սամվել Խչատրյանը 1 գոլ,

Ռուբեն Մեհրաբյանը 2 գոլ,

Կարեն Թորոսյանը 3 գոլ,

Միքայել Գրիգորյանը 4 գոլ։

Պարգևատրման արարողության ժամանակ Կիլիկիա-2 ֆուտբոլիստները անհատական անվանակարգում ևս ստացան պատվոգրեր և մրցանակներ, մասնավորապես՝

Լավագույն դարպասապահ՝ Լեո Գրիգորյան

Ակումբի լավագույն խաղացող՝ Արմեն Հովհաննիսյան

Լավագույն հարձակվող՝ Կարեն Թորոսյան

Մրցաշարի լավագույն խաղացող՝ Արամ Գրիգորյան։

Ադրբեջանցիները պղծել են նաև օկուպացված Մարտունիի Ներսես Մեծ եկեղեցու խաչը

2026 թվականի ապրիլի 26-ին ադրբեջանցի օգտատերերի՝ սոցցանցում հրապարակված տեսանյութից տեղեկանում ենք, որ Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է․ գրում է monumentwatch.org-ը։

««Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել  էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին»,- նշում է կայքը։

Ադրբեջանցիները պղծել են նաև օկուպացված Մարտունիի Ներսես Մեծ եկեղեցին

2026 թվականի ապրիլի 26-ին ադրբեջանցի օգտատերերի՝ սոցցանցում հրապարակված տեսանյութից տեղեկանում ենք, որ Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է․ գրում է monumentwatch.org-ը։

««Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել  էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին»,- նշում է կայքը։

Ադրբեջանցիները պղծել են նաև օկուպացված Մարտունիի Ներսես Մեծ եկեղեցին

2026 թվականի ապրիլի 26-ին ադրբեջանցի օգտատերերի՝ սոցցանցում հրապարակված տեսանյութից տեղեկանում ենք, որ Արցախի Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը կոտրված է․ գրում է monumentwatch.org-ը։

««Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 30-ին ներկայացվել  էր եկեղեցու պարբերական վնասումների, մասնավորապես՝ պատուհանների կոտրման և կառույցի վրա առկա կրակահերթերի հետքերի մասին»,- նշում է կայքը։

Իրանի դեսպանին կանչել են Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանին կանչել են Թագավորության արտաքին գործերի նախարարություն Telegram-ում արված գրառման պատճառով․ փոխանցում է TACC-ը։

Ապրիլի 15-ին Լոնդոնում Իրանի դեսպանատունը հրապարակել էր գրառում, որում կոչ էր արվում Մեծ Բրիտանիայում բնակվող իրանցիներին միանալ իրենց հայրենիքի պաշտպանությանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության ֆոնին։

Բրիտանական լրատվամիջոցները այն մեկնաբանել են որպես «նահատակության» քարոզչություն և կապել վերջին շաբաթներին հրեական կազմակերպությունների վրա Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների շարքի հետ։

Հանրապետության հրապարակում գորշ գայլերի նշանը ցույց տալու համար թուրք գործիչ Ուգյուր Գուզելի դեմ հաղորդում է ներկայացվել

Ես և գործընկերս՝ փաստաբան Վարդուհի Սարգսյանը, հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցված և գործող «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելի դեմ․ գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Նշված քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ 111-րդ տարելիցին, իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակում, արված լուսանկար, որում բացահայտ կերպով ցուցադրել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում, որը հայերին դիտարկում է որպես թուրքերի թշնամի և իրականացնում է հակահայկական գործողություններ՝ ներառյալ հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու պղծումը։

Կարծում ենք, որ տվյալ քաղաքական գործչի արարքը, հաշվի առնելով նրա լայն լսարանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ, այլև պարունակում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Մասնավորապես, այն կարող է համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմերին։

Թեև քիչ հավանական ենք համարում, որ տվյալ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ վարույթի նախաձեռնման դեպքում այն կարող է ունենալ կանխարգելիչ և զսպող նշանակություն։ Մասնավորապես, այն կարող է որոշակիորեն զսպել նմանատիպ վարքագծի դրսևորումները՝ հատկապես այն օտարերկրյա քաղաքացիների, որոնք ապագայում միտք ունեն այցելել Հայաստանի Հանրապետություն»,- նշել է փաստաբանը։

 

 

Արհեստական ​​բանականության գործակալը 9 վայրկյանում ջնջել է ընկերության տվյալների բազան, ապա ներողություն խնդրել

Ծրագրավորման առաջադրանքները պարզեցնելու համար մշակված արհեստական ​​բանականության գործակալն իր գործառույթն անելու փոխարեն կարողացել է հաշված վայրկյանների ընթացքում ջնջել կորպորատիվ տվյալների ամբողջ բազան․ հայտնում է Euronews-ը։

PocketOS-ը, որը մշակում է ծրագրեր մեքենաների վարձույթի ընկերությունների համար, անցած շաբաթվա վերջին 30 ժամից ավելի տևած զանգվածային խափանում է ունեցել, այն բանից հետո, երբ ինքնավար գործիքը ոչնչացրել է նրա տվյալների բազան։

Մեղավորը Cursor-ն է եղել՝ Anthropic-ի Opus 4.6 Claude մոդելի վրա հիմնված ԱԲ հայտնի գործակալը, որը շատերի կողմից համարվում է կոդավորման ամենահզոր  համակարգերից մեկը։

PocketOS-ի հիմնադիր Ջեր Քրեյնի խոսքով՝ ԱԲ գործակալը կատարել է առօրյա առաջադրանք, երբ որոշել է «ինքնագլուխ» լուծել խնդիրը՝ ջնջելով տվյալների բազան բոլոր պահուստային պատճենների հետ միասին։

Հրամանը կատարելուց առաջ հաստատման հարցում չի եղել, իսկ երբ գործակալին խնդրել են բացատրել, նա ներողություն է խնդրել կատարվածի համար։

 

18-ամյա ֆրանսիացուն սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում Սինգապուրում՝ հյութի ավտոմատ սարքի ձողիկը լիզելու համար

18-ամյա ֆրանսիացի Դիդիե Գասպար Օուեն Մաքսիմիլիենին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում և մեծ տուգանք՝ Սինգապուրում առևտրի կենտրոնում հյութի ավտոմատ սարքի ձողիկը լիզելու և այն տեղը դնելու համար․ գրում է CNN-ը։

Սինգապուրի ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 12-ին առևտրի կենտրոնում։

Դատական ​​փաստաթղթերի համաձայն՝ Դիդիեն տեսագրել է իր գործողությունները և տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցերում՝ «քաղաքը անվտանգ չէ» մակագրությամբ՝ գիտակցելով, որ դա կառաջացնի հանրային վրդովմունք։ Տեսանյութն արագ տարածվել է՝ ցնցելով հանրությանը։

Հյութի վաճառքի ավտոմատ սարքերի սեփականատեր ընկերությունը միջադեպից հետո ստիպված է եղել փոխարինել սարքի բոլոր 500 ձողիկները։

տարածքային ամբողջականությունը և կողմերի իրավահավասարությունը երաշխավորված է, ապա որևէ խնդիր չկա շարունակել նույն ոգով։ Բայց եթե փաստաթղթերում և պայմանավորվածություններում առկա է անհամաչափություն և կողմերի պարտականությունների ոչ փոխադարձություն, ապա դա անխուսափելիորեն ինչ-որ պահի կարող է բերել լարվածության»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում ընդունված է, որ իրավիճակի փոփոխության կամ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում չստորագրված պայմանագրերը կարող են կատարելագործվել։