Նոր առաքելություն․ Երևանի և Բրյուսելի հռետորաբանությունը հիբրիդային սպառնալիքների աղբյուրները գնահատելու հարցում զգալիորեն տարբերվում է

Եվրամիությունը 2 տարով նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայի Հայաստանում, որը կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի վրա: Այս նախաձեռնությունը կլինի կարճաժամկետ մոնիթորինգային խմբի աշխատանքի տրամաբանական շարունակությունը, որի մանդատը համընկնում է հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների հետ. գրում է Deutsche Welle-ն:

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ եվրոպացի մասնագետները կկենտրոնանան «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարի» վրա:

Ինչպես ընդգծել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը, հայ հասարակությունն այժմ բախվում է զանգվածային ապատեղեկատվական արշավների, և Բրյուսելի խնդիրն է պաշտպանել քաղաքացիների՝ իրենց ապագան ընտրատեղամասերում ինքնուրույն որոշելու իրավունքը։

ԵՄ ներկայիս որոշումը տեղավորվում է Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման ավելի լայն գործընթացի մեջ, որը սկսվել է 2023 թվականին՝ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զգալի սառեցման ֆոնին։

Տարածաշրջանում լարվածության սրումից խուսափելու համար եվրոպացի դիվանագետները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Բաքվի հետ՝ բացատրելով նոր նախաձեռնության խիստ պաշտպանական բնույթը և դրա անվտանգությունը խաղաղության գործընթացի համար։

Վերլուծաբանները նշում են, որ ապատեղեկատվության շղթայի հետևում հաճախ կանգնած են Մոսկվայի կողմից աջակցվող «Փոթորիկ-1679» և «Փոթորիկ-1099» խմբերը։ Սակայն Մոսկվան կտրականապես մերժում է նման մեղադրանքները՝ եվրոպական նախաձեռնությունը դիտարկելով բացառապես որպես «աշխարհաքաղաքական ազդեցության» գործիք և «մոլդովական սցենարի պրոյեկցիա»։ Չնայած իրենց ակնհայտ ընդհանուր նպատակներին՝ Երևանի և Բրյուսելի հռետորաբանությունն այդ սպառնալիքների աղբյուրները գնահատելու հարցում զգալիորեն տարբերվում է։ Մինչ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Կայա Կալլասը, բացահայտորեն Ռուսաստանին նույնացնում են որպես տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուր, պաշտոնական Երևանը նախընտրում է խուսափել կտրուկ ձևակերպումներից։

ՀՀ խորհրդարանի՝ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը սա վերագրում է պրագմատիզմին՝ ժխտելով իր եվրոպացի գործընկերների հետ ցանկացած հայեցակարգային տարբերություն։ Նրա խոսքով՝ հիբրիդային սպառնալիքները չեն վերանա ընտրությունների հաջորդ օրը, այդ իսկ պատճառով Երևանը խնդրել է երկարաժամկետ ինստիտուցիոնալ աջակցություն։

Միևնույն ժամանակ՝ հայկական ընդդիմությունը մտահոգությամբ է մոտենում կառավարության նախաձեռնությանը։ Նրանց կարծիքով՝ այս ձևաչափով եվրոպական կառույցների հետ համագործակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ անմիջական ռիսկեր է պարունակում:

Որոշ ընդդիմադիր շրջանակների մտահոգությունների վերաբերյալ, որ նոր առաքելությունը կարող է դառնալ գործիք Հայաստանում «մոլդովական սցենարը» կրկնելու համար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  խոր կասկածամտություն է հայտնել:

Եղանակը կտաքանա մինչև 6 նիշ

Ապրիլի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ տեղեկացնում է ‹‹Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ–ը։

«Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճան, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճան»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանում կան փակ ճանապարհներ – ABCMEDIA

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան ճանապարհներ․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։

Փաշինյանի՝ «իմ հոգսը միայն Հայաստանի հուշարձաններն են» հայտարարությունը կանաչ լույս է ցեղասպանի համար․ պատգամավոր

Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը, միաժամանակ իր վրայից գցելով պատասխանատվությունն ու դառնալով հանցակից. Գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Պաշտոնական Հայաստանն ու պաշտոնական Բաքուն անասելի սինխրոնությամբ են աշխատում։ Մեկ տարբերությամբ՝ նփ-ն այս դուետում կատարածուն է՝ Բաքվում և Անկարայում գրված սցենարը կյանքի կոչողը։

Գետնի երեսից բառիս ուղիղ իմաստով Ադրբեջանը օկուպացված Ստեփանակերտում ջնջում է Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը, իսկ Երևանում նփ-ն շտապում է պաշտպանության տակ առնել իր «խաղաղասեր ու բարեկիրթ» գործընկերոջը՝ հայտարարելով, թե՝«Իմ հոգսը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձաններն են»։

Սա հերթական կանաչ լույսն է ցեղասպանի համար, ճիշտ այն կանաչ լույսը, որ վառեց Փաշինյանը Պրահայում 2022-ի հոկտեմբերին՝ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Ղարաբան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։

Սա, ըստ էության, Արցախի ոչնչացման անոնսն էր, որ նույնն է, թե Արցախը ցեղասպանելու կանաչ լույսը։

Փաշինյանը դարձյալ ստում է, որովհետև, այնուամենայնիվ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը ՀՀ պարտքն է։ Բայց սա ազգային իշխանության դեպքում, ոչ՝ օկուպացիոն ռեժիմների պարագայում։

Հիշեցնեմ, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ՀՀ-ն պարտավորություն ունի․

Հոդված 19. Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Իսկ իրականում պաշտոնական Հայաստանը լծված է հայկական ինքնության ոչնչացմանը, և արժեքային դեգրադացիան ու ամբոխացումը, ցինիզմի համաճարակը պարզապես տեսակի ոչնչացում է, եղծել ամեն բան․․․։

Հենց այս նպատակադրումով է վարչախումբը, թշնամուց ստացած հանձնարարության շրջանակում թիրախավորվում և թրքաբարո ասպատակում Հայ Առաքելական եկեղեցին՝ ամենատոկուն ազգային կառույցը։

Հ․Գ․Չմոռանա՜ք, այս իշխանության համար «Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է․․․․»,- նշել է նա։

Իրանը ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը երկարաձգելու խնդրանքով չի դիմել․ Tasnim

Իրանը ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը երկարաձգելու խնդրանքով չի դիմել․ հաղորդում է Tasnim News Agency-ին։

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդականը կոչ է արել ռազմական պատասխան տալ Վաշինգտոնին՝ ծովային շրջափակումը շարունակելու համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ գործողությունները չեն համապատասխանում բանակցային-դիվանագիտական գործընթացի տրամաբանությանը և պահանջում են Թեհրանի կոշտ արձագանքը։

 Արման Ծառուկյանը կրկնել է «Ռոքի» ֆիլմի հայտնի տեսարանը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 2-րդ համար Արման Ծառուկյանը Ֆիլադելֆիայում կրկնել է համաշխարհային կինոյի հայտնի կադրերից մեկը։

Ծառուկյանը բարձրացել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի աստիճաններով ու վերարտադրել «Ռոքի» ֆիլմի հայտնի տեսարանը։

«Իմ մանկության հերոսը. շնորհակալություն քեզ, Ռոքի»,- տեսանյութին կից գրել է մարզիկը։

Տեսանյութն՝ այստեղ։

Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանցի պաշտոնյաները չեն մեկնի Իսլամաբադ՝ ամերիկյան կողմի հետ բանակցելու․ գրում է Tasnim-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսլամաբադ այցը չեղարկել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են. Ռոբերտ Ամստերդամ

Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը. գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։

«Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները: Ինչպե՞ս կարող են տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը՝ ոչ: Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են: Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ: Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, և այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը. ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն և անցնել գործի»,- գրել է նա։

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն

Աշխարհի չեմպիոն, ըմբիշ Մալխաս Ամոյանը հինգերորդ անգամ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ: