«Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն է արձանագրել դիտորդական առաքելությունը

«Ականատես» դիտորդական առաքելությունը մարդկանց ուղղորդված մասնակցություն է արձանագրել Գյումրիում նախօրեին կայացած «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնին, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։

«2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը»  երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։

«Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից արձանագրվել է մարդկանց ուղղորդված մասնակցություն միջոցառմանը։

Մասնավորապես, առաքելությանը փոխանցված տեղեկությունների համաձայն, Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը։ Ըստ տեղեկությունների, աշխատակիցներից պահանջվել է նաև կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով։

Զուգահեռաբար, առաքելությունը տեղեկություններ է ստացել նաև կրթական այլ հաստատությունների ուղղորդման վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ախուրյան համայնքի դպրոցների տնօրինություններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով։

«Ականատեսն» արձանագրում է, որ քաղաքական լծակների կիրառումը ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների  կամքի վրա ներազդելու նպատակով խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարական գործընթացների սկզբունքներին։

Հատկանշական է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանվում է որպես անհիմն առավելություն, որը ձեռք է բերվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքը կամ պետական կառույցների հետ կապերը օգտագործելու միջոցով՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

«Ականատեսը» վերահաստատում է իր կոչը բոլոր քաղաքական ուժերին և պատասխանատու անձանց՝ ձեռնպահ մնալ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումներից կամ անուղղակի ազդեցություններից։

«Ականատես» դիտորդական առաքելության  նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը. BBC

Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը. BBC-ին հայտնել է Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բըրնը։

4000-ամյա դեղամիջոցը, որն առավել հաճախ օգտագործվում է ցավի նվազեցման  համար, կանխում է որոշակի ուռուցքների առաջացումը և տարածումը։

«Նիք Ջեյմսը, ով 45 տարեկանից մեծ բրիտանացի կահույքագործ էր, առաջին անգամ մտահոգվեց իր առողջությամբ, երբ մայրը մահացավ քաղցկեղից, իսկ եղբայրը՝ ընտանիքի մի քանի այլ անդամների հետ միասին, հետագայում՝ աղիների քաղցկեղից։ Նա որոշեց գենետիկական թեստ անցնել, և պարզվեց, որ կրում է Լինչի համախտանիշ առաջացնող արատավոր գեն, որը զգալիորեն մեծացնում է այդ տեսակի քաղցկեղի զարգացման ռիսկը և որոշեց ենթարկվել կլինիկական փորձարկման։

Լինչի համախտանիշով մարդկանց մոտավորապես 80%-ը կյանքի ընթացքում հիվանդանում աղիքային քաղցկեղով ։ Սակայն մինչ այժմ Ջեյմսի հետ կապված ամեն ինչ լավ է։ Նա արդեն 10 տարի է, ինչ մեզ մոտ ասպիրին է ընդունում և քաղցկեղի բջիջներ չեն առաջացել նրա օրգանիզմում», – ասում է  Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բըրնը, որը ղեկավարել է փորձարկումը։

Իրանում պատերազմը կսրի գնաճի ռիսկերը Հայաստանում․ Fitch Ratings

Իրանի դեմ պատերազմը բարդացնում է Հարավային Կովկասի ինքնիշխան պետությունների տնտեսական քաղաքականությունը՝ հիմնականում էներգետիկայի և լոգիստիկայի ծախսերի աճի, այլ ոչ թե զինված հակամարտության ուղղակի տարածման պատճառով․ նշվում է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում, որը վերլուծում է Իրանում մարտական գործողությունների ազդեցությունը Հարավային Կովկասի պետությունների տնտեսությունների վրա։

«Երկարատև ցնցումը կսրի գնաճի ռիսկերը և կհանգեցնի արտաքին դեֆիցիտի ընդլայնման հիմնականում Հայաստանում (BB-/Դրական) և Վրաստանում (BB/Կայուն), որոնք էներգիայի զուտ ներմուծողներ են։ Այնուամենայնիվ, միջազգային զգալի պահուստները, սահմանափակ փոխարժեքի ճնշումները և ընդհանուր առմամբ հուսալի էներգամատակարարումները սահմանափակում են ինքնիշխան վարկանիշների համար կարճաժամկետ սպառնալիքները», – նշում է գործակալությունը։

Fitch-ը նաև կանխատեսում է, որ կարգավորող մարմինները կարձագանքեն գնաճային հետևանքների ի հայտ գալուն, ազգային արժույթների թուլացմանը կամ գնաճային սպասումների անկայունացմանը։

«Գլոբալ էներգիայի գների աճը կազդի տրանսպորտային ծախսերի, կոմունալ ծառայությունների սակագների և սննդամթերքի գների վրա՝ հնարավոր է՝ արագացնելով գնաճի ներկայիս չափավոր մակարդակը։ Լրացուցիչ ճնշում կարող է առաջանալ պարարտանյութերի և այլ ներմուծվող միջոցների գների աճից։ Միևնույն ժամանակ՝ տարածաշրջանում իրական տոկոսադրույքները մնում են դրական։ Սա կենտրոնական բանկերին որոշակի մանևրելու հնարավորություն է տալիս՝ երկարատև ցնցման դեպքում ավելի մեծ գնաճային հետևանքները զսպելու համար», – կարծում են Fitch-ի վերլուծաբանները։

Հայաստանի դեֆիցիտը, հավանաբար, այս տարի կհասնի ՀՆԱ-ի 5%-ի՝ 2025 թվականի 7 տարվա ամենաբարձր՝ 7.2%-ից հետո։ Fitch-ը գնահատում է, որ Վրաստանի ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2026 թվականին կաճի մինչև ՀՆԱ-ի 5.3%-ը։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.2%-ով՝ 2025 թվականի 1.4%-ի համեմատ։

Apple-ի ղեկավարը զանգում էր ինձ՝ «հետույքս համբուրելու» համար․ Թրամփը՝ Apple-ի հեռացող գործադիր տնօրենի մասին

Ես միշտ եղել եմ Թիմ Քուկի, ինչպես նաև Սթիվ Ջոբսի մեծ երկրպագու, սակայն եթե Սթիվն այդքան երիտասարդ չհեռանար կյանքից և Թիմի փոխարեն ղեկավարեր ընկերությունը, այն լավ կզարգանար, բայց ոչ այնքան լավ, որքան Թիմի օրոք Սթիվ Ջոբսի և Apple ընկերության՝ պաշտոնից հեռացող գործադիր տնօրենի մասին Truth Socialում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թիմի զանգով` իմ առաջին նախագահական ժամկետի սկզբում։ Նա բավականին լուրջ խնդիր ուներ, որը միայն ես՝ որպես նախագահ, կարող էի լուծել։ Շատերը միլիոնավոր դոլարներ կվճարեին խորհրդատուի, որին ես, հավանաբար, նույնիսկ չէի ճանաչի, բայց որը կասեր, որ ինձ լավ է ճանաչում։ Գումարները կվճարվեին, խնդիրը, սակայն, ամենայն հավանականությամբ, չէր լուծվի։

Երբ զանգ ստացա, ասացի «Օ՜, Թիմ Էփլն (Քուկը) է զանգում, ի՜նչ մեծ բան է»։ Շատ տպավորված էի ինքս ինձնով, որ Apple-ի ղեկավարը զանգում էր ինձ՝ «հետույքս համբուրելու» (նկատի ունի օգնություն խնդրելը-Խմբ)։

Ամեն դեպքում, նա բացատրեց խնդիրը, որը բարդ էր։ Հասկացա, որ նա ճիշտ էր, ու արագ և արդյունավետ կերպով լուծեցի այն։ Դա մեր երկար և շատ լավ հարաբերությունների սկիզբն էր», – գրել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ իր 5 տարվա նախագահության ընթացքում Թիմ Քուկը երբեմն զանգում էր իրեն օգնություն խնդրելու։

«Նա զանգում էր ինձ, ես օգնում էի, թեև ոչ միշտ, որովհետև երբեմն նա չափազանց ագրեսիվ էր իր խնդրանքների մեջ», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ Քուկն ունեցել է հիանալի կարիերա, և որ նա կշարունակի մեծ աշխատանք կատարել Apple-ի համար, ինչպես նաև ցանկացած այլ ոլորտում, որտեղ նա կորոշի աշխատել։

20 տարի անց․ տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

Նյու Յորքում տեղի է ունեցել «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան․ գրում է Deadline-ը։

Lincoln Center համալիրում կարմիր գորգի վրայով անցել են Մերիլ Սթրիփը, Էնն Հեթուեյը, Էմիլի Բլանտը և Սթենլի Տուչին։

Միջոցառմանն ուշադրության կենտրոնում Միրանդա Փրիսթլիին մարմնավորած Մերիլ Սթրիփն էր․ 76-ամյա դերասանուհին կարմիր գորգի վրայով անցել է Givenchy-ի 2026 թվականի աշնանային հավաքածուի տպավորիչ կարմիր թիկնոցով: Կերպարն ամբողջացվել է սև կաշվե ձեռնոցներով, Stuart Weitzman-ի սև կոշիկներով և David Yurman-ի զարդերով։

Երկար սպասված նյույորքյան պրեմիերային նախորդել էր ֆիլմի համաշխարհային շրջագայությունը՝ Մեխիկոյից մինչև Տոկիո և Շանհայ։

Դեյվիդ Ֆրանկելի «Սատանան կրում է Պրադա 2» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի մայիսի 1-ից:

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր․ տեղեկացնում են «Ապրելու երկիր»  կուսակցությունից։

Հուշագրի համաձայն՝ քաղուժերը միավորում են քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։