Արտակարգ իրավիճակ՝ Մայակովսկի գյուղում․ գետը դուրս է եկել հունից, լցվել փողոցներ ու տների բակեր. shamshyan.com

Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մի քանի փողոցներ գետի վարարման և գետի հունը չմաքրելու, ինչպես նաև որոշ հատվածներում պաշտպանիչ պատնեշների բացակայության պատճառով հունից դուրս է եկել և ողողել մի քանի կիլոմետրանոց ճանապարհը․ գրում է shamshyan.com-ը։

«Որոշ հատվածներում ջուրը հասնում է մեկ մետր բարձրության և լցվում է մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ»,- գրում է լրատվամիջոցը։

Ըստ աղբյուրի՝ բնակիչները զանգահարել են պատկան մարմիններին, սակայն միչև այժմ ոչ ոք չի ժամանել գյուղ։ «Ո՛չ Կոտայքի մարզպետարանից, ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետարանից լուր չկա։ Միայն քիչ առաջ ժամանել են փրկարարները, բայց դե նրանք ինչ պետք է անեն։ Էստեղ պետք կառավարությունը հրատապ գետը մաքրել տա ցեխից ու տիղմից, տեղադրել տա պաշտպանիչ բետոնե պատնեշներ, ինչը որոշ չափով կմեղմի վիճակը։ Որ ասենք անհանգստություն չունենք՝ լավ էլ ուննեք։ Գիշերը քնես չգիտես ջուրը կբարձրանա, թե ոչ։ Իսկ որ էսպես նայում ենք համոզված ենք, որ  գետը կբարձրանա ու որոշ տներ հնարավոր է առնի ջրի տակ։ Դպրոց տանող ճանապարհն  է։ Երեխաները վաղը չեն կարողանալու գնան դպրոց։ Հետո կասեն անհարգելի բացակայություններ ունեն երեխաները։

Մնում է մի հատ սուզանավ ձեռք բերենք ու դրանով գյուղով շրջենք, երեխաներին էլ առավոտը սուզանավով տանենք դասի, հետո հետ բերենք տուն։ Խնդրում ենք ու պահանջում ենք կառավարությունից, որ աշխատանքներ ձեռնարկեն հարցը լուծելու համար, իսկ դրա համար բարի կամք է պետք։ Եթե բարի կամք դրսևորեն՝ գյուղացու համար լավ ու անվտագ կլինի»,- հավելել է կայքը։

Ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձը հետազոտություն է անցել մեկ այլ անձի փոխարեն, հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ժ.Ս.-ն տեղյակ լինելով, որ Գ.Դ.-ն 2022 թվականի ձմեռային զորակոչին առողջական վիճակով պայմանավորված ոչ պիտանի է ճանաչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, իսկ Ն.Հ.-ն որդուն՝ Ռ.Խ.-ին զինվորական ծառայությունից վերջնականապես ազատելու ապօրինի նպատակ է հետապնդում, առաջարկել և խորհուրդներ տալու եղանակով նախնական համաձայնության է եկել վերջիններիս հետ՝ Ռ.Խ.-ի փոխարեն Գ.Դ.-ի կողմից համապատասխան հետազոտություն անցնելու, փաստաթուղթ կեղծելու և այն զինկոմիսարիատ ներկայացնելու եղանակով օգտագործելու վերաբերյալ՝ կազմակերպելով և ղեկավարելով նշված հանցանքի կատարումը․ տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

«Մասնավորապես՝ Ժ.Ս.-ի ցուցումով, 2024 թվականի մայիսի 30-ին Ն.Հ.-ն իր որդու փոխարեն՝ Գ.Դ.-ին ուղեկցել է բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս ներկայացրել են Ռ.Խ.-ի ծննդյան վկայականը և Գ.Դ.-ն նրա փոխարեն անցել է ՄՌՏ հետազոտություն:

Արդյունքում՝ բժիշկը կազմել է կեղծ փաստաթուղթ՝ չգիտակցելով, որ Ռ.Խ.-ի փոխարեն հետազոտության է ենթարկվել Գ.Դ.-ն:

Ռ.Խ.-ն տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կազմված փաստաթուղթը կեղծ է, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերջնականապես ապօրինի ազատվելու նպատակով այն ներկայացրել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատ, որի հիման վրա վերջինս ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, քանի որ ՀՀ Կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի որոշման ընդունումից հետո նշված հիվանդության առկայությունն այլևս զորակոչիկին չի ազատում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:

Ռ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ն.Հ.-ի, Գ.Դ.-ի նկատմամբ՝ 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), Ժ.Ս.-ի նկատմամբ՝ 46-457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը կազմակերպելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում Եկեղեցու դեմ աննախադեպ արշավն աբսուրդ է․ GB News

Հայաստանը հռչակվում է որպես Երկրի վրա առաջին քաղաքակրթությունը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և չնայած այն հանգամանքին, որ երկիրն իր գոյության մեծ մասի ընթացքում կառավարվել է մի շարք օտարերկրյա կայսրությունների կողմից, այդ թվում՝ պարսկական, բյուզանդական, արաբական, մոնղոլական, օսմանյան և խորհրդային, Եկեղեցին այսօր հոգևոր ուխտ է Հայաստանի 3 միլիոն բնակչության և 10 միլիոնանոց սփյուռքի համար։

Մտնելով Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջնադարյան տաճար՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված վայր, կարելի է պատկերացնել, թե որքան նվիրված է հայ ժողովուրդն իր հավատքին: Այժմ՝ քրիստոնեության և հայ հասարակության միահյուսվելուց 1700 տարի անց, Եկեղեցին կանգնած է հաշվեհարդարի առաջ՝ այս անգամ՝ ներսից․ գրում է բրիտանական GB News-ը։

Վերջին տարիներին Հայաստանի կառավարության և Եկեղեցու միջև լարվածությունը վերածվել է լարված դիմակայության, որտեղ պաշտոնյաները դատական հայցերով են սպառնում քրիստոնյա հոգևորականներին և քաղաքական հակառակորդներին: Այս ճգնաժամի հիմքում ընկած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աննախադեպ պահանջը՝ վերանայված եկեղեցական կանոնադրություն և գրեթե 100 տարվա ընթացքում առաջին անգամ Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու ցանկություն։

2018 թվականին պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Փաշինյանը պնդեց, որ կառավարությունն իրավունք չունի միջամտել «Եկեղեցու ներքին գործերին»։ Նախկին լրագրողը, կարծես, փոխեց իր կարծիքը, երբ հեռացրեց «Եկեղեցու պատմությունը» Հայաստանի ազգային ուսումնական ծրագրից՝ որպես աշխարհիկ կրթության ավելի լայն խթանման մաս։

Լուրջ սրացում տեղի ունեցավ 2020 թվականին՝ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Երեք տարի անց՝ 2023 թվականին, ադրբեջանական բանակի կայծակնային հարձակումից հետո, որի հետևանքով 120․000 հայ լքեց իր տունը Լեռնային Ղարաբաղում, կաթողիկոս Գարեգին II-ը միացավ տարբեր քաղաքական խմբակցությունների կոչերին՝ ուղղված վարչապետի հրաժարականին։ Իրավիճակը գագաթնակետին հասավ 2024 թվականին։ Տավուշի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կոչ արեց համալսարանի ուսանողներին բոյկոտել դասերը, մինչդեռ քաղաքացիներին հորդորեց անհնազանդության խաղաղ գործողություններ ձեռնարկել Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանը սահմանազատելու ջանքերի դեմ։

Անցյալ տարի Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում կազմակերպված կարևոր հանդիպման ժամանակ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համաձայնագիր, որի նպատակն էր վերաբացել հիմնական տարանցիկ երթուղիները և ընդլայնել էներգետիկ առևտուրը: Այնուամենայնիվ, Եկեղեցին մեղադրեց Փաշինյանին Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքը չապահովելու և ազգային պատմությունը վերանայելու համար՝ անձնագրերի կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելով՝ Բաքվի մտերիմ դաշնակից Թուրքիային բավարարելու համար:

Նրա վարչակազմը նաև հայտարարեց, որ 1915 թվականի Ցեղասպանության միջազգային ճանաչումը «մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ»՝ փոխարենը նախընտրելով տնտեսական կապեր հաստատել Անկարայի հետ:

Երբ Սպիտակ տան միջնորդությամբ դիվանագիտական բանակցություններ էին ընթանում, Հայաստանի կառավարությունը ձերբակալում էր քահանաների, այդ թվում՝ արքեպիսկոպոս Գալստանյանին, որոնք մեղադրվում են Փաշինյանի կողմից երկու նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օգնությամբ պետական հեղաշրջում իրականացնելու «չարագործ ծրագիր» կազմակերպելու համար:

Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը կարգադրեց եպիսկոպոսներին պատարագների ժամանակ զեղչել կաթողիկոսի անունը:

Աճող ավտորիտարիզմը միայն Հայաստանի կրոնական առաջնորդներին վերաբերող խնդիր չէ. սոցիալական ցանցերի օգտատերերը շարունակում են հարցաքննվել կամ «մաքրվել» ոստիկանության կողմից «առցանց խուլիգանության» մասին օրենքներով՝ այլախոհությունը ճնշելու համար: Լրատվականի զրուցակիցն, անանուն մնալու պայմանով, ընդգծել է․ «Մենք ապրում ենք վախեցած հասարակությունում, որտեղ մարդիկ չեն կարող խոսել»:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ շարքային քաղաքացիները դատապարտվում են «միայն կառավարությանը քննադատելու համար», և հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքներն անվանել է «օրենքի դեմ ծաղր»:

Նա նշել է. «Այս բռնաճնշումների մեծ մասը սկսվել է Փաշինյանի կողմից հակամարտության և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մարդկանց հարկադիր տեղահանությունների կարգավորման վերաբերյալ արդարացի քննադատությունից»:

 

 

Իրանում «Մոսադ»-ի համար լրտեսության մեղադրանքով 2 մարդ է մահապատժի ենթարկվել

Իրանում մահապատժի է ենթարկվել երկու մարդ՝ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցելու և երկրի ներսում հարձակումներ պլանավորելու համար․ գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով Mizan լրատվական գործակալությանը։

Մոհամմադ Մասում Շահի և Համեդ Վալիդի անուններով անձինք մեղադրվում էին «Մոսադ»-ի հետ կապված լրտեսական ցանցին պատկանելու համար։ Ըստ հաղորդագրությունների՝ նրանք վերապատրաստվել էին արտերկրում, այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանում:

Նշվում է, որ երկու շաբաթ առաջ Իրանում մահապատժի էր ենթարկվել ևս երկու մարդ, որոնք դատապարտվել էին հունվարին անկարգությունների ժամանակ ռազմական օբյեկտ գրոհելու և զինանոց մուտք գործելու փորձի համար:

 

Բրազիլիայում այսօր ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ

Բրազիլիայում ընթացող բռնքամարտի աշխարհի գավաթի առաջին փուլի շրջանակում այսօր ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ։

Երևանի ժամանակով ժամը 19։00-ին ռինգ դուրս կգա Արթուր Բազեյաը, 19։15-ին՝ Նարեկ Մանասյանը,  21.04-ին՝ Արարատ Հարությունյան։ Վերջինս կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Զակարիա Ռոմդհանի հետ։

 

Թեհրանի թուլացման և Մերձավոր Արևելքի անկայունության պայմաններում Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում․ The National Interest

Իրանի հետ պատերազմը վերջին մեկուկես ամսվա ընթացքում շեղել է Վաշինգտոնի ուշադրությունը։ Հակամարտությունը «խլել» է ուշադրությունը ոչ միայն Ուկրաինայից։ Հարավային Կովկասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուռ արշավ է վարում՝ չեղարկելու Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության կարևորագույն նվաճումներից մեկը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը. գրում է The National Interest-ը։

Այդ համաձայնագրի կենտրոնական մասը «Թրամփի երթուղին» է (TRIPP): Այս տարանցիկ միջանցքը կկապի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով և կբացի ցամաքային կամուրջ Կենտրոնական Ասիայից դեպի համաշխարհային շուկաներ՝ շրջանցելով և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ TRIPP-ն ավելին է, քան ենթակառուցվածքները։ Այն Ամերիկայի հենակետն է Հարավային Կովկասում և բանալին Կենտրոնական Ասիայի հազվագյուտ մետաղների հսկայական պաշարները բացելու համար։

Հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Քվեարկությունը հանրաքվե է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան:

Եթե TRIPP-ն իրականություն դառնա, Ռուսաստանը կկորցնի Կովկասի առևտրային ուղիների վրա իր ազդեցությունն ու լծակները։ Ըստ լուրերի՝ Մոսկվան արգելել է Փաշինյանի կառավարության հետ կապված ձեռնարկություններին և մշակութային կազմակերպություններին գործել Ռուսաստանում: Հայկական գյուղատնտեսական արտահանումը բախվում է սահմանափակումների՝ կաթնամթերքի արգելքներ, ներմուծման ավելի լայն սահմանափակումներ և ծաղկի առևտրին հարված:

Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը զգուշացնում է հայերին, որ Փաշինյանի ընտրությունը նշանակում է «աղքատություն և թշնամանք Ռուսաստանի հետ»՝ միաժամանակ խոստանալով, որ իր կուսակցությունը «կբարեկամանա բոլոր երկրների հետ»։

Սակայն Մոսկվայի զինանոցում ամենավտանգավոր զենքը տեղեկատվական պատերազմն է։ Թեհրանի թուլացման և Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում։

 

Թեհրանի թուլացման և Մերձավոր Արևելքի անկայունության պայմաններում Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում․ The National Interest

Իրանի հետ պատերազմը վերջին մեկուկես ամսվա ընթացքում շեղել է Վաշինգտոնի ուշադրությունը։ Հակամարտությունը «խլել» է ուշադրությունը ոչ միայն Ուկրաինայից։ Հարավային Կովկասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուռ արշավ է վարում՝ չեղարկելու Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականության կարևորագույն նվաճումներից մեկը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը. գրում է The National Interest-ը։

Այդ համաձայնագրի կենտրոնական մասը «Թրամփի երթուղին» է (TRIPP): Այս տարանցիկ միջանցքը կկապի Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով և կբացի ցամաքային կամուրջ Կենտրոնական Ասիայից դեպի համաշխարհային շուկաներ՝ շրջանցելով և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ TRIPP-ն ավելին է, քան ենթակառուցվածքները։ Այն Ամերիկայի հենակետն է Հարավային Կովկասում և բանալին Կենտրոնական Ասիայի հազվագյուտ մետաղների հսկայական պաշարները բացելու համար։

Հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Քվեարկությունը հանրաքվե է ոչ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, այլև երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան:

Եթե TRIPP-ն իրականություն դառնա, Ռուսաստանը կկորցնի Կովկասի առևտրային ուղիների վրա իր ազդեցությունն ու լծակները։ Ըստ լուրերի՝ Մոսկվան արգելել է Փաշինյանի կառավարության հետ կապված ձեռնարկություններին և մշակութային կազմակերպություններին գործել Ռուսաստանում: Հայկական գյուղատնտեսական արտահանումը բախվում է սահմանափակումների՝ կաթնամթերքի արգելքներ, ներմուծման ավելի լայն սահմանափակումներ և ծաղկի առևտրին հարված:

Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը զգուշացնում է հայերին, որ Փաշինյանի ընտրությունը նշանակում է «աղքատություն և թշնամանք Ռուսաստանի հետ»՝ միաժամանակ խոստանալով, որ իր կուսակցությունը «կբարեկամանա բոլոր երկրների հետ»։

Սակայն Մոսկվայի զինանոցում ամենավտանգավոր զենքը տեղեկատվական պատերազմն է։ Թեհրանի թուլացման և Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում Հարավային Կովկասն ավելի կարևոր է դառնում։

 

Իրանի պատերազմը վնասում է ԱՄՆ-ի դիվանագիտությանն աշխարհի բազմաթիվ ճակատներում, այդ թվում՝ Ադրբեջանում․ POLITICO

Իրանի պատերազմը վտանգում է Ամերիկայի գլոբալ անվտանգության կապերը և վնասում նրա հեղինակությանը՝ հատկապես աշխարհի մուսուլմանների շրջանում։ Այս մասին է վկայում Պետքարտուղարության հեռագրերի շարքը, որը հայտնվել է POLITICO-ի ձեռքում։

Հեռագրերը նկարագրում են պատերազմի հետևանքներն Ամերիկայի դիրքերի համար աշխարհի տարբեր մասերում՝ Բահրեյնում, Ադրբեջանում և Ինդոնեզիայում։

Հեռագրերից մի քանիսը նկարագրում են հակաամերիկյան տրամադրություններ, որոնք անմիջական ազդեցություն են ունենում, մինչդեռ մյուսները մտահոգություններ են հայտնում, որ հարաբերությունները կարող են վտանգվել, եթե պատերազմը շատ ավելի երկար շարունակվի։

Դեսպանատները պետք է «ունենան ճկուն, արագ և նախաձեռնողական սոցիալական լրատվամիջոցների ազատություն՝ գերբնակեցված թվային տարածքում ազդեցություն ունենալու մարտահրավերին դիմակայելու համար», – նշվում է Ջակարտայից՝ Ինդոնեզիայից, ուղարկված դեսպանատան հեռագրում։

Ըստ ԱՄՆ դիվանագետի՝ ԱՄՆ դեսպանատներին հրահանգվել է չստեղծել Իրանի պատերազմի մասին օրիգինալ բովանդակություն՝ հրապարակայնորեն տարածելու համար, և փոխարենը հիմնականում սահմանափակվել Սպիտակ տան կամ Պետդեպարտամենտի գլխավոր գրասենյակի կողմից հաստատված հաղորդագրություններն առցանց վերահրապարակելով։

Այն փաստը, որ հեռագրերն ընդհանրապես ուղարկվել են, ենթադրում է, որ երկրներում իրավիճակն աստիճանաբար ավելի ու ավելի ծանր է դառնում։

Պետքարտուղարության խոսնակ Թոմի Պիգոթը, մեկնաբանելով, նշել է. «Նախագահ Թրամփի գործողությունները Միացյալ Նահանգները, ապագա սերունդները և ամբողջ աշխարհը դարձնում են ավելի անվտանգ՝ կանխելով իրանական ռեժիմի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Սա է իրականությունը, և ամբողջ վարչակազմը միահամուռ կերպով է մասնակցում այդ ջանքերին»։

Ըստ Բաքվում ԱՄՆ դեսպանատան հեռագրի՝ իրանական պատերազմը կարող է վնասել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի հետ հարաբերություններում արձանագրված առաջընթացին, որը գրանցվել է Թրամփի կողմից անցյալ օգոստոսին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գագաթնաժողովի ղեկավարումից ի վեր։

Այդ գագաթնաժողովից հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են ավելի դրական լուսաբանել Միացյալ Նահանգները։ Նաև նկատվել են ամերիկամետ տրամադրությունների աճի նշաններ։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո առաջին ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները պահպանել են հիմնականում չեզոք տոն՝ արտացոլելով կառավարության դիրքորոշումը։ Մարտի 5-ին Ադրբեջանի վրա իրանական անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածը նույնիսկ կարճ ժամանակով հանգեցրել է զայրացած, ազգայնական մեկնաբանությունների, որոնցում Իրանին մեղադրել են ահաբեկչության համար։ Սակայն ապրիլին ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի քննադատաբար են մոտեցել ԱՄՆ-ին։

«Տեղական լրատվամիջոցների մեծ մասը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին հակամարտությունը սկսելու և այն ավարտելու հստակ ռազմավարության կամ նպատակի բացակայության համար», – նշվում է հեռագրում։ Որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ այս ամիս վերատպել են միջազգային լրատվական հոդվածներ, որոնք ներառում են Թրամփի և նրա ընտանիքի քննադատություններ։

Հեռագրում նշվում է, որ չնայած Ադրբեջանում սոցիալական ցանցերի մեկնաբանների մեծ մասը խորապես քննադատել է ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, նման տրամադրությունները, կարծես, չեն հանգեցրել ավելի շատ իրանամետ տրամադրությունների Ադրբեջանում։ Ընդգծվում է, որ ադրբեջանական հասարակության մեծ մասն աշխարհիկ մտածողություն ունի և արհամարհանքով է վերաբերվում Թեհրանի իսլամիստական ռեժիմին։

Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

 

 

2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ Ավինյանը՝ տրանսպորտի ուղեվարձի մասին

Վերահսկողական գործողություններից հետո երթի համար վճարել սկսած քաղաքացիների գումարների հավաքագրումով 2 շաբաթում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել․ քաղաքապետարանի գործակարգավարական նսիտին ասել է Տիգրան Ավինյան։

Քաղաքապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ եղան ձեռք բերած 45 տրոլեյբուսները։ Ի պատասխան նշել են, որ հստակ ինֆորմացիա չկա, բայց, պետք է որ, Ռուսաստանի տարածքում լինեն։

Նիստին հաղորդվել է նաև, թե ինչ է կատավել շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, Նուբարաշենի աղբավայրում։

«Նուբարաշենի տնօրենը պետքարանից տարօրինակ հոտ է առել, փորձել է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ներս է մտել, լույսը վառել, ու պայթյուն է եղել»,- ասել է քաղաքապետարանի պաշտոնյան։

Տեղեկացրին նաև, որ տուծածների վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։

Խոհանոցի լեզու է․ Լատվիայի դպրոցների միջանքներում անգամ արգելում են խոսել ռուսերեն

Լատվիայի դպրոցներում աշակերտներին արգելվել է խոսել ռուսերեն՝ նույնիսկ միջանցքներում՝ ազատ ժամանակ․ գրում է РИА Новости-ն։

Ռիգայի քաղաքային խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Ռոսլիկովն ասել է, որ ըստ քաղաքական որոշ գործիչների՝ ռուսերենը խոհանոցի լեզու է։ «Ենթադրվում է, որ այն կարելի է օգտագործել միայն տանը։ Որոշ մանկավարժներ նույնիսկ մանկապարտեզներում են արգելում շփվել ռուսերենով։ Իսկ ծառայությունների ոլորտում քաղաքացիներին հրաժարվում են սպասարկել, եթե չեն խոսում լատվիշերեն»,- ասել է պատգամավորը։