«Նրանք գողանում են ընտրությունները». ինչպես է Հայաստանը դարձել Ռուսաստան-ԵՄ հաջորդ մարտադաշտը․ France 24

Հայերը հունիսին պատրաստվում են մասնակցել խորհրդարանական ընտրությունների, որոնց ուշադիր հետևում են Եվրամիությունն ու Ռուսաստանը։ Նախկին խորհրդային երկիրը հեռանում է Մոսկվայից՝ իր ամենամոտ դաշնակիցներից մեկից։ Սակայն որոշ դիտորդների կարծիքով՝ երկու կողմերից էլ արտաքին միջամտությունը կարող է հանգեցնել ընտրությունների «գողությանը» հայ ժողովրդից․ գրում է France 24-ը։

Ըստ գործակալության՝ հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարևոր են Եվրոպայի համար, քանի որ երկրում, որը վաղուց Ռուսաստանի դաշնակիցն է, հասարակական կարծիքն այժմ շրջվում է դեպի Բրյուսել։ Չնայած քարոզարշավը պաշտոնապես սկսվում է ընտրություններից 30 օր առաջ, թեկնածուներն արդեն սկսել են իրենց արշավը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերընտրվել եվրոպամետ քարոզարշավի շրջանակում։ Նրա ամենաուժեղ մրցակիցներից մեկը ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Ինչպես հիշեցնում է France 24-ը, Երևանի կապերը Մոսկվայի հետ թուլացել են 2023 թվականից ի վեր, երբ մոտ 100․000 էթնիկ հայ ստիպված եղավ լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի գրավումից հետո։

Թեև այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը կասեցրել է իր անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), Երևանը դեռևս Եվրասիական տնտեսական միության ակտիվ անդամ է։ Ռուսաստանը նաև ռազմական բազա ունի Գյումրիում։ Լեռնային Ղարաբաղում պարտության պատճառով Ռուսաստանն այլևս չի դիտվում որպես ուժեղ պաշտպան Հայաստանի հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

Փաշինյանը ենթադրել է, որ իր կուսակցության պարտությունն ընտրություններում կարող է հանգեցնել նոր պատերազմի։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրոպայի և Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվ Նիքսի կարծիքով՝ հայ քաղաքական գործիչների՝ դաշինքի հետ համագործակցության ձգտելու պատճառներից մեկն այն է, որ այն կապված է «անվտանգության և բարգավաճման» հետ։ IRI-ի կողմից 2026 թվականի փետրվարին անցկացված հարցման համաձայն՝ հայերի 72 տոկոսն այժմ աջակցում է Եվրամիությանը միանալուն։

«ԵՄ-ն շատ գրավիչ է։ Արշավ, որը կարող է համոզել հայ հանրությանը, որ կարող է երաշխավորել խաղաղություն, բարգավաճում և ԵՄ-ին անդամակցություն… Սա այն ուղերձն է, որը կհաղթի Հայաստանում»,- նշել է Նիքսը։

Այնուամենայնիվ, հարցվածների 43 տոկոսը նշել է, որ Մոսկվան Երևանի ամենակարևոր քաղաքական գործընկերն է։ «Ուժեղ Հայաստանը» փորձում է հետևել այս գծին՝ զգուշացնելով, որ եթե Փաշինյանի կուսակցությունը մնա իշխանության, Հայաստանը կարող է «տնտեսական պատերազմի» ենթարկվել Ռուսաստանի հետ։

Բրյուսելը ևս միջամտում է ընտրություններին։ Անցյալ տարվա դեկտեմբերին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ Հայաստանն օգնություն է խնդրել դաշինքից։ Մայիսի 4-5-ը դաշինքը կանցկացնի ԵՄ-Հայաստան իր առաջին գագաթնաժողովը։ Այնուամենայնիվ, Մոսկվայի և Արևմուտքի, այդ թվում՝ Բրյուսելի և Միացյալ Նահանգների միջև այս հնարավոր գաղափարական ճնշումը և ձգողականությունը մտահոգություն է առաջացնում որոշ դիտորդների մոտ։

Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանը (IODA) ստեղծվել է հունիսին կայանալիք ընտրություններից առաջ ժողովրդավարական պայմանները վերահսկելու համար և կազմված է մարդու իրավունքների և ժողովրդավարության միջազգային փորձագետներից: IODA-ի գործադիր խորհրդի անդամ Ֆիլիպ Կալֆայանը նշել է․ «Մենք կարող ենք տեսնել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հայտարարություններից, որ նրանք փորձում են կատարել իրենց սեփական ընտրությունը, և դա անընդունելի է։ Նրանք գողանում են ընտրությունները Հայաստանի քաղաքացիներից և դրա համար մեծ գումարներ են ծախսում»։

Դրա օրինակներից մեկը, ըստ Կալֆայանի, ԵՄ-Հայաստան գագաթնաժողովն է, որը, նրա խոսքով, կարող է հանրության համար նշանակել, որ դաշինքն աջակցում է Փաշինյանին, քանի որ այն տեղի է ունենում ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Մարդու իրավունքների պաշտպան և IODA անդամ Սառա Լիա Ուիթսոնը համարում է, որ քաղաքական գործիչները նաև «որպես զենք են կիրառում» այն պնդումները, որ որոշակի կուսակցություններ և քաղաքական գործիչներ կապված են Ռուսաստանի հետ։ Եվ ըստ Կալֆայանի՝ «ներկայիս կառավարությունը շատ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»։

«Բայց, վերջիվերջո, ցանկացած հայկական կառավարություն՝ անկախ քաղաքական կուսակցությունից, պարտավոր է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- ընդգծել է նա։

Թեհրանի պատասխանը չի ուշանա

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Խաթամ ալ-Անբիա հայտարարել է, որ Իրանը շուտով պատասխան կտա Օմանի ծոցում իրանական նավ զավթելուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն Օմանի ծոցում շրջափակել է իրանական «Touska» բեռնատար նավը։

ՀՖՖ-ից պահանջում ենք անհապաղ բարելավել մրցավարության որակը․ «Ուրարտու» ՖԱ

«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Ուրարտուի» և «Ալաշկերտի» միջև հանդիպման մրցավարությունը:

Ակումբը հրապարակավ դժգոհություն է հայտնել՝ պահանջելով ՀՖՖ-ից անհապաղ բարելավել մրցավարության որակն ու հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր թիմերի նկատմամբ։

«Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու»-«Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։

Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։

Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։

Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։

Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։

Մենք պահանջում ենք՝ մրցավարության որակի անհապաղ բարելավում, պատասխանատվության հստակ մեխանիզմներ, և հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։

Արդարությունը չի կարող լինել ընտրովի։ Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում դաշտի տերերը մնացել էին 9 հոգով. 43-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Ալեքսանդր Միշիչը, իսկ 90+4-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտը լքել էր Նարեկ Աղասարյանը:

Ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանը լարվում, երբ պատերազմական հանգամանքների որևէ դրվագով շրջանառվում է իր անունը․ պատգամավոր

44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել թեմային վերաբերող բոլոր հարցերին՝ «պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»․ գրում է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին բանը, որ զարմացրեց, այն է, որ պատերազմի ծանր թեման 6 տարի շրջանառվում է, և հենց հիմա է դա սկսել անհանգստացնել Գասպարյանին։
Ինչո՞ւ ԳՇ նախկին պետը չէր անհանգստանում, երբ իշխող ռեժիմը զրպարտում, վիրավորում և վարկաբեկում էր իր հրամանով մարտի գնացած զինծառայողներին։
Ի՞նչ էր զգում գեներալական ճանապարհ անցած մարդը, երբ Եռաբլուրում քաշքշում ու բռնության էին ենթարկվում իր նահատակված զինվորների ծնողները։
Ինչո՞ւ Օնիկ Գասպարյանը հուզական հայտարարություններ չէր անում, երբ ադրբեջանցիները 2021-23 թթ. ներխուժում և օկուպացնում էին ՀՀ ինքնիշխան տարածքները։
Ինչո՞ւ էր Գասպարյանը լուռ, երբ 2023 թվականին ադրբեջանցիները ագրեսիա նախաձեռնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի դեմ, իսկ հետո բռնազավթեցին այն։
Ինչո՞ւ է Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պատերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում։
Եթե, այնուամենայնիվ, որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել։
Ձեր ասելիքը պետք է լինի հրապարակային, իսկ հանդիպումների ու շփումների ձևաչափը շահագրգիռ մարդկանց և խմբերի հետ պետք է կայացվի փոխհամաձայնեցված։
Որևէ մեկս դատավոր չենք, ոչ էլ զերծ սխալներից, սակայն երբեք ավելորդ չէ դրանց համար ներողություն խնդրելը և ճիշտ ճանապարհով շարժվելը։
Իսկ յուրաքանչյուրի իրավական, քաղաքական, բարոյական պատասխանատվության չափը կարող է օբյեկտիվորեն որոշվել այն ժամանակ, երբ դրա համար անհրաժեշտ պայմաններ կձևավորվեն՝ առնվազն իշխանափոխությունից հետո»,- նշում է նա։

Կան փակ ճանապարհներ – ABCMEDIA

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են ՆԳՆ-ից։

Դատարանը մերժել է կալանավորել Սամվել Կարապետյանի աջակիցներին

Դատարանը մերժել է կալանավորել Սամվել Կարապետյանի աջակիցներ Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին․ տեղեկացնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները:

Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- նշել է նա։

Ամերիկացիներն Օմանի ծոցում իրանական նավ են զավթել

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականներն Օմանի ծոցում զավթել են Իրանի դրոշով նավարկող բեռնատար նավ․ գրում է «РИА Новости»-ն։

Այն, ըստ ԱՄՆ նախագահի, փորձել է դուրս գալ ծովային շրջափակումից, բայց չի հաջողվել։

«Մեր նավը կանգնեցրեց այն։ Իրանական նավն այժմ մեր լիակատար վերահսկողության տակ է, և հիմա ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- նշել է Թրամփը։

Նավթի գինը շարունակում է աճել

Համաշխարհային շուկայում շարունակում են աճել վառելիքի գները․ գրում է ռուսական «Риа Новости»-ն։

Գործակալությունը նշում է, որ «Brent» տեսակի նավթի գինն աճել է 6.3 %։ «Իրան-ԱՄՆ բանակցությունների ձախողման ֆոնին մեկ բարելի համար այն վաճառվում է 96 դոլարով»,- նշում է աղբյուրը։

Եվրոպայում աճում է նաև գազի բորսայական գինը. 1000 խմ վաճառվում է 515 դոլարով, աճել է 9.5 %։