Իրանի դեմ պատերազմի պատճառով ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպական որոշ երկրների

ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացի որոշ գործընկերների տեղեկացրել են, որ նախկինում համաձայնեցված զենքի որոշ մատակարարումներ կհետաձգվեն, քանի որ Իրանի դեմ պատերազմը սպառում է զենքի իրենց պաշարները․ գրում է Reuters գործակալությունը։

Աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով, ասել են, որ որոշումը կազդի մի քանի եվրոպական երկրների վրա, այդ թվում՝ Բալթյան տարածաշրջանում և Սկանդինավիայում։

Զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են «Արտաքին ռազմական վաճառքի» ծրագրի շրջանակում, սակայն դա դեռևս չի մատակարարվել։ Աղբյուրների համաձայն՝ այդ մատակարարումները, հավանաբար, կհետաձգվեն։

Եվրոպացի պաշտոնյաները բողոքում են, որ ուշացումներն իրենց դժվարին դրության մեջ են դնում, իսկ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ զենքն իրենց անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում պատերազմի համար՝ մեղադրելով Եվրոպային Հորմուզի նեղուցը բացելու հարցում իրենց չօգնելու համար։

 

Իրանի դեմ պատերազմի պատճառով ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպական որոշ երկրների

ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացի որոշ գործընկերների տեղեկացրել են, որ նախկինում համաձայնեցված զենքի որոշ մատակարարումներ կհետաձգվեն, քանի որ Իրանի դեմ պատերազմը սպառում է զենքի իրենց պաշարները․ գրում է Reuters գործակալությունը։

Աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով, ասել են, որ որոշումը կազդի մի քանի եվրոպական երկրների վրա, այդ թվում՝ Բալթյան տարածաշրջանում և Սկանդինավիայում։

Զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են «Արտաքին ռազմական վաճառքի» ծրագրի շրջանակում, սակայն դա դեռևս չի մատակարարվել։ Աղբյուրների համաձայն՝ այդ մատակարարումները, հավանաբար, կհետաձգվեն։

Եվրոպացի պաշտոնյաները բողոքում են, որ ուշացումներն իրենց դժվարին դրության մեջ են դնում, իսկ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ զենքն իրենց անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում պատերազմի համար՝ մեղադրելով Եվրոպային Հորմուզի նեղուցը բացելու հարցում իրենց չօգնելու համար։

 

Փաշինյանը վնասազերծում է անհարմար հակառակորդներին ընտրություններից առաջ․ Pravda.ru

Հայաստանի քաղաքական դաշտը ցնցել են զանգվածային ձերբակալությունները: Հինգշաբթի երկրի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը ձերբակալել է «ռուսամետ» «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության հետ կապված 14 անձի: Խորհրդարանական ընտրություններին մնացել է 2 ամսից էլ պակաս, և քարոզարշավը լիարժեք ընթացքի մեջ է: Համակարգը լարված է: Քանի որ իշխող դասի վարկանիշը նվազում է, գործի են դրվում ճնշման փորձված և արդյունավետ գործիքները․ գրում է Pravda.ru-ն:

Ինչպես նշվում է, ընդդիմության 14 կողմնակիցների ձերբակալությունները միայն սառցաբեկորի գագաթն են։

Իրավական համակարգը գործում է առանց որևէ խոչընդոտի. հանրությանը ցանկացած օգնություն մեկնաբանվում է որպես հավատարմություն գնելու փորձ: Սա վարչական լծակների միջոցով մրցակիցներին դուրս մղելու դասական մարտավարություն է:

«Մենք տեսնում ենք քարոզարշավի շտաբների աշխատանքը կաթվածահար անելու փորձ՝ կեղծ քրեական գործերի միջոցով», – կայքի հետ զրույցում բացատրել է քաղաքագետ Սերգեյ Միրոնովը:

Հատկանշական է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ԱՄՆ) անցկացրած հարցումների համաձայն՝ «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ տեղում է՝ զիջելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երբ ընդդիմությունը լուրջ հայտ է ներկայացնում խորհրդարանական տեղերի համար, իշխանությունները կորցնում են իրենց համբերությունը։ Սկսվում են կոռուպցիայի դեմ պայքարի ստուգումներ, որոնք միշտ հանգեցնում են ձերբակալությունների։

Ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։ Լարվածությունը մեծանում է ոչ միայն երկրի ներսում, այլև սահմաններին։ Մինչ Երևանը զբաղված է ներքին վեճերով, տարածաշրջանում ռազմական սպառնալիքները սրվում են։

«Անվտանգությունը պահանջում է միասնություն, բայց Հայաստանի կառավարությունը նախընտրում է մասնատել հասարակությունը», – նշել է կայքը։

 

13-14 կիլոմետրը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հայհոյանքներ են ձեզ տալիս․ փաստաբան 

Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսե՞լ եք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում․ գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Դժվա՞ր է Իսակովի պողոտայի աշխատանքներն արագացնել, գիշերը աշխատել, մարզերից մի քանի կարգախումբ պարեկ ավելացնել, որպեսզի գոնե այս օրերին շրջանցող բոլոր խաչմերուկները կարգավորեն՝ Շիրակի, Արտաշիսյան, Նժդեհի փողոցներ, Արշակունյաց պողոտա և այլն։

Քաղաքում 13-14 կիլոմետր տարածությունը 1 ժամ 45 րոպեում անցնողները պատկերացնո՞ւմ եք՝ ինչ քանակի ու բնույթի հայհոյանքներ են ձեզ հնչեցնում, ձեր ընտանիքները ափսոս չե՞ն»,- նշել է նա։

 

Եվրոպան ունի «մոտավորապես 6 շաբաթվա» ավիացիոն վառելիքի պաշարներ․ Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար

Եվրոպան ունի «մոտավորապես 6 շաբաթվա» ավիացիոն վառելիքի պաշարներ․ Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Պաշտոնյան զգուշացրել է, որ «շուտով» հնարավոր է լինեն չվերթների չեղարկումներ, եթե Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին նավթի մատակարարումների արգելափակումը շարունակվի։

Բիրոլը Հորմուզի նեղուցով նավթի, գազի և այլ կենսականորեն կարևոր պաշարների կրճատումների հետևանքներն անվանել է «ամենամեծ էներգետիկ ճգնաժամը, որին երբևէ բախվել ենք»։

«Հետևանքը կլինի բենզինի ավելի բարձր գներ, գազի ավելի բարձր գներ, էլեկտրաէներգիայի բարձր գներ»,- ասել է Բիրոլը։

 

Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից գույքեր կբռնագանձվեն․ Դատախազություն

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին․ տեղեկացնում են Դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

  • Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90 %-ը,
  • Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ,
    «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս,
  • 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև

  • 934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք,
  • 1.227.490.966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
  • 58.120.147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»,- ասված է հաղորդագրությունում։

 

ՀՀ-ն TRIPP-ից կստանա միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրք-ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն․ ANCA

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ պատանդներին թողնում է ադրբեջանական կալանքի տակ, զրկում է Արցախի 150.000 փախստականներին վերադարձի իրավունքից և պարգևատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները 99-ամյա տրանսպորտային միջանցքով ինքնիշխան հայկական տարածքով։ Սա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետության ոչնչացման ծրագիր. նշվում է Կապիտոլիումի բլրին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) կազմակերպած «Խաղաղություն՝ առանց արդարության Հարավային Կովկասում» խորագրով ճեպազրույցի ժամանակ։

Նշվում է, որ խաղաղության համաձայնագիրը, ինչպես այն ներկայում կազմված է, չի ներառում որևէ կետ, որը կպահանջեր հայ ռազմագերիների ազատ արձակումը կամայական կալանքից։ Այն չի պահանջի Ադրբեջանից պաշտպանել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում: Այն որևէ կերպ չի անդրադառնում 150․000 հայերի կարգավիճակին, որոնք հարկադրաբար լքել են իրենց տները։

«Սա երկու կողմերի միջև խաղաղության շուրջ բանակցություններ չեն։ Սա Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և Արևմուտքի համաձայնությամբ, Հայաստանին լիակատար և ամբողջական կապիտուլյացիայի ենթարկելու թելադրանք է։ Հայաստանին պարտադրվող ցանկացած խաղաղություն՝ առանց նրա ինքնիշխանության կամ կենսունակության վերաբերյալ որևէ աննշան մտահոգության, դատապարտված է ձախողման»,- նշել են մասնակիցները։

Ինչպես նշվում է, TRIPP-ը վատ մտածված նախագիծ է՝ հաջողության քիչ կամ ընդհանրապես ոչ մի շանսով։ Եվ նույնիսկ եթե այն հաջողվի, Հայաստանը և հայերը դրանից ոչ մի օգուտ չեն տեսնի՝ միայն թուլացած սահմաններ, թուլացած ինքնիշխանություն և թուրքական ու ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն։

Ճեպազրույցի կազմակերպիչներն ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի շարունակական ներկայությունն ինքնիշխան հայկական տարածքում շատ հստակ ազդանշան է, որ Բաքուն որևէ կերպ պարտավորված չի համարում իրեն պահպանելու Հայաստանի հետ որևէ համաձայնագիր։ Նրանց ներկայությունը հստակ և առկա վտանգ է Հայաստանի համար։

 

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին․ պատգամավոր

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում․ գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ եք արել այս ամբողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։

Սրա-նրա ձեռքին գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»։

 

Շչեդրինի և Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են «Նովոդևիչյե» գերեզմանատանը

Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի և բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը․ գրում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի Մեծ Թատրոնի սեփական աղբյուրներին։

Նշենք, որ ամուսնական զույգի կտակի համաձայն՝ մահից հետո նրանց մարմիններն այրել ու աճյունափոշին շաղ են տվել երկնքում։ «Տարածելով ամբողջ Ռուսաստանի վրա»․ պատգամել էին նրանք։

Բալետի անվանի պարուհի, Մեծ Թատրոնի «պրիմա» Մայա Պլիսեցկայան մահացել էր 2015-ին, ամուսինը՝ 10-ը տարի անց։ Շչեդրինի՝ Բիզեի «Կարմեն» օպերայի հիմքով գրած «Կարմեն» բալետը Պլիսեցկայայի գործունեության գագաթնակետն էր։ Անգերազանցելի էր նաև կոմպոզիտորի՝ կնոջ համար գրած մեկ այլ բալետ՝ «Աննա Կարենինա»-ն։

Շչեդրինի և Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են «Նովոդևիչյե» գերեզմանատանը

Կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի և բալետի պարուհի Մայա Պլիսեցկայայի աճյունափոշու մի մասը հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը․ գրում է ТАСС-ը՝ հղում անելով Մոսկվայի Մեծ Թատրոնի սեփական աղբյուրներին։

Նշենք, որ ամուսնական զույգի կտակի համաձայն՝ մահից հետո նրանց մարմիններն այրել ու աճյունափոշին շաղ են տվել երկնքում։ «Տարածելով ամբողջ Ռուսաստանի վրա»․ պատգամել էին նրանք։

Բալետի անվանի պարուհի, Մեծ Թատրոնի «պրիմա» Մայա Պլիսեցկայան մահացել էր 2015-ին, ամուսինը՝ 10-ը տարի անց։ Շչեդրինի՝ Բիզեի «Կարմեն» օպերայի հիմքով գրած «Կարմեն» բալետը Պլիսեցկայայի գործունեության գագաթնակետն էր։ Անգերազանցելի էր նաև կոմպոզիտորի՝ կնոջ համար գրած մեկ այլ բալետ՝ «Աննա Կարենինա»-ն։