Իրանի ու ԱՄՆ-ի տեսակետներն առանցքային 2-3 հարցերի շուրջ չեն համընկել․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանն ու Ամերիկan մի շարք հարցերի շուրջ եկել են համաձայնության, բայց առանցքային 2-3 հարցերի մասով նրանց տեսակետները որևէ կերպ չեմ համընկել․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև ասել է, որ բանակցությունները տեղի են ունեցել անվստահության մթնոլորտում։ «Բայց ոչ ոք չէր կարծում, որ մի շարք հարցերում համաձայնության կարելի է հասնել բանակցությունների առաջին իսկ փուլում»,- նշել է պաշտոնյան։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը․ այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Իսկ վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի մարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր է վաստակել և զբաղեցրել առաջին տեղը․ այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկ Խաչատրյանը զբաղեցրել է 6-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Եզրափակչում նա հավաքել է 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Իսկ վաղը աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը։

Լիբանանի վարչապետը հետաձգել է իր այցը Վաշինգտոն

Լիբանանի վարչապետը Նավաֆ Սալամը հետաձգել է իր այցը Վաշինգտոն՝ պայմանավորված երկրի անվտանգային մարտահրավերներով։

«Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական վիճակը և Լիբանանի ժողովրդի անվտանգությունն ու միասնությունը պաշտպանելու իմ պարտականությունը լիովին կատարելու հանձնառությունը՝ որոշել եմ հետաձգել Միացյալ Նահանգներ իմ այցը՝ Բեյրութից կառավարության աշխատանքը համակարգելու համար։», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Նշենք, որ առաջիկա օրերին սպասվում է Միացյալ Նահանգներում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացումը։

Խոստանում եմ՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել, որը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար, ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում։
  • Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։
  • Մենք պետք է միանշանակ հաղթենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։
  • Մենք բոլորս պատրաստ ենք ամենին զոհաբերել հանուն Հայաստանի։  Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։
  • Միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսությունը՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով,  բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։
  • Կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը։
  • Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր․ երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը՝ դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր հայրենիքի բարեկեցության։
  • Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։ 
  • Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։
  • Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև սեպտեմբերին սկսվեց ազգային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը և էթնիկ զտումը, պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց, մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի։
  • Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։
  • Ուժեղ դիվանագիտության շնորհիվ, մենք այլևս թույլ չենք լինելու․ մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում։
  • Ոչ մի պահ չհուսահատվեք, նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։
  • Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով, մենք երբեք չենք մոռանալու, որ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։
  • Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ դեպի լավագույն ապագա։

Երկրի 30%-ը թշնամուն հանձնելուց հետո ասում են՝ մեզ ընտրեք․ Նարեկ Կարապետյանի ելույթը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Բազմակի անգամ հավատացած և հավատը կորցրած ժողովո՛ւրդ, ես գիտեմ, թե ինչն է քեզ հետ պահում հավատալուց մեր ապագա հաջողություններին, քեզ խոսք են տվել բազմաթիվ անգամներ, որ ունենալու եք ամեն ինչ, բայց չեն կատարել այդ խոստումը։ 
  • Բազմաթիվ անգամներ, երբեմն հասկանալով, երբեմն չհասկանալով, արել են քայլեր, որը թուլացրել է մեր երկիրը, քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ։
  • Ամեն անգամ, երբ հույսը սկսել է խամրել, երբ մտածել ենք՝ էլ ելք չկա, ճակատագիրը մեր ժողովրդի որդիներից ընտրել է և նրանց նետել է ասպարեզ, որ փոխեն ընթացքը, ուղղեն մեջքը մեր երկրի և շարունակեն մեր հազարավոր տարիներ ձգվող անկասելի ընթացքը։
  • 10 ամիս առաջ այն օրը, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը։
  •  Մեզ առաջնորդել է նախախնամությունը, և մենք, ենթարկվելով նրան, արել ենք և անում ենք ամեն ինչ, որպեսզի բերենք այդ փոփոխությունը, որը մեզ այդքան պետք է:
  • Փոխվելու է առաջինը մեր երկրի վերաբերմունքը մեր ընտանիքներին, ընտրությունից ընտրություն չի, որ բաշխվելու է պետության կողմից։
  • Հայաստան վերջապես հոսելու է միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ՝ իրական ներդրողներից։
  •  Հայ մարդը պարապ չի մնալու․ աշխատելու է և լավ է ապրելու։
  • Մեր երկիրը ունենալու է 300 հազար նոր աշխատատեղ, որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում, IT կենտրոններում, Հայաստանով մեկ․ մեր և ձեր բակի ընկերները վերադառնալու են։
  • Մեր երկրում տիրող մթնոլորտում վիրավորանքը և արժանապատվություն ոտնահարելը թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս պետք է վերանա, մենք այնպիսի ազգ չենք որ մարսենք դա, դա պետք է չլինի սովորական։
  • Գալիս են, մեկ-երկու հատ «ռեմոնտ» են անում ամեն քաղաքում ու ասում են՝ մեզ ընտրեք։ Երկրի 30%  թշնամուն հանձնելուց հետո, աղքատությունը չնվազեցնելուց հետո, ատելության մթնոլորտ սերմանելուց հետո, մի քանի ռեմոնտ են անում ու ասում են՝ ընտրեք:

Ազդարարում ենք երկրում շրջադարձային փոփոխությունների սկիզբը․ Նարեկ Կարապետյան

Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, և կարող են քնած ժամանակ ուզածներն անել․ այսպես է Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին սկսել իր ելույթը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ձեզ տեսնելով, այսքան միավորված հայ մարդ տեսնելով՝ ես հասկանում եմ, որ մենք հասնում ենք մեր երազանքին, համախմբման երազանքին, ու մեր երազանքն իրականացնողը մեր Աստծունն է», – ասել է նա։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամի խոսքով՝ ժողովուրդը կորցրել է հավատը երկրի հաջողություններին տարբեր շրջաններում չկատարված բազում խոստումների պատճառով։ Նա նաև հիշեցրեց՝ մեր պատմության ընթացքում, երբ հույսը խամրել է և թվացել, որ այլևս ելք չկա, հայ ժողովուրդը, միևնույնն է, կարողացել է շտկել մեջքը, քանի որ ասպարեզ են եկել գործիչներ, որոնք կարողացել են ոտքի կանգնեցնել երկիրը։

«Տասը ամիս առաջ, երբ մենք Սամվել Կարապետյանի հետ այցելեցինք Մայր տաճար, ես ենթադրել անգամ չէի կարող, որ այսօր կարող ենք այստեղ միասին տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների հետ լինել և ազդարարել երկրում», – հայտարարեց նա։