Հայաստանում կա կապիտալի մեծ ներհոսք և հետաքրքրության աճ միջազգային ներդրողների կողմից․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կա կապիտալի մեծ ներհոսք և հետաքրքրության աճ միջազգային ներդրողների կողմից, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հայաստանն իր տնտեսական գրավչությամբ այսօր շատ լավ դիրքում է, ու բազում միջազգային ներդրողներ ցանկանում են ներդրում իրականացնել Հայաստանում՝ թե՛ պետական պարտատոմսերի շուկայում դրամով արտահայտված, թե՛ բիզնես պրոյեկտներում»,– ասել է Գալստյանն այսօր ԱԺ–ում։

Նրա խոսքով, կապիտալի ներհոսքը զգալի ազդեցություն է ունենում արժութային շուկայի վրա։

«Մեզ մոտ ազատ լողացող փոխարժեք է, ու ամեն ինչ կախված կլինի ֆինանսական այն հոսքերից, որը մենք կդիտարկենք: Եթե մեր արտահանումն էականորեն նվազի, իսկ ներմուծումը շարունակի մնալ այն տիրույթում, որ այսօր ունենք, ու չկոմպենսացվի ֆինանսական հոսքերով, բնականաբար, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ», – նշել է ԿԲ նախագահը։

Գալստյանն ավելացրել է, որ նաև կան բազում այլ սցենարներ, որի դեպքում դժվար է ասել, թե փոխարժեքը որ ուղղութամբ կշարժվի, որովհետև այն, որպես կանոն, տնտեսական պրոցեսների հետևանք է:

«Ինչ տնտեսական պրոցեսներ տեղի կունենան, այդ ձևով կարձագանքի փոխարժեքը: Կենտրոնական բանկն էլ, որպես կանոն, փորձում է չմիջատնել շուկային, որովհետև մենք որդեգրել ենք ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն», – նշել է ԿԲ նախագահը։

Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկում հայտարարում էին, որ երկրի ռիսկի հավելավճարը գտնվում է պատմականորեն ցածր մակարդակի վրա, ինչը պայմանավորված է մակրոտնտեսական կայունությամբ և հայկական ակտիվների նկատմամբ ներդրողների վստահության աճով։

Կարգավորողը նաև նշում էր, որ ինստիտուցիոնալ ներդրողները հետաքրքրություն են ցուցաբերում դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ դրամով արտահայտված Հայաստանի պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների ներդրումների ծավալը 2018 թվականի 3,6 միլիարդ դրամից 2025 թվականին հասել է 177 միլիարդ դրամի։ (1 դոլարը — 368.06 դրամ)

ՀՀ ԿԲ-ն հինգերորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.5% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․  Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ի նիստում 5-րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Անփոփոխ են մնացել նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8%, և  ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5%։

ՀՀ ԿԲ խորհուրդը 2023 թվականի հունիսից շարունակաբար նվազեցնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.75%-ից այն աստիճանաբար հասցնելով 6.5%-ի 2025 թվականի դեկտեմբերին։

Idram-ը և IDBank-ը այս ամռանը լողավազաններում idcoins-ով վճարելիս առաջարկում են մինչև 30% հետվճար

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․  Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները։

 Ջրային հանգիստը ամռան անփոխարինելի բաղադրիչներից է։ Այն լավագույն միջոցն է թե՛ ակտիվ լողի սիրահարների, թե՛ պարզապես լիցքաթափվել ցանկացողների համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե մի լավ հանգստանալու հետ մեկտեղ կուտակեք նաև idcoin-ներ։ Իդրամն ու IDBank-ը ուրախ են ներկայացնել իրենց ամառային idcoin-առատ արշավը։

Արշավի շրջանակում 2026 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ հետևյալ լողավազաններում՝ կստանաք մինչև 30% ակնթարթային idcoin, արշավի պայմաններով սահմանված կարգով, սակայն յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար ոչ ավելի, քան 10․000 idcoin (հարկումից հետո)․

  • «Քրոսս» սպորտային համալիրի լողավազան
  • «Դիլի թաուն» ռեզորթի լողավազան
  • «Դիլիջանի տուն» հյուրանոց՝ «Գարուն» լողավազան
  • «Հիլլս» սպորտային համալիրի լողավազան
  • «Լանջ» ռեստորանի լողավազան
  • «Մուլտի վելնես կենտրոն» մարզաառողջարարական համալիրի լողավազան
  • «Պրեզիդենտ» հյուրանոցի լողավազան
  • «Սան մարկո» լողավազան
  • «Զեն» լողավազան

                Իսկ մնացածը շատ պարզ է․ պարզապես ընտրեք ձեր նախընտրած լողավազանը, վերցրեք արևապաշտպանն ու արևային ակնոցը և վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով։

                Արշավի բոլոր պայմաններին ծանոթացեք այստեղ։

                ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Idram-ը և IDBank-ը այս ամռանը լողավազաններում idcoins-ով վճարելիս առաջարկում են մինչև 30% հետվճար

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․  Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները։

 Ջրային հանգիստը ամռան անփոխարինելի բաղադրիչներից է։ Այն լավագույն միջոցն է թե՛ ակտիվ լողի սիրահարների, թե՛ պարզապես լիցքաթափվել ցանկացողների համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե մի լավ հանգստանալու հետ մեկտեղ կուտակեք նաև idcoin-ներ։ Իդրամն ու IDBank-ը ուրախ են ներկայացնել իրենց ամառային idcoin-առատ արշավը։

Արշավի շրջանակում 2026 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ հետևյալ լողավազաններում՝ կստանաք մինչև 30% ակնթարթային idcoin, արշավի պայմաններով սահմանված կարգով, սակայն յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար ոչ ավելի, քան 10․000 idcoin (հարկումից հետո)․

  • «Քրոսս» սպորտային համալիրի լողավազան
  • «Դիլի թաուն» ռեզորթի լողավազան
  • «Դիլիջանի տուն» հյուրանոց՝ «Գարուն» լողավազան
  • «Հիլլս» սպորտային համալիրի լողավազան
  • «Լանջ» ռեստորանի լողավազան
  • «Մուլտի վելնես կենտրոն» մարզաառողջարարական համալիրի լողավազան
  • «Պրեզիդենտ» հյուրանոցի լողավազան
  • «Սան մարկո» լողավազան
  • «Զեն» լողավազան

                Իսկ մնացածը շատ պարզ է․ պարզապես ընտրեք ձեր նախընտրած լողավազանը, վերցրեք արևապաշտպանն ու արևային ակնոցը և վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով։

                Արշավի բոլոր պայմաններին ծանոթացեք այստեղ։

                ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Idram-ը և IDBank-ը այս ամռանը լողավազաններում idcoins-ով վճարելիս առաջարկում են մինչև 30% հետվճար

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/ԱՌԿԱ/․  Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները։

 Ջրային հանգիստը ամռան անփոխարինելի բաղադրիչներից է։ Այն լավագույն միջոցն է թե՛ ակտիվ լողի սիրահարների, թե՛ պարզապես լիցքաթափվել ցանկացողների համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե մի լավ հանգստանալու հետ մեկտեղ կուտակեք նաև idcoin-ներ։ Իդրամն ու IDBank-ը ուրախ են ներկայացնել իրենց ամառային idcoin-առատ արշավը։

Արշավի շրջանակում 2026 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ հետևյալ լողավազաններում՝ կստանաք մինչև 30% ակնթարթային idcoin, արշավի պայմաններով սահմանված կարգով, սակայն յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար ոչ ավելի, քան 10․000 idcoin (հարկումից հետո)․

  • «Քրոսս» սպորտային համալիրի լողավազան
  • «Դիլի թաուն» ռեզորթի լողավազան
  • «Դիլիջանի տուն» հյուրանոց՝ «Գարուն» լողավազան
  • «Հիլլս» սպորտային համալիրի լողավազան
  • «Լանջ» ռեստորանի լողավազան
  • «Մուլտի վելնես կենտրոն» մարզաառողջարարական համալիրի լողավազան
  • «Պրեզիդենտ» հյուրանոցի լողավազան
  • «Սան մարկո» լողավազան
  • «Զեն» լողավազան

                Իսկ մնացածը շատ պարզ է․ պարզապես ընտրեք ձեր նախընտրած լողավազանը, վերցրեք արևապաշտպանն ու արևային ակնոցը և վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով։

                Արշավի բոլոր պայմաններին ծանոթացեք այստեղ։

                ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․   2026 թվականի հունիսի 15-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 12-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 368.06 դրամ։

Կենտրոնական բանկի կայքում նշվում է, որ եվրոն բարձրացել է 1.3 կետով՝ հասնելով 427.39 դրամի, իսկ ռուբլին՝ 0.0123 կետով՝ հասնելով 5.0809 դրամի։

  15.06.2026 12.06.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 368.06 368.18
Եվրո-Դրամ 427.39 426.09
Ռուբլի-Դրամ 5.0809 5.0686

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հուշադրամ՝ նվիրված Ալեք Մանուկյանի 125-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունիսի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը, հայտում են ԿԲ մամուլի ծառայությունից։

Հուշադրամի դիմերեսին հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողն է («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները, իսկ դարձերեսին՝ Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 10 000 դրամ է: Այն պատրաստված է 900 հարգի ոսկուց, քաշը 8,6 գրամ է, իսկ տրամագիծը՝ 22,0 միլիմետր: Հուշադրամն արտադրվել է պրուֆ որակով, ունի ատամնավոր դրամաշուրթ և թողարկվել է ընդամենը 300 հատ:

Ալեք Մանուկյանի մասին

Ալեք Մանուկյան (1901–1996 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար: Ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։

1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։

1929 թ. հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որն սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ շնորհիվ «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրության։

1930 թ. անդամագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և որպես նախագահ պաշտոնավարել 1953–1989 թթ.։ Նրան հետագայում փոխարինել է դուստրը՝ Լուիզ Սիմոնը:

1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը» և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը:

Բարեգործական ավանդի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեծարման, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների: 1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ:

Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց:

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․   Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ։

Իր ընկերությունը Սյուզաննան կոչել է Suebar` իր անվան և ազգանվան առաջին վանկերով։ Հատուկ բաղադրատոմսով և առողջ քաղցրավենիք նախընտրողների համար պատրաստվող կոնֆետների գրեթե ամբողջ չրային հումքը Սյուզաննան մշակում է սեփական այգում։ Ծիրանի, խնձորի, թզի, սալորի ու դեղձի չրերից պատրաստվող կոնֆետներում որպես քաղցրացուցիչ օգտագործվում է բնական մեղրը։

Սյուզաննան օգնում է նաև համագյուղացիներին. բնական չրերի համար անհրաժեշտ մնացյալ մրգերը ձեռք է բերում հարազատ Քաղցրաշեն գյուղից։

Suebar-ն Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի ֆելոուշիփի մասնակիցներից է, որի շնորհիվ Սյուզաննան բիզնեսի զարգացման համար մեկ տարի մասնակցել է  դասընթացների և խորհրդատվություններ ստացել տարբեր ոլորտների մենթորներից:

«Կոնֆետների գաղափարը առաջացավ այն պահից, երբ երեխաներս որոշեցին հրաժարվել շաքարից։ Մեր տան եղած միակ քաղցրը մեր չրերը դարձան. փորձեցինք չրերով ստանալ կոնֆետ ու ստացվեց: Այսպես ստեղծվեց մեր բիզնես գաղափարը։ Կոնֆետների պատրաստման մեջ օգտագործում ենք մի քանի պատումներ՝ բազուկ, կոկոսի փաթիլներ, քունջութ, ընկույզ, նարնջի փոշի, պիստակ, դդմի կորիզ և նանա: Մեր բիզնեսում եկավ մի ժամանակ, երբ հասկացանք, որ մեզ պակասում են գիտելիքները: Տեղեկացանք Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ ծրագրի մասին, որին մասնակցեցինք ու մեկ տարվա ընթացքում տարբեր մենթորների շնորհիվ ունեցանք գիտելիքներ, որոնք կիրառում ենք մեր բիզնեսում։ Նշեմ նաև, որ ֆելոուշիփի հաղթող ենք, ստացել ենք դրամաշնորհ, որը կիրառելու ենք մեր բիզնեսի զարգացման համար»,- նշել է  Suebar-ի հիմնադիր Սյուզաննա Բարսեղյանը։

Սյուզաննա Բարսեղյանի առաջիկա նպատակն է ընդլայնել Suebar-ն ու հիմնադրել սեփական բրենդային խանութը, որտեղ ներկայացված կլինեն բնական թարմ չրեր և մշտապես նորացվող չրահունց կոնֆետների լայն տեսականի:

Suebar-ի քաղցրավենիքները հնարավոր է պատվիրել հետևյալ հեռախոսահամարով՝ +37455330727։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․    «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն էր։ Կուտակված 5․260․220 դրամը հիմնադրամին հնարավորություն կտա կազմակերպել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացվող վազքի կիսամարաթոնը՝ բնակիչների շրջանում խրախուսելով առողջ ապրելակերպը և ակտիվացնելով մարզային կյանքը։

 Նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն է, որն ապահովում է Հայաստանի բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիություն՝ անկախ նրանց բնակության վայրից: Հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում հավաքված մեկ դրամներն ուղղվելու են Ուսուցիչների առաջնորդության ծրագրի իրականացմանը։ Աջակցության շնորհիվ երիտասարդ մասնագետները կվերապատրաստվեն և կգործուղվեն մարզային դպրոցներ՝ դասավանդելու խոցելի համայնքների դպրոցներում և բարելավելով կրթության որակը: Համագործակցության շրջանակներում ծրագրի շահառուների համար կանցկացվի ֆինանսական և թվային գրագիտության դասընթաց։

Իդրամի և IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ կրթական ծրագրերին աջակցություն տրամադրելը միշտ եղել է ընկերությունների ուշադրության կենտրոնում․ «Ծրագիրը լուծում է երկու առանցքային խնդիր՝ պատրաստում է հմուտ մասնագետներ և աշակերտներին տալիս է անհրաժեշտ գիտելիքներ։ Մենք վստահ ենք՝ որակյալ կրթությունը հանդիսանում է ուժեղ և զարգացած հասարակության հիմքը։  Նմանատիպ ծրագրերը անփոխարինելի դեր ունեն մարզերում բնակվող երեխաների ներուժի բացահայտման, ինչպես նաև համայնքների համաչափ զարգացման գործում»,- ասաց Տաթևիկ Վարդևանյանը։

 «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը նշում է․ «Մենք բարձր ենք գնահատում IDBank-ի և Իդրամի հետ մեր համագործակցությունը, քանի որ սա շատ ավելին է, քան միայն ֆինանսական աջակցությունը։ Այն հնարավորություն է՝ ներդրում կատարելու ուսուցիչ-առաջնորդների մասնագիտական գործունեության մեջ՝ միաժամանակ դպրոցականների համար ստեղծելով արժեքավոր կրթական փորձառություն»։

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին։ Նախաձեռնության բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

IDBANK ԵՎ ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 8–14)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական կառույցների որոշումների, արժութային դինամիկայի, կապիտալի շուկայի վերաբերյալ տվյալների և պարտքային օրակարգի ազդեցության ներքո:

Ուշադրության կենտրոնում են մնացել դրամավարկային ուղենիշները, Հայաստանի փոխգործակցությունը ԱՄՀ-ի և ՎԶԵԲ-ի հետ, ինչպես նաև հիփոթեքային քաղաքականության փոփոխությունները:

1. Դրամավարկային քաղաքականություն. ԱՄՀ-ն ուղենիշներ է սահմանել ՀՀ ԿԲ-ի համար

Արժույթի միջազգային հիմնադրամը հունիսի 10-ի իր հայտարարության մեջ Հայաստանի Կենտրոնական բանկին խորհուրդ է տվել շարունակել ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, ինչպես նաև պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում ճշգրտել տոկոսադրույքները՝ գնաճը թիրախային մակարդակին վերադարձնելու համար:

ԱՄՀ-ում նաև նշել են, որ ճկուն փոխարժեքը պետք է պահպանի արտաքին ցնցումների կլանման առանցքային գործիքի դերը, իսկ արժութային միջամտությունները պետք է սահմանափակվեն շուկայական անկանոն պայմանների վերացման դեպքերով։

Այս մոտեցումը բանկերի և ներդրողների համար կարող է պահպանել գնաճի, տոկոսադրույքների և արժութային շուկայի վարքագծի մոնիտորինգի ուղենիշը: Շուկայի մասնակիցների համար առանցքային է մնում ներքին գնային դինամիկայի, արտաքին ցնցումների և ֆինանսավորման արժեքի միջև հարաբերակցությունը:

2. Կապիտալի շուկա. բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին գերազանցել է 478,8 միլիարդ դրամը

Հայաստանի ֆոնդային բորսան հունիսի 8-ին հայտնել է, որ 2026 թվականի մայիսին բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան աճել է 27,4%-ով՝ գերազանցելով 478,8 միլիարդ դրամը։

Կապիտալիզացիայի աճը կարող է ուժեղացնել բորսայական ենթակառուցվածքի նշանակությունը ֆինանսական համակարգում, իսկ ընկերությունների համար՝ պահպանել հանրային շուկայի արդիականությունը՝ որպես բիզնեսի գնահատման և ներդրողների ուշադրությունը գրավելու խողովակ։

3. Արժութային շուկա. դրամը պահպանել է սահմանափակ դինամիկա դոլարի նկատմամբ

Կենտրոնական բանկի տվյալներով՝ շաբաթվա ընթացքում դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ չնչին նվազել է՝ հունիսի 8-ի 368,53 դրամից մինչև հունիսի 12-ի 368,18 դրամ։ Եվրոյի փոխարժեքը տատանվել է տարբեր ուղղություններով՝ 424.73 – 426.09 դրամի սահմաններում, իսկ ռուբլու փոխարժեքն աճել է 5.0215 դրամից մինչև 5.0686 դրամ։

Շաբաթը ցույց տվեց դոլար/դրամ զույգի կայուն ռեժիմի պահպանումը և խաչաձև փոխարժեքների ավելի արտահայտված զգայունությունը։ Ֆինանսական հաստատությունների համար սա կարող է պահպանել արժութային դիրքի և հաճախորդների գործառնությունների ամենօրյա մոնիտորինգի նշանակությունը։

4. Արտաքին ֆինանսավորում. ԱՄՀ-ն Հայաստանի համար հասանելի է դարձրել 25,1 միլիոն դոլար SBA-ի շրջանակում

ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ Stand-By համաձայնագրի շրջանակում առաջին վերանայումը: Հիմնադրամում հունիսի 10-ին նշել են, որ վերանայման ավարտը հասանելիություն է բացել 18,4 միլիոն SDR-ին համարժեք գումարի կամ մոտ 25,1 միլիոն դոլարի նկատմամբ, ինչը հասանելիության ընդհանուր ծավալը հասցրել է 36,8 միլիոն SDR-ի կամ մոտ 50,2 միլիոն դոլարի։

SBA ձևաչափը իշխանությունների կողմից դիտարկվում է որպես կանխարգելիչ գործիք, որը պահպանում է շեշտադրումը վճարային հաշվեկշռի կայունության և հարկաբյուջետային-դրամավարկային համակարգման վրա:

ԱՄՀ-ի որոշումը կարող է ամրապնդել տնտեսական քաղաքականության ինստիտուցիոնալ շրջանակը և աջակցել վստահությանը մակրոֆինանսական կառավարման գործող մեխանիզմների նկատմամբ:

5. ՎԶԵԲ-ը Հայաստանում. նշանակվել է երևանյան գրասենյակի նոր ղեկավար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար: Այս մասին հայտնի է դարձել հունիսի 8-ին։ Նա պաշտոնը կստանձնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ փոխարինելով Գեորգի Ախալկացիին, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի մայիսի 1-ից։

Զաքարիան աշխատելու է Երևանում և պատասխանատու է լինելու Հայաստանում բանկի ներդրումների և գործառնությունների համար։

Գրասենյակի ղեկավարի փոփոխությունը պահպանում է ուշադրությունը հիմնական միջազգային ֆինանսական կառույցներից մեկի հետ Հայաստանի փոխգործակցության վրա. ՎԶԵԲ-ը Հայաստանում աշխատում է 1992 թվականից և այդ ժամանակահատվածում երկրում ներդրել է 3 միլիարդ եվրո 245 նախագծերի շրջանակում։

6. Հիփոթեք և հարկային քաղաքականություն. եկամտային հարկի վերադարձի ծրագիրը չի երկարաձգվի երևանամերձ մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ երկարաձգել հիփոթեքային տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը Երևանին հարակից չորս մարզերում։ 2027 թվականի հունվարի 1-ից ծրագիրը կդադարի գործել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում։

Ծրագիրը գործում է 2015 թվականից և նախատեսում է հիփոթեքի տոկոսների փոխհատուցում քաղաքացու կողմից նախկինում վճարված եկամտային հարկի հաշվին։

Որոշումը կարող է ամրագրել հարկային աջակցության փուլային կրճատումը առավել ակտիվ շինարարական գոտիներում։

Բանկերի համար սա կարող է նշանակել հիփոթեքային վարկառուների և կառուցապատողների հետ աշխատելիս պետական աջակցության պայմանների փոփոխությունը հաշվի առնելու անհրաժեշտություն։

7. Պետական պարտք. Ֆիննախը աճը բացատրել է ներքին փոխառություններով

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հունիսի 8-ին հայտարարել է, որ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով։ Նրա խոսքով՝ աճին մեծապես նպաստել է կառավարության ներքին պարտքի ավելացումը. 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է շուրջ 5,5 տրիլիոն դրամ, կառավարության պարտքը՝ 5,3 տրիլիոն դրամ։

Նախարարը նաև հայտնել է, որ ըստ ռեզիդենտության ներքին պարտքի մասնաբաժինն աճել է 1 տոկոսային կետով՝ կազմելով 53%։

Պարտքի կառուցվածքի փոփոխությունը կարող է ուժեղացնել պետական արժեթղթերի ներքին շուկայի նշանակությունը բանկերի, ինստիտուցիոնալ ներդրողների և իրացվելիության կառավարման համար։

Շաբաթվա արդյունքներ

Բանկերի և ներդրողների համար անցած շաբաթ ուշադրության կենտրոնում են մնացել գնաճային դինամիկան, դրամի փոխարժեքը, ֆինանսավորման արժեքը, կապիտալի շուկայի զարգացումը, պետական պարտքի կառուցվածքը և պետական աջակցության ծրագրերի փոփոխությունը։ Միաժամանակ, բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիայի վերաբերյալ տվյալները և ներքին փոխառությունների դերը վկայում են շուկայի ընդհանուր ճարտարապետության համար տեղական ֆինանսական գործիքների նշանակության մասին։