Ճամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-ից

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Արդեն որոշե՞լ ես, թե որտեղ ես անցկացնելու հանգիստդ։ Թեև  ճամփորդությունը միշտ ասոցացվում է հաճելի սպասումների հետ, դրա պլանավորումը հաճախ կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Հնարավոր խնդիրներից խուսափելու և հանգիստը լիարժեք վայելելու համար IDBank-ը կազմել է պարզ ճամփորդական ուղեցույց՝ լի օգտակար խորհուրդներով:

Ընտրիր ուղղությունը

Որոշիր՝ ինչ տեսակի հանգիստ ես ուզում՝ պասիվ, ծովափնյա, թե ակտիվ ու արկածային։ Քո որոշումը պետք է համապատասխանի բյուջեիդ և սպասելիքներիդ։

Սահմանիր բյուջե

Բաժանիր ծախսերդ տոմսերի, կացարանի, սնունդի, տրանսպորտի, գնումների և ժամանցի միջև։ Միշտ փորձիր բյուջեն պլանավորել 10-15% ավելի՝ չնախատեսված ծախսերի համար։

Գտիր և ամրագրիր ավիատոմսերը ճիշտ ժամանակին

Ավիատոմսերի գները հաճախ են տատանվում, ուստի անհրաժեշտ է հետևել գներին մի քանի օր շարունակ՝ որոնելով տարբեր ավիաընկերությունների կայքերում։ Մի փոքր երկար փնտրտուքը թույլ կտա ոչ միայն առավել մատչելի ավիատոմսեր ձեռք բերել, այլ նաև գտնել այդ պահի շահավետ առաջարկներն ու արշավները։

Օրինակ IDBank-ն իր պրեմիում քարտապանների համար անակնկալ ունի․ մինչև 2026 հունիսի 30-ը ներառյալ, «All Airlines» արշավի շրջանակում, Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները բոլոր ավիաընկերություններից ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը հանրագումարային մինչև 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո՝ անկախ իր քարտերի քանակից։

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընտրիր կացարան

Ստուգիր քո նախընտրած հյուրանոցի կամ կացարանի գնահատականը, նաև վերջին կարծիքները, որոնք հաճախ ավելի իրական են պատկերում սպասվող փորձը։

Չմոռանաս ստուգել փաստաթղթերդ

Անսպասելի իրավիճակներից, օրինակ՝ ինտերնետ չունենալուց, խուսափելու համար փաստաթղթերդ պահիր կա՛մ թղթային տարբերակով, կա՛մ հեռախոսի մեջ screenshot արված։

Ճիշտ հավաքիր ճամպրուկդ

Մի վերցրու ավելորդ իրեր, իսկ որպեսզի հագուստը քիչ տեղ զբաղեցնի և չճմրթվի, փորձիր այն «գլորելով» դասավորել։

Պլանավորիր տեխնիկական կողմը

Ներբեռնիր օֆլայն քարտեզներ, միաժամանակ գումար ունեցիր և՛ քարտին, և՛ կանխիկ տարբերակով՝ ռիսկերի նվազեցման համար։

Տեղում կողմնորոշվելու պլան մշակիր

Քաղաքը ճանաչելու լավագույն ձևը հիմնական զբոսաշրջային վայրերից դուրս գալն է։ Հենց այստեղ կարող ես բացահայտել իրական մշակույթը և տեղական համեղ սնունդը։

Մի շտապիր օգտվել տաքսի ծառայություններից

Փորձիր օգտվել տեղական տրանսպորտից, քանի որ այն հաճախ 2-3 անգամ ավելի մատչելի է լինում։

Ահա և վերջ քո իդեալական հանգիստը պատրաստ է։ Քեզ մնում է վերցնել IDBank-ի քարտդ, ճամպրուկներդ և մեկնել երկար սպասված ճամփորդության։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի/ԱՌԿԱ/ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 100,6 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում հանրապետության վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները։

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով։

Այսպիսով, 2026 թվականի մարտի վերջի դրությամբ պորտֆելի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը.

  • Վաճառքի համար նախատեսված ներդրումներ — 39,75 մլրդ դրամ (պորտֆելի 39,5%-ը)։
  • Ներդրումներ՝ այլ անձանց կանոնադրական կապիտալում — 30,87 մլրդ դրամ (30,7%)։
  • Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ — 25,66 մլրդ դրամ (25,5%)։
  • Ֆինանսական ներդրումներ առևտրային նպատակներով՝ վերավաճառքի համար — 4,34 մլրդ դրամ (4,3%)։

Ներդրումների ծավալով 19 վարկային կազմակերպություններից առաջատար հնգյակին բաժին է ընկնում համախառն ներդրումային պորտֆելի մոտ 87,4%-ը։ Թոփ հնգյակում ներառված են․

–  «Բնակարան երիտասարդներին» – 52,29 մլրդ դրամ

– «Գլոբալ Կրեդիտ» – 17,77 մլրդ դրամ

– «Ազգային Հիփոթեքային» – 6,63 մլրդ դրամ

– DICA – 5,97 մլրդ դրամ

– «ԲԼԵՍՍ» – 5,90 մլրդ դրամ

Նյութի պատրաստման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. գործունեության հիմնական ցուցանիշները 2026թ. I եռամսյակում» տեղեկագիրն է, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա։

Վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. օպերատիվ տվյալներ 2026 թ. I եռամսյակում» տեղեկագիրն է, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]):

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է անկումը, դոլարն ու ռուբլին աճել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/.ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մայիսի 14-ի արդյունքներով, մայիսի 13-ի համեմատ աճել է 0,15 կետով և կազմել 368,78 դրամ։

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,05 կետով՝ հասնելով 431,73 դրամի, իսկ ռուբլու փոխարժեքը՝ աճել 0,0075 կետով և կազմել 5,0201 դրամ. այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի կայքը։

  14.05.2026 13.05.2026
ԱՄՆ դոլար-Դրամ 368.78 368.63
Եվրո-Դրամ 431.73 431.78
Ռուբլի-Դրամ 5.0201 5.0126

IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/. Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի հերթական թողարկման մասնակիցները, որոնք օդանավ էին բարձրացել՝ չիմանալով իրենց վերջնական ուղղությունը, ժամանել են Երևան, Հայաստան։

Առեղծվածային թռիչքը մեկնել էր Լոնդոնից, և համախմբել էր ճանապարհորդներին, սոցիալական հարթակներում հայտնի անձանց (ինֆլյուենսերների), լրագրողների և արկածասերների՝ Wizz Air-ի ամենահայտնի փորձառական արշավներից մեկի շրջանակում։

Զբոսաշրջիկների առաջին կանգառը Հայաստանի Ազգային պատկերասրահն էր։ Միջոցառման աջակիցը IDBank-ն էր։ Բանկի համար սա հերթական հնարավորությունն էր՝ աջակցելու նախագծերի, որոնք Հայաստանը դիրքավորում են որպես բացահայտումների ու նորարարությունների երկիր։

IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանի խոսքով՝ IDBank-ը միշտ ուշադրության կենտրոնում է պահում ներգնա զբոսաշրջության զարգացմանն աջակցելը․ «Մեզ համար յուրաքանչյուր զբոսաշրջիկի դրական փորձառություն մեկ քայլով նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչմանը։ Տուրիզմն այսօր ամբողջական փորձառություն է, որի ընթացքում կարևոր է վճարային զարգացած Էկոհամակարգի առկայությունը երկրում, որը կհեշտացնի Հայաստան ժամանած յուրաքանչյուր զբոսաշրջիկի առօրյան այստեղ։ IDBank-ում մենք ստեղծել և մշտապես զարգացնում ենք այդ էկոհամակարգը՝ մեր հյուրերին առաջարկելով անվտանգ և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ», – ասաց Գոհար Ղուկասյանը։

Բացի ներգնա զբոսաշրջության զարգացումից՝ IDBank-ը չի մոռանում նաև պարբերաբար նոր առաջարկներով ներկայանալ արտագնա զբոսաշրջության սիրահարներին․ IDBank-ի պրեմիում դասի քարտերով մինչև 2026թ․ հունիսի 30-ը ավիատոմսեր գնելիս քարտապանները կարող են ստանալ մինչև 25% idcoin` առավելագույնը հանրագումարային 25 000 idcoin տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների համար (հարկումից հետո)՝ անկախ քարտերի քանակից։ Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կայցելեն Հայաստանի մի շարք կարևոր տեսարժան վայրեր՝ ծանոթանալով երկրի հարուստ պատմությանը, մշակույթին, գաստրոնոմիային և զբոսաշրջային ներուժին։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն՝ ըստ կապիտալի ծավալի 2026թ․–ի I եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ըստ համախառն կապիտալի ծավալի:

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 458,03 մլրդ դրամ՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճելով 9,76%-ով:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 31.03.2026թ. դրությամբ կապիտալի ծավալով Հայաստանի հինգ խոշորագույն վարկային կազմակերպությունների թվում են «Բնակարան երիտասարդներին», «Ազգային հիփոթեքային», «Արեգակ», «ԱԿԲԱ-Լիզինգ» և «Էքսպորտ Ֆայնենս» ընկերությունները:

Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով առաջին տեղը զբաղեցնում է «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը, որի կապիտալը ընթացիկ տարվա մարտի վերջին կազմել է 201 մլրդ դրամ՝ համակարգում ապահովելով 44,10% մասնաբաժին:

Երկրորդ հորիզոնականում է «Ազգային հիփոթեքային» ընկերությունը՝ 59,3 մլրդ դրամ կապիտալով և ոլորտի համախառն կապիտալում 12,95% մասնաբաժնով:

Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Արեգակը», որի կապիտալը կազմել է 34,5 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 7,53%):

Չորրորդ տեղում է «ԱԿԲԱ-Լիզինգը»՝ 26,3 մլրդ դրամ կապիտալի ծավալով (մասնաբաժինը՝ 5,74%):

Խոշորագույն վարկային կազմակերպությունների հնգյակը եզրափակում է «Էքսպորտ Ֆայնենսը», որի կապիտալը կազմել է 23,1 մլրդ դրամ (մասնաբաժինը՝ 5,05%):

Վարկանիշի կազմման համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. օպերատիվ տվյալներ 2026թ. I եռամսյակի համար» տեղեկագիրը, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]):

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին եռամսյակում աճել է 9,76%–ով՝ գերազանցելով 458 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 458,03 մլրդ դրամ՝ 2025 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճելով 9,76%-ով։ Այս մասին են վկայում հանրապետության վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները։

2026 թվականի մարտի 31-ի դրությամբ համախառն կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 273,8 մլրդ դրամ, կուտակված շահույթին՝ 159,9 մլրդ դրամ, պահուստներին՝ 16,09 մլրդ դրամ, էմիսիոն եկամտին՝ 6,72 մլրդ դրամ։

Այսպիսով, համախառն կապիտալի շուրջ 60%-ը բաժին է ընկնում կանոնադրական հիմնադրամին, իսկ մոտ 35%-ը՝ կուտակված շահույթին։

Աղբյուրը՝ «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. օպերատիվ տվյալներ 2026թ. I եռամսյակի համար» տեղեկագիր, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2026 թ․-ի առաջին եռամսյակում աճել են 11,87%-ով՝ հասնելով 882,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ․-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 882,4 մլրդ դրամ՝ 2025 թվականի մարտի 31-ի համեմատ աճելով 11,87%-ով։

Այս մասին են վկայում Հայաստանի վարկային կազմակերպությունների ամփոփ ֆինանսական հաշվետվության տվյալները։

Նախորդ եռամսյակի վերջի (31.12.2025) ցուցանիշի համեմատ ոլորտի ակտիվների աճը կազմել է 2,47%։

Ակտիվների կառուցվածքում զգալի մասը (76,2%) զբաղեցնում են հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները, լիզինգային գործառնությունները, որոնց ծավալը 2026 թ․-ի մարտի վերջին կազմել է 670,8 մլրդ դրամ։

Վարկանիշային աղյուսակի կազմման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները. 2026 թ. I եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագիրն է, որը պատրաստվել է վարկային կազմակերպությունների պաշտոնական հաշվետվությունների հիման վրա։

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]