Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Ամռան առաջին օրերից ակտիվանում է «ճամպրուկային տրամադրությունը»։ Ոմանք պլանավորում են ծովափնյա արձակուրդ, մյուսները՝ բացահայտում Հայաստանի բնությունը, իսկ շատերն էլ նախընտրում են հանգստանալ քաղաքում։ Հանգստի որ տարբերակն էլ, որ ընտրեք, մի բան հաստատ է՝ ամառվա ամենապահանջված վայրերից են լողավազանները։

Ջրային հանգիստը ամռան անփոխարինելի բաղադրիչներից է։ Այն լավագույն միջոցն է թե՛ ակտիվ լողի սիրահարների, թե՛ պարզապես լիցքաթափվել ցանկացողների համար։ Իսկ ի՞նչ կասեք, եթե մի լավ հանգստանալու հետ մեկտեղ կուտակեք նաև idcoin-ներ։ Իդրամն ու IDBank-ը ուրախ են ներկայացնել իրենց ամառային idcoin-առատ արշավը։

Արշավի շրջանակում 2026 թվականի հունիսի 15-ից օգոստոսի 31-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ հետևյալ լողավազաններում՝ կստանաք մինչև 30% ակնթարթային idcoin, արշավի պայմաններով սահմանված կարգով, սակայն յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար ոչ ավելի, քան 10000 idcoin (հարկումից հետո)

  • «Քրոսս» սպորտային համալիրի լողավազան
  • «Դիլի թաուն» ռեզորթի լողավազան
  • «Դիլիջանի տուն» հյուրանոց՝ «Գարուն» լողավազան
  • «Հիլլս» սպորտային համալիրի լողավազան
  • «Լանջ» ռեստորանի լողավազան
  • «Մուլտի վելնես կենտրոն» մարզաառողջարարական համալիրի լողավազան
  • «Պրեզիդենտ» հյուրանոցի լողավազան
  • «Սան մարկո» լողավազան
  • «Զեն» լողավազան

            Իսկ մնացածը շատ պարզ է․ պարզապես ընտրեք ձեր նախընտրած լողավազանը, վերցրեք արևապաշտպանն ու արևային ակնոցը և վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով։

Արշավի բոլոր պայմաններին ծանոթացեք այստեղ։

   ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


IDBank-ի աջակցությամբ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի և Թոնի Այոմիի անվան մրցանակներ


 

Հունիսի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հունիսի 16-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 366 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 369դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 370.70 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 422.5  դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 429 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 420.94 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 432.82 դրամ: Ռուսական ռուբլու […]

Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

 ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ (1901–1996 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար:

Ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։

1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։

1929 թ. հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որն սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ շնորհիվ «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրության։

1930 թ. անդամագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և որպես նախագահ պաշտոնավարել 1953–1989 թթ.։ Նրան հետագայում փոխարինել է դուստրը՝ Լուիզ Սիմոնը:

1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը» և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը:

Բարեգործական ավանդի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեծարման, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների: 1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ:

Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց:

Դիմերես՝ հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան), «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները:

Դարձերես՝ Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը        10 000 դրամ

Մետաղը/հարգը                ոսկի 9000

Քաշը                              8,6 գ

Տրամագիծը                     22,0 մմ

Որակը                                      պրուֆ

Դրամաշուրթը                  ատամնավոր

Թողարկման քանակը        300 հատ

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար:

«Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf

 

Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ բլոգերները

Պետք է նշել, որ բլոգերների հարստությունը հաշվարկվում է ոչ միայն բլոգներից ստացվող եկամուտով, այլև բլոգային նախագծերի միջոցով գովազդից, համագործակցություններից, գրքերից, ուսուցողական ծրագրերից և այլ բիզնեսից ստացվող եկամուտներով։

 Թոփ բլոգերները և իրենց կարողությունները

  1. Arianna Huffington – մոտ $250 միլիոն
    Հիմնադրել է Huffington Post մեդիա կայքը, որը դարձել է գլոբալ տեղեկատվական հսկա։
  2. Tim Sykes – մոտ $120 միլիոն
    Բլոգեր, որը ձեռնարկում է ֆինանսական բլոգ եւ ուսուցողական ծրագրեր՝ Penny Stocks-ին նվիրված։
  3. Peter Rojas – մոտ $50 միլիոն
    Engadget տեխնոլոգիական բլոգի հիմնադիր։
  4. Perez Hilton – մոտ $40 միլիոն
    Հայտնի սրտառուպիկ բլոգեր, որը գրում է հայտնի աշխարհում հայտնի մարդկանց մասին։
  5. Chiara Ferragni – մոտ $35 միլիոն
    The Blonde Salad բլոգի հիմնադիր՝ նվիրված ոճին և նորաձևությանը։
  6. Rand Fishkin – մոտ $35 միլիոն
    SEO ոլորտի փորձագետ, Moz բլոգի հիմնադիր։
  7. Brian Clark – մոտ $32 միլիոն
    Copyblogger բլոգի հիմնադիր։
  8. Pete Cashmore – մոտ $30 միլիոն
    Mashable բլոգի հիմնադիր և նախկին CEO։
  9. Sarah Titus – մոտ $25 միլիոն
    Բլոգ՝ նվիրված տնտեսությանը և ինքնազարգացմանu թեմաներին։
  10. Melyssa Griffin – մոտ $25 միլիոն
    Բլոգող և բիզնես-մարկետինգի խորհրդատու։

📌 Ընդհանուր առմամբ, այս բլոգերների հարստությունը միայն բլոգային եկամուտներով չի սահմանափակվում. նրանք նաև աշխատում են գովազդներով, համագործակցություններով,  դասընթացներով և այլ նախագծերով, որոնք համատեղ մեծացնում են նրանց եկամուտը։

Ովքե՞ր են աշխարհի ամենահարուստ բլոգերները

Պետք է նշել, որ բլոգերների հարստությունը հաշվարկվում է ոչ միայն բլոգներից ստացվող եկամուտով, այլև բլոգային նախագծերի միջոցով գովազդից, համագործակցություններից, գրքերից, ուսուցողական ծրագրերից և այլ բիզնեսից ստացվող եկամուտներով։

 Թոփ բլոգերները և իրենց կարողությունները

  1. Arianna Huffington – մոտ $250 միլիոն
    Հիմնադրել է Huffington Post մեդիա կայքը, որը դարձել է գլոբալ տեղեկատվական հսկա։
  2. Tim Sykes – մոտ $120 միլիոն
    Բլոգեր, որը ձեռնարկում է ֆինանսական բլոգ եւ ուսուցողական ծրագրեր՝ Penny Stocks-ին նվիրված։
  3. Peter Rojas – մոտ $50 միլիոն
    Engadget տեխնոլոգիական բլոգի հիմնադիր։
  4. Perez Hilton – մոտ $40 միլիոն
    Հայտնի սրտառուպիկ բլոգեր, որը գրում է հայտնի աշխարհում հայտնի մարդկանց մասին։
  5. Chiara Ferragni – մոտ $35 միլիոն
    The Blonde Salad բլոգի հիմնադիր՝ նվիրված ոճին և նորաձևությանը։
  6. Rand Fishkin – մոտ $35 միլիոն
    SEO ոլորտի փորձագետ, Moz բլոգի հիմնադիր։
  7. Brian Clark – մոտ $32 միլիոն
    Copyblogger բլոգի հիմնադիր։
  8. Pete Cashmore – մոտ $30 միլիոն
    Mashable բլոգի հիմնադիր և նախկին CEO։
  9. Sarah Titus – մոտ $25 միլիոն
    Բլոգ՝ նվիրված տնտեսությանը և ինքնազարգացմանu թեմաներին։
  10. Melyssa Griffin – մոտ $25 միլիոն
    Բլոգող և բիզնես-մարկետինգի խորհրդատու։

📌 Ընդհանուր առմամբ, այս բլոգերների հարստությունը միայն բլոգային եկամուտներով չի սահմանափակվում. նրանք նաև աշխատում են գովազդներով, համագործակցություններով,  դասընթացներով և այլ նախագծերով, որոնք համատեղ մեծացնում են նրանց եկամուտը։

Forbes. 2026 թվականին աշխարհում հայտնվել է 45 նոր AI միլիարդատեր

Forbes-ի 2026 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում արդեն ընդգրկված են 86 AI միլիարդատերեր, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է մոտ 2,9 տրիլիոն դոլար։

Հատկանշական է, որ նրանցից 45-ը միլիարդատեր են դարձել միայն վերջին մեկ տարվա ընթացքում, ինչը վկայում է արհեստական բանականության ոլորտի աննախադեպ աճի մասին։

AI ոլորտի ամենաբարձր գնահատական ունեցող ընկերություններից են՝

  • OpenAI — գնահատվել է մոտ 840 մլրդ դոլար,
  • Anthropic380 մլրդ դոլար,
  • xAI250 մլրդ դոլար։

Forbes-ը նշում է, որ նույնիսկ այն AI ստարտափները, որոնք դեռևս չունեն զգալի եկամուտներ կամ պատրաստ արտադրանք, գնահատվում են տասնյակ միլիարդավոր դոլարներով։ Այդ թվում են AI ռոբոտաշինությամբ զբաղվող Figure AI, AI մոդելներ մշակող Z.ai և Safe Superintelligence ընկերությունները։

Վերլուծաբանների կարծիքով՝ AI ոլորտը շարունակում է մնալ համաշխարհային ներդրումների գլխավոր ուղղություններից մեկը, իսկ նոր տեխնոլոգիական ընկերությունների արագ աճը ստեղծում է հարյուրավոր միլիարդավոր դոլարների նոր կապիտալ։

Հունիսի 15-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները

Հունիսի 15-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 366 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 369.5դրամը: ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեք է սահմանվել 366 դրամը, վաճառքի միջին փոխարժեք՝ 370.73 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել է 424  դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 431 դրամը: Եվրոյի առքի միջինացված արժեք է սահմանվել 422.05 դրամ, վաճառքի միջին փոխարժեք՝ 433.70 դրամ: Ռուսական […]