a16z-ը ներգրավել է 2.2 մլրդ դոլար՝ կրիպտո ստարտափներում ներդրումների համար

Ամերիկյան վենչուրային ընկերության՝ Andreessen Horowitz (a16z) կրիպտո ուղղությունը հայտարարել է նոր՝ հինգերորդ ֆոնդի ստեղծման մասին, որի ծավալը կազմում է 2.2 միլիարդ դոլար։ Ֆոնդը նախատեսված է կրիպտո նախագծերում ներդրումներ իրականացնելու համար։

Շուկայի «հանգիստ փուլ»

Ընկերությունում նշում են, որ կրիպտոշուկան ներկայում գտնվում է ցիկլի այսպես կոչված «հանգիստ փուլում», երբ սպեկուլյատիվ ակտիվությունը նվազում է, իսկ ուշադրությունը կենտրոնանում է ենթակառուցվածքների զարգացման և բլոկչեյնի իրական կիրառությունների վրա։

a16z-ի գնահատմամբ՝ շուկայի հասունացման հիմնական ցուցիչներն են՝

  • ստեյբլքոյնների կիրառման աճը
  • օնչեյն վարկավորման զարգացումը
  • կանխատեսման շուկաների (prediction markets) ընդլայնումը
  • ավանդական ակտիվների թոքենիզացիան (RWA)
  • ինչպես նաև արհեստական բանականության ինտեգրումը և ԱՄՆ կարգավորողների ավելի դրական վերաբերմունքը ոլորտի նկատմամբ

Ներդրումների ուղղությունները

Նոր ֆոնդը նախատեսում է ներդրումներ կատարել հետևյալ ոլորտներում՝

  • վճարային համակարգեր
  • ֆինանսական ենթակառուցվածքներ
  • ակտիվների թոքենիզացիա
  • դեցենտրալացված ցանցեր
  • ԱԲ գործակալներ (AI agents)

Թե կոնկրետ որ նախագծերն են ստանալու ֆինանսավորում, դեռ չի հայտարարվում։

Նախկին փորձ և ներդրումներ

Andreessen Horowitz-ը կրիպտոարդյունաբերությունում ներդրումներ է կատարում առնվազն 2013 թվականից՝ աջակցելով նաև Coinbase կրիպտոբորսային։

Առաջին մասնագիտացված կրիպտոֆոնդը ընկերությունը ստեղծել է 2018 թվականին, իսկ ընդհանուր առմամբ մինչ օրս ներգրավել է առնվազն 7.6 միլիարդ դոլար նման ֆոնդերի համար։

Ամենախոշոր ֆոնդը՝ 4.5 միլիարդ դոլար ծավալով, ձևավորվել է 2022 թվականին, որը նաև դարձել է ռեկորդային տարի կրիպտոշուկայի համար՝ վենչուրային ներդրումների ծավալով։ Այդ շրջանում խոշոր ներդրումային փուլեր են իրականացրել նախագծեր, ինչպիսիք են՝ Matter Labs (zkSync), LayerZero, StarkNet, Aleo և այլք։

Հայաստանի հանքաարդյունաբերությունը 2026թ․ սկզբին աճել է 43%-ով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Ներկայիս բարձր տեխնոլոգիական տնտեսության կայուն զարգացման համար պահանջվում է ավելի մեծ քանակությամբ ռեսուրսներ՝ հատկապես հանքահումքային նյութեր։ Այս առումով աշխարհի խոշոր երկրների համար փոքրիկ Հայաստանը, որի ընդերքը հարուստ է հազվագյուտ հանքահումքային ռեսուրսներով, արժեքավոր սնդուկ է։ Ամենապարզ օրինակը մոլիբդենի արդյունահանումն է, որի պաշարներով Հայաստանը զբաղեցնում է իր ուրույն տեղը համաշխարհային շուկայում։ Այս հետաքրքրությունն է դրդում  արևմտյան մի շարք ընկերությունների ներդրումներ կատարել Հայաստանի հանքաարդյունաբերության ոլորտում։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2026թ․ հունվար-փետրվարին Հայաստանի հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արդյունաբերական արտադրանքի ծավալները 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 43%-ով՝ կազմելով ֏ 120,920․4 մլն․

Հանքագործական արդյունաբերության արտադրանքի և այլ հանքային ոչ մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալների փոփոխությունը 2026թ․ հունվար-փետրվարին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է հետևյալ արդյունքները․

  • Գիպսի և գաջի արտադրությունն աճել է մոտ 2․1 անգամ կամ 109%-ով։
  • Տուֆի՝ հրաբխային սղոցված սալիկների կամ բլոկների արտադրությունն աճել է մոտ 63%-ով։
  • Շինարարական շաղախների արտադրությունն աճել է մոտ 36%-ով։
  • Մոլիբդենի խտանյութերի արտադրությունը ևս աճել է` մոտ 27%-ով։

Ջեֆ Բեզոսը մտադիր է վաճառել իր հսկայական զբոսանավը՝ կառավարման բարդությունների պատճառով

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոս-ը որոշել է վաճառել իր շքեղ զբոսանավը՝ մոտ 500 մլն դոլարով, հաղորդում են լրատվամիջոցները։

Խոսքը վերաբերում է 127 մետր երկարությամբ Koru զբոսանավին, որը համարվում է աշխարհում ամենախոշոր մասնավոր նավերից մեկը։ Սակայն, ըստ տեղեկությունների, դրա կառավարումը չափազանց բարդ է, իսկ սպասարկման տարեկան ծախսերը հասնում են շուրջ 30 մլն դոլարի։

Բացի այդ, նավի մեծ չափերը լուրջ խնդիրներ են առաջացնում նավահանգիստներում կայանման (շվարթավորման) հարցում, քանի որ բազմաթիվ նավահանգիստներ չունեն համապատասխան ենթակառուցվածքներ նման չափերի նավերի համար։

Փորձագետների կարծիքով՝ նման կարգի շքեղ ակտիվների պահպանումը պահանջում է ոչ միայն մեծ ֆինանսական ռեսուրսներ, այլև բարդ լոգիստիկ և տեխնիկական կառավարում։

Հնդկաստանում երկնաքերի տանիքին կառուցված շքեղ առանձնատունը մնում է չբնակեցված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստան-ում յուրահատուկ ճարտարապետական նախագիծ է իրականացվել․ Բանգալոր քաղաքում գտնվող երկնաքերի տանիքին կառուցվել է շքեղ պենտհաուս-առանձնատուն, որը, սակայն, երբեք չի բնակեցվել իր սեփականատիրոջ կողմից։

Խոսքը վերաբերում է միլիարդատեր Վիջայ Մալյա-ի համար նախատեսված բնակարանին, որի արժեքը գնահատվում էր շուրջ 20 մլն դոլար։ Այն ներկայացնում է լիարժեք առանձնատուն՝ տեղակայված շենքի գագաթին՝ իր բոլոր հարմարություններով։

Սակայն Մալյան այդպես էլ չի տեղափոխվել այնտեղ․ նա լքել է երկիրը՝ խարդախության մեղադրանքների պատճառով և մինչ օրս չի վերադարձել։

Այս պատմությունը դարձել է ուշագրավ օրինակ, թե ինչպես կարող են շքեղ նախագծերը մնալ անավարտ իրենց հիմնական նպատակով՝ սեփականատիրոջ բացակայության հետևանքով։

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը

ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ 6.50%։ 2026 թվականի մայիսի 5-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.50%: 2026 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մարտին կազմելով 4.5%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․7%:

2026 թվականի առաջին եռամսյակում՝ աշխարհաքաղաքական անորոշության և էներգակիրների գների ու դրանց տատանողականության զգալի աճի պայմաններում, համաշխարհային տնտեսությունում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի թուլացման ռիսկերն էականորեն ավելացել են։ Առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսական աճը որոշակիորեն արագացել է, այդուհանդերձ, սպառողական պահանջարկի թուլացումը շարունակվում է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի, հետևաբար նաև երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում պահպանման ռիսկերն ավելացել են՝ պայմանավորված մաքսատուրքերի հավաքագրման հնարավորությունների որոշակի սահմանափակմամբ, ինչպես նաև պաշտպանությանն ուղղվող ծախսերի հնարավոր աճի անհրաժեշտությամբ:

Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերը դարձել են ավելի առարկայական: Մասնավորապես, Եվրոգոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների ու դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակել է թուլանալ: Ռուսաստանում տնտեսական ակտիվության առաջանցիկ ցուցիչները վկայում են առաջին եռամսյակում տնտեսական դանդաղման և ներքին պահանջարկի զգալի թուլացման մասին։ Միաժամանակ, Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում սրվում են էներգակիրների և մյուս ապրանքահումքային շուկաներում գների աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը: Այս համատեքստում, հաշվի առնելով մի կողմից՝ թույլ պահանջարկի միջավայրի ձևավորման, մյուս կողմից՝ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկերը, մեծանում է առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ առանձին դեպքերում դրանց բարձրացման հավանականությունը: 2026 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում շարունակում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն:

Վերջինիս մեծապես նպաստում է շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը: Հարկ է նշել, որ վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունն ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր՝ մատնանշելով տնտեսությունում ձևավորված հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաև արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեև գնաճի վարքագծում դեռևս առարկայական են առաջարկի գործոններով պայմանավորված ռիսկերը։

Հատկանշական է նաև, որ հարկաբյուջետային քաղաքականության կողմից առավել ընդլայնող դիրքի ձևավորման ռիսկերը որոշակի թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը և գնաճային սպասումները շարունակում են դրսևորել հիմնականում կայունացման միտումներ: Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲն միջնաժամկետ հորիզոնում կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը մինչև 6.25%:

Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորման և հարկաբյուջետային քաղաքականության կողմից ընդլայնման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի և ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:

Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար:

Տնտեսական իրավիճակը` ԵՄ երկրներում. ՀՀ-ԵՄ արտահանման և ներմուծման ծավալները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Այս օրերին Երևանում են գտնվում Եվրոպական քաղաքական էլիտայի ներկայացուցիչները. մեկնարկեց Հայաստան-ԵՄ առաջին գագաթաժողովը։  Այս բացառիկ միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի համար նոր աշխարհաքաղաքական պայմաններում։

Ներկայիս իրավիճակի բարդությունն այն է, որ Հայաստանը դեռևս տնտեսապես առավել ուղղված է դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ, սակայն միաժամանակ ձգտում է դեպի եվրոատլանտյան կողմը։ Սա միանշանակ վտանգավոր իրավիճակ է, քանի որ ռազմավարական քայլեր ձեռնարկելու առումով ՀՀ ճկունությունը սահմանափակ է։ Եվրոպական քաղաքական համայնքի բազմաթիվ տնտեսություններ բախվում են դժվարությունների, որոնք պայմանավորված են ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ԱՄՆ-Իրան լարվածությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունների թուլացմամբ։

ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին

Դիտարկենք` ինչպիսին է պատկերը եվրոպական  հիմնական տնտեսություններում.

  • ԵՄ տնտեսական աճը 2026 թ․ առաջին եռամսյակում կազմել է 1%, տարեկան գնաճը 2026 թ․ մարտին հաստատվել է 2.8% մակարդակում, իսկ գործազրկության մակարդակը 2026 թ․ փետրվարին կազմել է 5.9%։
  • Մեծ Բրիտանիայում 2025 թ․ չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 0.97%, տարեկան գնաճը 2026 թ․ հունվարին՝ 3.03%, իսկ գործազրկության մակարդակը 2025 թ․ նոյեմբերին՝ 5.2%։
  • Թուրքիայում տնտեսական աճը կազմել է 3.5%, տարեկան գնաճը՝ 31%, իսկ գործազրկության մակարդակը՝ 8.1%։

Հայաստանը դեռևս չունի լայն տնտեսական հարաբերություններ Թուրքիայի հետ։ Ադրբեջանի պարագայում նկատվում է տնտեսական աշխուժություն, սակայն երկու երկրների միջև շարունակում են մնալ չկարգավորված հարցեր։

Պարզաբանում ներկայիս իրավիճակի շուրջ. Wildberries

ՀՀ արտահանման և ներմուծման ծավալներում զգալի մասնաբաժին ունեն հետևյալ երկրները․

Արտահանման ծավալներ (ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով)

  • ԵՄ՝ 12%
  • Շվեյցարիա՝ 4%
  • Վրաստան՝ 1.6%

Ներմուծման ծավալներ

  • ԵՄ՝ 18%
  • Մեծ Բրիտանիա՝ 0.9%
  • Վրաստան՝ 0.7%

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է հավասարակշռել իր տնտեսական ուղղվածությունները՝ միաժամանակ պահպանելով կապերը ավանդական գործընկերների հետ և զուգընթաց բացելով նոր հնարավորություններ եվրոպական շուկաներում։

ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։ Վերջինս բանկային և ֆինանսական ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների և զարգացող թվային ֆինանսների փոխկապակցված ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով:

Այս նշանակումը կապահովի բանկի զարգացման նոր փուլ՝ թվային վերափոխմամբ,  կառավարման և բիզնես մոդելների արդիականացմամբ՝ շարունակելով պատասխանատու և կայուն գործելակերպը։

Բանկից միաժամանակ տեղեկացնում են, որ վեց տարվա նվիրված աշխատանքից հետո Մհեր Անանյանը դադարեցրել է իր լիազորությունները ԱրարատԲանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի պաշտոնում։ Մհեր Անանյանի ղեկավարման տարիները համընկան բացառիկ բարդ ժամանակահատվածի հետ, սակայն բանկը պահպանեց իր գործառնական կայունությունը, վերահսկողական կարգապահությունը և արժեքահեն մոտեցումը։

Բանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնում Մհեր Անանյանին արժեքավոր ներդրման, հաստատուն առաջնորդության և բանկի կայուն զարգացման գործում ունեցած նշանակալի դերի համար։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

ՌԴ էներգետիկայի նախարարությունն աջակցում է մայնինգի համար էլեկտրաէներգիայի գողության քրեականացմանը

Թուրքիայում հարուստների թիվը կտրուկ աճել է

Թուրքիայում ավելի քան 30 մլն դոլար կարողություն ունեցող գերհարուստների թիվը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 93.5%-ով՝ հասնելով 4208-ի։ Տեղեկությունը հաղորդում է Ekonomim պարբերականը։

Փորձագետների գնահատմամբ՝ մինչև 2031 թվականը գերհարուստների թիվը երկրում կաճի ևս 13%-ով՝ հասնելով 4772 մարդու։ Միաժամանակ ակնկալվում է միլիարդատերերի թվի աճ՝ 35-ից մինչև 46, ինչը կազմում է մոտ 31% աճ։

Աշխարհում գերհարուստների ընդհանուր թիվը ևս զգալի աճ է գրանցել․ վերջին հինգ տարիներին այն ավելացել է 29%-ով՝ 551,435-ից հասնելով 713,626-ի։

Ամենամեծ աճը գրանցվել է ԱՄՆ-ում, որին հաջորդում է Չինաստանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս միտումները պայմանավորված են գլոբալ ներդրումային ակտիվությամբ, տեխնոլոգիական ոլորտի զարգացմամբ և կապիտալի կենտրոնացման աճով։

Թվային արժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ՝ ըստ Bloomberg-ի։

  • Bitcoin (BTC) $80 011
  • Ethereum (ETH) $2 376
  • Binance Coin (BNB)` $634

Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթներից վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Dash-ը (DASH)՝ +25%:

Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Midnight-ը (NIGHT) ՝ — 2%։