Թուրքիայում հարուստների թիվը կտրուկ աճել է

Թուրքիայում ավելի քան 30 մլն դոլար կարողություն ունեցող գերհարուստների թիվը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 93.5%-ով՝ հասնելով 4208-ի։ Տեղեկությունը հաղորդում է Ekonomim պարբերականը։

Փորձագետների գնահատմամբ՝ մինչև 2031 թվականը գերհարուստների թիվը երկրում կաճի ևս 13%-ով՝ հասնելով 4772 մարդու։ Միաժամանակ ակնկալվում է միլիարդատերերի թվի աճ՝ 35-ից մինչև 46, ինչը կազմում է մոտ 31% աճ։

Աշխարհում գերհարուստների ընդհանուր թիվը ևս զգալի աճ է գրանցել․ վերջին հինգ տարիներին այն ավելացել է 29%-ով՝ 551,435-ից հասնելով 713,626-ի։

Ամենամեծ աճը գրանցվել է ԱՄՆ-ում, որին հաջորդում է Չինաստանը։

Վերլուծաբանների կարծիքով՝ այս միտումները պայմանավորված են գլոբալ ներդրումային ակտիվությամբ, տեխնոլոգիական ոլորտի զարգացմամբ և կապիտալի կենտրոնացման աճով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *