Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։25-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ բնակավայր տանող ճանապարհին՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած։

Մեր՝ «մանդատագող» լինելն ապացուցելու բեռը դրել են ձեզ վրա. Ժողովուրդն ասում է՝ Քոչարյանի նախագիծ Ծառուկյանին դա «հասնում» էր. Կարապետյան

06.08.2026

Քաղաքականություն

Մեր՝ «մանդատագող» լինելն ապացուցելու բեռը դրել են ձեզ վրա. Ժողովուրդն ասում է՝ Քոչարյանի նախագիծ Ծառուկյանին դա «հասնում» էր. Կարապետյան

Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Շնորհավորական ուղերձում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության, բարիդրացիական հարաբերությունների և ընդհանուր շահերի վրա՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև սերտ համագործակցությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության ընդլայնմանը։

Սամվել Կարապետյանին վարչապետ եք անվանում, Կտրիճ Ներսիսյանին էլ՝ վեհափառ. Դա մեզ չի վերաբերում. Նարեկ Գրիգորյան

06.08.2026

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանին վարչապետ եք անվանում, Կտրիճ Ներսիսյանին էլ՝ վեհափառ. Դա մեզ չի վերաբերում. Նարեկ Գրիգորյան

Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ

Փաշինյանի որոշմամբ Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է Արտաքին հետախուզության ծառայության պետ

«Հակասաֆարովյան օրենք». վերնագրի էջը թերթելուց հետո՝ 0 բովանդակություն. ձեր նախագծերը կլինե՞ն հիմնավոր. Գաբրիելյան

06.08.2026

Քաղաքականություն

«Հակասաֆարովյան օրենք». վերնագրի էջը թերթելուց հետո՝ 0 բովանդակություն. ձեր նախագծերը կլինե՞ն հիմնավոր. Գաբրիելյան

Ձեր եզրափակիչ ելույթում ցույց տվեք այն քարտեզը, որը համարում եք՝ Հայաստանն ունի. Սինորյան

Ձեր եզրափակիչ ելույթում ցույց տվեք այն քարտեզը, որը համարում եք՝ Հայաստանն ունի. Սինորյան

Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում

Վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է ԲՏԱ նոր փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ԲՏԱ նոր փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ասլանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման տեքստում:

«Քաղբանտարկյալ» Արթուր Սարգսյանը խոսում էր փողոցներում աստղիկներ շաղ տալու մասին. ո՞րն էր կտրված կոնտեքստը. Ալեքսանյան

«Քաղբանտարկյալ» Արթուր Սարգսյանը խոսում էր փողոցներում աստղիկներ շաղ տալու մասին. ո՞րն էր կտրված կոնտեքստը. Ալեքսանյան