Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում

Վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանին վերանշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է ԲՏԱ նոր փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ԲՏԱ նոր փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Ասլանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասվում է որոշման տեքստում:

«Քաղբանտարկյալ» Արթուր Սարգսյանը խոսում էր փողոցներում աստղիկներ շաղ տալու մասին. ո՞րն էր կտրված կոնտեքստը. Ալեքսանյան

«Քաղբանտարկյալ» Արթուր Սարգսյանը խոսում էր փողոցներում աստղիկներ շաղ տալու մասին. ո՞րն էր կտրված կոնտեքստը. Ալեքսանյան

Ֆորբսի ցուցակով միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձեր օգնությանն է դիմում, դուք՝ AI-ի օգնությանը. Սարիկ Մինասյան

06.08.2026

Քաղաքականություն

Ֆորբսի ցուցակով միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձեր օգնությանն է դիմում, դուք՝ AI-ի օգնությանը. Սարիկ Մինասյան

Ձեր քաղաքական թիմի մասին խոսելիս ասում էին՝ անցորդների միություն. Սոնա Ղազարյան

06.08.2026, 15:12

Քաղաքականություն

Ֆորբսի ցուցակով միլիարդատեր Սամվել Կարապետյանը ձեր օգնությանն է դիմում, դուք՝ AI-ի օգնությանը. Սարիկ Մինասյան

Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք

Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման և փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք, սպառնալիքի գործադրմամբ, լիբանանահայ գործարարից հափշտակել են ընկերության 50 տոկոս բաժնեմասը՝ շուրջ 2,5 մլն դոլար արժողությամբ, ապա փորձել օրինականացնել դրա հանցավոր ծագումը։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ երկուսն էլ արդեն կալանավորված են մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի այս գործով նրանց նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:

Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն։

Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Գ․Թ․-ն Գ․Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գ․Ծ․-ն պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:

2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․Թ․-ի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։

Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն խմբի կազմում, Գ․Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գ․Ծ․-ի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:

Այնուհետև, Գ․Ծ-ն և Ս․Ա․-ն, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին: Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

Հավաքված ապացույցների հիման վրա Գ․Ծ․-ի և Ս․Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):

Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ.Ծ.-ն և Ս.Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:

Վարչապետին Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը:

Այսօր Չոլպոն-Ատայում կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին:

«Քաղցր հեքիաթ» ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող «Քաղցր հեքիաթ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան) արտադրական գործունեությունը կասեցվել է:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Այսպես.

– առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,

– փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև սանհանգույց:

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը համապատասխանեցնելու օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ:

2022-ին չհաջողելու համար վայր եք դրել մանդատը, այս անգամ ևս չհաջողելով՝ ուզում եք ԱԺ փոխնախագա՞հ դառնալ. Հակոբյան

06.08.2026

Քաղաքականություն

2022-ին չհաջողելու համար վայր եք դրել մանդատը, այս անգամ ևս չհաջողելով՝ ուզում եք ԱԺ փոխնախագա՞հ դառնալ. Հակոբյան

ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը

Շարունակվում են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հանդիպումները ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և դիրքերի ավագների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են բանակում կարգապահության բարձրացմանն ու բանակ թափանցող արատավոր երևույթների դեմ պայքարին առնչվող հարցեր: