Առանձնազրույց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը։

Առանձնազրույց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը։

Մարտին Գալստյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվում է ԿԲ նախագահի պաշտոնում

Մարտին Գալստյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրվում է ԿԲ նախագահի պաշտոնում

Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

04.05.2026, 22:55

Քաղաքականություն

Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան

Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց

Երկուշաբթի օրը Սպիտակ տան հարակից տարածքում իրավապահ մարմինների աշխատակիցները
գնդակահարել են մեկ անձի, հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը։ Միջադեպը տեղի է ունեցել
Ջեյ Դի Վենսի ավտոշարասյան անցնելուց անմիջապես հետո, հաղորդում է The Guardian-ը։

 

Ըստ Գաղտնի ծառայության փոխտնօրեն Մեթյու Քուինի՝ քաղաքացիական
հագուստով սպաները նախ նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող անձի, որը, ենթադրաբար,
զինված է եղել։ Նրանց կողմից օգնություն է կանչվել, որից հետո դեպքի վայր են ժամանել
համազգեստով գործակալներ։

 

Քուինի խոսքով՝ վերջիններիս տեսնելուն պես տղամարդը փորձել է փախչել,
ապա հանել է ատրճանակը և կրակ բացել։ Իրավապահները պատասխան կրակ են բացել՝ վնասազերծելով
նրան։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

 

Հաղորդվում է նաև, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է մեկ անցորդ՝
անչափահաս, որի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

 

Գաղտնի ծառայությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել տարածքից,
քանի որ արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Հրաձգության
պահին Դոնալդ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը՝ մասնակցելով փոքր բիզնեսին նվիրված միջոցառման։

 

Միջադեպից հետո Սպիտակ տունը կարճ ժամանակով փակվել է։ Տարածքում
գտնվող լրագրողները տեղափոխվել են ճեպազրույցների դահլիճ, մինչդեռ Թրամփը շարունակել
է իր միջոցառումը առանց ընդհատման։

Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա

05.05.2026, 11:13

Աշխարհ

Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը նշանավորել է ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների պատմական հանգրվանը:

ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել. արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Հայաստանի և ԵՄ միջև կապակցվածության գործընկերության ստորագրումը ՀՀ և ԵՄ անունից իրականացրին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման արևելյան հարևանության գլխավոր տնօրինության, արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին: 

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյդենսը նախաստորագրեցին ՀՀ ՆԳՆ և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության փաստաթղթերը:

Հայաստանում ներդրումներ կատարելու հետաքրրքության ներկայացման կոչին աջակցելու նպատակով ԵՄ-ն հայկական առանցքային ընկերություններին և հիմնադրամներին հանձնեց մտադրության 6 նամակ:

Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. Փաշինյան

04.05.2026, 22:55

Քաղաքականություն

Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան

Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ. Պապոյանը՝ դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆին և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։

 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։

 

Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։

 

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար: