Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 03:43-ին, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Երկրագիտության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր դեպի արևելք՝ Սագամո գյուղի մոտակայքում։

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,3։

Ամերիկացիները պետք է պահանջեն հաշվետվություն իշխանություններից. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել
է, որ ԱՄՆ վարչակազմի կողմից Իրանի դեմ իրականացված «ընտրությամբ պատերազմը» ակնհայտ
ագրեսիա էր։

 

Նրա խոսքով՝ ամերիկյան հասարակությունն ունի ինչպես անվիճելի իրավունք,
այնպես էլ «սուրբ պարտք»՝ պահանջելու պատասխանատվություն իր իշխանություններից՝ Իրանի
ժողովրդի դեմ այդ «անօրինական պատերազմի» և դրա ընթացքում տեղի ունեցած բոլոր «վայրագությունների»
համար։

Хинг харц Самвел Карапетянин․ ասացի գրեմ՝ ոնց ինքը խոսում և կարդում է, որ մաքսիմալ հասկանալի լինի․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում նոր գրառում է արել։

«Хинг харц Самвел Карапетянин

1) Ичу чи хражарвум русакан у кипракан кахакациутюниц ?
2) 44 ория патеразми хаджорд ор@ инчу эр Хйастани ев Адрбеджани миджев хавасарутян ншан днум , ев ум храманн ер катарум?
3) Ичкан гумар ев жаманак е тсахсум мек эдж хайерен текст карталу хамар?
4) Инчу ира гердастани тханер@ чен цараел хайоц банакум ?
5) Инчу чи соворум хайерен хосел маснаорапесс: Բ, Փ, Խ, Ղ , Հ тареер@?

Ասացի նենց գրեմ ոնց ինքը խոսում և կարդում է, որ մաքսիմալ հասկանալի լինի»,- գրել է Սիմոնյանը։

Վրաերթի հետևանքով մահացել է «ՈՒՀԱ»-ից հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Սոչիում վրաերթի հետևանքով մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբ»-ից հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն։ Այդ մասին հայտնում են ռուսական զլմ-ները։

SHOT-ի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Ադլերում՝ երեկ երեկոյան։ 53-ամյա Ելենան հետիոտնի համար չնախատեսված վայրում հատել է Իվանովսկայա փողոցը։ Toyota-ի վարորդը ժամանակին չի արգելակել և վրաերթի է ենթարկել նրան։ Դերասանուհին տեղում մահացել է։

Ռիբալկո ՈՒՀԱ-ի աստղ էր՝ Միխայիլ Գալուստյանի և Ալեքսանդր Ռևվայի հետ միասին, և 2000-ականների սկզբին խաղացել է Բարձրագույն լիգայում։ Թիմը 2003 թվականին նրա նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Չեխիայի վարչապետը հայտնել է Ուկրաինայի նախագահի հետ Երևանում բանակցություններ վարելու մտադրության մասին

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ Երևանում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաբիշը հայտնել է չեխական iDNES.cz կայքի խմբագրությանը՝ նշելով, որ մեկնում է Երևան՝ մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Նրա խոսքով՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև կարճատև երկկողմ հանդիպումներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։ Բաբիշը նշել է, որ առաջին անգամ կանցկացնի բանակցություններ Ուկրաինայի նախագահի հետ։

Լենինգրադի մարզում առվից հայտնաբերվել են մարդկային մնացորդներով հինգ տոպրակ

Լենինգրադի մարզում ջրով լցված առվից հայտնաբերվել են մարդկային մնացորդներով հինգ տոպրակ, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։

Ըստ աղբյուրի՝ անհայտ տղամարդու մարմնի մասերը հայտնաբերվել են Սվերդլովի անվան ավանի և Մյագլովոյի քարհանքի միջև՝ Վսեվոլոժսկի շրջանում։ Դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը՝ Վսեվոլոժսկի քննչական բաժնի պետի տեղակալի ղեկավարությամբ։ Զոհվածի ինքնությունը դեռևս պարզվում է։

ՌԴ Քննչական կոմիտեն սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել (ՔՕ 105-րդ հոդվածի 1-ին մաս)։

«Ֆոնտանկան»՝ հղում անելով սեփական աղբյուրին, տղամարդը սպանվել է որոշ ժամանակ առաջ, իսկ նրա մարմնի մնացորդները զգալիորեն քայքայված են եղել։ Նախնական տվյալներով՝ սեռը հնարավոր է եղել պարզել հագուստի՝ լողավարտիքի հիման վրա։

Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերությունը դադարեցնում է գործունեությունը

Ամերիկյան Spirit Airlines ավիաընկերությունը հայտարարել է գործունեության դադարեցման մասին՝ չեղարկելով բոլոր թռիչքները և դադարեցնելով հաճախորդների սպասարկումը։

Ընկերության հաղորդագրության համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 2-ից՝ սնանկությունից դուրս գալու անհաջող փորձերից հետո։ CNN-ի փոխանցմամբ՝ դրան նպաստել է ավիավառելիքի գների կտրուկ աճը։

Գործունեության դադարեցման հետևանքով հազարավոր աշխատակիցներ կմնան առանց աշխատանքի, իսկ ուղևորները ստիպված կլինեն այլընտրանքային չվերթներ որոնել։

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են։

Այս մասին ասվում է ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են

Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում սահմանափակումները վերացվել են։

Այս մասին ասվում է ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարում է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում օդային երթևեկության նորմալ վիճակի վերականգնման և ժամանակավորապես սահմանված նախազգուշական միջոցառումների վերացման մասին», – ասվում է հայտարարության մեջ։