Գործակալական ցանցի վերջին պայքարն է․ կալուգացի Սամոն կենաց-մահու կռիվ է տալիս

30.04.2026

Հասարակություն

Գործակալական ցանցի վերջին պայքարն է․ կալուգացի Սամոն կենաց-մահու կռիվ է տալիս

Օլիգարխիան խորհրդարան չպետք է անցնի ու վե՛րջ․ Հայաստանի լինելու հարցն է լուծվելու

Ամենօրյա ռեժիմով տեսնում ենք,
որ «Ուժեղ Հայաստանից» ընտրակաշառքի մեղադրանքով ձերբակալվում և կալանավորվում են մարդիկ։
Եվ, կարելի է ասել, ընտրակաշառքների բացահայտման շքերթ է սկսվել։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Հարցին՝ հնարավո՞ր
է, որ այսպիսի իրավիճակում արգելեն այդ ուժին մասնակցել ընտրություններին, մեր զրուցակիցն
ասաց. «Այո, կարող են և արգելել, ու կվերջանա այս ամենը, այս խայտառակությունը, բայց
երևի թե դրա կողքին հանրայնացման հարցն է, որ շատ է արվում, և այդ ամենում բեռը
կգնա քաղաքացու վրա, որ կաշառակեր
է։ Կարծում եմ, որ պետք է փակել ու վերջացնել։ Եվ ընդհանրապես Հայաստանում կան հարցեր,
որ մեկընմիշտ պետք է վերջացնել։ Էս մարդիկ էլ Ռուսաստանից գալիս են, գիտեն՝ ռուբլին
ինչ է, դոլարն ինչ է, և բերել ինտերվենցիա են անում»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Նրա խոսքով՝  Սամվել Կարապետյանը պետք է անի ամեն ինչ, որ երկրում
առաջանա մի վիճակ, որ հաղթեն իբր թե, չհաղթեն էլ՝ ասեն, թե հետընտրական զարգացումներն
էսպիսին են, այսինքն՝ Ռուսաստանի ստրատեգիան Հայստանում չի փոխվում՝ պետականության
տապալում. էդպես էլ անում է «ուժեղների ձեռքերով»։

«Էս ուժեղները հասկանում են ուժեղ
փող բաժանելը, ուժեղ կաշառք տալը և նման բաներ։ Սա ռուսական կապիտալի մարդ է, ի՞նչ
կապ ունի, որ հայ է»,- հավելեց Լևոն Շրինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

Կոնգրեսի դեմոկրատները կարող են դատի տալ Թրամփին Իրանում իրականացվող գործողության պատճառով. Time

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության օրենսդիրները ուսումնասիրում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե նա մայիսի 1-ից հետո շարունակի ռազմական գործողությունն Իրանի դեմ՝ առանց Կոնգրեսի հավանությունն ստանալու: Այս մասին հայտնել է Time ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Համաձայն 1973 թվականի «Ռազմական լիազորությունների մասին» բանաձևի՝ ԱՄՆ նախագահը պարտավոր է երկու օրվա ընթացքում ծանուցել Կոնգրեսին զորքերն արտասահմանյան ռազմական գործողությունների գոտի մտցնելու մասին: Նա կարող է օգտագործել դրանք առանց օրենսդիրների համաձայնության ոչ ավելի, քան 60 օր, որը կարող է երկարաձգվել առավելագույնը 30 օրով միայն այն դեպքում, եթե այդ ժամկետն անհրաժեշտ է հակամարտության գոտուց ամերիկյան զինվորականների անվտանգ դուրսբերման համար:

Ինչպես նշում է պարբերականը, Թրամփը մարտի 2-ին պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Սա նշանակում է, որ Սպիտակ տան ղեկավարը հնարավորություն ունի մինչև մայիսի 1-ը շարունակել գործողությունը առանց օրենսդիրների հավանության:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի դեմոկրատ անդամները կարծում են, որ մոտեցող 60-օրյա վերջնաժամկետը կարող է նրանց լավագույն հնարավորությունը տալ վիճարկելու պատերազմը, որը, նրանց կարծիքով, սկսվել է անօրինական կերպով: Time-ը գրում է, որ հայց ներկայացնելու քննարկումը դեռևս վաղ փուլում է, սակայն այդ գործընթացը կարող է ակտիվանալ մայիսի 1-ից հետո ռազմական գործողությունների շարունակման դեպքում:

Տիգրան Բալայանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող բանաձև ընդունելու համար

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

Տիգրան Բալայանն իր երախտագիտությունն է հայտնել X-ի միկրոբլոգում արված գրառմամբ։ 

«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,-նշել է Տիգրան Բալայանը։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Տիգրան Բալայանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել Հայաստանին աջակցող բանաձև ընդունելու համար

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ բանաձևի ընդունման համար։

Տիգրան Բալայանն իր երախտագիտությունն է հայտնել X-ի միկրոբլոգում արված գրառմամբ։ 

«Շնորհակալ ենք Եվրախորհրդարանի պատգամավորներին մինչև Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովներն այս բանաձևն ընդունելու համար։ Սա Եվրոպական խորհրդարանի կողմից աջակցության հզոր ազդանշան է Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և մեր համատեղ գործընկերության խորացման հանձնառության նկատմամբ»,-նշել է Տիգրան Բալայանը։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

«Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում». ԲՏԱ նախարարի հոդվածը Forbes-ում

Forbes միջազգային հեղինակավոր ամսագրում հրապարակվել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հերթական հոդվածը՝ «Ինչու փոքր երկրները կարող են հզոր լինել արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։

 

«Հոդվածում անդրադարձել եմ ԱԲ-ի ազդեցությանը գլոբալ ուժերի վերադասավորման վրա՝ ընդգծելով, որ եթե նախկինում տնտեսական ազդեցությունը պայմանավորված էր բնական ռեսուրսներով, կապիտալով և արդյունաբերական ծավալներով, ապա այսօր ԱԲ-ն վերաձևում է այդ հավասարակշռությունը»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը։

 

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։
 

Պուտինը հայտարարել է, որ «Ծագող արևի երկիրը» Ռուսաստանն է

«Ծագող արևի երկիրը» Ռուսաստանն է, քանի որ նրա սահմանները Չուկոտկայում ավելի արևելք են, քան Ճապոնիան կամ Նոր Զելանդիան: Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Գիտելիք. Առաջինները» մարաթոնի շրջանակում Ռուսաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ մոտ համարվում է, որ ամենաարևելյան երկիրը Ճապոնիան է: Իսկ Ճապոնիայից արևելք գտնվում է Նոր Զելանդիան: Նոր Զելանդիայից արևելք էլ գտնվում է Չուկոտկան: Հետևաբար, հենց Ռուսաստանն է հանդիսանում ծագող արևի երկիրը», — ասել է պետության ղեկավարը:

Հիշեցնենք , որ Ճապոնիան իրեն անվանում է «Ծագող արևի երկիր»: Երկրի ինքնանվանումը՝ Նիհոն (կամ Նիպպոն), գրվում է 日本 հիերոգլիֆներով, որտեղ առաջինը նշանակում է «արև», իսկ երկրորդը՝ «արմատ», «հիմք» կամ «աղբյուր»:

Ճապոնիայի պաշտոնական պետական դրոշը կոչվում է Հինոմարու («արևային շրջան»), որի վրա կարմիր շրջանը խորհրդանշում է լուսատուն: Գոյություն ունի նաև «Ծագող արևի դրոշը» (Կյոկուձիցու-կի), որտեղ արևից ճառագայթներ են արձակվում: Այն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և այսօր էլ, որոշակի փոփոխություններով, կիրառվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից:

Այս արտահայտությունը ճապոնացիների համար ունի նաև կրոնական նշանակություն. համարվում է, որ պետությունը գտնվում է Ամատերասու արևի աստվածուհու հովանու ներքո:

Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավարը հրաժարական է տալիս

Վերջին հեղեղումներից հետո Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը լքում է պաշտոնը: Նրա հրաժարականի մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հանրապետության Ժողովրդական ժողովի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Նա (Սերգեյ Մելիքովը. խմբ.) անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է, առաջ է գնում։ Ամենակարևորն այստեղ այն է, որ հանրապետության ղեկը ստանձնի մի մարդ, որն ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրները, գիտի, թե ինչ և ինչպես պետք է անել՝ հաշվի առնելով այն, ինչ արվել է մինչ այժմ, և թերևս ամենակարևորը՝ նա կվայելի մարդկանց հարգանքը և վստահությունը», – նշել է ՌԴ նախագահը։

Երկրի ղեկավարը Դաղստանի ներկայացուցիչների հետ քննարկել է հանրապետության ապագա ղեկավարի ընտրությանը վերաբերող հարցեր։ Դաղստանի Ժողովրդական ժողովի անդամներն իրենց հերթին Պուտինին առաջարկել են հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջադրել Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինին: Նախագահը կողմ է արտահայտվել։

Հիշեցնենք` մարտի վերջին-ապրիլի սկզբին Դաղստանում գրանցված առատ տեղումները զանգվածային հեղեղումների, ջրային և էլեկտրական համակարգերի աշխատանքի խափանումների, ճանապարհների և կամուրջների վնասման են հանգեցրել։

Հնարավոր է՝ շուտով ստիպված լինենք վերադառնալ ռազմական գործողություններին․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թույլ է տվել մոտ ժամանակներս Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմաօդային ուժերի ապագա հրամանատար Օմեր Տիշլերին գեներալ-մայորի կոչում շնորհելու արարողության ժամանակ:

«Իրանը վերջին մեկ տարվա ընթացքում շատ լուրջ հարվածներ է կրել: Այդ հարվածները նրան բոլոր ոլորտներում տարիներով հետ են շպրտել», — հայտարարել է նախարարը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համակարգմամբ, գլխավորում է արշավի նպատակներին հասնելու ջանքերը:

«Մենք սատարում ենք այդ ջանքերին և տրամադրում անհրաժեշտ աջակցություն, բայց, հնարավոր է, շուտով ստիպված լինենք վերադառնալ գործողություններին՝ դրված խնդիրների իրականացումը երաշխավորելու համար», — ընդգծել է Կացը: