Կանանց անվտանգությունն աշխարհում․ Աֆղանստանի մղձավանջից մինչև Սկանդինավյան օրինակներ

Գաղտնիք չէ, որ կան այնպիսի երկրներ, որոնք իրենց գործող ու չգործող օրենքներով, բարքերով ու արժեհամակարգով ոչ միայն վանում են օտարերկրացիներին, այլև դառնում զարմանքի ու հիասթափության առարկա։

Նման երկրներից շատերում աննախանձելի է հատկապես կանանց նկատմամբ վերաբերմունքը։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (Women Peace and Security Index (WPS Index) համաթվի համաձայն, որը հաշվարկվում է աշխարհի 181 երկրի համար, կանանց համար ամենաանապահով երկիրը համարվել է Աֆղանստանը։

Այստեղ կանայք հաճախ չեն դիտվում որպես լիարժեք մարդիկ և արժանանում են ստորացուցիչ վերաբերմունքի։



Միևնույն ժամանակ, աշխարհի այլ երկրներում կանայք ունեն շատ ավելի բարենպաստ պայմաններ․

Նկատենք, որ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» համթիվը տատանվում է 0-1 միջակայքում. որքան ցուցանիշը մոտ է 1-ին, այնքան երկիրն ավելի բարենպաստ է դառնում կանանց համար, ճ՚շտ է նաև հակառակը։ Համաթվի հաշվարկման հիմքում դրված են բազմաթիվ ցուցանիշներ, որոնցից են կանանց մասնակցության աստիճանը կյանքի տարբեր բնագավառներում, կանանց նկատմամբ խտրականությունը և հանցագործությունները։

2025թ. ամփոփ զեկույցի համաձայն` համաթվի առավելագույն արդյունքն արձանագրվել է Դանիայում՝ 0․94 բալ։ Երկրորդ տեղում է Իսլանդիան՝ 0․93 բալ ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականում են Նորվեգիան և Շվեդիան՝ 0․92 բալով։

Տասնյակի վերջին՝ 10-րդ տեղում, գտնվում է Իռլանդիան՝ 0․89 բալով։

Գանք տարածաշրջան. Հայաստանը զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝0․76 բալ արդյունքով։ Վրաստանը՝ 45-րդ հորիզոնականում է՝ 0․79 բալով։ Թուրքիան հայտնվել է 106-րդ, Ադրբեջանը՝ 111-րդ, իսկ Իրանը՝ 128-րդ հորիզոնականում։

ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսը գտնվում է 63-րդ, Ղազախստանը՝ 72-րդ, Ղրղզստանը՝ 84-րդ, և Ռուսաստանը՝ 75-րդ հորիզոնականում։

Այսպիսով, համաթվի տվյալները ցույց են տալիս, որ կանանց անվտանգության և իրավունքների ապահովման մակարդակը երկրից երկիր կարող է կտրուկ տարբեր լինել՝ ընդգծելով թե՛ հաջողված, թե՛ խիստ մտահոգիչ օրինակներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *