2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ-ի պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Եղվարդ-Զորավան ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Ապրիլի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչ 83-ամյա Կոլյա Ա․-ն իր վարած «Գազել» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Համաներում՝ Ադրբեջանում. Այն տարածվում է գրեթե 23 հազար մարդու վրա

Ադրբեջանում ամենամասշտաբային համաներումը, որ հայտարարվել
է «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ, տարածվել է 22,935 անձի
վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

«Տվյալ որոշումը, որը պետության մարդասիրական քաղաքականության
ևս մեկ դրսևորում է, անձանց թվաքանակով, որոնց վրա այն տարածվել է, համարվում է մինչ
օրս ընդունված ամենամասշտաբային համաներումը։ Համաներման ակտը, որը 13-րդն է, տարածվում
է ընդհանուր առմամբ 22,935 անձի վրա»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ 1996 թվականից ի վեր ընդունված համաներման
13 ակտերը ևս մեկ անգամ «ցուցադրում են այն առաջնահերթությունը, որը պետությունը իր
քրեական քաղաքականության մեջ տալիս է մարդասիրությանը, մարդու իրավունքների ավելի արդյունավետ
ապահովմանը և սոցիալական արդարադատությանը»։

 

 

 

 

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան. նախարարը մանրամասնել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրիում է: Նա պատրաստվում է շրջայց ունենալ մի շարք պոլիկլինիկաներով, իսկ մինչ այդ այցելել է նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենք:

«Նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան մինչև այնտեղ հիմնանորոգման աշխատանքների ավարտը»,- նշել է Ավանեսյանն ու հավելել, որ ապահովվելու են բոլոր պայմանները:

Թիվ 2 պոլիկլինիկան էլ, ըստ նախարարի, հիմնանորոգվելու է բոլոր ստանդարտներին համապատասխան և ոչ միայն Գյումրիում, այլ նաև ՀՀ բոլոր քաղաքներում լինելու են տեխնիկապես զինված, նորոգված, հագեցած ու կահավորված, վերապատրաստված մասնագետներով պոլիկլինիկաներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Գյումրիի նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան. նախարարը մանրամասնել է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրիում է: Նա պատրաստվում է շրջայց ունենալ մի շարք պոլիկլինիկաներով, իսկ մինչ այդ այցելել է նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենք:

«Նախկին Սամարիթեր հիվանդանոցի շենք է տեղափոխվելու Թիվ 2 պոլիկլինիկան մինչև այնտեղ հիմնանորոգման աշխատանքների ավարտը»,- նշել է Ավանեսյանն ու հավելել, որ ապահովվելու են բոլոր պայմանները:

Թիվ 2 պոլիկլինիկան էլ, ըստ նախարարի, հիմնանորոգվելու է բոլոր ստանդարտներին համապատասխան և ոչ միայն Գյումրիում, այլ նաև ՀՀ բոլոր քաղաքներում լինելու են տեխնիկապես զինված, նորոգված, հագեցած ու կահավորված, վերապատրաստված մասնագետներով պոլիկլինիկաներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան

Եթե գլխներիս այդքան բան գալուց հետո, չափահաս մարդն իրեն էշի տեղ է դնում ու Արցախը թուրքին նվիրածին հիմնական դաշնակից է համարում, ուրեմն նա բացահայտ թշնամի է։Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Կարապետ Ռուբինյանը՝ շարունակելով․

«Եթե մյուսը, հույսը քիմիայի վրա դնելով, ռուս լրագրողուհու առջև օձի պես գալարվելով, կաշվից դուրս է գալիս թշնամուն արդարացնելու համար ու բոլոր մեղքերը բարդում է սեփական երկրի վրա, ուրեմն նա բացահայտ հայատյաց անասուն է։

Եթե էն մյուսը, համապատասխանաբար, նույն բաներն է ասում, ուղղակի իր մտավոր կարողություններին համապատասխանող բառապաշարով, ապա նա էլ, համապատասխանաբար, նույնն է։

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին»։

Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։

Վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին:

Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է:

Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Մարալիկի, այնուհետև Արթիկի կենտրոնական հրապարակներում Քաղաքացու օրվա առիթով բացված տաղավարներով, որտեղ ցուցադրվել են կրթական մի շարք հաստատությունների, ընկերությունների ձեռագործ աշխատանքները, համայնքին բնորոշ սննդատեսակները, ներկայացվել են նաև գորգագործության, պարարվեստի վարպետաց դասեր և այլ կրթական ծրագրեր:

Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

«Քաղաքացու օրը նշեցինք մեր սիրելի հայրենակիցների հետ»,- սոցցանցում հրապարակած լուսանկարներին կից գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն են. Նիկոլ Փաշինյան

Այսօր Քաղաքացու օրն է, և շատ կարևոր է, որ այսօր խոսենք նրա մասին, թե ինչ ենք հասկանում քաղաքացի ասելով, և ինչ է քաղաքացին: Քաղաքացու օրվա առիթով Մարալիկում հրավիրված «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» թեմայով բանախոսության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ աշխարհում տարբեր երկրներում քաղաքացիության տարբեր ընկալումներ, մոտեցումներ ու հայեցակարգեր կան, և ՀՀ-ում էլ քաղաքացու հայեցակարգը ունի և պետք է ունենա որոշակի առանձնահատկություն:

«Իմ ընկալմամբ՝ քաղաքացին պետության մեր կոնցեպտում, մեր հայեցակարգում և ժողովրդավարական պետության հայեցակարգում քաղաքացին պետության Աստվածն է, կամ ավելի ճիշտ՝ քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է պետության Աստվածը: 

Ինչո՞ւ, ինչո՞վ է պայմանավորված այս ձևակերպումը: Սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև ընդհանրապես աշխարհում պետությունների և իրավաբանական լեզվում առանձնահատկություններ կան, և մենք էլ մեր քաղաքական ավանդույթի բերումով բառերը նոր իմաստներ են ստացել»,- ասել է վարչապետը՝ այնուհետ բացատրելով, թե ինչու է քաղաքացին և քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածը:

Ըստ վարչապետի՝ դա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար քաղաքացին այն մարդն է, որն ունի պետություն ունենալու կամք: 

Նիկոլ Փաշինյանն այնուհետև անդրադարձել է պետություն-քաղաքացի հարաբերություններին, պարզաբանել՝ ինչ պետք է անի պետությունը, որ քաղաքացին լինի ուժեղ:

Մանրամասները՝ տեսանյութում: