Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչի, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։

Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:

Բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:

Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:

Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):

Խորվաթիան պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության բոլոր նախաձեռնություններին

Խորվաթիան հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ աջակցելու ցանկացած քայլի, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ամրապնդմանը: Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հայտարարել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ-Ռադմանը:

«Մենք կաջակցենք ցանկացած գործողության, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում խաղաղությանը», — նշել է նա:

Նախարարի խոսքով՝ խաղաղ կարգավորման հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ փոխգործակցության մոտեցումները Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընթացիկ հանդիպման օրակարգի առանցքային թեմաներից են:

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։

Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Արագածոտնի մարզի սննդի օբյեկտներից մեկում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Կարեն Ղազարյանին պատկանող (Արագածոտնի մարզ, գ․ Մաստարա, 4-րդ փողոց, 23) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

Այսպես՝

– սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի այն մաքրել, ախտահանել, կատարել համապատասխան խնամք, ապահովել աշխատանքային հիգիենիկ պայմաններ,

– հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, իսկ պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

– սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ սեղանները, չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

«Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը համագործակցության հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ հուշագիր ստորագրելու մասին։ Կուսակցության մամուլի ծառայությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել. 

Նշվում է, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։ 

Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ. վարչապետն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։

Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր-Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։

Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների։