Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ

Հայաստանը ողջունել է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը միտված է աջակցելու ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը և խառնածին սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների ու ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարին։ Երկու տարի ժամկետով նախատեսված առաքելությունը կօգնի զարգացնել ինստիտուցիոնալ կարողություններն ու բարձրացնել հասարակության դիմակայունությունը։ 

«Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: Առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը: 

Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են Հայաստանում Միության նոր առաքելության տեղակայումը։

Արարատ Միրզոյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

 

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։

 

Քննարկվել են փոխգործընկերության ընդլայնմանն ուղղված նախագծերը, որոնց կարևոր բաղադրիչ է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարական զարգացմանն աջակցությունը։

 

Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել: Սա արտահայտված է նաև ՀՀ կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի ուղղությամբ իրականացվող քայլերը։

Մարությանը ֆինանսավորվում էր Ռ. Քոչարյանի Լ. Քոչարյանի «Օրանժ» ֆիթնեսի կողմից. Կոգնիտիվ դիսոնանս չունե՞ք

Մարությանը ֆինանսավորվում էր Ռ. Քոչարյանի Լ. Քոչարյանի «Օրանժ» ֆիթնեսի կողմից. Կոգնիտիվ դիսոնանս չունե՞ք

Դուք գործիք եք. Ձեր մանդատը մատաղ են անելու, ինչպես եղավ փոքրիկ Քոչարյանի՝ Լյովկայի մանդատի ստացման դեպքում

21.04.2026

Հասարակություն

Դուք գործիք եք. Ձեր մանդատը մատաղ են անելու, ինչպես եղավ փոքրիկ Քոչարյանի՝ Լյովկայի մանդատի ստացման դեպքում

Հիմա ամեն մի թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին ու ասել՝ բոյկոտ էի անում. Ավինյան

Հիմա ամեն մի թափթփուկ կարող է բռնության ենթարկել վարորդին ու ասել՝ բոյկոտ էի անում. Ավինյան

Հայկ Գրիգորյանը իրականում սուպերռուսամետ «Սուպերմամայի» Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան. Խաչատրյան

Հայկ Գրիգորյանը իրականում սուպերռուսամետ «Սուպերմամայի» Հայկոյի հետ է եկել քաղաքապետարան. Խաչատրյան

Պապ թագավորի անվան տակ քողարկվում են իրական նպատակները. Բալդրյանը՝ Ամիրյան փողոցի անվանակոչման մասին

21.04.2026, 12:46

Քաղաքականություն

Դուք գործիք եք. Ձեր մանդատը մատաղ են անելու, ինչպես եղավ փոքրիկ Քոչարյանի՝ Լյովկայի մանդատի ստացման դեպքում