Լուկաշենկոն էլ իմ ընկերն է. «Բելառուսամետ օլիգարխ» Գագիկ Ծառուկյան
Այսօր՝ ապրիլի 9-ին, ԲՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իշխանության կողմից իրեն տրված «բելառուսամետ օլիգարխ» և ընդդիմադիր «եռագլուխ հրեշի» անդամ պիտակավորումներին։
Չնայած իշխանության կողմից հնչող հայտարարություններին, ԲՀԿ առաջնորդը փորձել է արդարանալ՝ միաժամանակ հաստատելով իր սերտ կապերը օտարերկրյա ղեկավարների հետ։
Պատասխանելով «բելառուսամետ օլիգարխ» ձևակերպմանը՝ Ծառուկյանը նախ փորձել է հերքել իր օլիգարխ լինելը, սակայն անմիջապես խոստովանել է իր ջերմ հարաբերությունները Բելառուսի նախագահի հետ, ով հայտնի է իր հակահայկական դիրքորոշումներով և Ադրբեջանի հետ սերտ գործընկերությամբ։
«Հիմա դա վիրավորա՞նք է։ Բելառուսի նախագահն իմ ընկերն է… Իմ ընկերոջից ես չեմ հրաժարվում»,- հայտարարել է նա՝

09.04.2026
Քաղաքականություն
Քոչարյանի թիմակից Էլինար Վարդանյանը` Ծառուկյանի ուժի համագումարին․ Factor
Իրանի զինված ուժերը շարունակում են պահպանել բարձր պատրաստվածություն ԱՄՆ-ի հետ հրադադարի պայմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչ Ամիր Ակրիմանիանը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնին վստահել չի կարելի։
«Ամերիկացիները, մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ապացուցել են, որ նրանց չի կարելի վստահել։ Մեր ձեռքը ձգանի վրա է»,-նշել է նա իրանական SNN հեռուստաալիքի եթերում։
Ակրիմանիանի խոսքով՝ ԱՄՆ-ի անվստահելիությունը դրսևորվել է նաև Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ բանակցությունների ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների պատժելու ծրագիր, որոնք, նրա կարծիքով, բավարար աջակցություն չեն ցուցաբերել Իրանի դեմ գործողությանը։ Գրում է The Wall Street Journal (WSJ)՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։
Ինչպես պնդում են աղբյուրները, այդ ծրագիրը նախատեսում է ամերիկյան զորքերի դուրսբերում նման պետություններից և դրանց տեղակայում այն երկրներում, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանում ԱՄՆ-ի արշավին։ Օրինակ՝ Վաշինգտոնը կարող է փակել որոշ ռազմաբազաներ Իսպանիայում կամ Գերմանիայում։
Այս քայլը տարբերվում է Դաշինքից ԱՄՆ-ի ամբողջական դուրսբերման վերաբերյալ Թրամփի վերջին սպառնալիքներից, ինչը նա օրենքով չի կարող անել առանց Կոնգրեսի հավանության, գրում է WSJ-ն։
«Այս ծրագիրը ներկայումս գտնվում է քննարկման սկզբնական փուլում և Թրամփի վարչակազմի կողմից դիտարկվող մի քանի սցենարներից միայն մեկն է»։
Միևնույն ժամանակ, այն ընդգծում է Վաշինգտոնի և եվրոպացի գործընկերների դիրքորոշումների միջև աճող անդունդը, որն առաջացել է Իրանում մարտական գործողություններ սկսելու ԱՄՆ որոշումից հետո։ WSJ-ի տվյալներով՝ նախաձեռնությունն արդեն ստացել է Թրամփի վարչակազմի առանցքային պաշտոնյաների աջակցությունը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ իրանական կողմն օգտագործել է ChatGPT նեյրոցանցը՝ իր տասը կետից բաղկացած պահանջների առաջին տարբերակը կազմելիս: Պաշտոնյայի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, ըստ Վենսի, Թեհրանն առաջարկել է պահանջների երեք տարբերակ:
«Կար 10 կետից բաղկացած երկրորդ առաջարկ, որը շատ ավելի ողջամիտ էր: Հենց այդ առաջարկին էր հղում անում նախագահ [Դոնալդ Թրամփը], և դա համապատասխանում է իրականությանը՝ երեկվա դրությամբ», — ասել է փոխնախագահը:
Իսկ երրորդ առաջարկը, ըստ Վենսի, ավելի մաքսիմալիստական էր, քան առաջինը, սակայն հենց դա է տարածվել սոցիալական ցանցերում: