Ո՞վ է «ուժեղ» տղերքի տերն ու տիրակալը․ Ռուբինյան
08.04.2026
Հասարակություն
Չարենցավանում «Պիոն»-ը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն քիչ առաջ էն թույլիկների փոքրիկ խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել, բովանդակությունը թողնենք մի կողմ, բայց կա՛մ հատուկ, կա՛մ միամիտ Հայաստանից վերջում թողնում են մի փոքրիկ մաս և Ղարաբաղն ամբողջությամբ:
Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ:
Հազար ասեցինք, թարգե՛ք արհեստական բանականությունը, ձեր բանականությանը զոռ տվեք, կարողա սկզբի համար մի քիչ գլուխներդ ցավա, բայց կամաց-կամաց կսովորեք»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սամվել Կարապետյանին մեղադրել է վախկոտության մեջ, նշել, որ վերջինս համարձակություն չի գտնում իր դեմքով վարչապետին պատասխանելու, եղբոր որդու միջոցով է խոսում՝ վերջինիս թիկունքում թաքնվելով ու նրան սարքելով քավության նոխազ. «Թե բա՝ ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա»:
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանը։
Civic.am-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել:
Ռուսաստանի
ալկոհոլային և ծխախոտային շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը
ստուգում է անցկացրել «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունում և հայտնաբերել
խախտումներ։ Այս մասին նշվում է գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված
հայտարարության մեջ։
Կայքի փոխանցմամբ՝ բաց
աղբյուրներից հայտնի է, որ ընկերության գլխավոր տնօրենն է Աշոտ Բադալյանը։
Հաղորդվում
է, որ ստուգման ընթացքում վերացվել
են Ռուսաստանի Դաշնության տարածք ընկերության կողմից ներմուծված կոնյակի նմուշներ։
Կոնյակը հետազոտվել է լաբորատորիայում, և պարզվել է, որ այն չի համապատասխանում
ԳՕՍՏ-ի պահանջներին։ Արտադրանքի մեջ հայտնաբերվել են ոչ խաղողի ծագման սպիրտներ,
ինչպես նաև կազմը չի համապատասխանել հայտարարված անվանմանը․ պարզվել է, որ արտադրանքը չի համապատասխանում «կոնյակ» տերմինին։
«Նշված
խախտումները հիմք են հանդիսացել ծառայության կողմից դատարան դիմելու՝ լիցենզիան
անվավեր ճանաչելու պահանջով, ինչպես նաև դրա գործողությունը կասեցնելու որոշում
ընդունելու համար», –ասվում
է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լիցենզիայի
անվավեր ճանաչման հարցը ներկայումս քննվում է Արբիտրաժային դատարանում։
Ավելի
վաղ հաղորդվել էր, որ Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային
գործակալությունը (Ռոսստանդարտ) հաստատել է էթիլային սպիրտի և քաղցր բուլկիների
համար նոր ԳՕՍՏ-ներ։