Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է հունահռոմեականների կազմերը աշխարհի առաջնության համար, հաղորդում է UWW-ի պաշտոնական կայքը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի ամբողջական կազմով՝ 10 ըմբիշով:

ԱԱ-ին հայտավորվել են՝

  • Նորայր Հախոյանը (55 կգ),
  • Սուրեն Աղաջանյանը (60 կգ),
  • Կարեն Ասլանյանը (63 կգ),
  • Սլավիկ Գալստյանը (67 կգ),
  • Աշոտ Խաչատրյանը (72 կգ),
  • Մալխաս Ամոյանը (77 կգ),
  • Սամվել Գրիգորյանը (82 կգ),
  • Գևորգ Թադևոսյանը (87 կգ),
  • Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):

«Օլիմպավանի» փակ լինելու պատճառով ըմբիշներն այս օրերին վերջին նախապատրաստական փուլն անցկացնում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզադահլիճում:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը:

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած Արմեն Լիպարիտի Մանուկյանից (Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսին) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

1. 3 անշարժ գույք, որից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Կոտայքի մարզում.

2. 1 տրանսպորտային միջոց.

3. 2 իրավաբանական անձում մասնակցություն.

4. 211 միլիոն 795 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

5. 236 միլիոն 633 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում շրջանառվող տեսանյութերում ներկայացվածը և ևս մեկ անգամ ընդգծում է, որ դպրոցական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և պետք է բացառվի։ Դպրոցը երեխայի համար պետք է լինի անվտանգ և պաշտպանված միջավայր, իսկ երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնության գործադրումը կամ որևէ այլ ձևով ոչ պատշաճ վերաբերմունքը որևէ պարագայում չեն կարող համատեղվել երեխայի արժանապատվության, անվտանգության և իրավունքների նկատմամբ հարգանքի հետ։

«Պաշտպանը մտահոգությամբ արձանագրում է նաև, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է ստանալ դպրոցական միջավայրում երեխաների նկատմամբ բռնության, ոչ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր, ինչը վկայում է այն մասին, որ երեխաների պաշտպանությունը պետք է դրսևորվի ոչ միայն առանձին դեպքերին արձագանքելու, այլև բռնության հնարավոր դրսևորումներին ժամանակին արձագանքելու, դրանք կանխելու և բացառելու ուղղությամբ հետևողական և գործուն աշխատանքի միջոցով։

Այս համատեքստում Պաշտպանը կարևորում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշներով նախատեսված՝ սովորողների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործարկումը, այդ թվում՝ սովորողի պաշտպանության թիմերի պատշաճ գործունեությունը։

Պաշտպանն ընդգծում է, որ նման մեխանիզմների արդյունավետությունը պետք է գնահատվի առաջին հերթին դրանց գործնական կիրառմամբ։

Միաժամանակ, դպրոցներում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ տարածված տեսանյութերի համատեքստում Պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է երեխաներին վերաբերող տեսանյութերի և այլ հրապարակումների տարածման հարցում առանձնահատուկ զգուշավորության անհրաժեշտությունը։

Հատկանշական է, որ Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ընդգծել է, որ երեխայի վերաբերյալ ցանկացած հրապարակում, այդ թվում՝ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից, չի վերացնում երեխայի անձնական կյանքի, արժանապատվության և լավագույն շահի պաշտպանության անհրաժեշտությունը։ Առավել մտահոգիչ է, երբ նման հրապարակումներին հաջորդում են երեխային թիրախավորող կամ բռնությունն արդարացնող արձագանքներ, ինչն անընդունելի է։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների կողմից նման դեպքերի հանգամանքների ամբողջական և օբյեկտիվ պարզումը, անհրաժեշտ ընթացակարգերի պատշաճ իրականացումը և համապատասխան իրավական գնահատականի ապահովումը։

Սույն դեպքերի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ըստ Քննչական կոմիտեի՝ վարույթը նախաձեռնվել էր անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Հայկ Սարգսյանին հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, նա ներկա է եղել նիստին. Մանավազյան

«Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելը վարչության որոշումն է եղել, մենք նախորդիվ էլ ենք ունեցել կարգապահական հարց վարչության նիստում:

Այս անգամ միաձայն որոշում է կայացվել հեռացնել Սարգսյանին կուսակցությունից»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Նա նաև հայտնել է, որ Սարգսյանը ներկա է եղել նիստին։

ՀՀ վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին. քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում․ FIP

FIP-ը գրում է․ Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասին խոսքերին․ դրանք պնդել են, թե նա ակնարկել է վերջինիս Բաքվին հանձնելու մասին։ 

Մասնավորապես, Փաշինյանի՝ մոլորված զինվորներին առանց նախապայմանների վերադարձնելու կողմերի պայմանավորվածության մասին խոսքերը ներկայացվել են այնպես, որ այդ սկզբունքը վերաբերելի է նաև ՀՀ-ում քրեական վարույթներով անցնող ադրբեջանցի զինածառայողին։ 

Փաշինյանի խոսքը համատեքստից կտրելով նման պնդումներ են արել մի շարք ԶԼՄ-ներ (Yerevan{.}Today, Aysor{.}am, 24news{.}am)։ 

Սրան զուգահեռ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ևս պնդել է, թե Փաշինյանը «անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու  այնտեղ պահվող հայ գերիների հետ»։

«Փաստերի ստուգման հարթակը» համադրել է թեմայի վերաբերյալ Փաշինյանի ուղիղ խոսքը ԶԼՄ-ների ու սոցիալական մեդիայում պնդումների հետ ու պարզել, որ վերջիններիս լուսաբանումը մանիպուլյատիվ է։ 


Ի՞նչ սկզբունքի մասին էր խոսում Փաշինյանը

Այսպես, զրուցավարի հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Մուսաևին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու հարցը, Փաշինյանը պատասխանում է, որ դրանք «տարբեր թեմաներ են» և հիշեցնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածության մասին․

«Դրանք տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, որովհետև այդպիսի դեպքեր, որ զինվորներ այս կողմ, այն կողմ անցնում են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից», — ասել է Փաշինյանը։ 

Այնուհետև նա բացատրում է այդ սկզբունքի տրամաբանությունը. եթե սահմանը հատած յուրաքանչյուր զինվորի վերադարձի դիմաց մյուս կողմից գերի պահանջվի, նույն պայմանը կարող է հետագայում կիրառվել նաև Հայաստանի նկատմամբ։

«Ենթադրենք, ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու», — ասել է Փաշինյանը։

Այսինքն, խոսքը սահմանը հատած, այդ թվում՝ մոլորված և հանցագործություն չկատարած զինծառայողների վերադարձի ընդհանուր մեխանիզմի մասին է։ 

Մուսաևի դեպքը Փաշինյանը հենց ինքն է առանձնացնում

Հարցազրույցում լրագրողը Փաշինյանի ուշադրությունը հրավիրում է հենց այդ տարբերության վրա՝ նշելով, որ Շաքիի դեպքը սովորական սահմանահատում չէ, քանի որ զինծառայողը նաև ենթադրյալ հանցագործություն է կատարել։

Փաշինյանը համաձայնում է, որ այստեղ հարցադրումն այլ է՝ ասելով, որ հանցագործություն կատարելու դեպքում զինծառայողը պետք է դատապարտվի։

Ավելին, երբ խոսքը հասնում է Մուսաևի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործին, Փաշինյանը հայտարարում է, որ իրավական գործընթացը տեղի է ունենալու Հայաստանում, զինծառայողը կալանքի տակ է և «առնվազն ինչ-որ ժամանակ» մնալու է Հայաստանում։

Փաստացի, Փաշինյանը հստակ տարանջատում է երկու թեմաները․ զինվորների վերադարձի մասին խոսելիս ներկայացնում է սկզբունքը և ոչ թե Շաքիի կոնկրետ դեպքի վերաբերյալ որոշումը։


Եզրակացություն

Այսպիսով, մամուլը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը Փաշինյանի նկարագրած ընդհանուր մեխանիզմի հիման վրա անում է մանիպուլյատիվ եզրակացություն։ 

Նրա ասածից հաստատվում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև կա սահմանը հատած զինվորների վերադարձը գերիների խնդրից առանձնացնելու որոշակի սկզբունք։ Միևնույն ժամանակ նաև բացատրում է դրա պատճառը՝ եթե մոլորված և որևէ հանցագործություն չկատարած ադրբեջանցի զինվորին վերադարձնելու դիմաց Հայաստանը գերի պահանջի, ապա հետագայում Ադրբեջանը կարող է նույն նախապայմանը դնել այնտեղ հայտնված հայ զինվորի վերադարձի համար։

Սակայն, դրանից չի հետևում, որ նույն մեխանիզմն արդեն որոշվել է կիրառել Մուսաևի նկատմամբ․ ընդհակառակը, հարցազրույցում Փաշինյանը երկու իրավիճակները տարբերակում է։ Մի դեպքում խոսքը սահմանը հատած և հանցագործություն չկատարած զինվորի վերադարձի մասին է, մյուս դեպքում՝ Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող անձի, որը մեղադրվում է ՀՀ քաղաքացուն վնաս պատճառելու մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին

Նիկոլ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների
առաջնորդների գագաթնաժողովին։
Այս մասին
Civic.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

թնաժողովին։Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք

ԱԺ հասարակայունության հետ կապերի
և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի
հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների
օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում
անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության
պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում
և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում
է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը:

Ռեստորանի զուգարանում նկարահանման դեպքով առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔԿ. ՆԳՆ

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր և առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ներքին գործերի նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, ըստ որոնց՝ Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։

Նշվում է, որ մենեջերը 47-ամյա տղամարդ է, խոսքը «Գուստավ» ռեստորանի մասին է, որի մենեջերը սեփական հեռախոսն է թաքցրել կանանց զուգարանում, այն հայտնաբերել է հաճախորդներից մեկը:

Ինչքան գողական ռազբոռկա կա, իր մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր. ես «նիկոլական» եմ, ու Արարատը սուրբ է մեզ համար

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարմամբ ու մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից մեկի մի դրվագին՝ տեղադրելով հատվածն իր էջում:

«Էս «Չորնի պարիկ է» է` ինչ է, սրան մեկդ ասեք, որովհետև վստահ չեմ, որ սա կարդալ գիտի կամ հասկանում է, երբ կարդում է, որ երկրի ղեկավարի մասին խոսելուց առաջ մի հատ գիտակցի` ինքը ո՞վ է, ի՞նչ է, որ իր նմանների ու իր կերպարների նմանների տեղը բանտում է` իրենց գողական պանյատներով: Բացատրեք սրան, որ իր պրիմիտիվ ֆիլմերով` անկախ նրանից, թե ինքն էնտեղ քանի անգամ ՆԱՐԿՈՏьԻԿ բառը կասի, ինքը մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, մեր պետությանը մեծ վնաս է տալիս:

Ինչքան գողական ռազբոռկա, քրեական ենթամշակույթ կա, իր ու իր նմանների տարածածն է, որ իրար փողոցներում խփում են իր ու իր նմանների գովազդածն է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով իրար վրա կրակում են կամ ինքնասպան լինում` ՆԱև իր նկարած մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր: Իսկ, եթե ուզում է Արարատը հետ բերի, թող նստի Երևանի կենտրոնում տաքսի ու ասի քշեն Թուրքիա: Կամ կարող է մինչև դա պատմի, թե ինքն ու Չոռնին ո՞ւր էին 44 օր պատերազմի ժամանակ:

Ես Նիկոլական եմ ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց դեբիլություններ նկարես ու երկրի ղեկավարի մասին խոսես, դա կպարզենք»,- գրել է Սիմոնյանը: