Ընդդիմադիրները տրամաբանական դիսոնանսի բոլոր ռեկորդները խփում են. վարչապետ
07.10.2026
Քաղաքականություն
Եթե Ադրբեջանում գրվում է՝ ձմեռ է, մառախուղ է, մենք պետք է գրենք՝ ամառ է, երկինքը անամպ է. վարչապետը հեգնեց
07.10.2026
Քաղաքականություն
Նոր քաղաքական ո՞ւժ եք, հլա մի հատ աջ ու ձախ նայեք՝ դուք Սերժ Սարգսյանի ռեինկարնացիան եք. Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորին
Հոկտեմբերի 7-ին Ֆրանսիայի Առնուվիլ և Սարսել քաղաքային իշխանությունների պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Քաղաքները գործընկերային կապեր ունեն Կոտայքի մարզի քաղաքների հետ։ Հինգ հոգուց բաղկացած պատվիրակությունը գլխավորում էր Ռուասի Պեյ դը Ֆրանս համայնքի նախագահ Պասկալ Դոլը։
Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Այնուհետև պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավար Պասկալ Դոլին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Արման Ավչյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել են Հունգարիայի Ազգային ժողովի ազգային փոքրամասնությունների խոսնակների պատվիրակության հետ։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հայկ Կոնջորյանը կարևորել է Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ամրապնդումը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն արժևորել է երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը, ինչը համագործակցության ընդլայնման ամուր հիմք է։
Հայկ Կոնջորյանը խոսել է երկու երկրների միջխորհրդարանական կապերի խորացման ու տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության մասին՝ այդ հարցում ընդգծելով բարեկամական խմբերի կարևոր դերակատարությունը։
ԱԺ փոխխոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա։
Հայկ Կոնջորյանը հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ու ՀՀ Կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին:
ՀՀ ԱԺ պատգամավորների խոսքով՝ Հայաստանում պետական մակարդակով հատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Տեղեկացվել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի վերջիններիս առնչվող օրենսդրական նախաձեռնություն։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին Բելգրադում մասնակցել է «Բելգրադի կանանց համաժողով RISE 2026․ Դաշինքների ձևավորում՝ հանուն նոր սերունդների» կանանց քաղաքական և տնտեսական հզորացման հարցերով երկրորդ միջազգային բարձր մակարդակի համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:
Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կառույցների և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթներով հանդես են եկել գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և կանանց քաղաքական ու տնտեսական հզորացման հարցերով Սերբիայի առանց պորտֆելի նախարար Տատյանա Մացուրան և Սերբիայի նախկին առաջին տիկին, Սերբիայի արտաքին գործերի նախարարության դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետ Թամարա Վուչիչը։
Միջոցառման շրջանակում Պաշտպանը մասնակցել է բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանում կանանց քաղաքական և տնտեսական հզորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, առկա մարտահրավերներն ու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքը։
«Բավարար չէ միայն դիտարկել, թե որքան կին է աշխատում հանրային ծառայության համակարգում։ Մենք պետք է գնահատենք նաև, թե քանի՞ կին է իրական ազդեցություն ունենում որոշումների կայացման գործընթացների վրա»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ կանանց մասնակցության ընդլայնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը պետք է վերածվի կայուն և բովանդակային մասնակցության՝ միաժամանակ հաղթահարելով գենդերային կարծրատիպերը և հավասար հնարավորությունների իրացմանը խոչընդոտող գործոնները։
Քննարկումների ընթացքում Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին պատկանող, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված և զինված ուժերում ծառայող կանանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին։ Ընդգծվել է, որ հավասարության ապահովմանն ուղղված քաղաքականությունները պետք է հաշվի առնեն տարբեր խմբերի կանանց առջև ծառացած առանձնահատուկ և փոխհատվող խոչընդոտները։
«Կնոջ ձայնը» խորագրով պանելային քննարկմանը Անահիտ Մանասյանի հետ մասնակցել են Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի գենդերային հավասարության հարցերով ղեկավար Միրիամ Գանցֆրիդ Կուդերկը, Կիպրոսի նախագահի՝ գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Իոսիֆինա Քրիստոդուլուն և Ռումինիայի ներկայացուցիչ Ռամոնա Միհայլան։ Քննարկումը վարել է Սերբիայում Ֆրանսիայի դեսպան Ֆլորենս Ֆերարին։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ։
«Եկեք շարունակենք աշխատել այնպիսի հասարակություն կառուցելու ուղղությամբ, որտեղ կնոջ հնարավորությունները պայմանավորված չեն կարծրատիպերով, ինստիտուցիոնալ խոչընդոտներով կամ ռեսուրսների անհավասար հասանելիությամբ, այլ որոշվում են նրա իրավունքներով, կարողություններով, ընտրությամբ և ձգտումներով: Հավասար մասնակցությունը արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակից Դարյա Շիպիլովայի հանկարծակի մահվան և Ռուսաստանում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ մտահոգությունների կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել Մոսկվային «հնարավորինս շուտ տրամադրել թափանցիկ զեկույցներ սիբիրյան լաբորատորիայում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ»։ Եվրահանձնաժողովը նախատեսում է Ռուսաստանից ստանալ «հուսալի համաճարակաբանական և մանրէաբանական տվյալներ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ շուտով նախատեսում է Իրկուտսկում տեղի ունեցած միջադեպը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունն այդ երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ։ Ամերիկացի դիվանագետները նաև զգուշացրել են, որ Ռուսաստանում, հատկապես Մոսկվայից դուրս, իր քաղաքացիներին օգնելու ԱՄՆ կառավարության հնարավորությունները խիստ սահմանափակ են:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ (ԱՀԿ) սպասում է լրացուցիչ տեղեկության Իրկուտսկի մարզում հնարավոր թոքային ժանտախտի դեպքի մասին: Կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը լրագրողներին հայտնել է, որ Սիբիրում լաբորատորիայի աշխատակցի մահը մտահոգություններ է առաջացրել: Նա չի բացառել, որ նրա մահվան պատճառը կարող է լինել ժանտախտը:
ԱՀԿ-ն կապ է պահպանում Ռուսաստանի առողջապահական մարմինների հետ, և Ռուսաստանին տեխնիկական աջակցություն է առաջարկել։ Սակայն մտահոգություններին ու օգնության առաջարկներին ի պատասխան՝ Ռուսաստանի առողջապահական մարմինները հայտնել են, որ վերջերս Իրկուտսկի շրջանում ժանտախտի դեպքեր չեն գրանցվել, և Ռուսաստանում ժանտախտի բռնկում պաշտոնապես չի հաստատվել:
Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը: Խանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: