Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին․ Ալիևը հիշեցրել է Երևանի և Բաքվի քայլի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը X սոցցանցի իր էջում արված գրառման մեջ մատնանշել է Դոնալդ Թրամփի պատմական դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջխաղացման գործում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում։

Ալիևը հիշեցրել է, որ իր նախաձեռնությամբ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ առաջադրել են Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի։

«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ նախագահ Թրամփի պատմական ջանքերը՝ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու համար, պատշաճ կերպով կարժևորվեն այս տարի Նոբելյան խաղաղության մրցանակի վերաբերյալ որոշում կայացնելիս», – գրել է պետության ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *