«Եզրաս արքեպիսկոպոս գոյություն չունի»

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Եզրաս արքեպիսկոպոս գոյություն չունի։

Գոյություն ունի ԿԳԲ գործակալ «Կարո», ինչը պաշտոնապես հաստատել և ապացուցել է ՀՀ ԱԱԾ֊ն։ Հետևաբար այդ եկեղեցու և պետության դավաճանի ոչ մի կոչ, ոչ մի հորդոր պետք չէ ընկալել որպես հոգևորականի հորդոր։ Դրանք գործակալի հորդորներ են։

Լսեք, թե ձեզ ինչ է հորդորում անել գործակալ «Կարոն» և արեք հակառակը։

Ջորջ Քլունին ու Սպիտակ տունը իրար «ռազմական հանցագործ» են անվանել

Ամերիկացի դերասան
Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
այն բանի համար, որ նա ավելի վաղ սպառնացել է Իրանին «ամբողջ
քաղաքակրթության
ոչնչացմամբ»։

Իր հիմնադրամի
միջոցառման
ը, որը կազմակերպվել էր դպրոցականների համար, Քլունին այդ խոստումը անվանել է «ռազմական հանցագործություն»։

ԱՄՆ նախագահի
վարչակազմը մեկնաբանել է Քլունիի խոսքերը. «
Միակ մարդը, որ ռազմական հանցագործություններ է կատարել, Ջորջ Քլունին է՝
իր սարսափելի ֆիլմերով և դերասանական կարողությունների բացակայությամբ»,- The
Independent-ի հարցմանը ի պատասխան ասել է Սպիտակ տան հաղորդակցության
հարցերով տնօրեն Սթիվեն Չունը։

Քլունին արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը. «Ընտանիքները կորցնում են մտերիմներին։ Երեխաները ողջ–ողջ այրվում են։ Համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին։ Հիմա ժամանակն է լուրջ քննարկումների ամենաբարձր մակարդակներում, այլ ոչ թե ինֆանտիլ վիրավորանքների… Պատերազմական հանցագործությունը կատարվում է «ազգը ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ», ինչպես սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի ստատուտով։ Ո՞րն է վարչակազմի դիրքորոշումը ի պաշտպանություն իրեն»,- ասել է նա Deadline-ին տված հարցազրույցում։

 

Ջորջ Քլունին ու Սպիտակ տունը իրար «ռազմական հանցագործ» են անվանել

Ամերիկացի դերասան
Ջորջ Քլունին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
այն բանի համար, որ նա ավելի վաղ սպառնացել է Իրանին «ամբողջ
քաղաքակրթության
ոչնչացմամբ»։

Իր հիմնադրամի
միջոցառման
ը, որը կազմակերպվել էր դպրոցականների համար, Քլունին այդ խոստումը անվանել է «ռազմական հանցագործություն»։

ԱՄՆ նախագահի
վարչակազմը մեկնաբանել է Քլունիի խոսքերը. «
Միակ մարդը, որ ռազմական հանցագործություններ է կատարել, Ջորջ Քլունին է՝
իր սարսափելի ֆիլմերով և դերասանական կարողությունների բացակայությամբ»,- The
Independent-ի հարցմանը ի պատասխան ասել է Սպիտակ տան հաղորդակցության
հարցերով տնօրեն Սթիվեն Չունը։

Քլունին արձագանքել է Սպիտակ տան հայտարարությանը. «Ընտանիքները կորցնում են մտերիմներին։ Երեխաները ողջ–ողջ այրվում են։ Համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման եզրին։ Հիմա ժամանակն է լուրջ քննարկումների ամենաբարձր մակարդակներում, այլ ոչ թե ինֆանտիլ վիրավորանքների… Պատերազմական հանցագործությունը կատարվում է «ազգը ֆիզիկապես ոչնչացնելու մտադրությամբ», ինչպես սահմանված է Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի ստատուտով։ Ո՞րն է վարչակազմի դիրքորոշումը ի պաշտպանություն իրեն»,- ասել է նա Deadline-ին տված հարցազրույցում։

 

ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով նախարարի այցը՝ նախագահը նշել է, որ այն վկայում է Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված փոխվստահության և բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման մասին՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զարգացման հետևողական և հեռանկարային բնույթը։

Կարևորվել է բարձր մակարդակի փոխայցերի դերը քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում գործակցության խորացման գործում։

Նախարար Երմեկ Կոշերբաևը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ վերահաստատելով իր երկրի պատրաստակամությունը՝ ընդլայնելու և բազմաբնույթ դարձնելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններին։ Մասնավորապես, կարևորվել է ենթակառուցվածքային նախագծերում ներդրումների խթանումը, գործարար կապերի ակտիվացումը և առևտրատնտեսական համագործակցության ծավալների ընդլայնումը։ Ընդգծվել է, որ առկա է զգալի չօգտագործված ներուժ, որի լիարժեք իրագործումը կարող է նոր որակ հաղորդել երկկողմ հարաբերություններին։

Քննարկվել են նաև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները՝ շեշտելով, որ այդ քայլը կարող է էականորեն նպաստել մարդկանց միջև շփումների ակտիվացմանը, զբոսաշրջության զարգացմանը և գործարար կապերի ընդլայնմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ անդրադառնալով հաղորդակցային ուղիների գործարկման, լոգիստիկ կապերի արդյունավետության բարձրացման և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։ Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության բարձրացման կարևորությունը՝ որպես կայուն զարգացման և փոխշահավետ համագործակցության ամուր հիմք։

Կալուգայի Սամոյի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Սամվել Կարապետյանի՝ Կալուգայի Սամոյի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Դատարանից հայտնում են, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին:

Իրազեկում․ քաղաքացին հաշվառված է մի համայնքում, սակայն քվեարկության օրը լինելու է այլ համայնքում

ԿԸՀ-ն և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում են իրազեկումների շարքը։ Գերատեսչությունների հրապարակած  հոլովակում Միգրացիայի և քաղաքացիության  ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը պարզաբանում է այն իրավիճակը, երբ ընտրողը հաշվառված է մի համայնքում, սակայն քվեարկության օրը լինելու է այլ համայնքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ողբերգական ավտովթար՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և տուժածների ինքնությունը։

Լավրովը ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա. կքննարկվի նաև Հրվ. Կովկասում իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ
Լավրովը ապրիլի 17-18-ը կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Հարավային Կովկասում և
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Սերգեյ Լավրովը կայցելի
Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական
​​ֆորումին։

«Ապրիլի 17-18-ը Ռուսաստանի արտաքին գործերի
նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ Թուրքիայի արտգործնախարարի հրավերով
մասնակցելու Անթալիայի հինգերորդ դիվանագիտական
​​ֆորումին»,- ասել է Զախարովան։ 

 

 

 

 

 

 

Ապատեղեկատվությունը պիտակավորվում է․ Մակնշում ԱԲ-ով գեներացված կոնտենտին

Այսուհետ տեսալսողական մեդիածառայություն
մատուցողները կպարտավորվեն արհեստական բանականությամբ (ԱԲ) կամ այլ թվային լուծումներով
ստեղծված սինթետիկ բովանդակությունը մակնշել հատուկ տեսանելի պիտակով։

Երեկ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ
ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Տեսալսողական
մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մակնշումը օրենքի իմպերատիվ պահանջ
է, որի նպատակն է սպառողին հնարավորություն տալ հստակ տարբերակել տեխնոլոգիական գործիքակազմով
գեներացված նյութը իրական բովանդակությունից։ Սահմանված պահանջների խախտման դեպքում
հեռարձակողի համար նախատեսվում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի
չափով։

«Խոսքի ազատության պաշտպանության
կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ այս օրենսդրական փոփոխությունը հրատապ
է, որովհետև ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը, քաղաքակիրթ երկրները լուրջ մտածում
են այն մասին, թե տեխնոլոգիական զարգացմամբ պայմանավորված այդ նոր գործիքներն ինչպես
կօգտագործվեն լրատվական դաշտում, որքանով դա կարող է  օգտագործվել որպես բարիք և որքանով ի չարս կօգտագործվի։

 «Եվ այս առումով իհարկե կարգավորումները շատ կարևոր
են, և շատ երկրներ արդեն իսկ կիրառել են այդպիսի փոփոխություններ և՛ տեսալսողական մեդիայի
կարգավորող օրենքներում, և՛ առհասարակ մամուլը  կարգավորող օրենքներում։ Այնպես որ, սա սպասվող և
կարևոր նշանակություն ունեցող օրենսդրական նախաձեռնություն է։ Ես ծանոթացել եմ, իհարկե
որոշ հղկումների կարիք կա՝ զուտ ձևակերպումների առումով, բայց ընդհանուր առմամբ գաղափարը
ճիշտ է և պետք է»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Նա տեղեկացրեց, որ լրագրողական
կազմակերպություններն իրենց էթիկայի վարքականոններում այդպիսի փոփոխության և արդեն
իսկ այդ մակնշման անհրաժեշտությունը ներառել են էթիկական նորմերի ու սկզբունքների մեջ,
և այստեղ իշխանությունների ու փորձագիտական շրջանակների մոտեցումը համընկնում է։ Աշոտ
Մելիքյանն այս փոփոխությանն ավելի լայն է մոտենում և կարծում է, որ սա կարող է հանդիսանալ
քայլերից մեկը՝ առհասարակ ապատեղեկատվության դեմ պայքարում։

Ներկայացված նախագիծը դեռևս չի
առնչվում համացանցային տիրույթին. այդ հատվածի կարգավորումները կներառվեն ԲՏԱ նախարարության
կողմից մշակվող հաջորդ օրենսդրական փաթեթում։

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ լավ
կլիներ այս գաղափարը քննարկելիս իշխանությունը խորհրդակցեր և քննարկումներ անցկացներ
մասնավորապես լրագրողական կազմակերպությունների հետ։ Նախարարությունն այս հարցում իրենց
հետ որևէ քննարկում չի անցկացրել, և փոփոխություններից իրենք տեղյակ չեն եղել։

«Համենայնդեպս, եթե այդպիսի քննարկում
լիներ բուն գաղափարի շուրջ, ես, օրինակ, կառաջարկեի, որ այդ փոփոխությունը կիրառվեր
ոչ միայն տեսալսողական մեդիայի մասին օրենքում, այլև ԶԼՄ մասին օրենքում, այսինքն՝
ոլորտը կարգավորող գլխավոր օրենքում»,- նշեց Աշոտ Մելիքյանը։

Ի հավելումն նա ասաց, որ սա պետք
է դիտարկել ոչ թե խոսքի ազատության սահմանափակման տեսակետից, այլ՝ ապատեղեկատվության
դեմ պայքարի, լսարանի հետ ազնիվ խաղի կանոններ հաստատելու, որովհետև մարդը պետք է իմանա,
թե ինչ է ինքը դիտում։ Տեխնոլոգիաներն այնպես են զարգացել, որ  շատ հաճախ նույնիսկ մասնագետի համար է դժվար լինում
միանգամից հայտնաբերել և նշել, թե որ գործիքով են օգտվել այդ կոնտենտը ստեղծելիս։

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան