Կլիմայի փոփոխություն, կլիմայական քաղաքականություն և անվտանգություն․ քննարկում ԵՊՀ միջազգային գիտաժողովում

Երևանի պետական համալսարանում ապրիլի 15-17-ին անցկացվեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էր ԵՊՀ-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը («Գլոբալ կամպուս Կովկասի»)՝ «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և Ժան Մոնեի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն» եվրոպական հետազոտությունների գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ՝ «Right Livelihood» հիմնադրամի «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում։

Այս հոդվածը նվիրված է Կլիմայական դիմակայունության և անվտանգության հարցերին, որոնք քննարկվել են պանելային նիստի ընթացքում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանի և Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչ Նինո Լապիաշվիլի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արդարադատությունը և լավ կառավարումը կայուն խաղաղության և զարգացման համար» ամբիոնի վարիչ Աննա Խվորոստյանկինան։

«Կլիմայական արդարության առանցքում մարդն է իր իրավունքներով և անվտանգությամբ։ Անվտանգությունը մարդու իրավունքների հիմնարար բաղադրիչն է»,- նշեց Ինգա Զարաֆյանը։ Ամենամեծ ռրսկերի մասին վարողի հարցին ի պատասխան Ինգա Զարաֆյանը նշեց մաքուր և անվտանգ ջրի հասանելիության խնդիրը։ Նա ընդգծեց, որ մի շարք համայնքներ բախվում են ջրի լուրջ խնդիրների, իսկ որոշ դեպքերում անգամ զրկվել են ջրից, ինչը բերում է սոցիալական լարվածության։ Ինգա Զարաֆյանի համոզմամբ՝ համայնքների հետ աշխատելու փորձը ցույց է տվել, որ բնակիչները լավ տեղեկացված են կլիմայական ռիսկերի մասին, քանի որ անմիջականորեն բախվում են խնդիրներին և վնաս կրում, սակայն տարբեր պատճառներով շարունակում են կիրառել ավանդական մոտեցումներ իրենց գործնեության և ամենօրյա կյանքում։ Կա և’ ռեսուրսների,  և’ ֆինանսների, և’ տեխնոլոգիաների պակաս։ Միևնույն ժամանակ, նրանց ձայնը միշտ չէ, որ լսելի է որոշում կայացնողների համար։

«Թեև գոյություն ունեն հանրային լսումների և գնահատման մեխանիզմներ, դրանք հաճախ չեն գործում արդյունավետ, հատկապես երբ բախվում են բիզնեսի շահերին։ Անհրաժեշտ է ապահովել, որ որոշումները հիմնվեն մասնագիտական գնահատականների և համայնքների բնակչության կարծիքների վրա, այլ ոչ թե միայն քաղաքական ազդեցությունների վրա» – նշեց նա։ 

Նա նաև կարևորեց անհատական, այլ ոչ թե կոլլեկտիվ  պատասխանատվությունը որոշման ընդունման գործընթացում` ընդգծելով, որ որոշումներ ընդունող յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվություն կրի իր ստորագրության համար։

Անդրադառնալով պետական աջակցությանը՝ Ինգա Զարաֆյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին բնական աղետների դեպքում որոշ ծրագրեր իրականացվել են, սակայն դրանք հաճախ սահմանափակ են և չեն լուծում հիմնարար խնդիրները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են ոչ միայն պետական, այլև համայնքային և միջազգային համատեղ ջանքեր՝ կլիմայական ռիսկերին դիմակայելու համար։

Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Գասպարյան Ամիրխանյանն ընդգծեց, որ տարածաշրջանը գտնվում է Կուր-Արաքսի ավազանում, որտեղ ջրային համակարգերը փոխկապակցված են մի քանի երկրների միջև․ Թուրքիայից սկիզբ առնող Կուր գետը հոսում է Վրաստանով դեպի Ադրբեջան, իսկ Արաքսը, Թուրքիայի սահմաններից անցնելով, միանում է Կուրին։  Վերին հոսքերում կառուցվող խոշոր ջրամբարները կարող են զգալիորեն նվազեցնել Արաքսի ջրային հոսքը դեպի Հայաստան, ինչն ազդեցություն կունենա նաև հարևան երկրների վրա։

«Հայաստանը միակ երկիրն է, որի ամբողջ տարածքը գտնվում է Կուր-Արաքսի ավազանում։ Թեև տարածաշրջանը ընդհանուր առմամբ ջրով հարուստ է, իրականում կա ջրի կառավարման խնդիր․ ջուրը հաճախ օգտագործվում է անարդյունավետ, ինչը հանգեցնում է կորուստների», – նշեց նա։

Խնդիրը ոչ միայն կլիմայական է, այլ նաև կառավարման ու տարածաշրջանային համակարգման բացակայության։ «Մենք պետք է սովորենք ապրել ավելի քիչ ջրով․ սա իրականությունն է», – նշեց Ալեն Ամիրխանյանը։

Շատ երկրներում անվտանգության և շրջակա միջավայրի միջև կապը դեռևս թույլ է։ «Հաճախ ազգային անվտանգությունը սահմանափակվում է միայն սահմանային կամ արտաքին հարաբերություններով, մինչդեռ իրականում այն ներառում է նաև ներքին սպառնալիքները», – նշեց Ալեն Գասպարյան Ամիրխանյանը։

Նինո Լապիաշվիլին անրադարձավ Վրաստանում վերջին տարիներին կլիմայական խնդիրներին։ Նրա խոսքով՝ այս թեման լայն հասարակական քննարկման մաս դարձավ հատկապես 2023թ․ ողբերգական սողանքի դեպքից հետո։ «2023 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Շովի լեռնային հանգստավայրում տեղի ունեցած սողանքը հանգեցրեց առնվազն 32 մարդու մահվան և մեծ վնաս հասցրեց ենթակառուցվածքներին», – ասաց նա։ Այդ դեպքից հետո կլիմայական համատեքստը դարձավ հանրային և քաղաքական քննարկումների առարկա։

Նինո Լապիաշվիլին ընդգծեց, որ փորձագետների կողմից ուսումնասիրված դեպքերը ցույց են տալիս արագ արձագանքման մեխանիզմների բացակայություն, ինչը որոշ դեպքերում կարող էր կանխել ողբերգությունները։ «Եթե արագ արձագանքման համակարգերը պատշաճ գործեին, հնարավոր կլիներ կանխել այսպիսի դեպքը», – նշեց նա՝ հավելելով, որ դրանք ուղղակիորեն կապված են կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հետ։

Նինո Լապիաշվիլին ասաց, որ կլիմայի փոփոխությունը ոչ միայն սպառնալիք է ինքնին, այլ նաև ուժեղացնում է արդեն գոյություն ունեցող խոցելիությունները։ 

Ապրիլ 27, 2026 at 15:34

«Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին»․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ «Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։

Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:

Այս համատեքստում մենք ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը՝ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին։

Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։

Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները՝ լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները և միջազգային համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության առաջխաղացման գործում՝ առաջնորդվելով հավասարության և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունների սկզբունքով։

Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է՝ ազդելով աշխարհի եզակի էկոհամակարգերի և էնդեմիկ տեսակների վրա՝ ունենալով խոր ազդեցություն մարդու առողջության, պարենային անվտանգության և տնտեսության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է ընդլայնել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ», – ասել է ՀՀ նախագահը։

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը`COP17-ը։

«Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն COP17-ի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։

Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։

Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը», – ասել է Վահագն Խաչատուրյանը:

Ապրիլ 22, 2026 at 17:54

Երկրի օրը՝ Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցում

Ապրիլի 22-ին աշխարհը նշում է Երկրի օրը։ Այս տարվա կարգախոսն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։ Նպատակն է ցույց տալ մարդկանց դերը շրջակա միջավայրի պահպանության գործում։

Հայաստանում Երկրի օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում մեկնարկում է գարնանային ծառատնկման գործընթաց։ ՊՈԱԿ-ի կողմից տնկիներ կտրամադրվեն այն համայնքներին, որոնք ունեն կանաչ տարածքներն ընդլայնելու անհրաժեշտություն, ոռոգման հնարավորություն և պատրաստակամություն՝ տնկիների խնամքն ու պահպանումն ապահովելու համար։

Այս տարի տնկումները կիրականացվեն հիմնականում հացենու, սոճու, ուռենու տեսականիով։ Մարզերից ստացված տվյալների հիման վրա շուրջ 25000 տնկիներ կբաշխվեն ՊՈԱԿ-ի Վանաձորի, Տաշիրի, Հրազդանի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից։

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը և լրագրող Մոնիկա Երիցյանը Երկրի օրը նշեցին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի սաների հետ` անցկացնելով իրազեկման միջոցառում։

Վիկտորյա Բուռնազյանը դպրոցի աշակերտներին պատմեց օրվա կարևորության մասին, ներկայացրեց, թե որքան կարևոր է պահպանել Երկիր մոլորակի կենսաբազմազանությունը, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում կենսաբազմազանության վրա, ինչ բնական աղետներ են հնարավոր կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի  պայմաններում։ Այնուհետև, աշակերտները բնապահպանական խաղի միջոցով հիմնավորեցին անտառի պահպանման կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, կենսաբազմազանության պահպանման, բնական աղետների ռիսկի մեղմման տեսանկյունից։

Երկիր մոլորակը տիեզերքում մարդկությանը հայտնի միակ մոլորակն է, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի շուրջ 70 տոկոսը ջուր է, 30 տոկոսը՝ ցամաք։ Արեգակից հեռավորությունը 149,6 միլիոն կմ է։ Արեգակի ճառագայթները Երկիր մոլորակ են հասնում 8 րոպեի ընթացքում։ Երկիր մոլորակի մակերեսը մշտապես փոխվում է հրաբուխների, երկրաշարժերի, էրոզիաների և եղանակի պատճառով։

Երկրի օրը սկիզբ է առել ԱՄՆ-ում 1970թ. և հետագայում վերածվել համաշխարհային շարժման, որը համախմբում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ 2009թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պաշտոնապես հաստատեց Մայր Երկրի միջազգային օրը։

Ամեն տարի այդ օրը միլիոնավոր մարդիկ մասնակցում են տարաբնույթ բնապահպանական միջոցառումների՝ գիտաժողովների, ցուցահանդեսների, ծառատունկերի, շաբաթօրյակների և այլն։

Ապրիլ 22, 2026 at 15:59

ԲՀՊՏ-ի նոր տեսակ, նոր կարգավորումներ՝ COP 17-ին ընդառաջ Հայաստանը թարմացնում է իր բնապահպանական օրենսդրությունը

Հայաստանը թարմացնում և բարեփոխում է իր բնապահպանական օրենսդրությունը Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP 17) ընդառաջ։ Ապրիլի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել  «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։

Առաջարկվող օրենսդրական նախագծով Հայաստանը կունենա բնության հատուկ պահպանվող տարածքի (ԲՀՊՏ) նոր տեսակ՝ պահպանվող լանդշաֆտ։ Այս տարածքի նկարագրության մեջ նշված է․ «Պահպանվող լանդշաֆտ` մարդու գործունեության և բնական միջավայրերի փոխազդեցության արդյունքում ժամանակի ընթացքում ձևավորված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ և օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական կրթության և դաստիարակության, էկոլոգիական զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպման, պատմամշակութային օբյեկտների վերականգնման, հողօգտագործման ավանդական ձևերի զարգացման նպատակներով և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ»։ Պահպանվող լանդշաֆտում արգելվելու է ընդերքօգտագործում, երկրաբանական աշխատանքներ, անտառհատումներ, ջրօգտագործում որոշ բացառություններով և մի շարք այլ գործողություններ։ Պահպանվող լանդշաֆտ կատեգորիան սահմանված է «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից։

Ամրագրվել է «Այլ արդյունավետ պահպանության միջոցառումների ներքո գտնվող աշխարհագրորեն սահմանված տարածք» (OECM) հասկացությունը։ Այն սահմանում է, որ OECM-ը բնության հատուկ պահպանվող տարածք չհանդիսացող աշխարհագրորեն սահմանված տարածք է, որի նկատմամբ չի կիրառվում ԲՀՊՏ-ների համար սույն օրենքով սահմանված հատուկ պահպանության և օգտագործման ռեժիմ, սակայն այս տարածքի կառավարման, տնօրինման կամ օգտագործման արդյունքում ապահովվում են կենսաբազմազանության բնական միջավայրում պահպանության դրական, կայուն և երկարաժամկետ արդյունքներ։ «OECM-ների ներառումը նպաստում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և գլոբալ նպատակների արդյունավետ իրականացմանը՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում և Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակադրումների համատեքստում»,- նշված է օրենսդրական փաթեթի հիմնավորման մեջ։

Նախատեսվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ներգրավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում։ ՏԻՄ-երը կարող են ստեղծել համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք, մշակեն դրա կանոնադրությունը և ապահովեն պահպանությունն ու մշտադիտարկումը, վճար սահմանեն այդ տարածք այցելության համար։

Օրենքի նախագծում ամրագրվել են բուսաբանական այգիների, դենդրոպարկերի և անտառպարկերի հասկացությունները, ստեղծվել դրանց կառավարման ու կանոնադրական կարգավորման իրավական հիմքերը։

Սահմանվել են ԲՀՊՏ-ների ստեղծման նպատակները և հիմքերը, կառավարման սկզբունքները, ԲՀՊՏ-ների կատեգորիաների խնդիրները։ Դասակարգվել են բնության հուշարձանները, սահմանվել են  ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը։
Ամրագրվել են արգելավայրի պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները, ԲՀՊՏ-ի պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի, ինչպես նաև վավերացված բնապահպանական միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծվող արժեքավոր էկոհամակարգերի կառավարման սկզբունքները և պահպանության առանձնահատկությունները։ Կարգավորվել են կենսոլորտային տարածքի ստեղծման և կառավարման իրավահարաբերությունները։

Ապրիլ 22, 2026 at 14:43

Անտառապատման ծրագրեր իրականացնողները կազատվեն  ՇՄԱԳ փորձաքննության տուրքի վճարից

Ոչ անտառապատ հողերում անտառատնկման աշխատանքների համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության համար սահմանված 300 000 դրամ տուրքը կհանվի։ Այս կապակցությամբ մշակվել է  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը, որին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց սույն թվականի ապրիլի 9-ին։

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ առաջարկվող փոփոխությունները միտված են խթանելու Հայաստանում անտառտնկման և անտառվերականգնման ծրագրերը։

Առաջարկվող փոփոխություններով ներպետական օրենսդրությունը կհամապատասխանեցվի Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջներին։

Առաջարկվում է պետական փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել լիազոր մարմնի կողմից։

Օրենսդրական փաթեթի նախագծով պետական և համայնքային դպրոցների ու մանկապարտեզների կառուցման և վերակառուցման նախագծերը չեն ենթարկվի ՇՄԱԳ փորձաքննության․ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը կներկայացվի քաղաքաշինական փորձաքննության շրջանակում։

Ապրիլ 22, 2026 at 10:25

«Կլիմայի փոփոխություն, կլիմայական քաղաքականություն և անվտանգություն» թեմայով քննարկում՝ ԵՊՀ միջազգային գիտաժողովում

Ապրիլի 15-17-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) անցկացվեց «Կլիմայի փոփոխություն, արդարություն և մարդու իրավունքներ» թեմայով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր «Կլիմա և հակամարտություններ. հատուցում և կանխարգելում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՊՀ-ի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի («Գլոբալ կամպուս Կովկասի») կողմից «Գլոբալ կամպուս Կենտրոնական Ասիայի» և «Ժան Մոնե» ժողովրդավարության, մարդու իրավունքների և անվտանգություն գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ապրիլի 17-ին գիտաժողովի երկու պանելային քննարկումները կենտրոնացած էին կլիմայական քաղաքականության, կառավարման և անվտանգության հարցերի վրա։

Կլիմայական ակտիվիզմից՝ դիվանագիտություն պանելային քննարկում

Հայաստանում ԵՄ պատվիրակության կլիմայի հարցերով փորձագետ Սուսաննա Մարտինսը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանը ներկայացրին ոլորտում առկա մարտահրավերներն ու առաջընթացը։

Սուսաննա Մարտինսը նշեց, որ ի պատասխան քաղաքացիների պահանջների 2019 թվականին ԵՄ-ն նախաձեռնել է քաղաքական ծրագիր ավելի ակտիվ կլիմայական գործողությունների համար, իսկ 2021 թվականին ընդունվել է «Կլիմայի մասին» օրենքը։ «Կլիմայի օրենքը սահմանում է, որ Եվրոպական միությունը պետք է շարժվի դեպի մաքուր անցում՝ պաշտպանելով թե՛ մարդկանց, թե՛ մոլորակը, և ապահովելով տնտեսական և սոցիալական արդարություն», – ասաց նա։

Սուսաննա Մարտինսը հիշեցրեց, որ 2021 թվականին ԵՄ-ն ընդունել է հարմարվողականության ռազմավարություն, և գրեթե բոլոր անդամ երկրներն արդեն ունեն համապատասխան ծրագրեր։ «Այս միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել դիմակայունությունը ջերմային ալիքների, ջրհեղեղների, երաշտների և ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել բնության վրա հիմնված լուծումներ», – ասաց նա։

Մարտինսը նաև նշեց, որ ԵՄ կլիմայական բյուջեի մոտ 95%-ն ուղղվում է մեղմման միջոցառումներին, մինչդեռ միայն 5%-ն է բաժին ընկնում հարմարվողականությանը՝ հավելելով, որ նպատակ կա ավելացնել հարմարվողականության ֆինանսավորումը։

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի ավագ խորհրդական Դիանա Հարությունյանն անդրադարձավ կլիմայական բանակցություններում առանցքային սկզբունքներից մեկին՝ «ընդհանուր, բայց տարբերակված պատասխանատվության» հարցին, որն ամրագրված է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայում։

Հայաստանը հատկապես խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ՝ իր լեռնային աշխարհագրության և էկոհամակարգերի պատճառով, որոնք զգայուն են ջերմաստիճանի բարձրացման և տեղումների փոփոխության նկատմամբ։ Նկատվում են ջերմաստիճանի և տեղումների անկանոնություն և գյուղատնտեսական արտադրության նվազում՝ պայմանավորված կլիմայական գործոններով։ «Տեղական արտադրության և գյուղատնտեսության ապահովումը նաև ազգային անվտանգության հարց է», – նշեց Դիանա Հարությունյանը։  

Հայաստանի դեպքում կլիմայի փոփոխության մեղմման քաղաքականությունները հատկապես կարևոր են, քանի որ երկիրը հանածո վառելիք արտադրող չէ, այլ դրա օգտագործող և, հետևաբար, պետք է նվազեցնի կախվածությունն արտաքին աղբյուրներից։ «Մեզ համար կարևոր է էներգետիկ անկախությունը և մաքուր, ածխածնային չեզոք համակարգերի զարգացումը», – նշեց Դիանա Հարությունյանը՝ ընդգծելով, որ դա ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության հարց է։

Նա նաև ընդգծեց թափանցիկության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը պարբերաբար ներկայացնում է իր ազգային զեկույցները, արտանետումների հաշվառումները և առաջընթացի հաշվետվությունները՝ միջազգային պահանջներին համապատասխան։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մարինե Սարիբեկյանի խոսքով՝ Հայաստանի կլիմայական քաղաքականությունը ձևավորվում է ապացույցների վրա հիմնված և թափանցիկ կառավարման սկզբունքներով՝ հաշվի առնելով գիտական տվյալներն ու միջազգային պահանջները, մասնավորապես՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան։

Նա ընդգծեց, որ բոլոր ռազմավարական փաստաթղթերը մշակվում են կլիմայական մոդելավորումների և կանխատեսման սցենարների հիման վրա․ «Թվերը պարզապես չեն ընտրվում․ դրանք ձևավորվում են փորձագիտական վերլուծության արդյունքում»։

Հայաստանը հաստատել է իր ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների երրորդ ծրագիրը (ԱՍՀ), որը նախատեսված է 2026-2035 թվականների համար։ Դրանով սահմանված են հստակ միջոցառումներ և թիրախներ՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ։ Նախատեսվում է մինչև 2035 թվականը ապահովել արտանետումների 44% կրճատում՝ ոչ պայմանական միջոցառումներով, և մինչև 52%՝ միջազգային աջակցությամբ պայմանական սցենարի դեպքում 1990 թվականի մակարդակի համեմատ։

Միևնույն ժամանակ, երկարաժամկետ՝ մինչև 2050 թվականը, նախատեսված ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը ներառում է առանցքային միջոցառումներ և մոնիթորինգի համակարգ, որի միջոցով ամեն տարի գնահատվում և ներկայացվում է Հայաստանի առաջընթացը։

Հաշվետվողականության շրջանակում Հայաստանը պարբերաբար ներկայացնում է ազգային հաղորդագրություններ, արտանետումների կադաստրներ և թափանցիկության զեկույցներ, որոնք ենթարկվում են միջազգային փորձագիտական գնահատման։

Քննարկումը վարել է  Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի ներկայացուցիչ Մելինե Ավագյանը։

Շարունակելի 

Ապրիլ 21, 2026 at 15:57