Ջորջինան ու Ռոնալդուն ամուսնացան – Հրապարակ

Կրիշտիանու Ռոնալդուն ու նրա երկարամյա զուգընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը սոցիալական ցանցերում հրապարակումներ են կատարել, որոնք հաստատում են զույգի ամուսնությունը:

Ռոնալդուն և Ռոդրիգեսը երկար տարիներ միասին են, իսկ նրանց հարաբերությունները մշտապես գտնվում են երկրպագուների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Թուրքիայից մեկնել է սնունդ տեղափոխող ինքնաթիռով․ բացառիկ մանրամասներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հուլիսին Թուրքիայից մեկնել է ոչ թե իր, այլ այլ ինքնաթիռով, ինչպես նախկինում հաղորդել էր The Washington Post-ը.

«Դա կախված է բացառապես Գաղտնի ծառայությունից: Ես պարզապես անում եմ այն, ինչ նրանք ճիշտ են համարում, ուստի ենթարկվում եմ Գաղտնի ծառայությանը և զինվորականներին: Ըստ երևույթին, եղել է որոշակի սպառնալիք: Ես իրականում չեմ հետաքրքրվել դրա մասին: Ես շատ սպառնալիքներ եմ ստանում», – լրագրողներին ասել է Թրամփը։

Պաշտոնապես Սպիտակ տունը հայտարարել է, որ Ամերիկայի նախագահն օգտագործել է Air Force One-ը: Հրատարակության համաձայն, բեմադրվել է բարդ անվտանգության տեսարան. Թրամփը նստել է նախագահական ինքնաթիռը Անկարայի հեռուստատեսային տեսախցիկների առջև, բայց մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ավելի փոքր ինքնաթիռ՝ Air Force C-32A, որն օգտագործվում է սովորական սննդի բեռնափոխադրման համար։

Ավելի հին Air Force One-ը թռիչք է կատարել C-32A-ից որոշ ժամանակ անց: Նախագահական ինքնաթիռը «գործել է որպես խայծ», նշում է The Washington Post-ը: Ինքնաթիռում եղել են լրագրողներ և Սպիտակ տան որոշ աշխատակիցներ, որոնք տեղյակ չեն եղել փոխարինման մասին և կարծում էին, որ նախագահը թռչում է իրենց հետ:

Ավետիքն այսօր այս խոսափողի մոտ պիտի լիներ

Գրել էինք, որ երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի աջակիցները Երևանում ակցիա են անցկացրել՝ պահանջելով նրա ազատ արձակումը։

Ակցիայի ընթացքում «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը հայտարարել է, որ այս տարի երիտասարդության միջազգային օրը տոնելու փոխարեն անհրաժեշտ է խոսել երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում երիտասարդների ապագան լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քանի որ, իր խոսքով, սահմանափակվում է խոսքի ազատությունը, իսկ քաղաքական դաշտում իշխանությունը փորձում է գերիշխող դիրք պահպանել։

Սողոմոնյանը նշել է, որ ակցիայի ժամանակ նախատեսված խոսափողի մոտ կարող էր լինել նաև Ավետիք Չալաբյանը և իր տեսակետը ներկայացնել, սակայն ներկայում նա գտնվում է կալանքի տակ։

«Հայաքվե»-ի անդամի խոսքով՝ Չալաբյանի բացակայությունն ու լռեցված խոսափողը, իր գնահատմամբ, խորհրդանշում են այն իրավիճակը, որում այսօր գտնվում է երկրի քաղաքական և հասարակական կյանքը։

«Հրապարակ». Այս նամակով ցույց ենք տվել, որ հայաստանյան հանրությունը քնած չէ

«100+ հայ կանայք» նախաձեռնությունը նախորդ շաբաթ հրապարակել էր «Հանրային կոչ՝ կոտրել լռության շղթան» խորագրով բաց հայտարարությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Հայաստանում, նախաձեռնության գնահատմամբ, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում առկա մտահոգիչ զարգացումների վրա։

Մեկ շաբաթ առաջ նախաձեռնությունը, որը միավորում է կին գիտնականների, մշակույթի գործիչների, ձեռներեցների եւ տարբեր ոլորտների քաղաքացիական առաջնորդների, պաշտոնական դիմում-բողոք էր ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին եւ միջազգային կառույցներին։ Դիմումն ուղղված էր ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարներին։

Դիմումում ներկայացվել էին նախաձեռնության մտահոգությունները՝ կապված դատական իշխանության անկախության, օրենքի գերակայության, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության, խոսքի եւ ակադեմիական ազատությունների, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ՝ հանրային կյանքի ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ։

Նախաձեռնության անդամներից մեկից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանից, «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ շարժառիթով էին արել վերոնշյալ կոչը միջազգային հանրությանը: Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի թեման նույնպես կին ընդդիմադիր գործիչների ուշադրության կենտրոնում է, արդյո՞ք այն եւս նպաստել է նման հայտարարությամբ հանդես գալուն, թե՞ ոչ:

Կոստանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատեց. «Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է, որ Արեգնազ Մանուկյանի մասին բավականին քիչ է խոսվում, եւ հիմնականում եթե խոսում են, խոսում են կանայք: Ինչ վերաբերում է հայտարարությանը, ապա այն Հայաստանի հետընտրական զարգացումներին, մասնավորապես` բռնաճնշումներին է վերաբերում:

Ընտրությունների օրվանից սկսած, տեղի են ունեցել տեսանելի խախտումներ, քվեներ են գողացվել` ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ ամենի նախադրյալները ստեղծել էր Նիկոլ Փաշինյանը` հաշվարկը չավարտված՝ որոշ հայտարարություններ անելով: 100-ից ավելի կանայք ստորագրել են այս նամակի տակ, իրենց համաձայնությունը տալով, որ այն ուղարկվի միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում գտնվող որոշ դեսպանատների, խնդրելով հանդիպում տվյալ հաստատությունների ներկայացուցիչների հետ` դեմառդեմ, որպեսզի իրավիճակը ներկայացնենք ավելի կոնկրետ: Այս պահի դրությամբ չկա արձագանք եւ, հավանաբար, չի էլ լինի: Երբ նամակն ուղարկում էինք, չէինք էլ ակնկալում, որ այն անմիջապես արձագանք է ունենալու, սակայն մենք այս նամակով ցույց ենք տալիս, որ հայաստանյան հանրությունը քնած չէ եւ արձագանքում է ապօրինություններին: Նամակի տակ ստորագրած կանայք ոչ միայն Հայաստանից են, այլեւ՝ ողջ աշխարհից: Ներառված են տարբեր կանայք, ովքեր տարբեր ոլորտներում ունեն արձանագրած հաջողություններ: Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանին, ապա պետք է նշեմ, որ կալանքը, որպես խափանման միջոց, նրա պարագայում անթույլատրելի էր, սակայն մենք պետք է առաջնորդվենք այն մտայնությամբ, որ ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված գործերն ունեն բացառապես քաղաքական ենթատեքստ, հետեւաբար, բոլոր հնարավոր միջոցները կիրառվում են: Կալանքը սովորաբար կիրառում են բացառիկ դեպքերում, երբ կա հիմնավորում: Արեգնազն ունի անչափահաս երեխա, եւ չկա որեւէ հիմնավորում, թե ինչու պետք է նա կալանքի տակ մնա: Ինչո՞վ, ինչպե՞ս պետք է նա խանգարեր գործի քննությանը կամ ինչո՞ւ պետք է լքեր երկիրը: Կալանքն օգտագործում են որպես պատժիչ միջոց, կա ակնհայտ կանխակալ վերաբերմունք ընդդիմադիր գործիչների նկատմամբ»:

Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքարանը Մայր Աթոռից ուր է տարվելու

Օգոստոսի 13-ին, Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ավանդաբար Բերքառատ կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:

Ուկրաինան նոր առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի բանակցային թիմը առաջարկներ է ներկայացրել ամերիկյան կողմին՝ ռուս-ուկրաինական պատերազմում հետագա գործողությունների վերաբերյալ։

Նա նշել է, որ լսել է բանակցային թիմի զեկույցը և նաև նշեց, որ Ուկրաինան առաջարկներ է ներկայացրել ամերիկյան կողմին։

«Ամերիկան ​​կարող է օգնել մեր պաշտպանությանը, հիմնականում՝ օդային պաշտպանության ոլորտում, և ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ փոխելու նրա ծրագրերը՝ պատրաստվելով պատերազմի ավարտին, այլ ոչ թե դրա երկարաձգմանը», – ասել է Ուկրաինայի առաջնորդը։