Լիլիթ Մկրտչյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել

Օգոստոսի 7-15-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց «Summer Prague Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարի «A» խմբում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ գրավելով նաև առաջին հորիզոնականը կանանց պայքարում:

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ եզրափակչում են 16/08/2026 21:00 Սպորտ

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։

Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) նույնպես անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Պետրոսյանը վստահ 8:1 հաշվով հաղթեց ավստրիացի Փոլ Մայերին:

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում

Լեհաստանում նախօրեին, հանդիսավոր եկեղեցական արարողությամբ նվիրագործվել է Ս․ Մարիամ Աստվածածնի վիթխարի արձանը, որը դարձել է Աստվածածնի՝ Եվրոպայում ամենից մեծ բարձրությունն ունեցող արձանը։ Կոթողի բարձրությունը կազմում է ավելի քան 55 մետր։ Արձանը գտնվում է Կոնոտոպյե գյուղում, Վարշավայից մոտ 190 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Բուն արձանի բարձրությունը 40,6 մետր է։ Պատվանդանինը՝ 15 մետր։ Արձանը պատրաստվել եւ կանգնեցվել է մասնավոր գործարարի՝ Ռոման Կարկոսիկի միջոցներով, ով Լեհաստանի ամենից հարուստ մարդկանցից մեկն է համարվում։ 75-ամյա Կարկոսիկը իր ունեցվածքը վաստակել է ավտոմեքենաների պահեստամասերի բիզնեսով։ Արձանի պատրաստման եւ կանգնեցման մոտավոր ծախսը կազմում է 23 միլիոն եվրո։ Գործարարն ասել է, որ այդ քայլով պարզապես երախտագիտություն է հայտնում Ս․ Մարիամ Աստվածածնին։

Ներկայացվել է իսպանական «Լա Լիգայի» նոր վարկանիշային աղյուսակը

Transfermarkt կայքը ներկայացրել է իսպանական «Լա Լիգայի» տասը ակումբները, որոնք ամենաշատն են փող ծախսել նոր ֆումտբոլիստներ ձեռք բերելու համար՝ վերջին տասը սեզոններին։ Առաջին տեղում «Բարսելոնան» է։ Վերջինս տրանսֆերներում ներդրել է 1,4 միլիարդ եվրո։

Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է, որը տրանսֆերների վրա ծախսել է 1,3 միլիարդ եվրո։ Մադրիդի «Ռեալը» երրորդ տեղում է՝ 1,28 միլիարդ եվրո ցուցանիշով։ Ցանկում են նաեւ՝ «Սեւիլյան»՝ 555 միլիոն եվրո ցուցանիշով, «Վիլյառեալը»՝ 472 միլիոն եվրո ցուցանիշով, «Բեթիսը»՝ 365 միլիոն եվրո ցուցանիշով, «Ռեալ Սոսյեդադը» 226 միլիոն եվրո ցուցանիշով, «Ալմերիան»՝ 184 միլիոն եվրո ցուցանիշով եւ «Սելթան»՝ 178 միլիոն եվրո ցուցանիշով։

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան

ERA5 վերավերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

«Սա ոչ միայն այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է, այլև դիտարկումների տվյալների ամբողջ ժամանակահատվածում օգոստոսի 14-ի համար գրանցված ռեկորդային արժեքը։ Ներկայում ջերմաստիճանային անոմալիան կազմում է +0,64 °C, ինչը նկատելիորեն գերազանցում է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշները։

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի տարեկան ընթացքում սովորաբար դիտվում է երկու առավելագույն․ առաջինը՝ մարտի երկրորդ կեսին, իսկ երկրորդը՝ օգոստոսի կեսերին։ Սովորաբար մարտյան առավելագույնը բարձր է լինում օգոստոսյանից։ Սակայն 2026 թվականին պատկերը փոխվել է․ Էլ Նինյոյի ուժգնացման ֆոնին օգոստոսին օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը գերազանցել է մարտին գրանցված առավելագույնը»,-նշել է նա։

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ

Թուրքիայում ուժայինների կողմից իրականացված հատուկ գործողության հետեւանքով բացահայտվել է խարդախների կազմակերպված հանցավոր խմբավորում։ Վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում հափշտակվել է ոչ պակաս, քան 116 միլիոն լիրա։ այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Գումարը հափշտակվել է համացանցային ենթակառուցվածքների արդիականացման անվան ներքո։ Հատուկ գործողություն իրականացվել է երկրի տասնութ քաղաքներում։ Ձերբակալվել է իննսուն մարդ։ Հանցավոր խմբի գործունեությունից տուժել է 801 մարդ։ Գործողության արդյունքում կալանվել է տասներեք ընկերության բանկային հաշիվներ, առգրավվել են տրանսպորտային միջոցներ, անշարժ գույքի օբյեկտներ, հողամասեր։

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը

Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ 2026 թ. մարտին նավթի համաշխարհային առաջարկը կրճատվել է մոտ 10,1 մլն բարել/օրով՝ հասնելով 97,1 մլն բարել/օրի։

Համեմատության համար՝ նախորդ խոշորագույն նավթային շոկերը․
֊ 1978֊1979 թթ. Իրանի իսլամական հեղափոխություն՝ 5,6 մլն բարել/օր,
֊ 1973֊1974 թթ. արաբական նավթային էմբարգո՝ 4,3 մլն,
֊ 1990 թ. Իրաքի ներխուժումը Քուվեյթ՝ 4,3 մլն,
֊ 1980֊1981 թթ.` իրանա-իրաքյան պատերազմի սկիզբ՝ 4,1 մլն,
֊ 2003 թ. Իրաքի պատերազմ՝ 2,3 մլն,
֊ 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմ՝ մոտ 1,5 մլն բարել/օր։

Այսպիսով, 2026 թ. մարտյան անկումը գրեթե կրկնակի գերազանցել է Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ արձանագրված կորուստները, որոնք մինչ այդ համարվում էին պատմության խոշորագույն նավթային խափանումը։
Ճգնաժամի մասշտաբը պայմանավորված է Հորմուզի բացառիկ նշանակությամբ։ Մինչ ճգնաժամը նեղուցով օրական տեղափոխվում էր շուրջ 20 մլն բարել նավթ և նավթամթերք՝ համաշխարհային նավթային սպառման մոտ մեկ հինգերորդը և ծովային նավթային առևտրի շուրջ մեկ քառորդը։

Հորմուզը շրջանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այլընտրանքային արտահանման ուղիներ ունեն առաջին հերթին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, մինչդեռ Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը կրիտիկական կախվածություն ունեն նեղուցից։

Ի պատասխան ճգնաժամի՝ ՄԷԳ անդամ երկրները մարտի 11-ին համաձայնեցրել են ռազմավարական պաշարներից 400 մլն բարել նավթի բացթողում՝ գործակալության պատմության մեջ խոշորագույն նման միջամտությունը։
Հատկանշական է, որ ժամանակակից պատմության յոթ խոշորագույն նավթային խափանումներից հինգը կապված են Մերձավոր Արևելքի հետ։

Գրել է Վահե Դավթյանը

Ադրբեջանում նորածին աղջիկ երեխաներին սկսել են անվանակոչել «Մարիամ»

Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը տարածել է հայտարարություն, թե վերջին մեկ տարում ծնված երեխաների շրջանում որ անձնանուններն են եղել ամենից տարածվածը։ Ուշագրավ է, որ նորածին աղջիկ երեխաների անձնանունների շարքում երրորդ տեղը զբաղեցնում է «Մարիամ» անունը։ 473 նորածին աղջիկ երեխայի այդ երկրում անվանակոչել են Մարիամ։

Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10 խոշորագույն լոգիստիկ կենտրոններից 7-ը․ ինչ է կատարվում

Ուկրաինան շարքից հանել է ռուսական Wildberries առևտրային հարթակի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ օգոստոսի 16-ի գիշերը Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակումից հետո դադարել է գործել «Կոլեդինո» արդյունաբերական պարկում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը։

Ուկրաինայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ այն ընկերության՝ տարածքով ամենամեծ պահեստն էր՝ շուրջ 250 հազար քառակուսի մետր մակերեսով։

Գիշերային հարձակումից հետո դադարել է գործել նաև Դոմոդեդովոյում գտնվող պահեստը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում Wildberries-ի խոշոր պահեստի տարածքում ԱԹՍ-ների հարձակումից հետո լայնածավալ հրդեհ է բռնկվել։ Ռուսական իշխանությունները հաստատել են օբյեկտին հարվածի փաստը։

«Ռուսական լոգիստիկան սուր կերպով զգում է պատերազմի հետևանքները, որը ՌԴ-ն բերել է Ուկրաինա»,- հայտարարել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։

Հուլիսի 18-ից սկսած Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Wildberries-ի մի շարք պահեստների։ Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Մոսկվայի, Տամբովի և Ռյազանի մարզերում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում, ինչպես նաև Եկատերինբուրգում, Պենզայի մարզում և Ուդմուրտիայում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Wildberries-ի պահեստներին հասցված հարվածներն անվանել է պատասխան Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածներին։

Զելենսկու խոսքով՝ այդ օբյեկտներն ապահովել են պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների մատակարարումներ, որոնք օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար։