Ի՞նչն էի սխալ ասում – Հրապարակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ Մարիա Կարապետյանը որոշել է զբաղվել իմ ելույթների տարածմամբ: Դե եթե որոշել է, օգնենք նրան: Խնդրում եմ՝ հաջորդներին տեղադրել ամբողջական տարբերակները: Ենթագրեր տեղադրելու համար առանձին շնորհակալություն։
Վերջն ինչն էի սխալ ասում»։

Ումից են բռնագանձելու շուրջ 194 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի ու կրկնակի մաքսային հսկողության վարչության Գուգարքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ասատուր Համլետի Սահակյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

Երևան քաղաքում գտնվող 2 անշարժ գույք.

4 տրանսպորտային միջոց.

4 իրավաբանական անձանցում մասնակցություն.

183 միլիոն 561 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.

10 միլիոն 566 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Խաղաղ բնակիչներ են զոհվել․ Կիևը կրկին հարվածել է Ռուսաստանին

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Կոլոսկովո գյուղի վրա ուկրինական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է վեց քաղաքացիական անձ, ևս չորսը վիրավորվել են, հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

Նրա խոսքով, հրետակոծության հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ 14-ամյա երեխա։

Խերսոնի մարզում ևս երկու մարդ է զոհվել քաղաքացիական մեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։

«Խաղաղության խաչմերուկը» մոռացության է տրվել, մինչ Ալիևը խոսում է Նախիջևանի նոր կարգավիճակի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը։Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»։

Ջրհեղեղը հազարավոր ընտանիքների անօթևան է թողել Վենեսուելայում

Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին հաջորդել է ուժեղ ջրհեղեղը։

Ինչպես հայտնում են տեղական իշխանությունները, ամենամեծ վնասը կրել են Կարակասի շրջանը և Լա Գուախիրա նահանգը։

Երկրաշարժի հետևանքով ավերված տներից տարհանված մարդկանց համար ստեղծված ժամանակավոր վրանային ճամբարները հեղեղվել են։

Կրկնակի հարվածը կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ անօթևան է թողել հազարավոր ընտանիքների։ Տուժած շրջաններում ընթանում են լայնածավալ փրկարարական գործողություններ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 մագնիտուդ, իսկ երկրորդին՝ 7.5 մագնիտուդ։ Գրանցվել է մոտ 30 հետցնցում։

Հազարավոր մարդիկ զոհվել և վիրավորվել են։

Լիլիթ Մկրտչյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել

Օգոստոսի 7-15-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվեց «Summer Prague Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարի «A» խմբում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը՝ գրավելով նաև առաջին հորիզոնականը կանանց պայքարում:

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ եզրափակչում են 16/08/2026 21:00 Սպորտ

Սամվել Տերտերյանն (77 կգ) անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում նա 6։0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Գոգելաշվիլիին։

Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) նույնպես անցավ հունահռոմեական ըմբշամարտի Մ-20 տարեկանների ԱԱ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Պետրոսյանը վստահ 8:1 հաշվով հաղթեց ավստրիացի Փոլ Մայերին:

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում

Լեհաստանում նախօրեին, հանդիսավոր եկեղեցական արարողությամբ նվիրագործվել է Ս․ Մարիամ Աստվածածնի վիթխարի արձանը, որը դարձել է Աստվածածնի՝ Եվրոպայում ամենից մեծ բարձրությունն ունեցող արձանը։ Կոթողի բարձրությունը կազմում է ավելի քան 55 մետր։ Արձանը գտնվում է Կոնոտոպյե գյուղում, Վարշավայից մոտ 190 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Բուն արձանի բարձրությունը 40,6 մետր է։ Պատվանդանինը՝ 15 մետր։ Արձանը պատրաստվել եւ կանգնեցվել է մասնավոր գործարարի՝ Ռոման Կարկոսիկի միջոցներով, ով Լեհաստանի ամենից հարուստ մարդկանցից մեկն է համարվում։ 75-ամյա Կարկոսիկը իր ունեցվածքը վաստակել է ավտոմեքենաների պահեստամասերի բիզնեսով։ Արձանի պատրաստման եւ կանգնեցման մոտավոր ծախսը կազմում է 23 միլիոն եվրո։ Գործարարն ասել է, որ այդ քայլով պարզապես երախտագիտություն է հայտնում Ս․ Մարիամ Աստվածածնին։

Ներկայացվել է իսպանական «Լա Լիգայի» նոր վարկանիշային աղյուսակը

Transfermarkt կայքը ներկայացրել է իսպանական «Լա Լիգայի» տասը ակումբները, որոնք ամենաշատն են փող ծախսել նոր ֆումտբոլիստներ ձեռք բերելու համար՝ վերջին տասը սեզոններին։ Առաջին տեղում «Բարսելոնան» է։ Վերջինս տրանսֆերներում ներդրել է 1,4 միլիարդ եվրո։

Երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է, որը տրանսֆերների վրա ծախսել է 1,3 միլիարդ եվրո։ Մադրիդի «Ռեալը» երրորդ տեղում է՝ 1,28 միլիարդ եվրո ցուցանիշով։ Ցանկում են նաեւ՝ «Սեւիլյան»՝ 555 միլիոն եվրո ցուցանիշով, «Վիլյառեալը»՝ 472 միլիոն եվրո ցուցանիշով, «Բեթիսը»՝ 365 միլիոն եվրո ցուցանիշով, «Ռեալ Սոսյեդադը» 226 միլիոն եվրո ցուցանիշով, «Ալմերիան»՝ 184 միլիոն եվրո ցուցանիշով եւ «Սելթան»՝ 178 միլիոն եվրո ցուցանիշով։