
Ռուսաստանցի հայազգի գիտնական Արտյոմ Օգանովը դարձել է Չինաստանի Պետական մրցանակի ամենից երիտասարդ դափնեկիրը, որը նրան շնորհել է անձամբ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Հիշեցնենք, որ նշանավոր հայ գիտնականի աշխատանքները վերաբերվում են կրիստալոգրաֆիայի ոլորտին։ Պետական մրցանակը պաշտոնապես կոչվում է «Գիտության եւ տեխնիկայի ոլորտում Չինաստանի պետական միջազգային մրցանակ»։
Այն շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ 10 գիտնականների։ Դափնեկիրներ են եղել բազմաթիվ համաշխարհային հռչակ վայելող գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Մրցանակի դափնեկիր է նաեւ հայտնի ֆիզիկոս Շոուչեն Չժանը, ով ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի ամենից հավանական թեկնածուն է համարվում այս տարի։ Այս տարվա Պետական մրցանակի դափնեկիրների շարքում է նաեւ հայտնի քիմիկոս Ժան-Մարի Լենը։