«Դրանք դեռահասների հանցավոր խմբեր են․ չգիտի՞ ոստիկանությունն էս խմբերի մասին». Վահրամ Թոքմաջյան

«Դրանք դեռահասների հանցավոր խմբեր են․ չգիտի՞ ոստիկանությունն էս խմբերի մասին». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր լուր կարդացի, որ երեք 16 տարեկան տղա գիշերը ծեծել են ՌԴ քաղաքացու ու գումար հափշտակել։
     Ասեմ, որ սա առաջին դեպքը չէ։ Դրանք դեռահասների հանցավոր խմբեր են, հստակ համակարգումով, որ գործում են կենտրոնում հատկապես գիշերային ժամերին՝ ուրբաթ, շաբաթ օրերը։ Հարմար թիրախ են հատկապես ուշ ժամերին ոչ սթափ մարդիկ։
     Պատմեմ մեխանիզմը։ Երկու ամիս առաջ, ընկերոջս հետ քայլում էինք Տերյանով։ Առավոտվա չորսի կողմ էր։ Սկզբից մեզ մոտեցան, սիգարետ ուզեցին։ Հարցրի քանի՞ տարեկան ես։ Թե բա, հեսա 16 հոպար ջան։ Ասի դե թափով մարշ էղար ստեղից։ Ընդամենը երկու րոպե հետո, մեկին արդեն կալմեջ էին արել։ Մեկը սիգարետ էր վերցնում, մյուսը խոսացնում էր, երրորդը մտել էր հետեւի գրպանը։ Վերջին պահին ընկերս ձեռքից բռնեց, սրանք փախան, էդ տղուն տուն ճամփեցինք։
     Չգիտի՞ ոստիկանությունն էս խմբերի մասին։ Համոզված եմ, որ գիտի։ Չի կարող մի թիքա երկրում, էսքան մուրացիկություն, թափառաշրջիկություն ու գողություն լինի և դրա մեջ ուժայիններից թաթախված մարդիկ չլինեն։ Սրանք մի շաբաթում կարգավորվող խնդիրներ են։ Եթե չես կարգավորում, ուրեմն փայ ունես։
     Հա, ասեմ նաև, որ իմ խորին համոզմամբ, քրեական պատասխանատվության տարիքային շեմերը վաղուց հնացել են։ Դրանք իջեցնել է պետք»։

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը


Չորս հաջող մրցաշրջաններից հետո Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր ճանապարհը «Ինտեր»-ում` մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Հայ կիսապաշտպանը երկարաձգել է իր պայմանագիրը ևս մեկ տարով։ Այս մասին…

Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանի մասին մտքերը թույլ չեն տալիս իրեն հանգիստ քնել

Ռյուտեն ասել է, որ Ռուսաստանի մասին մտքերը թույլ չեն տալիս իրեն հանգիստ քնել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի մասին մտքերը թույլ չեն տալիս իրեն հանգիստ քնել։ Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով հարցին, թե որն է դաշինքի գլխավոր սպառնալիքը և որն է նրա՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար գիշերներն անքուն մնալու պատճառը:

«Սովորաբար ես փորձում եմ քնել։ Բայց եթե կա մի բան, որն ինձ արթուն է պահում, ապա դա Ռուսաստանն է»,- նշել է նա։

Ռյուտեն Ռուսաստանն անվանել է երկարաժամկետ սպառնալիք ՆԱՏՕ-ի համար և հայտարարել, որ այն գործում է Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ համագործակցությամբ։

«Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է միայն էլիտաներին». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:

«Ուզում եմ առիթն օգտագործել մի կարևոր, իմ կարծիքով, թյուրըմբռնում պարզաբանելու համար։ Կա ընդհանուր ընկալում, և այդ ընկալման պատճառները պարզ են, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգը և ինստիտուտն ուղղված է կամ գործում է նախկին պաշտոնյաների գործունեության համատեքստում։ Բայց թույլ տվեք ասել, որ սա թյուրըմբռնում է, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման համակարգն իրականում ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է, որպեսզի այս պահին գործող պաշտոնյաներն այդ ազդակը ստանան, որ գույքի նկատմամբ անառողջ և ոչ օրինական ուշադրությունը հեռանկար չունի, որովհետև այս պահից պետք է կանխատեսելի լինի, թե դա ինչի է բերելու և ինչի է հանգեցնելու։ Եվ այս առումով, ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որի լիարժեք գործարկման հարցում, իհարկե, և՛ ժողովուրդը, և՛ Կառավարությունը մի փոքր անհամբեր են, հակակոռուպցիոն քաղաքականության, Կառավարության և կառավարող մեծամասնության շատ կարևոր սյուներից մեկն է»։

Վարչապետն ընդգծել է նաև արդարադատության վերաբերյալ ժողովրդի մոտ առկա հարցերին պատասխաններ տալու անհրաժեշտությունը։ «Իմ կարծիքով՝ Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են Կառավարության առաջ, լուծել ենք։ Եվ լուծել ենք նաև ժողովրդին անընդհատ բացատրելով, որ մենք բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում այս բոլոր որոշումները կայացնում ենք ոչ թե պաշտոնյաների, այլ ժողովրդի համար, որպեսզի ժողովուրդը տեսնի դրա արդյունքը, տեսնի, որ Հայաստանում կա արդարություն և արդարադատություն։ Իսկ այսօր, կներեք, իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին, նրանք ովքեր ունեն փող, նրանք ովքեր ունեն կապեր, նրանք ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ, և սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է։ Այդ պրոբլեմին պետք է անդրադառնանք, չկա ուրիշ տարբերակ»: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

«Քննչական մարմինն Արմեն Աշոտյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել»․ Ռուբեն Մելիքյան

«Քննչական մարմինն Արմեն Աշոտյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։
     Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։
     Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»։

«Քննչական մարմինն Արմեն Աշոտյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել»․ Ռուբեն Մելիքյան

«Քննչական մարմինն Արմեն Աշոտյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել»․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քննչական մարմինը ներկայացրել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն։ Միջնորդությունը քննության է առնվելու Հակակոռուպցիոն դատարանում վաղը՝ հուլիսի 2-ին, ժամը 18:30-ին։
     Հիշեցնեմ, որ Աշոտյանն արգելանքի է վերցվել հունիսի 5-ին, իսկ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառել բանտային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով։
     Նախորդ գործով 777-օրյա կալանքը հաշվի առնելով՝ Արմեն Աշոտյանի անազատությունը ներկայիս ռեժիմի օրոք ընդհանուր առմամբ տևում է արդեն 800 օրից ավել»։

Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր՝ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական, մշակութային-հումանիտար ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ»․ ՀԾԿՀ

«Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ»․ ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է․ «Սույն թվականի հուլիսի 1-ին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավությամբ տեղի ունեցած նիստում համապատասխան որոշում է կայացվել, որի արդյունքում Հայաստանում բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։
     Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայի պահանջներից ելնելով՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ սկսված սակագների վերանայման գործընթացի շրջանակում սակագների վրա ազդող դրական և բացասական բոլոր գործոնների արդյունքում վերանայվել է բնական գազի փոխադրման, բաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների սակագները, որոնք չեն անդրադառնա բնակիչների վճարների վրա։
     Այսպիսով, բնակիչ-բաժանորդների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից»։

«Գրանցվեք և պատրաստվեք Վարչաֆեստին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Գրանցվեք և պատրաստվեք Վարչաֆեստին»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է․ «2026թ․ օգոստոսի 22-ին Սևանի ափին տեղի կունենա առաջին Վարչաֆեստ երիտասարդական երաժշտական փառատոնը, որին մասնակցելու բաց հրավեր ենք հղում երիտասարդ երաժշտական կոլեկտիվներին։ Փառատոնին մասնակցելու համար գրանցվելու անհրաժեշտություն կա, որոնք ներկայացված են իմ և ԿԳՄՍ էջերում։ Փառատոնն ունի նաև բավականին շոշափելի մրցանակային հիմնադրամ։

Գրանցվեք, մասնակցեց և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք, հույս ունեմ, որ Վարչաֆեստը ձեզ և մեզ հնարավորություն կտա բացահայտել, տեսնել ձեր տաղանդը և հպարտանալ ձեր տաղանդով»։

Սրբուհի Գալյանը՝ ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին (տեսանյութ)

Սրբուհի Գալյանը՝ ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին

«Վերջին 2 օրերին ձեզ խիստ քննադատեցին, որ դուք ՍԴ-ում ՔՊ ներկայացուցիչ եք, զուգահեռ ՍԴ դատավորների աշխատավարձերի բարձրացման նախագիծ եք բերել։ Այսպես է որակումը տրվում՝ տիկին Գալյանն ասում է ՔՊ-ի օգտին որոշում կայացրեք, որպեսզի ձեր աշխատավարձը բարձր լինի»,- լրագրողը դիմեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Իրականում ՍԴ դատավորների աշխատավարձի բարձրացման նախագիծը e-draft-ում տեղադրվել է, եթե չեմ սխալվում, 2025թ․ հուլիսին, անցել է բազմաթիվ քննարկումներով, որոնց արդյունքում 2026թ․ ապրիլին որոշումն ԱԺ-ի կողմից ընդունվել է»,- պատասխանեց Գալյանը։