«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին»:
Category: Mamul.am
«Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ գերիներն ազատ չեն արձակվել»․ Շերման (տեսանյութ)

Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ ռազմագերիներնը ազատ չեն արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ գերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ քոնգրեսական, Հայկական հարցերով խմբի համանախագահ Բրեդ Շերմանը։
«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, ներառյալ մի շարք մահապատիժներ, որոնք տեսագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում հենց կատարողների կողմից և փաստագրվել նաև Human Rights Watch կազմակերպության կողմից, կենսական կարևորություն ունի, որ Միացյալ Նահանգները հստակորեն պահանջի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Ահա թե ինչու եմ փոփոխություն առաջարկել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես այդ փոփոխությունն առաջարկել եմ նաև նախկինում: Այդ փոփոխության շուրջ բանակցել եմ հանձնաժողովի նախագահի հետ, և այժմ մենք ունենք նրա աջակցությունը մի փոփոխության համար, որում ասվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Եվ դա պետք է տեղի ունենար դեռ 1000 օր առաջ։ Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, սակայն չի կարող լինել տևական խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական գերությունից և հնարավորություն չի ստացել վերադառնալ տուն՝ իր ընտանիքի մոտ»,- նշել է նա:
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորստի վրա հրճվող նախարա՞ր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթներին ակնհայտ է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ճնշումների շրջանակում սկսել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տնտեսական ակտիվների դեմ ուղղված քաղաքականություն՝ փորձելով նրան հեռու պահել քաղաքական պայքարից։ Այդ գործընթացի հերթական դրսևորումը դարձավ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչումը։
Սակայն այս պատմության մեջ ուշագրավ էր ոչ միայն որոշումը, այլ այն, թե ով առաջինը շտապեց հանրությանը հայտնել այդ մասին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրեթե հաղթական տոնով հայտարարեց, որ «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հերթական պաշտոնական հայտարարությունն էր։ Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ հենց տնտեսության համար պատասխանատու նախարարը պետք է ուրախանա մի որոշման համար, որի հետևանքով 500-ից ավելի մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ պետությունը՝ զգալի հարկային մուտքերից՝ շուրջ 6 մլրդ դրամ տարեկան։ Եթե այդ մասին հայտարարեր որևէ ՔՊ-ական պատգամավոր կամ քաղաքական գործիչ, գուցե դա ընկալվեր որպես հերթական քաղաքական հռետորաբանություն։ Բայց երբ նույնը անում է էկոնոմիկայի նախարարը, պատկերը, մեղմ ասած, տխուր է։
Պարզեցինք, որ «Շանգրի Լա» խաղատունն ունի ավելի քան 500 աշխատակից և տարեկան պետական բյուջե է վճարում շուրջ 6 միլիարդ դրամի հարկ։ Այսինքն՝ նախարարն, ըստ էության, հրապարակավ արձանագրում է մի որոշում, որի հետևանքով ավելի քան 500 քաղաքացի կանգնում է գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն՝ կորցնում է միլիարդավոր դրամների հարկային մուտքեր։
Ստացվում է՝ տնտեսության համար պատասխանատու պաշտոնյան ոչ թե մտահոգված է աշխատատեղերի պահպանմամբ, ներդրումային միջավայրի կայունությամբ և հարկային մուտքերի ապահովմամբ, այլ քաղաքական ենթատեքստ ունեցող որոշման հրապարակային գովազդով»:
Մանրամասները՝ թերթի համարում:
«Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի». Հասմիկ Հակոբյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախորդ համարում գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավորները պատգամավորական երդման տեքստը փոխելու նախագիծ են շրջանառել։ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի և Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է գործող երդման տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձևակերպումները և դրանց փոխարեն տեքստում ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար»։ Ինչպես նաև՝ երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով․ «Փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։ Զրուցել ենք նախագծի համահեղինակներից Հասմիկ Հակոբյանի հետ։
– Ինչո՞ւ որոշեցիք պատգամավորական երդման տեքստը փոխել, որոշ արտահայտություններ դուրս թողնել, փոխարենը համալրել Փաշինյանի լոզունգներով։
– Դուք նախագծի հիմնավորումները չե՞ք կարդացել, այնտեղ պարզ գրել ենք։
– Կարդացել եմ, բայց շատ տարօրինակ և անհասկանալի առաջարկներ կան, օրինակ, ձեր իշխանությունն անվտանգության ապահովման առումով ամենախոցելին է, բայց դուք ասում եք, թե ամեն ինչ անելու եք քաղաքացիների անվտանգության համար։
– Դա Ձեր գնահատականն է, Դուք ո՞նց եք Ձեր գնահատականները դնում։
– Ի՞նչն է ձեզ դրդել՝ փոխել նախկին տեքստը։
– Վատ է, որ Ձեր գնահատականը դնում եք որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն, բայց մեր իշխանության ժամանակ է, որ տարիներով զոհ չկա սահմանին, վիրավոր չկա, և կրակոց չկա սահմանին։ Եթե դուք դա չեք համարում անվտանգության ցուցիչ, ուրեմն չգիտեմ՝ ինչն է ձեր համար անվտանգությունը։ Ձեր էն անցած բարի ժամանակ՝ անվտանգության տարիներին, ամեն օր մեր եղբայրները գնում էին, վիրավորվում էին, ամեն զինվոր ունեցող ծնողը չէր քնում, մինչև առավոտը չէր իմանում, որ դիրքից անվտանգ իջել է։ Հիմա նման բան չկա, եթե ձեր համար դա անվտանգություն չի, ուրեմն չգիտեմ՝ ինչն է անվտանգություն։
– Հիմա ձեր շնորհիվ Արցախ չկա․․․
– Ինչի այն ժամանակ կա՞ր։
– Չկա՞ր։
– Կա՞ր։
– Իհարկե, կար։
– Հա՞, իսկ առանձին հանրապետությո՞ւն էր, թե՞ Հայաստանի մաս էր։
– Շատ լավ գիտենք՝ ինչ էր, ոնց էր, ու ձեր ասած զոհերի հանգամանքներն էլ գիտենք՝ հանուն ինչի էր, հայրենիք էր պահվում։
– Հայաստանի սահմանին կրակոցներ չկա՞ր։ Քանաքեռի չաստում, այո, չկար կրակոցներ, բայց ամբողջ երկայնքով արդյո՞ք կար կրակոցներ, թե՞ զոհեր չկար։
– Իսկ չե՞ք տեսնում, որ իրավիճակը փոխվել է՝ Արցախն այլևս չկա, Հայաստանի սահմանին էլ եթե անգամ կրակոց չկա, որովհետև չորս կողմից օկուպացրել են, Կիրանցում էլ ինչ ուզեցին՝ տվեցիք, էլ ինչո՞ւ կրակեն։
– Իսկ իրենք ի՞նչ են ստացել Կիրանցում։ ՀՀ սուվերեն տարածքից ինչ-որ հատվա՞ծ է Ադրբեջանը մեզնից ստացել։
– Այո, կադաստրի վկայականներ կային։
– Ձեզ խորհուրդ կտամ՝ կամերան վերցնել, գնալ Կիրանց և ասել՝ ցույց տվեք՝ ինչ սահման է մնացել ՀՀ տիրապետության տակ, ինչն է անցել, ձեզ կասեն։ Եթե մենք դա չենք նկարում ու չենք խոսում, դա չի նշանակում, որ ինչպես ուզեք, կարող եք մանիպուլացնել։
– Մեկ էլ Ջերմուկում կամ Վարդենիսում չեն օկուպացրել մեր սահմանները։
– Եկել են, մեր սուվերեն տարածքը զավթել են, բայց մենք հրաժարվո՞ւմ ենք մեր տարածքից, սահմանազատումը երբ անենք, դրանք հետ կստանանք։ Երբ որ ժամանակին մենք ենք առաջ գնացել՝ տարբեր իրադարձությունների բերումով՝ որպես բուֆերային գոտի, ինչ կարողացել ենք, վերցրել ենք, մեր տարածքներն ապահովագրել ենք․․․
– Ձեր իշխանությո՞ւնն է նման գոտիներ վերցրել։
– Հայաստանի Հանրապետությունը։
– Բայց ձեր իշխանության ժամանակ երբեք նման բան չի եղել։
– Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից հետո, Ադրբեջանի հետ պատերազմից հետո, որ ինչ-որ տարածքներ առաջ ենք գնացել, բուֆերային գոտի և այլն, հիմա, որ ուզում ենք գծենք՝ որն է մերը, դուք մեզ մեղադրում եք, երբ հիմա Ադրբեջանն է մեր տարածքները զավթել, ըտեղ պետք չի քննադատել, այսինքն, ուզում եմ ասել՝ նույն իրավիճակն է, բայց դուք մի դեպքում քննադատում եք․․․
– Նորմալ չէ՞, որ ես իմ պետության շահը պիտի պաշտպանեմ, ոչ թե հանդես գամ Ադրբեջանի շահերից։
– Նորմալ չի։ Օրինակ, դուք սպանությանը ո՞նց եք վերաբերվում՝ վատ, եթե քո երեխան է սպանել, ուրեմն լավ է արել, եթե քո երեխուն են սպանել, ուրեմն դու վատ ես վերաբերվում։
– Նախ՝ դրանք տարբեր իրավիճակներ են։
– Նույն բանն է, էդ նույն վատ բանը հիմա արել է Ադրբեջանը մեր հանդեպ, մենք ասում ենք՝ մեր տարածքներից չենք հրաժարվել, էդ որտե՞ղ ենք մենք զիջել։
– Վերադառնանք երդման տեքստի փոփոխությանը՝ ինչո՞ւ եք ջնջել «հանուն համազգային նպատակների» արտահայտությունը։
– Ո՞րն է էդ համազգային նպատակը։
– Դուք ասեք, դուք եք փոխել, թե՞ կարծում եք, որ համազգային նպատակ չի կարելի ունենալ, օրինակ, իմ կարծիքով՝ ցեղասպանության թեմայով միշտ համազգային նպատակ ենք հետապնդել։
– Մենք մանրամասնել ենք՝ որն է մեր համազգային նպատակը, օրինակ՝ քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի։
– Նկատի ունեք ՔՊ-ի՞։
– Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության։ Դա դուրս չի մնացել մեր օրակարգից, բայց դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի, թիվ մեկ առաջնահերթությունը խաղաղությունն է տարածաշրջանում, սահմանների անվտանգությունը, ինչը մենք ապահովել ենք»:

Սպասում են Կարապետյանի հրավերին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման և փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։
Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել մեկ հարթակում։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն, մեր տեղեկություններով, այս օրակարգով դեռևս հանդիպում, համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձևավորելու մասին ընդհանրական խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու և ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Այս հայտարարությունը կյանքի կոչելուց առաջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում է բարձրաձայնվել հետընտրական միասնական հարթակի ձեւավորման անհրաժեշտության մասին, որին հաջորդել է ընդդիմության առաջնորդի՝ Կարապետյանի հրապարակային առաջարկը։
Սակայն ընդդիմադիր դաշտում, մեր տեղեկություններով, ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի, Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից՝ ՍԴ հայցը մոտ երկու շաբաթ քննվելու է, ու դեռ ժամանակ կա»:
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։
Տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ գործադիր իշխանության կազմին և նախարարական նշանակումների հարցերին կանդրադառնան հուլիսին, կուսակցության ներսում այս օրերին առաջնահերթ է դարձել Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը։
Մեր տեղեկություններով՝ երեկ կայացած ՔՊ վարչության դռնփակ նիստում ավարտվել է առաջադրումների փուլը։ Վարչության երեք անդամ առաջադրվել են Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում՝ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Մեր տեղեկություններով՝ հինգշաբթի օրը ՔՊ վարչությունը կրկին նիստ կհրավիրի, որի ընթացքում արդեն բաց քվեարկությամբ կորոշվի, թե ով է լինելու իշխող ուժի թեկնածուն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Եվ թեև պաշտոնապես պայքարում են երեք թեկնածուներ, այնուամենայնիվ, իրական մրցակցությունը ծավալվում է Ալեն Սիմոնյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։
ՔՊ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը կուսակիցների շրջանում չի թաքցնում, որ ունի Նիկոլ Փաշինյանի աջակցությունը և նույնիսկ տարբեր քննարկումների ժամանակ հայտարարել է, թե վարչապետի «դաբրոն» ստացել է կրկին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու համար։ Սակայն, Ռուբեն Ռուբինյանն այդ հարցում զիջելու տրամադրություն չունի և պայքարում է մինչև վերջ։
ՔՊ-ի ներսից փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է մնալ վարչության ամենաազդեցիկ անդամներից մեկը և ունի բավականին ամուր աջակիցների շրջանակ։ Սակայն նրա խնդիրը ոչ թե կուսակցական, այլ հանրային տիրույթում է։ Վերջին տարիներին նրա անվան հետ կապվել են մի շարք աղմկահարույց պատմություններ՝ սկսած քաղաքացու վրա թքելու միջադեպից, զինծառայողի հարազատին հասցեագրված հայհոյանքներից, վերջացրած ընտանեկան և գույքային կոռուպցիոն բնույթի սկանդալներով։ Այդ ամենը, ըստ իշխանական շրջանակների ներկայացուցիչների, լրջորեն հարվածել է նրա հանրային ընկալմանը, որը չի կարեղ ՔՊ-ն անտեսել: Ընդ որում, Ալեն Սիմոնյանն ունի ոչ միայն արտաքին քննադատներ, այլև կուսակցության ներսում իր դեմ աշխատող շրջանակներ, որոնց անցնող տարիներին հասցրել է նեղացնել, վիրավորել, անտեսել։
Հայկ Կոնջորյանի առաջադրումն, ըստ ՔՊ ներսի գնահատականների, ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Մեր զրուցակիցների պնդմամբ՝ նա վարչությունում լուրջ ընտրազանգված չունի և դժվար թե կարողանա հավակնել հաղթանակի։ ՔՊ-ականները չեն մոռացել, որ տարիներ առաջ հենց Ալեն Սիմոնյանն է Կոնջորյանին բերել կուսակցություն, սակայն այժմ վերջինս դուրս է եկել իր նախկին հովանավորի դեմ և մասնակցում է նույն պաշտոնի համար պայքարին։
Բացի այդ, չնայած Կոնջորյանը ղեկավարում է իշխող խմբակցությունը, կուսակցության ներսում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ ՔՊ-ում կան պատգամավորներ և վարչության անդամներ, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ խուսափում են նրա հետ շփումներից՝ բարևից զատ։ Վերջին շրջանում նրա շուրջ ձևավորված բացասական ֆոնին ավելացել են նաև առանձնատան ձեռքբերման վերաբերյալ սկանդալային հրապարակումները, ըստ որոնց՝ նա անշարժ գույքը ձեռք է բերել շուկայականից զգալիորեն ցածր, արտոնյալ գնով։ Քննարկումների առարկա են դարձել նաև ընտանեկան բնույթի պատմությունները, ինչպես նաև նրա հարաբերությունները նախկին քաղաքական թիմակիցների հետ։ ՔՊ-ում մինչ օրս հիշում են նաև, որ Կոնջորյանը Էդմոն Մարուքյանի սանիկն է, որին քաղաքական նպատակահարմարությամբ դավաճանեց:
Արդյունքում, իշխանական շրջանակներում բավականին տարածված է այն տեսակետը, որ Հայկ Կոնջորյանի՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու հեռանկարները չափազանց սահմանափակ են։
Այս ֆոնին հետաքրքրություն է առաջացնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ի տարբերություն մյուս երկու թեկնածուների՝ Ռուբինյանի անվան շուրջ վերջին տարիներին հանրային լայն սկանդալներ չեն եղել, և նա չունի այնպիսի բացասական հանրային բեռ, ինչպիսին վերագրվում է Ալեն Սիմոնյանին կամ Հայկ Կոնջորյանին։ Միայն թանկարժեք կանաչ թաղամասում գնված բնակարանն է: Սակայն ՔՊ ներսում նրան բնութագրում են որպես բավականին կոշտ, երբեմն՝ հախուռն և կոնֆլիկտային բնավորությամբ գործիչ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա հաճախ է ցուցաբերում խիստ ղեկավարի վարքագիծ, իսկ որոշ կուսակցականներ նրան համարում են անկանխատեսելի։ Իշխանական թիմում մինչ օրս հիշում են նաև նախընտրական շրջանի այն դրվագը, երբ այսպես կոչված «ուրախ ավտոբուսի» ուղևորության ընթացքում նա արգելել էր թիմակիցներին պարել՝ համարելով, որ քաղաքական թիմի վարքագիծը պետք է լինի առավել զուսպ և կարգապահ։
Այսպիսով, մինչ Սահմանադրական դատարանը պատրաստվում է քննել ընտրությունների արդյունքների վիճարկման գործը և որոշել նոր խորհրդարանի լեգիտիմության շուրջ ներկայացված պահանջների ճակատագիրը, իշխող կուսակցությունը կենտրոնացել է արդեն հաջորդ քաղաքական խնդրի վրա՝ որոշելու, թե առաջիկա հինգ տարիներին ով է ղեկավարելու Ազգային ժողովը։
Եվ հենց այս երեք թեկնածուներից մեկի անունն էլ պետք է ընտրեն ՔՊ վարչության շուրջ 20 անդամները՝ բաց քվեարկությամբ»։