ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Սահմանադրական դատարանը դեռ չի սկսել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն ակտիվ պայքար է ընթանում նոր Ազգային ժողովի ղեկավար կազմի ձևավորման շուրջ։
     Տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներին հայտնել է, որ գործադիր իշխանության կազմին և նախարարական նշանակումների հարցերին կանդրադառնան հուլիսին, կուսակցության ներսում այս օրերին առաջնահերթ է դարձել Ազգային ժողովի նախագահի թեկնածուի ընտրությունը։
     Մեր տեղեկություններով՝ երեկ կայացած ՔՊ վարչության դռնփակ նիստում ավարտվել է առաջադրումների փուլը։ Վարչության երեք անդամ առաջադրվել են Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում՝ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
     Մեր տեղեկություններով՝ հինգշաբթի օրը ՔՊ վարչությունը կրկին նիստ կհրավիրի, որի ընթացքում արդեն բաց քվեարկությամբ կորոշվի, թե ով է լինելու իշխող ուժի թեկնածուն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Եվ թեև պաշտոնապես պայքարում են երեք թեկնածուներ, այնուամենայնիվ, իրական մրցակցությունը ծավալվում է Ալեն Սիմոնյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև։
     ՔՊ-ում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը կուսակիցների շրջանում չի թաքցնում, որ ունի Նիկոլ Փաշինյանի աջակցությունը և նույնիսկ տարբեր քննարկումների ժամանակ հայտարարել է, թե վարչապետի «դաբրոն» ստացել է կրկին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու համար։ Սակայն, Ռուբեն Ռուբինյանն այդ հարցում զիջելու տրամադրություն չունի և պայքարում է մինչև վերջ։
     ՔՊ-ի ներսից փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է մնալ վարչության ամենաազդեցիկ անդամներից մեկը և ունի բավականին ամուր աջակիցների շրջանակ։ Սակայն նրա խնդիրը ոչ թե կուսակցական, այլ հանրային տիրույթում է։ Վերջին տարիներին նրա անվան հետ կապվել են մի շարք աղմկահարույց պատմություններ՝ սկսած քաղաքացու վրա թքելու միջադեպից, զինծառայողի հարազատին հասցեագրված հայհոյանքներից, վերջացրած ընտանեկան և գույքային կոռուպցիոն բնույթի սկանդալներով։ Այդ ամենը, ըստ իշխանական շրջանակների ներկայացուցիչների, լրջորեն հարվածել է նրա հանրային ընկալմանը, որը չի կարեղ ՔՊ-ն անտեսել: Ընդ որում, Ալեն Սիմոնյանն ունի ոչ միայն արտաքին քննադատներ, այլև կուսակցության ներսում իր դեմ աշխատող շրջանակներ, որոնց անցնող տարիներին հասցրել է նեղացնել, վիրավորել, անտեսել։

Հայկ Կոնջորյանի առաջադրումն, ըստ ՔՊ ներսի գնահատականների, ավելի շատ ֆորմալ բնույթ է կրում։ Մեր զրուցակիցների պնդմամբ՝ նա վարչությունում լուրջ ընտրազանգված չունի և դժվար թե կարողանա հավակնել հաղթանակի։ ՔՊ-ականները չեն մոռացել, որ տարիներ առաջ հենց Ալեն Սիմոնյանն է Կոնջորյանին բերել կուսակցություն, սակայն այժմ վերջինս դուրս է եկել իր նախկին հովանավորի դեմ և մասնակցում է նույն պաշտոնի համար պայքարին։
     Բացի այդ, չնայած Կոնջորյանը ղեկավարում է իշխող խմբակցությունը, կուսակցության ներսում նրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ ՔՊ-ում կան պատգամավորներ և վարչության անդամներ, որոնք, մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ խուսափում են նրա հետ շփումներից՝ բարևից զատ։ Վերջին շրջանում նրա շուրջ ձևավորված բացասական ֆոնին ավելացել են նաև առանձնատան ձեռքբերման վերաբերյալ սկանդալային հրապարակումները, ըստ որոնց՝ նա անշարժ գույքը ձեռք է բերել շուկայականից զգալիորեն ցածր, արտոնյալ գնով։ Քննարկումների առարկա են դարձել նաև ընտանեկան բնույթի պատմությունները, ինչպես նաև նրա հարաբերությունները նախկին քաղաքական թիմակիցների հետ։ ՔՊ-ում մինչ օրս հիշում են նաև, որ Կոնջորյանը Էդմոն Մարուքյանի սանիկն է, որին քաղաքական նպատակահարմարությամբ դավաճանեց:
     Արդյունքում, իշխանական շրջանակներում բավականին տարածված է այն տեսակետը, որ Հայկ Կոնջորյանի՝ Ազգային ժողովի նախագահ դառնալու հեռանկարները չափազանց սահմանափակ են։
     Այս ֆոնին հետաքրքրություն է առաջացնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Ի տարբերություն մյուս երկու թեկնածուների՝ Ռուբինյանի անվան շուրջ վերջին տարիներին հանրային լայն սկանդալներ չեն եղել, և նա չունի այնպիսի բացասական հանրային բեռ, ինչպիսին վերագրվում է Ալեն Սիմոնյանին կամ Հայկ Կոնջորյանին։ Միայն թանկարժեք կանաչ թաղամասում գնված բնակարանն է: Սակայն ՔՊ ներսում նրան բնութագրում են որպես բավականին կոշտ, երբեմն՝ հախուռն և կոնֆլիկտային բնավորությամբ գործիչ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա հաճախ է ցուցաբերում խիստ ղեկավարի վարքագիծ, իսկ որոշ կուսակցականներ նրան համարում են անկանխատեսելի։ Իշխանական թիմում մինչ օրս հիշում են նաև նախընտրական շրջանի այն դրվագը, երբ այսպես կոչված «ուրախ ավտոբուսի» ուղևորության ընթացքում նա արգելել էր թիմակիցներին պարել՝ համարելով, որ քաղաքական թիմի վարքագիծը պետք է լինի առավել զուսպ և կարգապահ։

Այսպիսով, մինչ Սահմանադրական դատարանը պատրաստվում է քննել ընտրությունների արդյունքների վիճարկման գործը և որոշել նոր խորհրդարանի լեգիտիմության շուրջ ներկայացված պահանջների ճակատագիրը, իշխող կուսակցությունը կենտրոնացել է արդեն հաջորդ քաղաքական խնդրի վրա՝ որոշելու, թե առաջիկա հինգ տարիներին ով է ղեկավարելու Ազգային ժողովը։
     Եվ հենց այս երեք թեկնածուներից մեկի անունն էլ պետք է ընտրեն ՔՊ վարչության շուրջ 20 անդամները՝ բաց քվեարկությամբ»։

Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան

Ղալիբաֆը ժամանել է Ադրբեջան

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի շրջանակներում Ղալիբաֆը կմասնակցի Բաքվում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին:

«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գաղտնի մրցույթ՝ անհայտ հասցեով.
     Այսօր պետք է տեղի ունենար Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու մրցույթը։
     Մոտ մեկ ամիս առաջ հայտարարվեց մրցույթի մասին, և ես սահմանված ժամկետում ներկայացրեցի բոլոր պահանջվող փաստաթղթերը։ Երկու շաբաթ անց ինձ կրկին խնդրեցին ուղարկել նույն փաստաթղթերը, ինչը ևս կատարեցի։ Դրանից հետո՝ լիակատար լռություն։
     Ավելի ուշ նախարարության կայքում տեսա ընդամենը մեկ նախադասությամբ հայտարարություն, որ ընտրությունը տեղի է ունենալու հունիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, իսկ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը՝ նույն օրը ժամը 13:00-ին։ Սակայն չէր նշվել ո՛չ մրցույթի անցկացման վայրը, ո՛չ ընթացակարգը, ո՛չ մասնակցության կարգը։
     Փորձեցի կապ հաստատել Հիմնադրամի հետ, պարզել, թե որտեղ և ինչ ձևաչափով է անցկացվելու մրցույթը։ Իմ բոլոր փորձերն ապարդյուն էին։ Ոչ ոք չպատասխանեց, ոչ ոք չպարզաբանեց, ոչ ոք կապ չհաստատեց։
     Արդյունքում ես, որպես պաշտոնապես դիմած թեկնածու, այդպես էլ չիմացա, թե որտեղ է անցկացվում մրցույթը, ուր պետք է ներկայանամ և ինչ ընթացակարգով պետք է մասնակցեմ։ Եվ, ինչպես պարզվեց, նույն իրավիճակում են հայտնվել նաև մյուս դիմորդները։
     Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս իշխանությունների կողմից կազմակերպվող «մրցույթների», «թափանցիկության» և «լեգիտիմության» մասին։ Երբ նույնիսկ մրցույթի մասնակիցներին չեն հայտնում, թե որտեղ է անցկացվելու մրցույթը, դժվար է հավատալ, որ նպատակը լավագույն թեկնածուի ընտրությունն է։ Այդպիսի պայմաններում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք մրցույթը կազմակերպվում է հաղթողին ընտրելու, թե պարզապես նախապես կայացված որոշումը ձևականորեն օրինականացնելու համար։
     Հ․Գ․ Եթե մրցույթի հասցեն պետական գաղտնիք է, ապա դժվար չէ կռահել, թե ինչ կարգավիճակ ունի դրա արդյունքը»։

«Իշխանական պրոպագանդան թող նայի, թե նախորդ տարիների ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «300 հազար ադրբեջանցիների թեման նախընտրական շրջանում, ինչու՝ ոչ, նաև այսօր լավ է «վաճառվում» բազմաթիվ պատճառներով, որոնցից կնշեմ չորսը.
     ա/ մեր իշխանությունների հայտարարությունները շատ են փոխվել, և մարդիկ չեն վստահում: Դրա օրինակներից մեկն է հետևյալը՝ 2019 թվականի «Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև 2023 թվականի և հետագա տարիների «Արցախը Ադրբեջան է, թակարդ էր» և այլն: Այսինքն, մարդն իրավունք ունի կասկածամիտ և մտահոգ լինելու, հատկապես, երբ ցավալի ու աղետալի պարտություն է տեսել և զգում է, որ մեր երկիրը դեռ չի կարողացել վերականգնել ռազմական հավասարակշռությունը:
     բ/ հարևան հանրապետության ղեկավարության հայտարարությունները, որ սկզբից թվացել են ներքին օգտագործման, քարոզչական, դարձել են արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային խնդիր և իրականություն դարձել: 300 հազարն ամենաբարձր մակարդակով է բերվել օրակարգ, իսկ Օրդուբադի միջոցառումը դրա օրինակներից էր:
     գ/ վախը Ալiev-ից և նրա ռազմատենչ, վիրավորող հռետորաբանությունից: Անցել են կիլդիմ մուլտերի «երանելի» ժամանակները: Մարդը ոչ միայն ինքն է վախենում հարևան երկրի ղեկավարից, այլ տեսնում է, որ հարազատ երկրի ղեկավարությունն է վախենում: Վախը սարսափելի բան է:
     դ/ Առաջին Հանրապետության տարիներին, Խորհրդային Հայաստանի տարիներին ադրբեջանցիները կազմել են էթնիկ ամենամեծ խումբը մեր երկրում, 1980-ական թթ․ վերջին տվյալներով՝ շուրջ 180 հազար: Ճիշտ է նաև, որ հայերը եղել են անկախ Ադրբեջանի և Խորհրդային Ադրբեջանի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը, 1980-ական թթ․ տվյալներով՝ շուրջ 370 հազար էր, առանց ԼՂԻՄ-ի:
     Այնպես որ, պետք չէ ծաղրել մարդկանց, ինչն անում է իշխանական պրոպագանդան: Դուք ավելի լավ է նայեք, թե նախորդ տարիների ձեր ծաղրանքն ինչպես է դարձել ցավալի իրականություն»:

«Տելեկոմների կնքած պայմանագիրն ի՞նչ ռիսկեր է առաջացնում»․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարցեր մասնագետներին (ես չեմ հասկանում այդ ոլորտից):
     1. Տելեկոմների կնքած պայմանագիրն ի՞նչ ռիսկեր է առաջացնում մեր տեղեկատվական անվտանգության համար:
     2. Եթե ռիսկեր առաջացնում է, ապա ռիսկերը զսպելու և վտանգներին հակազդելու ի՞նչ մեխանիզմներ կան:
     3. VPN-ի օգտագործումը կարո՞ղ է որևէ կերպ կանխել վտանգները:
     4. Ի վերջո, կարո՞ղ է IT ոլորտի ԱՆԿԱԽ փորձագետները (եթե այդպիսինները կան) մի քանի օբյեկտիվ հարցազրույց տան լրատվականներին, որպեսզի ոլորտից չհասկացող քաղաքացիներն իրենց հեղինակավոր կարծիքներով հերթական անգամ կրակը չգցեն մեզ…»։

Հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ-ի Քոնգրեսում ընթանում է մամուլի ասուլիս. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում՝ Քոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, կոնգրեսականներ Թոմ ՄաքՔլինթոքը, Ջուդի Չուն և Լորա Ֆրիդմանը հունիսի 23-ին ԱՄՆ-ի Քոնգրեսում հրավիրել են մամուլի ասուլիս՝ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ապօրինի պատանդառման 1000-րդ օրվա կապացությամբ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անունից ասուլիսին կմասնակցի Արամ Համբարյանը։
     Ասուլիսը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս շաբաթ պատրաստվում է քննարկել Բրեդ Շերմանի օրենսդրական փոփոխության առաջարկը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված անձանց։
     Ասուլիսի ժամանակ նաև կքննարկվի 2027 ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության լիազորման ակտի և Ազգային անվտանգության ու արտաքին գործառնությունների հատկացումների ակտի շրջանակներում ներկայացված հայանպաստ օրենսդրական այլ առաջարկներ:
     Ասուլիսին առցանց կարելի է հետևել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի սոցցանցային հասցեով:

«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել համախմբման առաջարկով. «Էս բանջարաբոստանյաին կուլտուրային բացատրեք, որ 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լևոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu:
     Ֆրեյդիզմը, հո զոռով չի, լավ ուսմունք ա, էլի. և Պապ թագավորի վրա սևեռվածությունը, և սրա գրությունը ցույց են տալիս, թե ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում: