«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

«Ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել համախմբման առաջարկով. «Էս բանջարաբոստանյաին կուլտուրային բացատրեք, որ 70 տարի հետո այդ փողոցը կամ կկրի Լևոն Զուրաբյանի անունը կամ կկոչվի Balqabaqlu:
     Ֆրեյդիզմը, հո զոռով չի, լավ ուսմունք ա, էլի. և Պապ թագավորի վրա սևեռվածությունը, և սրա գրությունը ցույց են տալիս, թե ինչ որդեր են վխտում սրանց ուղեղներում:

«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)

«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի Հանրապետության դրոշը Ֆրանսիայի հրապարակից։ Ես հիմա այդ մարդկանց չեմ վիրավորի և չեմ հայհոյի։ Համոզված եմ, որ իրենք այս արարքի համար ամոթից գետինն են մտնում։ Բայց դե թույլ են, տուն-տեղ պետք է պահեն… Չնայած սա արդարացում չէ, բայց դե…
     Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ են մեզ ասում և ինչ են անում մեզ հետ։ Այդ դեպքում լսեք և հետո ինքներդ եզրակացություններ արեք։

Կարճ։ Մեզ փորձում են ներշնչել, որ․․․

Ով խոսում է Արցախի մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է Եկեղեցու մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է Մոնթեի մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով հիշեցնում է ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունների մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է ադրբեջանցիների թշնամական մտադրությունների մասին, նա պատերազմ է ուզում։
     Եվ ի վերջո, ով աչքերը չռած հավանություն չի տալիս փաշինյանական իշխանությունների դիրքորոշմանը, նա պատերազմ է ուզում։
     Այս ամենի ներքո մեզ համոզում են, որ միայն ադրբեջանցիների առաջ «կզելը», նվաստանալը և Ազգի ու Պետության համար կարևոր արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, իբր, խաղաղություն կբերեն։
     Ինձ հետաքրքիր է՝ սրանք իսկապե՞ս հակահայ գիժ են, թե՞ պարզապես մեզ են գժի տեղ դնում։ Ավելի հավանական է երկրորդը։ Նրանք վստահ են, որ հայերն այլևս Ազգ չեն, այլ վերածվել են անկապ «հպարտ քաղաքացինեիր»՝ առանց Հայրենիքի զգացողության, առանց Պատվի և Արժանապատվության, առանց Հիշողության և Պատմության։
     Ահա այսպես են նրանք մեզ պատկերացնում։ Իսկ դուք համաձա՞յն եք նրանց հետ»։

«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)

«Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի». Ալեքս Թովմասյան

Օգտատեր Ալեքս Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կար ժամանակ, երբ ազգը համախմբված էր, հայրենասեր էր, հայրենատեր էր, արժեհամակարգ ուներ, ուս ուսի էինք, ձեռք ձեռքի բռնած էինք…
     Իսկ այսօր սև ու սպիտակ ենք, իրար անիծող ու հայհոյող ենք, պապական հողերն ուրացող ենք, արժեհամակարգն անտեսող ենք, թուրքի հետ ախպերություն անող ենք, Ցեղասպանությունը կասկածի տակ դնող ենք, Արցախն ադրբեջանական համարող ենք, տղերքի թափած արյունն ուրացող ենք…
     Մի հոգի կարողացավ միասնական ազգին վերածել կառավարվող բիոզանգվածի։
     Հ.Գ. Ես էլ եմ մասնակցել շուրջպարին։ Դա մի ուրիշ միջոցառում էր, մի ուրիշ էներգետիկա, մի ուրիշ ուժի զգացողություն էր… ոչ թե լափի ու հարբեցողության փառատոն»։

«Դառնալու է նիկոլական «արդարադատության» այլանդակությունն արտացալող գործերից մեկը»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունները հասկանում ու կատաղում են, որ հասարակության մեծ մասը չի հավատում իրենց «արդարադատական» համակարգին: Ընդդիմադիրների վրա պատվերով կարած գործերն ու քաղբանտարկյալներն այնքան շատ են, նիկոլական իրավապահ համակարգը արդեն ձեռք է բերել նացիստական գեստապոյի համբավ:
     Անդրանիկ Թևանյանի վրա պատվերով կարված գործով այդ դրսևորումն ավելի ցցուն է երևում:
     Հասարակության գերակշռող հատվածը իրավացիրոեն չի հավատում, որ Փաշինյան Նիկոլի հիմնական գաղափարաքաղաքական հակառակորդներից Անդրանիկ Թևանյանը գոնե մի մազաչափ անգամ կապ ունի իրեն ներկայացված մեղադրանքի հետ: 50 մտավորականների հայտարարությունն ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի ու մյուս քաղբանտարկյալների, ուղղակի հունից հանել է ՔՊ-ական գեբելսիկներին: Դրա համար էլ իրենց կուսակցական քարոզչական գործիքներից մեկով կեղտոտ նյութ են պատվիրել ու տիրաժավորում:
     Անդրանիկ Թևանյանի գործը կանգնել է Փաշինյան Նիկոլի կոկորդին: Այս գործը դառնալու է նիկոլական «արդարադատության» ամբողջ այլանդակությունն արտացալող հիմնական գործերից մեկը»:

«Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս նկարում Արևմտյան Ադրբեջան կազմակերպության Ղարաքիլիսայի, այսինքն՝ մեր Սիսիանի շրջանային խորհրդի անդամներ են Օրդուբադի գերեզմանատանը Իլհամ Ալիևի պապ Ալիռեզայի գերեզմանաքարի մոտ։ Վերջին օրերին Նախիջևանում տեղի է ունենում Վերադարձ Արևմտյան Ադրբեջան անունը կրող, թվով երրորդ համագումար-փառատոնը, որի ընթացքում բազմաբնույթ միջոցառումներից մի քանիսին, այդուհանդերձ, որոշեցի անդրադառնալ։ Օրինակ, մեր Սիսիանի շրջանի տեղանուններին նվիրված գիտական զեկույց է ներկայացվել, որի ընթացքում անդրադարձ էր արվում այսպես կոչված Ղարաքիլիսայի շրջանի բազմաթիվ բնակավայրերի անվանումների ծագումնաբանությանը, դրանց ժողովրդագրությանը, որոնք կոչված էին ապացուցելու մեկ բան՝ այս հողերը ադրբեջանցիների պատմական հայրենիքն են։ Մեկ այլ քննարկման ժամանակ ներկայացվում էին այսպես կոչված հայրենազրկված ադրբեջանցիների ընտանեկան պատմություններ, ինչպես նաև դեռևս նախորդ դարասկզբին տեղաբնիկ ադրբեջանական բնաչության ջարդերի, ադրբեջանաբնակ գյուղերի ոչնչացման, իրենց բառերով էթնիկ զտման ու գենոցիդի քաղաքականությունը, որ իրականացվել է Անդրանիկի, Նժդեհի ու նրանց «բանդաների» ձեռքով։ Հատկանշական է որ Անդրանիկին, Նժդեհին ու նրանց զինակիցներին` որպես ահաբեկիչ բանդիտներ ներկայացնող մեր խաղաղասեր ապագա հայրենադարձները հերոսացնում են Սիսիանի շրջանում 20-րդ դարի սկզբներին երկար տարիներ ավազակությամբ հայտի քուրդ Ղաչաղ Նաբիին։ Հետաքրքրական էր, հատկապես, Անդրանիկին անդրադարձը։ Զեկուցողները հիշեցնում էին, որ 1918-20 թվականներին Զանգեզուրը հանձնված էր Ադրբեջանի ժամանակավոր իշխանությանը, ու Զանգեզուրի բոլոր շրջանները համաձայնել էին ապրել Ադրբեջանի կազմում, բացի Սիսիանից։ Խոստովանեմ, որ ներկայացված պատմական փաստերը խեղաթյուրված չեն այդ առումով։ Իսկապես, 1918 թվականի սեպտեմբերին Սիսիանի Անգեղակոթ գյուղում Անդրանիկի մասնակցությամբ և նրա պահանջով տեղի են ունեցել գյուղական բնակավայրերի ներկայացուցիչների ժողովներ, որտեղ որոշվել է կռվել, որևէ պարագայում չընդունել Ադրբեջանի իշխանությունը։ Ուշադրության է արժանի Իլհամ Ալիևի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններին անդրադարձը, որտեղ Ալիևները ներկայանում են որպես հայրենազրկված ընտանիք։ Ըստ որում, շեշտադրում կար, որ կորսված հայրենիքի գաղափարը անգամ Անդրանիկի ջարդերի այդ օրերին և դրանց հաջորդած շրջանում, երբ Զանգեզուրն «անիրավաբա» խլվեց Ադրբեջանից ու տրվեց Հայաստանին սովետական իշխանությունների շնորհիվ, պահպանվում էր ոչ միայն իրենց սրտերում, հիշողություններում ու մտքերում։ Մի դրվագ ներկայացնեմ, որպեսզի հասկանալի դառնա պատկերն ամբողջությամբ։ Միջոցառման մասնակիցներին ներկայացվում էր Ադրբեջանի ներկայիս նախագահի տատի՝ Իզզեթ խանումի հիշողություններից։ Ջոմարդլուից մազապուրծ փախչելիս, ներկայիս Թանահատ գյուղը Սիսիանի շրջանում, զոհվել է Իզզեթի 23-ամյա եղբայրը, ում անունով էլ անվանակոչվել է Հեյդար Ալիևը։ Բանախոսը վկայակոչում էր այդ հանգամանքները ապացուցելու, համոզելու, ցույց տալու համար, որ իր ծննդյան օրից, իր անվան պատմությամբ Հեյդար Ալիևը ապրել է գիտակցումով, որ ինքը հայերի ձեռամբ հայրենազրկված ընտանիքից է, որ ինքը կրում է իր հայրենիքի պաշտպանության համար կռվում հերոսաբար զոհված քեռու անունը։ Գիտակցություն, որ Ալիևների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ, և այսօր շատ մոտ է պատմական արդարությունը վերջնակապես վերականգնելու օրը։
     Հետաքրքիր թեմաներ շատ կային, որոնց մասին թերևս առաջիկայում գրառումներով կանդրադառնամ։ Ինձ հաճելիորեն զարմացրեց ադրբեջանցիների կողմից իրենց թշնամիների ցանկերում տասնյակ հայրենատեր հայորդիների շարքում հայրական պապիս հոր՝ Համբարձում Բալյանի անվան հիշատակումը որպես մի մարդու, որ հեռավոր 1905-1907 թվականներին խմբապետ Քեռու եռանդուն զինակիցն է եղել Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի հետ միասին։ Բազմաթիվ այլ սիսիանցի հերոսների անուններ էլ կային, հայ, հայրենասեր մարդկանց, ում իրենք հիշում են որպես ադրբեջանցիների ազգային թշնամիների, իսկ մենք, առնվազն մեր բացարձակ մեծամասնությունը մոռացել ենք որպես մեր հերոսների։ Եվ թերևս այդ մոռացությունն էլ գլխավոր պատճառն է, որ Սիսիանում մարդկանց մեծամասնությունը քվեարկում է Քաղաքացիական պայմանագիր կոչվող կուսակցության օգտին։ Գուցե վախից կամ որ վերադառնալ պատրաստվող ադրբեջանցիները «ներեն» իրենց իրենց պապերի մեղքերն ադրբեջանցիների հանդեպ։
     Ուրախ եմ, որ ադրբեջանցիները չեն մոռանում իրենց սատկացրած հայերի անունները ու նույնիսկ այսօր պատրաստ չեն «ներել» նրանց»։

«Այս ծեծուջարդը նախերգանքն է թուրքավարի բռնությունների»․ Արա Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Երևանի ավագանիում ընդդիմադիրների նկատմամբ կիրառված ծեծուջարդը նախերգանքն ու ցուցադրական նախազգուշացումն են այն կանոնավոր, թուրքավարի բռնությունների, որոնց գրեթե առօրյա ռեժիմով ենթարկվելու են մանդատները վերցրած և Ազգային ժողով մտած ընդդիմադիրները։
     Ահա այսպիսին է լինելու ԱԺ-ում ընդդիմության «արդյունավետ աշխատանքը» և դրա շոշափելի «արդյունքները», եթե այդ ուժերը, այնուամենայնիվ, որոշեն իրենց ներկայությամբ լեգիտիմացնել կեղծված ընտրությունների արդյունքները։
     Այդ դեպքում մեզ կմնա միայն մաղթել՝ բարի ճանապարհ»։

«Օրվա խայտառակությունը. սույն «նեկրոֆիլ» միջակությունն է ղեկավարելու ՀՀ ԳԱԱ-ն»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան էջում գրել է․ «Օրվա խայտառակությունը. գիտնականներ` ակադեմիկոսներ, դոկտորներ և այլք, լա՞վ է, որ սույն «նեկրոֆիլ» միջակությունը ՀՀ ԳԱԱ-ն է ղեկավարելու.. Դե, շարունակե՛ք լռել կամ բամբասանքով զբաղվեք, անիմաստ հոդվածներ գրեք և ձեր լռությամբ Նիկոլ պաշտպանեք…
     Օրբելին և Համբարձումյանը գերեզմաններում շուռ են գալու՝ իմանալով, թե իրենցից հետո ո’վ է ղեկավարելու ԳԱԱ֊ն…
     Ըխկ…»։