
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարցեր մասնագետներին (ես չեմ հասկանում այդ ոլորտից):
1. Տելեկոմների կնքած պայմանագիրն ի՞նչ ռիսկեր է առաջացնում մեր տեղեկատվական անվտանգության համար:
2. Եթե ռիսկեր առաջացնում է, ապա ռիսկերը զսպելու և վտանգներին հակազդելու ի՞նչ մեխանիզմներ կան:
3. VPN-ի օգտագործումը կարո՞ղ է որևէ կերպ կանխել վտանգները:
4. Ի վերջո, կարո՞ղ է IT ոլորտի ԱՆԿԱԽ փորձագետները (եթե այդպիսինները կան) մի քանի օբյեկտիվ հարցազրույց տան լրատվականներին, որպեսզի ոլորտից չհասկացող քաղաքացիներն իրենց հեղինակավոր կարծիքներով հերթական անգամ կրակը չգցեն մեզ…»։