ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի

ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի

Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենի Դոմինգեսը հայտարարել է Հորմուզի նեղուցում մնացած 11,000 ծովայինի տարհանման մեկնարկի մասին։ Դոմինգեսը հայտարարություն է տարածել` ասելով. «Այս լայնածավալ գործողությունը կիրականացվի Իրանի, Օմանի, տարածաշրջանի այլ ափամերձ պետությունների, ԱՄՆ-ի և ծովային արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ: Մենք ստացել ենք անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ և մանրակրկիտ ստուգել ենք անվտանգ նավարկության պայմանները՝ այս գործողությունների իրականացման համար»։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը, ի թիվս այլնի, նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացումը 30 օրվա ընթացքում։ Ըստ The New York Times-ի՝ նավագնացության գծում գտնվում է 500 առևտրային նավ։ Նախորդ օրը նեղուցով անցել է 39 նավ, ինչը ռեկորդային թիվ է մարտի 1-ից ի վեր։

ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի

ՄԱԿ-ը Հորմուզի նեղուցից տարհանում է 11,000 ծովայինի

Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենի Դոմինգեսը հայտարարել է Հորմուզի նեղուցում մնացած 11,000 ծովայինի տարհանման մեկնարկի մասին։ Դոմինգեսը հայտարարություն է տարածել` ասելով. «Այս լայնածավալ գործողությունը կիրականացվի Իրանի, Օմանի, տարածաշրջանի այլ ափամերձ պետությունների, ԱՄՆ-ի և ծովային արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ: Մենք ստացել ենք անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ և մանրակրկիտ ստուգել ենք անվտանգ նավարկության պայմանները՝ այս գործողությունների իրականացման համար»։

Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը, ի թիվս այլնի, նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացումը 30 օրվա ընթացքում։ Ըստ The New York Times-ի՝ նավագնացության գծում գտնվում է 500 առևտրային նավ։ Նախորդ օրը նեղուցով անցել է 39 նավ, ինչը ռեկորդային թիվ է մարտի 1-ից ի վեր։

Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում

Հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն համարում

«Վերաքննիչ բողոքների քննության ընթացքում» Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն առաջադրված «մեղադրանքները»։
     Ապօրինաբար պահվող մյուս գերիների՝ Էրիկ Ղազարյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Լևոն Բալայանի և Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները դատարանից պահանջել են նրանց նկատմամբ արդարացման դատավճիռներ կայացնել։
     Նրանք իրենց ելույթներում նույնպես հայտարարել են, որ չեն ընդունում մեղքը և համաձայն են իրենց պաշտպանների դիրքորոշման հետ։

«Ո՞ւր են էն մարդիկ, որ խոստանում էին, թե Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

«Ո՞ւր են էն մարդիկ, որ խոստանում էին, թե Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի»․ Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ու՞ր են էն մարդիկ, որ խոստանում էին, որ Եվրոպան առանց ռուսական գազի կմրսի։ Ո՞ւր են կորել։ Կարո՞ղ ա մի տեղ բենզինի հերթի մեջ են մնացել»։

Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»

Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք»-ը ճանաչել է «ծայրահեղական»

Ռուսաստանի դատարանը «Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինքը» ճանաչել է «ծայրահեղական»:
     ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ որոշումը կայացրել է Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը: Հրատարակությունը նշում է, որ դատական ​​նիստերը անցկացվել են փակ դռների հետևում՝ գործում գաղտնի փաստաթղթերի առկայության պատճառով։

Դաշինքի ակտիվիստները հայտնել են, որ չեն կարողացել ծանոթանալ գործի նյութերին՝ «հույժ գաղտնի» դասակարգման պատճառով, և, հետևաբար, չգիտեն կազմակերպության արգելքի ճշգրիտ հիմքը Ռուսաստանում։ Ավելին, Դաշինքի ներկայացուցիչներին արգելվել է մասնակցել դատավարությանը։

Ռուսաստանի իշխանություններն առցանց հանդիպումների կազմակերպումը, Դաշինքի սոցիալական ցանցերում տեղեկատվական նյութերի տարածումը և կազմակերպության անցյալում անցկացված հանրային միջոցառումները համարել են «ծայրահեղական», ըստ Առաջին վարչության։

«Հետերոսեքսուալների և ԼԳԲՏ համայնքի հավասարության համար դաշինք» հասարակական շարժումը հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգում 2012 թվականին։ Այն զբաղվում է մարդու իրավունքների, կրթական և սոցիալական գործունեությամբ։ Դաշինքը դարձել է տասներորդ ԼԳԲՏ կազմակերպությունը, որը Ռուսաստանի իշխանությունների կողմից ճանաչվել է` որպես «ծայրահեղական»։

Նախկինում Ռուսաստանի դատարանները «ծայրահեղական» են ճանաչել «Coming Out» ԼԳԲՏ խումբը, «ԼԳԲՏ ռեսուրսների կենտրոնը», «Մոսկվայի համայնքային կենտրոնը», «Parni+» մեդիա նախագիծը, «Irida» կազմակերպությունը, «Callisto»-ն, «Russian LGBT ցանցը», «Center T»-ը և T9 NSK-ն։

Առաջին փուլով ԱՄՆ-ն ապասառեցնում է իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ

Առաջին փուլով ԱՄՆ-ն ապասառեցնում է իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ

ԱՄՆ-ն առաջին փուլում կապասառեցնի իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվ, որոնք Իրանը կծախսի անհրաժեշտ ապրանքների վրա, հայտարարել է Իրանի Կենտրոնական Բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմմատին։
     «Շվեյցարիայում ընդունվել են հուշագրի տնտեսական մասի հետ կապված երկու կարևոր որոշումներ։ Առաջին որոշումը վերաբերում է իրանական սառեցված ակտիվների ազատմանը։ Հուշագրի համաձայն՝ համաձայնեցվել է, որ այդ միջոցները բանակցությունների ընթացքում կազատվեն աստիճանաբար՝ 12 միլիարդ դոլար առաջին փուլում, իսկ մնացածը՝ հաջորդ փուլերում», – ասել է Հեմմատին, նրա մեկնաբանությունը հրապարակվել է Իրանի Կենտրոնական Բանկի կայքում։
     Նա նշել է, որ Իրանը մտադիր է ազատված միջոցներն օգտագործել անհրաժեշտ ապրանքների և դեղորայքի ներմուծման համար։ «Մենք տարեկան ծախսում ենք 10-12 միլիարդ դոլար, կամ ընդհանուր առմամբ մոտ 15 միլիարդ դոլար, անհրաժեշտ ապրանքների ներմուծման վրա։ Այս ապրանքների վրա [ապաարգելափակված միջոցները – խմբ.] ծախսելը կազատի այլ արտարժութային ռեսուրսներ, որոնք նախկինում նախատեսված էին այս նպատակների համար և որոնք մենք կարող ենք հատկացնել այլ կարիքները բավարարելու կամ կուտակելու համար», – հավելել է Հեմմատին։

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։

06:30 – 09:00

Հանրապետության փողոց (Արամի փողոցի խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան փողոց)
     Փավստոս Բուզանդի փողոց
     07:30–10:00

Խանջյան փողոց
     Տիգրան Մեծի պողոտա
     Երվանդ Քոչարի փողոց
     07:30–10:30

Ալեք Մանուկյան փողոց
     Ավետիք Իսահակյան փողոց
     Տերյան փողոց
     Թումանյան փողոց
     Աբովյան փողոց
     08:00–12:00

Վազգեն Սարգսյան փողոց
     Բեյրութի փողոց
     Արգիշտիի փողոց
     Մաշտոցի պողոտա
     Հակոբ Պարոնյան փողոց
     Պռոշյան փողոց
     Մարշալ Բաղրամյան պողոտա
     Մոսկովյան փողոց (մինչև Մաշտոցի պողոտա)
     Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում, այդ թվում՝ Ամիրյան, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։

«ՀՀ-ի աշխարհագրական այս շպագատների պայմաններում ՌԴ-ի կողմից սանկցիաներն ուժեղանալու են»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«ՀՀ-ի աշխարհագրական այս շպագատների պայմաններում ՌԴ-ի կողմից սանկցիաներն ուժեղանալու են»․ Նաիրա Զոհրաբյան

«Չգիտեմ ինչքան է կարողանալու այս իշխանությունը «ֆռռացնել», բայց տեսնում ենք, որ Ռուսաստանի առաջին դեմքերը շարունակում են պնդել իրենց օրակարգը, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի՝ ԵԱՏՄ, թե ԵՄ, 2 լարերի վրա խաղալ չի կարող»,- այս մասին «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում նշել է հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Սորոսական մի գործիչ, քաղաքագետ հայտարարում էր, թե «բահով իջանք Պուտինի մեջքին, և նա մինչև հիմա ցավերի մեջ է»․․․ Հաշվարկեք դրա տնտեսական հետևանքները․ Հայաստանի համար լինելու է կատաստրոֆա․․․ Ռուսաստանը կարծես թե վճռական է տրամադրված։ Այս պայմաններում՝ ՀՀ-ի այս աշխարհագրական շպագատների պայմաններում սանկցիաները ուժեղանալու են, և տուժելու են ՀՀ շարքային քաղաքացին, ֆերմերներն ու գյուղացիները»,- ընդգծեց Զոհրաբյանը։

Ֆուտբոլի 2026-ի ԱԱ մրցանակը հաղթողին կհանձնի Թրամփը

Ֆուտբոլի 2026-ի ԱԱ մրցանակը հաղթողին կհանձնի Թրամփը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ գավաթը 2026 թվականի աշխարհի առաջնության հաղթողին կհանձնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին։

«Մենք կվայելենք Աշխարհի առաջնության եզրափակիչը Թրամփի հետ և միասին կհանձնենք գավաթը հաղթողին», – Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերել Fox News-ը։

2026 թվականի աշխարհի առաջնությունը հյուրընկալում են Միացյալ Նահանգները, Կանադան և Մեքսիկան։ Մրցաշարը սկսվել է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։ Պատմության մեջ առաջին անգամ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 թիմ։ Արգենտինան գործող չեմպիոնն է։

«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)

«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում
     հակահայ համաժողով է կամակերպում։
     Վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։ Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալումներ` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ»։