Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկական առումով համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Անադոլու» գործակալության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում։
«Սա իսկապես պատմական օր էր։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ իրականացվող արտաքին քաղաքականության շրջանակում կան մի շարք առանցքային նպատակներ, որոնց հասնելու ուղղությամբ մենք երկար տարիներ աշխատել ենք։ Մենք ականատես եղանք դրանցից մեկի իրականացման հետ կապված իրադարձության»,- ասել է Ֆիդանը՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագրին։
ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է հավաքական պաշտպանության սկզբունքը, համաձայն որի՝ դաշինքի անդամներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ։