«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)

«ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մինչև ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում
     հակահայ համաժողով է կամակերպում։
     Վաղը ԱՄՆ կոնգրեսում առաջին անգամ կազմակերպվող այդ համաժողովը պարզապես իբրև թե ակադեմիական կամ իբրև թե իրավական քննարկում չէ։ Սա Բաքվի կողմից Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական և քաղաքական արշավի հերթական դրսևորումն է, որի նպատակն է կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության պատմական, մշակութային և իրավական հիմքերը, ինչպես նաև ձևավորել միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալումներ` «էթնիկ զտումներ իրականացրած պետության» ընկալումներ»։

«Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Կարեւոր:Հրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները։Ստուգեք Ձեր…

«ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թ. հեղափոխություն է արել, որ ինչ-որ մեկը «կաշի քերթի»»․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս ի՞նչ խոսելու ձև ա. արդյո՞ք ՀՀ հպարտ քաղաքացին 2018 թ. հեղափոխություն է արել, որ ինչ որ մեկը «կաշի քերթի»»։

Իրանը բացել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար

Իրանը բացել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար

Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար:

Նշվում է, որ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է երկրի տարածքում օդային հաղորդակցության ամբողջական վերականգնման մասին:

Բոլոր օդային երթուղիները բաց են 24/7 ռեժիմով, ներքին և տարանցիկ չվերթների իրականացումը թույլատրվում է ամբողջ ծավալով:

«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան

«Կապի համակարգերին առնչվող համագործակցությունը չի կարող լինել անվտանգ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Տելեկոմ Արմենիա» ընկերության և Ալիևների ընտանիքին պատկանող «Ազերտելեկոմ» ընկերության համագործակցության շուրջ կարելի է շատ երկար բանավիճել՝ գնահատականներ հնչեցնելով դրա տնտեսական նպատակահարմարության, հնարավոր օգուտների ու ռիսկերի վերաբերյալ։ Հավանաբար, համագործակցության գնացած սուբյեկտներն ունեն բազմաթիվ փաստարկներ՝ «տարբեր հաշվարկներ, նոր շուկաներ, ներդրումներ, ենթակառուցվածքային հնարավորություններ, բիզնես շահեր» և այլն։

Բայց նույնիսկ զրոյական ռիսկերով, ահռելի տնտեսական օգուտներով համագործակցությունը մի երկրի ընկերության հետ, որտեղ գերեվարված են մեր հայրենակիցները, անընդունելի է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ երկիրը, որի հետ միակողմանիորեն մտել ենք «խաղաղության» ժամանակաշրջան, շարունակում է ոչ միայն հակահայկական քաղաքականություն վարել, այլև պետական մակարդակով շրջանառել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող և տարածքային նկրտումներ պարունակող թեզեր։

Այս պայմաններում ցանկացած համագործակցություն՝ հատկապես ռազմավարական ենթակառուցվածքներին և կապի համակարգերին առնչվող, չի կարող գնահատվել միայն տնտեսական շահույթի չափանիշներով և լինել անվտանգ։

Իսկ իրական խաղաղություն՝ այո՛, հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում։ Մնացածը փուչիկներ են, որ արդեն 8 տարի է՝ պայթում են մեր ազգի գլխին»։

«Աէրոֆլոտ»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովը կալանավորվել է

«Աէրոֆլոտ»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովը կալանավորվել է

Մոսկվայի դատարանը «Աէրոֆլոտ»-ի նախկին գործադիր տնօրեն Միխայիլ Պոլուբոյարինովին կալանավորել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Ըստ ՌԲԿ-ի, Մոսկվայի Տվերսկոյ շրջանային դատարանը հունիսի 19-ին նրա նկատմամբ երկամսյա նախնական կալանք է նշանակել։ Դատարանի կամ քննության կողմից որևէ մեկնաբանություն չի տրվել։

Ըստ աղբյուրների՝ քրեական գործը քննվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։ Խոսքը վերաբերում է «Սվյազ-Բանկ»-ի և «Գլոբեքս Բանկ»-ի վերակառուցման հետ կապված աշխատանքների ընթացքում պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահմանը։

Աղբյուրները նշում են, որ քննիչները միջնորդություն են ներկայացրել նրա նախնական կալանքի համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Հրապարակման պահին գործի մանրամասների պաշտոնական հաստատումը հասանելի չէր։ «Վեդոմոստի»-ն նախկինում, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Պոլուբոյարինովը ներգրավվել է քրեական գործում և կալանավորվել է։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ նրա դեմ քննչական գործողություններ են իրականացվում, սակայն նրա դատավարական կարգավիճակը այդ պահին չի հրապարակվել։

Հրատարակության աղբյուրները գործի հնարավոր միջադեպերը կապել են նաև Պոլուբոյարինովի՝ VEB.RF-ում 2009-2019 թվականներին աշխատելու ժամանակահատվածի հետ։ Մեկ աղբյուր որպես հետաքննության համար հետաքրքրության առարկա նշել է 2016 թվականի հնարավոր իրադարձությունները։ Պոլուբոյարինովը 2003-2009 թվականներին աշխատել է «Աէրոֆլոտ»-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ։ Ավելի ուշ նա տեղափոխվել է VEB.RF, որտեղ զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 2020 թվականի աշնանից մինչև 2022 թվականի գարունը նա ղեկավարել է ավիաընկերությունը։ Այնուհետև նրան փոխարինել է Սերգեյ Ալեքսանդրովսկին։ 2023 թվականին RBC-ի և TASS-ի աղբյուրները հայտնել են, որ նա տեղափոխվել է «Ռոստեխ»-ում կառավարչական պաշտոնի, այդ թվում՝ պետական ​​կորպորացիայի ղեկավարի խորհրդականի պաշտոնում։

«Քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին». Արթուր Դանիելյան

«Քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս TeamTelecom ու AzerTelecom գործարքը և դրան հետևած իշխանական քարոզչական արշավը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ քաղաքական դաշտում շատ քչերն են հասկացել՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ին:
     Խնդիրն էդ մալուխը չի, ադրբեջանով եկող ցորենը չի, վառելիքը չի, այն փաստը չի, որ Ադրբեջանն ակնհայտ իր վերահսկողության տակ է վերցնում Հայաստանի բոլոր կենսական նշանակության ոլորտները: Սա անշուշտ տհաճ երևույթ է հանրության համար, բայց, ցավոք սրտի, դա չի, որ մարդկանց դրդել է վարչակազմին ինադ ընկնել: Իրական պատճառն այն է, որ թե վարչակազմը և թե իրենց ընդդիմադիր գործընկերները տարիներ շարունակ մարդկանց էշի տեղ են դնում:
     Երբ որ դուք հելնում, ասում եք, որ, մեր մալուխներին ադրբեջանցիքին դոստուպ տալով, կախավածության մեջ եք գցում Նախիջևանը, մարդիկ զգում են, որ դուք իրանց էշի տեղ եք դնում: Որովհետև կախվածության մեջ դնելը նշանակում է գոնե տեսականորեն Նախիջևանի ինտերնետն անջատելու հնարավորություն: Մինչդեռ, նույնիսկ ամենավերջին նիկոլականը գիտի, որ նման դեպքում րոպեներ անց Ալիևը մեր էդ մալուխով կմտնի մեր Հ1-ի եթեր ու անձամբ էդ մալուխը կկոխի մեր լեգիտիմ ինքնիշխանի հետույքը:
     Նենց որ էդ բոլոր հիմար թեզերն ընդամենը բերում են նրան, որ մարդիկ էլ ավելի են վիրավորվում այն փաստից, որ իրանց էշի տեղ են դնում»:

«Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է». Լիաննա Խաչատրյան

«Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է». Լիաննա Խաչատրյան

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «ՄԱԿԱԲՈՒՅԾՆԵՐԸ
     Մակաբուծությունը, եթե շատ պարզ ասենք, գոյատևման ռազմավարություն է։ Վերցնել արդեն գործող համակարգը, գտնել այդ համակարգի թույլ տեղերը, կպնել այդ թույլ տեղերին և առավելագույնը քաշել սեփական օգտի համար։
     Կենդանի օրգանիզմների դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Ամեն կենդանի օրգանիզմ համակարգ է։ Մակաբույծը մտնում է այդ բարդ համակարգի մեջ, ճեղքում է նրա թույլ տեղերը և սկսում է այն ծառայեցնել իրեն։
     Կարծում եմ` նույնը կարելի է ասել նաև սոցիալական և քաղաքական համակարգերի մասին։
     Ցանկացած կարգուկանոն, նույնիսկ ամենալավը, երբեք իդեալական չէ։ Ցանկացած համակարգ ունի բացեր։ Եվ եթե մարդկանց մեծ մասը պահում է այդ համակարգը, միշտ էլ կգտնվեն մարդիկ կամ ուժեր, որոնք կփորձեն տեղավորվել նրա բացերի մեջ և ապրել նրա հաշվին։
     Բերեմ պրիմիտիվ օրինակ։ Ենթադրենք՝ շենքի բնակիչների մեծ մասը գումար է հավաքում բակը կարգավորելու համար։ Մարդկանց մեծ մասը վճարում է, բակը կարգավորվում է։ Բայց կան մի քանի հոգի, որոնք չեն վճարում, բայց օգտվում են ուրիշի հաշվին սարքած բարիքներից։ Սա սոցիալական մակաբուծության պարզ օրինակ է։
     Նույնը տեղի է ունենում նաև միջազգային համակարգում։
     Ես հիշում եմ նման բանի մասին առաջին անգամ մտածեցի, երբ լսեցի, թե ինչպես են ահաբեկիչները զենք պահում դպրոցներում։ Սա մակաբուծություն է համակարգի բարոյական կոդի վրա։ Դու գիտես, որ հակառակորդդ, առնվազն տեսականորեն, կապված է որոշակի կանոններով։ Գիտես, որ քաղաքացիական զոհերը նրա համար ոչ միայն ռազմական, այլ նաև բարոյական և քաղաքական խնդիր են։ Եվ այդ դեպքում դու սկսում ես հենց այդ կանոնները օգտագործել նրա դեմ։
     Եթե քեզ թիրախավորեն, երեխաների դիակները կօգտագործես` որպես քարոզչական գործիք։ Եթե չեն թիրախավորի, դու կշարունակես գործել՝ օգտվելով նրանից, որ մյուս կողմը կաշկանդված է կանոններով։ Մակաբուծություն իշխող բարոյաիրավական համակարգի վրա։
     Այսօրվա միջազգային համակարգը կառուցված է որոշակի արժեքային լեզվի վրա։ Մարդու իրավունքներ, ժողովուրդների իրավունքներ, փոքրամասնությունների իրավունքներ, հակագաղութատիրական պայքար, էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելում, զոհերի պաշտպանության գաղափար։ Այս ամբողջ լեզուն առաջացել է ոչ պատահականորեն և ոչ վատ նպատակներով։ Համակարգը ստեղծվել է շատ ծանր պատմական փորձերից հետո և շատ դեպքերում իսկապես լավ պտուղներ է տվել։
     Բայց ցանկացած լավ համակարգ ունի իր թույլ տեղերը։ Եվ կան երկրներ, քաղաքական ուժեր, շարժումներ, որոնք շատ լավ հասկացել են դա։ Նրանք ուսումնասիրել են, թե ինչպես է աշխատում միջազգային բարոյական լեզուն, ինչ բառերի վրա է արձագանքում աշխարհը, և հետո սկսում են մակաբուծել այդ լեզվի վրա։
     Ադրբեջանն այսօր դասական քաղաքական մակաբույծի օրինակ է։ Նա վերցնում է միջազգային իրավունքի, մարդու իրավունքների, էթնիկ զտումների, ցեղասպանության, տեղահանության լեզուն և փորձում է այն ծառայեցնել իր նպատակներին։ Նա շատ լավ ուսումնասիրել է, թե ինչպես է այդ համակարգը աշխատում։ Ուսումնասիրել է նաև հայերի փորձը։ Հասկացել է, թե ինչ բառեր են ազդում միջազգային լսարանի վրա, և հիմա փորձում է նույն բառապաշարը շրջել Հայաստանի դեմ։
     «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Վաշինգթոնում պետք է տեղի ունենա միջազգային համաժողով՝ նվիրված «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը»։ Նույն լուրում նշվում է, որ միջոցառման կազմակերպիչը Բաքվի նախաձեռնող խումբն է՝ 2023-ին Ադրբեջանի կողմից ստեղծված կառույցը, որը սկզբում հանդես էր գալիս իբրև «ֆրանսիական գաղութատիրության դեմ» պայքարող կառույց, հետո թիրախավորել էր նաև Հնդկաստանի իշխանություններին, իսկ հիմա իր հիմնական շեշտը դրել է Խորհրդային Հայաստանում բնակված ադրբեջանցիների «էթնիկ զտման» թեմայի վրա։
     Նորմալ մարդու մոտ հարց է առաջանում` ի՞նչ կապ ունի Ադրբեջանը Ֆրանսիայի գաղութատիրական անցյալի հետ։ Ինչու է Ռուսաստանի և Իրանի կայսերական անցյալի մաս եղած Ադրբեջանը հանկարծ որոշել է մտահոգվել ֆրանսիական գաղութատիրությամբ։ Բաքուն ստեղծել է արհեստական քաղաքական կառույց, որը ձևացնում է, թե պաշտպանում է համամարդկային արժեքներ, բայց իրականում սպասարկում է շատ կոնկրետ պետական քարոզչական նպատակ։
     Նույն տրամաբանությունը մենք արդեն տեսել ենք այլ դեպքերում էլ։ Օրինակ «էկոակտիվիստների» պատմությունը Լաչինի միջանցքի շուրջ։ Ի՞նչ կապ ունեին այդ մարդիկ բնապահպանության հետ։ Իրականում բնապահպանական լեզուն օգտագործվում էր` որպես քաղաքական ճնշման գործիք։ Էկոլոգիան այստեղ արժեք չէր, այլ քողարկում։ Նույն կերպ այսօր «էթնիկ զտում» ձևակերպումն է օգտագործվում ոչ թե իրական արդարության որոնման, այլ Հայաստանի դեմ քարոզչական հարվածի համար։
     Սա է քաղաքական մակաբուծության էությունը․ վերցնել համակարգի ամենազգայուն բարոյական կետերը և դրանք ծառայեցնել սեփական նպատակին։ Եթե աշխարհը արձագանքում է «գաղութատիրություն» բառին, դու քեզ ներկայացնում ես հակագաղութատիրական ուժ։ Եթե աշխարհը պաշտպանում է զոհին, դու փորձում ես ամեն գնով քեզ ներկայացնել զոհ, նույնիսկ եթե հենց դու ես եղել ագրեսորը։
     Այս ամենից ես երկու հետևություն եմ անում։
     Առաջինը` դու չես կարող լինել մակաբույծ որոշակի համակարգի վրա, եթե կիսում ես այդ համակարգի արժեքները։ Հետևաբար` դու կամ պիտի հակադրվես համակարգին, ինչպես իսլամիստները, կամ պիտի արժեզրկես համակարգը, ինչպես Ալիևը կամ Պուտինը իրենց հռետորաբանության մեջ։ Կոպիտ ասած` լավ ենք անում, անում ենք, դուք ձեզ տեսել եք՞: Դու պիտի այնպես անես, որ քո աչքերում քո գործերն արդարացվեն։ Հետևաբար` դիմացինին, այսինքն համակարգը, որի վրա պլանավորում ես մակաբուծություն անել, պիտի քո աչքին թվա որպես անարժեք բան, գուցե չարիք։
     Երկրորդ հետևությունը` մակաբույծ լինելը ձեռնտու է միայն այն ժամանակ, երբ մակաբույծները քիչ են։ Եթե համակարգը հիմնականում առողջ է, իսկ մակաբույծները փոքր թիվ են կազմում, նրանք կարող են երկար ժամանակ օգտվել համակարգից։ Բայց երբ շատանում են, համակարգը սկսում է կորցնել իմունիտետը։ Այն այլևս չի կարողանում տարբերել իրական իրավապաշտպանությունը կեղծից, իրական զոհին՝ արհեստականորեն ստեղծված զոհի կերպարից, իրական հակագաղութատիրությունը՝ պետական քարոզչական օպերացիայից։
     Եվ այդ պահին սկսվում է ամենավտանգավորը։ Համակարգի ներսում ապրող մարդիկ ու պետությունները սկսում են մտածել․ իսկ ինչո՞ւ մենք պետք է պահենք կանոնները, եթե ուրիշները այդ կանոնների վրա մակաբուծում են։ Ինչո՞ւ մենք պետք է լուրջ վերաբերվենք մարդու իրավունքների լեզվին, եթե այդ լեզուն օգտագործում են նրանք, ովքեր մարդու իրավունքները ոչնչացնում են։ Ինչո՞ւ մենք պետք է հավատանք միջազգային իրավունքի բառապաշարին, եթե այդ բառապաշարը դառնում է ագրեսորի գործիք։ Իմ կարծիքով արևմուտքում աջերի վերելքը հենց մակաբուծության այս համաճարակի արդյունք է նաև։
     Եվ այսպես` մակաբույծները ոչ միայն օգտվում են համակարգից, այլ նաև քայքայում են այն։ Ի դեպ իմ կարծիքով առաջին վառ միջազգային մակաբույծը Իսրայելն էր, երբ սկսեց ինչ-որ պահի ամեն առարկում հակասիմիտիզմ կոչել և ամեն սեփական քայլ արդարացնել` խաղալով Հոլոքոստից հետո արևմուտքում մնացած հույզերի վրա։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ համակարգը շրջվում նրա իսկ դեմ։ Որովհետև պարզվեց Պաղեստինում, և այլ վայրերում իրենցից ավելի պրոֆեսիոնալ մակաբույծներ կան (դպրոցների պատմությունը տեղից հիշեցի), պարզվեց, որ մարդիկ իրարից լավ էլ սովորում են, իսկ հակասեմիտիզմին կարելի է հակադրել իսլամաֆոբիան…և այսպես շարունակ…
     Խժռել սիստեմը, մինչև նրանից այլևս ոչինչ չի մնա:
     #քաղ_հոգեբանություն
     Նկարում` Լաչինը շրջափակած «էկոակտիվիստը» թափահատում է խաղաղության աղավնու դիակը»: