Հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

«Երկիր»-ի տեղեկություններով` այսօր Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կինը՝ բժշկուհի Լիանա Խաչատրյանը։ «Քիչ առաջ նա դուրս է եկել Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով ցուցմունք տալուց»,- հայտնում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք՝ այսօր իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն էին։ Նա կանչվել է հարցաքննության, որից հետո Քննչական կոմիտեն նրան վերաբերող քրեական վարույթի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։

Ի՞նչ է կատարվում Կոնստանտինովկայում Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից հետո. The Telegraph

2026 թվականի հունիսի 23-ին Ռուսաստանի նախագահը և Պաշտպանության նախարարությունը զեկուցեցին Կոնստանտինովկայի տարածքում ռուսական զորքերի առաջխաղացման մասին: Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական զորքերը «գործնականում ավարտում են» Կոնստանտինովկայի հարցը: Նրա խոսքով՝ քաղաքում մնում են Ուկրաինայի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ:
     Հունիսի 23-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ զորքերի «Հարավ» խումբը առաջխաղացում է իրականացնում Կոնստանտինովկայի տարածքում բոլոր ուղղություններով և հարձակվում քաղաքի հարավարևմտյան մասի վրա: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են 128 շենք:

Այս ֆոնին The Telegraph-ը մեջբերում է ուկրաինացի զինվորականներին, որոնք Կոնստանտինովկայում իրավիճակը բնութագրում են` որպես ծանր: Նրանք գնահատում են, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են Կոնստանտինովկայի նկատմամբ վերահսկողությունը, մինչդեռ ուկրաինացի զինծառայողները պնդում են, որ քաղաքը գործնականում գտնվում է «մոխրագույն գոտում», – նշվում է հոդվածում:

Ըստ Telegraph-ի՝ ռուսական բանակն այժմ շրջապատել է և փորձում է գրավել Կոստյանտինովկան, ինչը կարող է ճանապարհ բացել դեպի Կրամատորսկ և Սլավյանսկ՝ դեպի Ուկրաինայի զինված ուժերի վերջին խոշոր ամրոցները արևելյան Դոնեցկում:

Բրիտանական թերթը նշում է, որ ռուսական ստորաբաժանումները առաջ են շարժվում քաղաքի հարավային և հյուսիսային ծայրամասերից։ Հրատարակության համաձայն՝ Կոստյանտինովկայում նրանք կիրառում են մարտավարություն, որը նման է 2025 թվականին Կրասնոարմեյսկի (Պոկրովսկ) գրավման ժամանակ կիրառված մարտավարությանը. առաջխաղացում թևերով՝ քաղաքը շրջապատելու և մատակարարման ուղիները կտրելու համար։ «Նրանք [ռուսական զորքերը] ներթափանցում են մեր ետևում գտնվող տարածքներ, և քաղաքային պայմաններում չափազանց դժվար է նրանց դուրս մղել… Սա լուրջ ճգնաժամ է», – մեջբերում է աղբյուրն անօդաչու թռչող սարքի ուկրաինացի օպերատորի խոսքերը։

Այնուամենայնիվ, պաշտոնական Կիևը հերքում է Կոստյանտինովկան շրջապատված լինելու մասին պնդումները։ 19-րդ ուկրաինական կորպուսի հրամանատար, բրիգադի գեներալ Ալեքսանդր Բակուլինը հայտարարել է, որ «իրավիճակը մնում է վերահսկողության տակ», և ռուսական ուժերը «առաջընթաց չեն գրանցում»: Նրա խոսքով՝ քաղաքում գործում է մոտ 130 ռուս զինվոր: The Telegraph-ը գրում է, որ Ուկրաինայի «ամրացված քաղաքների գոտին» Դոնեցկի հյուսիսում ներկայացնում է ռազմավարական կարևոր պաշտպանական գիծ: Այն ներառում է Սլավյանսկը, Կրամատորսկը, Դրուժկովկան և Կոնստանտինովկան: Յորքի համալսարանի ռուս պատմաբան Շեյն Օ’Ռուրկի կարծիքով՝ Կոնստանտինովկայի անկումը մեծ կորուստ կլինի Ուկրաինայի համար:

«Իրանական ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղմթերք և դեղորայք գնելուն»․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական ապասառեցված ակտիվները կուղղվեն բացառապես ԱՄՆ-ից գյուղմթերք և դեղորայք գնելուն:

«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից ազատվող միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակում ստացված միջոցները կփոխանցվեն ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող էսքրոու հաշվին (արժեթղթերի պայմանական պահպանում երրորդ անձի մոտ – խմբ․) և կօգտագործվեն բացառապես ԱՄՆ-ից սննդամթերքի և դեղամիջոցների գնման համար, այդ թվում՝ եգիպտացորեն, ցորեն և սոյա։ Սա այն է, ինչ Իրանին անհրաժեշտ է։ Սա մարդասիրական ճգնաժամ է, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ ուշ չէ։ Բանակցությունները լավ են ընթանում», – գրել է նա Truth Social-ում։

«Իրենց քաղաքական առաջնորդի Էգոն բավարարելու համար ընտրեցին Պապ արքայի անունը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամիրյան փողոցը տարիներ առաջ արդեն իսկ փոխվել էր Հայոց Վռամշապուհ Արշակունի արքայի անունով։ Սակայն որոշ ժամանակ անց փողոցը կրկին վերադարձավ հին անվանակոչմանը, քանի որ մարդկանց համար այն շարունակեց մնալ «Ամիրյան փողոց»:
     Փողոցը հիմա էլ Հայոց Պապ Արշակունի արքայի անունով փոխելը մի տեսակ չափազանց քաղաքականացված է հնչում, եթե չասեմ, որ թվում էր, հենց Պապ արքայի անունով է անվանակոչվել բացառապես այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն փորձում էր անհաջող նմանեցնել Հայոց Պապ արքայի հետ։
     Իհարկե, պատմական առումով նրանց միջև խորը հակասություն կա` Հայոց Պապ Արշակունի արքան ազատագրեց և համախմբեց Հայոց հողերը, իսկ Նիկոլ Փաշինյանը` պառակտեց, քանդեց ու մասնատեց, կորցնելով մոտավորապես ժամանակակից Հայաստանի տարածքի կեսի չափ տարածք։
     Եթե համեմատելու լինենք Վռամշապուհ Հայոց արքայի և Պապ արքայի ավանդը, անխոս` Վռամշապուհ արքան թեպետ Հայաստանի համար բարդագույն շրջանում էր իշխում, սակայն հասկանալով մեր ժողովրդի հարատևման ապագա սպառնալիքները, Ամենայն Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի հետ հովանավորեց Հայոց գրերի գյուտը։
     Տրդատ Մեծը և Վռամշապուհ արքան թողեցին մեր ազգային ինքնությունը ձևավորող երեք հենասյուները` հավատքը, որպես հարևան դոմինանտ տերությունների ձուլման քաղաքականությանը հակազդման հոգևոր անվտանգության հիմնասյուն, գրերը` որպես լեզուն պահելու և գրավոր հաղորդակցվելու հենասյուն` սերունդների միջև հաղորդակցման անխախտ ուղի ապահովելով և Հայոց պատմությունը պատմահայր Մովսես Խորենացու գրչությամբ, որ ապահովեց անխախտ կապը նախնիների ժառանգության հետ։
     Հետեւաբար արդար կլիներ, եթե վերանվանելու դեպքում Վռամշապուհ կամ Տրդատ արքաների անունով լիներ, բայց ինչպես նշեցի` զուտ իրենց քաղաքական առաջնորդի անձնական Էգոն բավարարելու համար ընտրեցին Պապ արքայի անունը, առանց բովանդակային հիմնավորման։ Ու վստահ եմ, եթե մի փոքր ավելի շատ լիներ սրանց ազդեցությունն ու իշխանությունը, ուղղակի Նիկոլի անունով կանեին»։

«Ծեծկռտուքը համարժեք չէր Ձիրավի ճակատամարտին, բայց մղումը, հիրավի, արժանի է դրվատանքի»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի Ավագանու մեծամասնությունը փաստորեն շքեղ ծեծկռտուքով այսօր նշանավորեց Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանակոչելը: Իհարկե ծեծկռտուքը՝ թե՛ վավերագրության, թե՛ գեղարվեստի իմաստով որևէ կերպ համարժեք չէր Ձիրավի ճակատամարտին, բայց մղումը՝ հիրավի արժանի է դրվատանքի»:

Լեհաստանն առաջարկել է իր բանակը պատրաստել Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմի

Mysl Polska-ն հաղորդում է, որ Լեհաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի բանակի հերոսացման շուրջ առաջացած հակամարտությանը հակազդելու համար։

«Ուկրաինայի նախկին դոնոր և բարերար Լեհաստանը շատ շուտով կարող է դառնալ Կիևի խունտայի զոհը։ Դա կանխելու միակ միջոցը նրա ներուժի մեծացումն ու ռիսկերի մեղմացումն է։ Լեհական բանակը Ռուսաստանի հետ առասպելական պատերազմի նախապատրաստելու փոխարեն այն պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հետ շատ հավանական պատերազմի»,- նշվում է հոդվածում։

Հեղինակը նաև կոչ է արել Վարշավային վերականգնել կապերը Մոսկվայի հետ։

«Եթե Ուկրաինան պնդում է, որ Լեհաստանն իր թշնամին է, մենք այլընտրանք չունենք. մենք պետք է բարելավենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա նշանակում է վերականգնել տարրական հարաբերությունները և վերջ դնել թշնամանքի անհեթեթ և գործնականում անիմաստ ժեստերին», – եզրափակվում է հոդվածում։