«1122 արցախցի հեռացել է Տավուշից»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1122 արցախցի Տավուշից հեռացել է։ 2025թ․ օգոստոսի 18-ին իր տեսաուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել է․ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետևյալն է․ նրանք մեր և միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ»։ 2023թ․-ին բռնագաղթված արցախցիները ինչպե՞ս են տնավորվել Տավուշի մարզում։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ 2023թվականի աշնանը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներից 780 ընտանիք՝ 2970 անձ բնակություն է հաստատել Տավուշում։ Տավուշի մարզային խորհրդի 2024թ․ հունիսի 24-ի նիստում քննարկվել է Արցախից բռնագաղթածներին բնակարաններով ապահովման ծարգիրը,որի վերաբերյալ զեկուցել է Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025թ․ մարտի դրությամբ արցախցի ոչ մի ընտանիք Տավուշի մարզում չի օգտվել բնակարաններով ապահովման այդ ծրագրից։ Հիմնական աշխատանք , սեփական բնակարան չունեցվող արցախցի ընտանիքների մի զգալի մասը ժամանակի ընթացքում հեռացել է Տավուշից, հաստատվել Հայաստանի այլ բնակավայրերում կամ՝ արտերկրում։ Հունիսի 4-ին Տավուշի մարզպետարան տեղեկատվական հարցում եմ կատարել․ «Հունիսի 4-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում բնակվող, Արցախից բռնագաղթած ընտանիքների, բնակիչների թիվը, նրանցից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք» ։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարին փոխարինող Ասքանազ Բաբլումյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզում բնակվում է ԼՂ-ից բռնի տեղահանված 525 ընտանիք և 1848 անձ»: Մարզպետարանի պատասխանում անտեսված է լրագրողիս այն հարցը, թե Արցախից բռնագաղթած ընտանիքներից քանի՞սն է պետական բնակարանային ապահովման ծրագրով Տավուշի մարզում բնակարան ձեռք բերել, ո՞ր համայնքում՝ քանի՞ ընտանիք։ 2023թ․ սեպտեմբերից հետո, անցած 2 տարի և 8 ամիսների ընթացքում Տավուշում հաստատված 780 ընտանիքներից ներկայումս Տավուշի բնակավայրերում ապրում է 525 ընտանիք, 255 ընտանիք հեռացել է Տավուշի մարզից։ 2023թվականին Տավուշի մարզում բնակություն հաստատված 2970 անձանցից, այժմ մարզում մնացել է 1848-ը, 1122 անձ հեռացել է Տավուշից»։

«Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն. խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ» ՄԱՍԻՆ
     ՀակաՀայաստանը Հայաստանի մետաֆիզիկական ինվերսիան է։ Սա ես սահմանել եմ դեռ 2020 թ-ի նոյեմբերին։ Ինչպես մակաբույծը, ինչպես վիրուսը, որ սնվում են միջավայրի առողջ տարրերից՝ այդ նույն միջավայրը կործանելու համար, այնպես էլ հակաՀայաստանն է սնվում Հայաստանից՝ Հայաստանը կործանելու համար։
     Դիցուք, Հայաստանի համար Պապ թագավորը մեկն է, որ Նպատ լեռան լանջին՝ Ձիրավի դաշտում, ճակատամարտ էր տալիս Հայաստանի անկախության համար։ ՀակաՀայաստանի համար Պապի աղճատված և խեղաթյուրված կերպարը միջոց է պետությունն ու եկեղեցին արհեստականորեն իրար հակադրելու, այսինքն՝ Հայաստանը կործանելու համար։
     Կամ եթե Հայաստանի համար Եղիշե Չարենցը հայկական հայրենասիրության տարբեր իպոստասիաներ մարմնավորող հանճար է, ապա հակաՀայաստանի համար վերջինիս ընդամենը մեկ ստեղծագործության խեղաթյուրված մեկնաբանությունը կապիտուլյացիան արդարացնելու, այսինքն՝ Հայաստանը կործանելու միջոց է։
     Խնդիրն Ամիրյանն ու Պապը չեն։ Խնդիրը մեր մեջ բույն դրած վիրուսն է, որը սնվում է մեր իսկ կենսական նյութերից՝ մեր իսկ կյանքին վերջ տալու համար։ Հայաստանը պետք է դուրս վանի իրենից հակաՀայաստանի վիրուսը, որ ապրի։
     Լուսանկարում՝ դրվագ Ձիրավի դաշտից։ Արածանին հոսում է Բագավան գյուղով, երևում են Նպատ (Նպատական) լեռան փեշերը»։

«Ռուսաստանը տեսնում է ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր»․ Ուշակով

Կրեմլում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատել են` որպես Ռուսաստանի մասնակցությամբ ինտեգրացիոն միավորումներին հարված հասցնելու փորձեր։

«Ի դեպ, Հայաստանի քաղաքական և արտաքին տնտեսական տատանումների օրինակով մենք տեսնում ենք կանոնների վրա հիմնված կարգի հետևորդների համառ փորձերը՝ հարված հասցնելու ինտեգրացիոն միավորումներին, որոնցում անմիջականորեն մասնակցում է մեր երկիրը», — ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը` ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, սերմանվում է պատրանքային պատկերացում, թե կարելի է վերանայել այն ժողովուրդների պատմությունն ու աշխարհագրությունը, որոնք դարերով ապրել են կողք կողքի և միշտ օգնել են միմյանց։ «Նայելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հասկանալի է, թե ինչ ողբերգության կարող է հանգեցնել այդ ամենը», – ասել է նա:

«Գործող համակարգը վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր ընկեր Արմեն Աշոտյանն արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ ապօրինի կալանավորված է, ու փաստ է, որ այստեղ իրական գործընթացի շարժառիթը երբեք էլ «իրավականը» չի եղել: Նույնիսկ շարքային փաշինյանականների համար էլ է պարզ, որ այս ամենը դասական քաղաքական հաշվեհարդար է իշխանության ամենաակտիվ ու ազդեցիկ ընդդիմախոսներից մեկի նկատմամբ։
     Փաստ է, որ գործող համակարգը պարզապես վախենում է նրա քաղաքական խոսքից ու ազդեցությունից, դրա համար էլ փորձում է ամեն գնով երկարացնել նրա նկատմամբ ապօրինությունները։ Իսկ «փողերի լվացման» ու նմանատիպ հնարովի մեղադրանքները զուտ քաղաքական տեխնոլոգիաներ են։ Ոնց ինքն էր իր հարցազրույցներում բազմիցս փաստում՝ քաղաքակիրթ աշխարհում նման պիտակները կիրառվում են մարդուն վարկաբեկելու և «մխտռելու» համար։
     Իսկ նպատակը հստակ է՝ ոչ միայն լռեցնել նրան երկրի ներսում, այլև վնաս հասցնել նրա միջազգային հեղինակությանը, որպեսզի նրա սուր քննադատությունը դրսում էլ լսելի չլինի։
     Բայց թող համոզված լինեն՝ ամեն անգամ, երբ Արմենը դուրս է գալիս կալանավայրից, իշխանության բոլոր նեղ հաշվարկներն ու պլանները միանգամից փլվում են։ Ուժեղ քաղաքական գործչին, նրա քաղաքական խոսքն ու կշիռը նմանատիպ մեթոդներով ու ժամանակավոր լուծումներով կասեցնելն անհնար է»:

Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել…

Դարալիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին (տեսանյութ)

Դարալիկի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին

Դալարիկ բնակավայրի մոտակայքում վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տվյալների` բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է։

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Սրանց ցինիզմի աստիճանը`
     Ալեն Սիմոնյանը պատգամավորների երդման առաջարկվող նոր տեքստ է հրապարակել, որը շուտով պատրաստվում են դնել քվեարկության՝
     «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
     100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա, որովհետև այն ամենի համար, որ պետք է դուք երդվեք, արդեն իսկ չեք արել․ այդ բոլորը խախտած գնաք-երդվեք, որ ի՞նչ լինի»։